2019թ․
Անսասան նվիրվածություն առ Հիսուս Քրիստոս
նախորդ հաջորդ

Անսասան նվիրվածություն առ Հիսուս Քրիստոս

Աստված հրավիրում է մեզ հասանելիությունից լիովին դուրս նետել մեր հին ուղիները և նոր կյանք սկսել Քրիստոսում:

Անցյալ ապրիլին ես արտոնություն ունեցա նվիրագործել Կինշասա Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Տաճարը:1 Խոսքերը չեն կարող արտահայտել այն ուրախությունը, որ հավատարիմ կոնգոցիները և ես զգացինք` տեսնելով նվիրագործված տաճարը նրանց երկրում:

Nzongo Falls

Մարդիկ, ովքեր մտնում են Կինշասա Տաճարը, տեսնում են մի բնօրինակ նկար, որը կոչվում է Կոնգոյի ջրվեժները:2 Այն յուրօրինակ ձևով հիշեցնում է տաճար գնացողներին այն անսասան նվիրվածության մասին, որն իրենցից պահանջում է՝ խարսխվել Հիսուս Քրիստոսին և հետևել մեր Երկնային Հոր ծրագրի ուխտի արահետին: Նկարում պատկերված ջրվեժները հիշեցնում են մի սովորույթ, որն ավելի քան մեկ դար առաջ տարածված էր Կոնգոյում քրիստոնեության առաջին նորադարձների մեջ:

Nzongo Falls

Նախքան իրենց դարձը, նրանք երկրպագում էին անշունչ առարկաներին, հավատալով, որ այդ իրերն ունեին գերբնական զորություններ:3 Դարձի գալուց հետո շատերը ուխտագնացություն էին կատարում դեպի Կոնգո գետի անհամար ջրվեժներից մեկը, ինչպես օրինակ Նզոնգո Ջրվեժը:4 Այդ նորադարձները ջրվեժի մեջ էին նետում իրենց նախկին կուռքերի առարկաները՝ որպես խորհրդանիշ Աստծուն և մյուսներին, որ իրենք հրաժարվել են իրենց հին ավանդույթներից և ընդունել են Հիսուս Քրիստոսին: Նրանք մտածված կերպով իրենց իրերը չէին նետում հանդարտ, ծանծաղ ջրերում, այլնետում էին դրանք մեծ ջրվեժների փրփրադեզ ջրերի մեջ, որտեղ իրերը դառնում էին անհասանելի: Այդ գործողությունները Հիսուս Քրիստոսի հանդեպ նոր, բայց անսասան նվիրվածության նշան էին:

Մարդիկ այլ վայրերում և դարերում ցույց են տվել իրենց նվիրվածությունն առ Հիսուս Քրիստոս նմանատիպ ձևերով:5 Մորմոնի գրքի մարդիկ, ովքեր հայտնի էին որպես Անթի Նեփի Լեքիներ, «վար դրեցին իրենց ապստամբության զենքերը»` թաղելով դրանք «խորը հողի մեջ», որպես «մի վկայություն Աստծուն, … որ իրենք երբեք չեն օգտագործի [իրենց] զենքերը»:6 Այդպես վարվելով, նրանք խոստացան հետևել Աստծո ուսմունքներին և երբեք չնահանջել իրենց նվիրվածությունից: Այդ գործողությունը «առ Տերը դարձի գալու» և երբեք չմոլորվելու սկիզբն էր:7

«Առ Տերը դարձի եկած» նշանակում է` թողնել գործողության մեկ ուղղությունը, որն ուղղորդվում է հին հավատալիքների համակարգով, և որդեգրել նորը, որը հիմնված է Երկնային Հոր ծրագրի և առ Հիսուս Քրիստոս ու Նրա Քավությունը հավատքի վրա: Այս փոփոխությունն ավելին է, քան բանկանությամբ Նրանց ուսմուքներն ընդունելը, դա Նրանց հանդեպ անսասան նվիրվածություն զարգացնելն է: Այն ձևավորում է ինքնություն, փոխում է կյանքի իմաստի մեր հասկացողությունը և առաջնորդում դեպի անխախտ հավատարմություն առ Աստված: Անձնական ցանկությունները, որոնք հակառակ են Փրկիչին խարսխված լինելու և ուխտի արահետին հետևելու համար, անհետանում են և փոխարինվում են Երկնային Հոր կամքին ենթարկվելու վճռականությամբ:

