2019
Ուղերձը, նշանակությունը և բազմությունը
Նոյեմբեր 2019


Ուղերձը, նշանակությունը և բազմությունը

Ամեն օրվա անդադար աղմուկի ու թմբուկի ձայների ներքո, եկեք նայենք Քրիստոսին՝ որպես մեր կյանքի, մեր հավատքի և մեր ծառայության կենտրոն:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սա յոթ ամսական Սեմի Հո Չինգն է, ով անցած տարվա ապրիլին իր տանը հեռուստատեսությամբ դիտում էր գերագույն համաժողովը:

Նկար
Սեմի Հո Չինգը համաժողով դիտելիս

Երբ ժամանակը մոտեցավ նախագահ Ռասսել Մ․ Նելսոնին և մյուս բարձրագույն իշխանություններին հաստատելու համար, Սեմիի ձեռքերը զբաղված էին իր շիշը պահելով: Եվ այսպես նա մի ուրիշ լավ բան արեց։

Նկար
Սեմի Հո Չինգը հաստատումների ժամանակ

Սեմին լիովին նոր նշանակություն հաղորդեց ձեր ոտքերով քվեարկելու սկզբունքին:

Բարի գալուստ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու այս կիսամյա համաժողովին։ Տարին երկու անգամ տեղի ունեցող այս հավաքների նշանակության քննարկումը սկսելու համար, ես կցանկանայի, որ դուք մտածեիք Նոր Կտակարանի Ղուկասի ավետարանի հետևյալ պատմության մասին․1

«Եւ եղաւ, որ [Հիսուսը] Երիքովին մօտենալիս, մի կոյր ճանապարհի վերայ նստած մուրացկանութիւն էր անում։

երբոր ժողովրդի անցնելը լսեց, հարցնում էր՝ թէ Դա ի՞նչ է։

… պատմեցին նորան, թէ Յիսուս Նազովրեցին է անցնում։

Եւ նա աղաղակեց եւ ասեց. Յիսուս՝ որդի Դաւթի, ինձ ողորմիր»։

Ապշելով նրա համարձակությունից, ամբոխը փորձեց լռեցնել այդ մարդուն, իսկ «նա էլ աւելի էր աղաղակում», ասվում է պատմության մեջ։ Իր համառության շնորհիվ նրան բերեցին Հիսուսի մոտ, ով լսեց տեսողությունը վերականգնելու նրա հավատով լի խնդրանքը և բուժեց նրան։2

Ամեն անգամ այդ վառ փոքրիկ դրվագը կարդալիս, ես ոգեշնչվում եմ։ Մենք կարող ենք զգալ այդ մարդու տառապանքը։ Մենք գրեթե կարող ենք լսել, թե նա ինչպես է գոռում՝ Փրկիչի ուշադրությունը գրավելու համար։ Անշուշտ, մենք ժպտում ենք, երբ նա հրաժարվում է լռել և վճռականորեն բարձրացնում է իր ձայնը, երբ մնացած մարդիկ ասում են, որ նա ցածրացնի այն։ Դա ինքնին, վճռական հավատքի մի լավ պատմություն է։ Բայց, ինչպես բոլոր սուրբ գրություններում, որքան մենք կարդում ենք այն, այնքան ավելի շատ բան ենք բացահայտում։

Մի միտք, որը վերջերս է ծագել իմ մեջ, այն է, որ այդ մարդը չէր կորցրել ողջամտությունը, երբ հոգևորապես զգայուն մարդիկ էին շրջապատել նրան։ Այս պատմության ամբողջ կարևորությունը կախված է մի քանի անանուն կանանցից և տղամարդկանցից, որոնց, երբ նրանց գործընկերը հարցրեց, թե «Ի՞նչ է նշանակում այդ խառնաշփոթը», նրանք իմաստություն ունեցան Քրիստոսին ճանաչելու որպես աղմուկի պատճառ․ Նա «Անձնավորված Իմաստն էր»: Այդ կարճ խոսակցությունից բոլորս կարող ենք դաս քաղել։ Հավատքի և համոզմունքի հարցերում, օգտակար կլինի ձեր հարցն ուղղել այն մարդկանց, ովքեր իրականում ունեն որոշակի հավատք և համոզմունք։ «Մի՞թէ կարող է կոյրը կոյրին առաջնորդել»։ Մի անգամ հարցրեց Հիսուսը։ «[Եթե այո,] չէ՞ որ երկուսն էլ փոսը կ’ընկնեն»։3

Հավատքի և համոզմունքի այդպիսի որոնումը մեր նպատակն է այս համաժողովներում, և այսօր մեզ միանալով դուք կհասկանաք, որ այս որոնումը կիսում են շատերը։ Նայեք ձեր շուրջը։ Այս տարածքներում կարող եք տեսնել տարբեր մեծության ընտանիքների, ովքեր եկել են տարբեր տեղերից։ Հին ընկերներն ուրախությամբ հանդիպում են, հիասքանչ երգչախումբը նվագում է, իսկ ցուցարարները բղավում են իրենց սիրելի անկյուններից։ Վաղ օրերի միսիոներները փնտրում են իրենց նախկին զուգընկերներին, իսկ վերջերս վերադարձած միսիոներները փնտրում են լիովին նոր զուգընկերներ (եթե գիտեք, թե ինչ նկատի ունեմ)։ Իսկ լուսանկարնե՞րը։ Անչափ շատ են։ Բոլորս մեր սմարթֆոններով «յուրաքանչյուր անդամ միսիոներ է» կարգավիճակից անցել ենք «յուրաքանչյուր անդամ լուսանկարիչ է» կարգավիճակին։ Այս հիանալի իրարանցման ժամանակ կարելի արդարացիորեն հարցնել․ «Ի՞նչ է նշանակում այս ամենը»։

Ինչպես մեր Նոր Կտակարանի պատմության մեջ, նրանք, ովքեր օրհնված են տեսողությամբ, կհասկանան, որ բացի այն ամենից, ինչ կարող է մեզ առաջարկել համաժողովների այս ավանդույթը, այն ոչինչ չէր նշանակի, եթե մենք չգտնենք Հիսուսին այդ ամենի կենտրոնում: Որպեսզի հասկանանք այն տեսլականը, որը մենք փնտրում ենք, հասկանանք այն բուժումը, որը Նա խոստանում է, հասկանանք այն կարևորությունը, որը մենք ինչ-որ կերպ գիտակցում ենք, որ ներկա է, մենք պետք է պոկվենք այդ խառնաշփոթից, որքան էլ դա