Առ Տերը դարձի գալը սկսվում է Աստծո հանդեպ անսասան նվիրվածությամբ, որից հետո այդ նվիրվածությունը դառնում է մեր կյանքի հիմնական մասը: Նման նվիրվածության ամուր հաստատումը մեր կյանքում ցմահ գործընթաց է, որը պահանջում է համբերություն և շարունակական ապաշխարություն: Ի վերջո, այդ նվիրվածությունը դառնում է մեր կյանքի հիմնական մասը՝ ներդրված մեր ինքնագիտակցության մեջ, և ընդմիշտ ներկա մեր կյանքում: Ճիշտ, ինչպես մենք երբեք չենք մոռանում մեր անունը, անկախ նրանից, թե ինչի մասին ենք մտածում, մենք երբեք չենք մոռանում այն նվիրվածությունը, որն ամրագրված է մեր սրտերում:8

Աստված հրավիրում է մեզ հասանելիությունից լիովին դուրս նետել մեր հին ուղիները և նոր կյանք սկսել Քրիստոսում: Սա տեղի է ունենում, երբ մենք հավատք ենք զարգացնում Փրկիչի հանդեպ, որը սկսվում է լսելով նրանց վկայությունը, ովքեր հավատք ունեն:9 Այնուհետև, հավատքը խորանում է, երբ գործում ենք այն ուղիներով, որոնք ավելի ամուր են խարսխում մեզ Նրան:10

Լավ կլիներ, եթե մեծացող հավատքը փոխանցվեր՝ ինչպես գրիպը կամ սովորական հարբուխը: Ապա հասարակ «հոգևոր փռշտոցը» հավատք կկառուցեր ուրիշների մեջ: Սակայն դա տեղի չի ունենում այդ ձևով: Միակ ուղին, որով մարդու հավատքն աճում է` հավատքով գործելն է:: Այդ գործողությունները հաճախ հուշվում են ուրիշների կողմից տարածվող հրավերների միջոցով, բայց մենք չենք կարող «աճեցնել» մեկ ուրիշի հավատքը, ոչ էլ ամբողջովին ապավինել ուրիշներին` մեր սեփականը խթանելու համար: Մեր հավատքը մեծացնելու համար մենք պետք է ընտրենք հավատք ստեղծող գործողություններ, ինչպիսիք են` աղոթքը, սուրբ գրությունների ուսումնասիրումը, հաղորդության ճաշակումը, պատվիրանների պահումը և ուրիշներին ծառայելը:

Երբ մեր հավատքը առ Հիսուս Քրիստոս մեծանում է, Աստված հրավիրում է մեզ խոստումներ տալ Իրեն: Այդ ուխտերը, ինչպես կոչվում են խոստումները, մեր դարձի դրսևորումներն են: Ուխտերը նաև հաստատուն հիմք են ստեղծում հոգևոր առաջընթացի համար: Երբ մենք որոշում ենք մկրտվել, սկսում ենք մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը11 և ընտրում մեզ նույնացնել Նրա հետ: Մենք երդվում ենք դառնալ Նրա նման և զարգացնել Նրա հատկանիշները:

Ուխտերը մեզ խարսխում են Փրկիչին և առաջ մղում այն ուղիով, որը տանում է մեր երկնային տուն: Ուխտերի ուժը օգնում է մեզ պահպանել սրտի հզոր փոփոխությունը, խորացնել մեր դարձը առ Տերը և լիովին ստանալ Քրիստոսի պատկերը մեր դեմքին:12 Բայց անվճռական նվիրվածությունը մեր ուխտերի հանդեպ մեզ ոչինչ չեն երաշխավորում:13 Մենք գուցե գայթակղվենք և երկմտենք, , մեր հին ուղիները նետենք հանդարտ ջրերի մեջ, կամ թաղենք մեր ապստամբության զենքերը՝ դուրս թողնելով բռնակները: Բայց երկդիմի նվիրվածությունը մեր ուխտերին դուռ չի բացի դեպի Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սրբագործող զորությունը:

Kinshasa Democratic Republic of the Congo Temple

Ուխտերը պահելու մեր նվիրվածությունը չպետք է պայմանական լինի կամ տարբերվի մեր կյանքի փոփոխվող հանգամանքներից: Աստծո հանդեպ մեր կայունությունը պետք է նման լինի հուսալի Կոնգո գետին, որը հոսում է Կինշասա տաճարի մոտով: Այս գետը, ի տարբերություն աշխարհի գետերի մեծ մասի, տարին բոլոր հաստատուն հոսք ունի,14 և ամեն վայրկյան մոտ 11 միլիոն գալոն (41.5 միլիոն լիտր) ջուր է լցնում Ատլանտյան օվկիանոս:

Փրկիչն Իր աշակերտներին հրավիրեց լինել վստահելի և անսասան: Նա ասաց. «Հետևաբար, հաստատեք սա ձեր սրտերում, որ դուք պետք է անեք այն բաները, ինչ ես կուսուցանեմ և կպատվիրեմ ձեզ»:15 Մեր ուխտերը պահելու «հաստատուն» վճռականությունը թույլ է տալիս Աստծո հարատև ուրախության խոստումների լիարժեք իրականացում:16

Վերջին Օրերի շատ հավատարիմ Սրբեր ցույց են տվել, որ նրանք «հաստատուն են» Աստծո հետ իրենց ուխտերըպահելիս և ընդմիշտ փոխվել են: Թույլ տվեք ձեզ պատմել երեք այդպիսի անձանց մասին՝ եղբայր Բանզա Մուչիոկո, քույր Բանզա Ռեգինե և եղբայր Մբույի Նկիտաբունգի:

The Banza Family

1977թ.-ին, Բանզաներն ապրում էին Կինշասայում՝ Զաիր երկրում, որն այժմ հայտնի է որպես Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն: Նրանք շատ հարգված էին իրենց Բողոքական եկեղեցու համայնքում: Իրենց տաղանդների շնորհիվ նրանց եկեղեցին իրենց երիտասարդ ընտանիքի համար համալսարանական կրթաթոշակ նշանակեց, որպեսզի մեկնեին Շվեյցարիա սովորելու:

Երբ Ժնևում էին, Եղբայր Բանզան ավտոբուսով համալասարան գնալու ճանապարհին հաճախ էր տեսնում «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի» անունով եկեղեցական փոքրիկ մի ժողովատուն: Նա հետաքրքրվեց. «Արդյո՞ք այժմ` վերջին օրերին, Հիսուս Քրիստոսը սրբեր ունի»: Ի վերջո, նա որոշեց գնալ և տեսնել:

Եղբայր և Քույր Բանզաներին ջերմորեն ողջունեցին ճյուղում: Նրանք տվեցին մի քանի հետևողական հարցեր Աստծո բնույթի վերաբերյալ, ինչպես օրինակ. «Եթե Աստված ոգի է քամու պես, ինչպես կարող էինք ստեղծվել Նրա նմանությամբ: Նա ինչպե՞ս կարող էր նստել գահին: Նրանք երբեք բավարարող պատասխան չէին ստացել, մինչև միսիոներները մի համառոտ դասով բացատրեցին վերականգնված վարդապետությունը: Երբ միսիոներները հեռացան, Բանզաները նայեցին միմյանց և ասացին. «Մի՞թե սա չէ այն ճշմարտությունը, որը մենք լսեցինք»: Նրանք շարունակեցին եկեղեցի գալ և հանդիպել միսիոներների հետ: Նրանք գիտեին, որ Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցում մկրտվելը հետևանքներ է ունենալու: Նրանք կզրկվեին իրենց կրթաթոշակներից, իրենց վիզաները կդադարեցվեին և նրանց ու իրենց երկու փոքրիկ երեխաներին կպահանջեին հեռանալ Շվեյցարիայից: Նրանք որոշեցին մկրտվել և հաստատվել 1979թ.-ի հոկտեմբերին:

Մկրտությունից երկու շաբաթ անց Եղբայր և Քույր Բանզաները վերադարձան Կինշասա՝ որպես Եկեղեցու առաջին և երկրորդ անդամներ իրենց երկրում: Ժնևի ճյուղի անդամները կապ էին պահպանում նրանց հետ և օգնեցին նրանց կապվել Եկեղեցու ղեկավարների հետ: Բանզաներին խրախուսեցին հավատարմորեն սպասել խոստացված ժամանակին, երբ Աստված կհիմնադրի Իր Եկեղեցին Զաիրում:

Dieudonné Mbuyi

Այդ ընթացքում, փոխանակման ծրագրով մեկ այլ ուսանող՝ Եղբայր Մբույին Զաիրից, սովորում էր Բելգիայում: Նա մկրտվեց 1980-ին Բրյուսելի ծխում: Այնուհետև, շուտով նա լիաժամկետ միսիա ծառայեց Անգլիայում: Եվ Աստված գործեց Իր հրաշքները: Եղբայր Մբույին վերադարձավ Զաիր, որպես Եկեղեցու երրորդ անդամն իր երկրում։ Ծնողների թույլտվությամբ Եկեղեցու ժողովները անցկացվում էին նրա ընտանիքի տանը: 1986թ.-ի փետրվարին կառավարությանն ուղղված մի միջնորդագիր կազմվեց` Եկեղեցու պաշտոնական ճանաչման համար: Պահանջվեցին Զաիրի երեք քաղաքացիների ստորագրություններ: Դիմումի երեք երջանիկ ստորագրություններն էին` Եղբայր Բանզա, Քույր Բանզա և Եղբայր Մբույի:

The Banza Family

Այդ հավատարիմ անդամները ճանաչեցին ճշմարտությունը, երբ լսեցին այն, նրանք ուխտ կապեցին մկրտության ժամանակ, որը խարսխեց նրանց Փրկիչին: Փոխաբերական իմաստով նրանք նետել էին իրենց հին ուղիները փրփրադեզ ջրվեժի մեջ` առանց հետ վերցնելու մտադրության: Ուխտի արահետը հեշտ չէր: Քաղաքական իրարանցումը, Եկեղեցու առաջնորդների հետ հազվադեպ շփումը և Սրբերի համայնքի կառուցմանը բնորոշ մարտահրավերները կարող էին հուսահատեցնել պակաս նվիրված մարդկանց: Բայց Եղբայր և Քույր Բանզան և Եղբայր Մբույին պահպանեցին իրենց հավատքը։ Նրանք ներկա էին Կինշասա տաճարի նվիրագործմանը՝ 33 տարի անց այն միջնորդագիրը ստորագրելուց հետո, որը հանգեցրեց Զաիրի եկեղեցու պաշտոնական ճանաչմանը:

The Banza Family

Բանզաներն այսօր այստեղ են, համաժողովների կենտրոնում: Նրանց ուղեկցում են իրենց երկու որդիները` Ջունիորը ու Ֆիլը և հարսները` Աննին և Յույուն: 1986 թվականին Ջունիորը և Ֆիլը առաջին երկու մարդիկ էին, ովքեր Զաիրում մկրտվեցին Եկեղեցում: Եղբայր Մբույին դիտում է այս իրադարձությունները Կինշասայից իր կնոջ` Մագույի և իրենց հինգ երեխաների հետ:

Dieudonné Mbuyi

Այդ ռահվիրաները հասկանում են ուխտերի իմաստը և հետևանքները, որոնց միջոցով նրանք բերվել են «Տիրոջ` իրենց Աստծո իմացությանը, և ուրախանալու Հիսուս Քրիստոսով` իրենց Քավիչով»:17

Ինչպե՞ս ենք մենք խարսխվում Փրկիչին և հավատարիմ մնում նրանց և տասնյակ հազարավոր Կոնգոյի Սրբերի նման, ովքեր հետևեցին նրանց և միլիոնավոր ուրիշների` ողջ աշխարհով մեկ: Փրկիչն ուսուցանեց մեզ՝ թե ինչպես: Ամեն շաբաթ մենք ճաշակում ենք հաղորդությունը և ուխտ կապում մեր Երկնային Հոր հետ: Մենք խոստանում ենք մեր ինքնությունը կապել Փրկիչի հետ` պատրաստակամ խոստանալով մեզ վրա վերցնել Նրա անունը, միշտ հիշել Նրան, և պահել Նրա պատվիրանները:18 Ամեն շաբաթ բարեխղճորեն պատրաստվելը և արժանիորեն այդ ուխտերը կապելը՝ խարսխում է մեզ Փրկիչին, օգնում մեզ յուրացնել մեր նվիրվածությունը,19 և ուժգնորեն մեզ առաջ է մղում ուխտի ճանապարհով:

Ես հրավիրում եմ ձեզ նվիրվել աշակերտությանը ողջ կյանքի ընթացքում: Ուխտեր կապեք և պահեք դրանք։ Նետեք ձեր հին ուղիները խորը, փրփրադեզ ջրվեժների մեջ: Ամբողջապես թաղեք ձեր ապստամբության զենքերը` առանց դուրս մնացած բռնակների: Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ ազնիվ միտումով ուխտեր կապելը` հուսալիորեն պատվելով դրանք, ընդմիշտ կօրհնի ձեր կյանքը: Դուք ավելի կնմանվեք Փրկիչին, երբ միշտ հիշեք Նրան, հետևեք Նրան և պաշտեք Նրան: Ես վկայում եմ, որ Նա է ամուր հիմքը: Նա վստահելի է և նրա խոստումները հաստատ են: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Նվիրագործումը տեղի է ունեցել մեծ պահքի կիրակի օրը, 2019թ. ապրիլի 14-ին, ինչպես նշանակվել էր Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի կողմից:

  2. Նկարիչ Դեյվիդ Մեյքլը նկարել է Կոնգոյի ջրվեժը, աշխատելով Կիուբու ջրվեժների լուսանկարներով: Կիուբուի ջրվեժները տեղակայված են Լյուբումբաշիից մոտավորապես 249 մղոն (400 կմ) դեպի հյուսիս ՝ Կոնգոյի Դեմոկրատական հանրապետության հարավ-արևելքում:

  3. Այս առարկաները հայտնի էին որպես ինքիսի կիկոնգոյով և որպես ֆետիշներ ֆրանսերենով: Այդ բառն անգլերեն թարգմանվում է որպես ամուլետներ, թալիսմաններ կամ ֆետիշներ

  4. Դեյվիդ Մեյքլը նկարել է նաև Նզոնգո ջրվեժը, աշխատելով ջրվեժների լուսանկարների օգնությամբ: Նզոնգոյի ջրվեժը գտնվում է Կոնգոյի Դեմոկրատական հանրապետության Կինշասա քաղաքից մոտ 81 մղոն (130 կիլոմետր) հեռավորության վրա: Գետը այդ ջրվեժների մոտ հայտնի դարձավ որպես Նզադի Ինքիսի կամ «Ֆետիշների գետ» անունով: Անունն արտացոլում է այն սովորույթը, որը նկարագրված է տեքստում:

  5. Մ.թ.ա. 1000թ.– ին իսլանդական կլանների ղեկավարները հավաքվեցին միասին իրենց ամենամյա, երկշաբաթյա Համաժողովին. մի ոչ պաշտոնական ժողով, որն ընդունեց օրենքներ, որոնք պարտադիր կլինեին բոլորի համար: Թորգեիր անունով մի մարդու խնդրվեց բոլորի համար որոշում կայացնել` դեպի քրիստոնեությունը դարձի գալ, թե՞ շարունակել երկրպագել նորվեգական աստվածներին: Իր վրանում երեք օր մեկուսանալուց հետո Թորգեիրը հայտարարեց իր որոշման մասին. կլանները դառնալու էին քրիստոնյա: Երբ Թորգեիրը վերադարձավ իր գյուղը, նա վերցրեց իր փայփայած սկանդինավյան Աստծո կուռքերը և դրանք նետեց մի ջրվեժի մեջ, որն այժմ հայտնի է որպես Գոդաֆոս, կամ «Աստվածների ջրվեժ»: Այս գործողությունը ցույց տվեց Թորգեիրի լիակատար դարձը դեպի քրիստոնեություն:

  6. Ալմա 23.13, 24.17–18։

  7. Տես Ալմա 23.6, Դեյվիդ Ա. Բեդնար, «Դարձ դեպի Տերը», Լիահոնա, նոյեմբեր 2012, 106-9։

  8. Տես Եզեկիել 11.19–20, Բ Կորնթացիս 3.3:

  9. Տես Հռովմայեցիս 10.14, 17:

  10. Տես Քարոզիր Իմ ավետարանը. Միսիոներական ծառայության ձեռնարկ, խմբ. հրատ. (2018), 203։

  11. Տես Dallin H. Oaks, “Taking upon Us the Name of Jesus Christ,” Ensign, May 1985, 80–83:

  12. Տես Ալմա 5.12–14:

  13. Տես Վարդապետություն և Ուխտեր 82․10:

  14. Կոնգո գետն ամենախոր, երկրորդ ամենահզոր և իններորդ ամենաերկար գետն է աշխարհում: Քանի որ այն երկու անգամ հատում է հասարակածը, գետի առնվազն մեկ հատվածը միշտ անձրևոտ եղանակի մեջ է, ինչը հանգեցնում է ջրի կանոնավոր հոսքին: Կանոնավոր հոսքը նշանակում է ողջ տարվա ընթացքում հոսքը համեմատաբար հաստատուն է՝ միջինը 41,000 խորանարդ մետր ջուր մեկ վայրկյանում, չնայած հոսքի արագությունը կարող է տարբեր լինել տարիների ընթացքում (միջինը 23,000-75,000 խորանարդ մետր վայրկյանում):

  15. Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Ղուկաս 14.28 ( Ղուկաս 14.27, ծանոթություն բ):

  16. Տես 2 Նեփի 9.18, Ռասսել Մ. Նելսոն, «Ուրախություն և հոգևոր գոյատևում», Լիահոնա, նոյեմբեր 2016, 81–84: Նախագահ Նելսոնն ասել է. «Ուրախությունը պարգև է հավատարիմներին» (էջ 84):

  17. Ալմա 37․9։

  18. Տես Վարդապետություն և Ուխտեր 20․77: 2019թ.-ի հունիսին միսիայի ղեկավարության սեմինարում հաղորդությունը ճաշակելուց հետո իր պաշտոնական ուղերձը սկսելուց առաջ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասաց. «Ինձ մոտ մի միտք ծագեց, որ այսօր իմ ուխտ կապելը շատ ավելի կարևոր է, քան իմ պատրաստած ուղերձը: Ես ուխտ կապեցի, երբ ճաշակեցի հաղորդությունը, որ ես պատրաստ կլինեմ վերցնել ինձ վրա Հիսուս Քրիստոսի անունը, և որ ես պատրաստ եմ հնազանդվել Նրա պատվիրաններին: Հաճախ ես լսում եմ այն արտահայտությունը, որ մենք հաղորդություն ենք ընդունում ՝ մկրտության ժամանակ կապած ուխտերը նորոգելու համար: Չնայած դա ճշմարիտ է, բայց շատ ավելին է, քան այդ: Ես նոր ուխտ կապեցի: Դուք նոր ուխտեր կապեցիք: … Արդ, ի պատասխան սրա, Նա հայտարարում է, որ մենք միշտ կունենանք Նրա Հոգին մեզ հետ: Ինչպիսի՜ օրհնություն»:

  19. Տես 3 Նեփի 18.12: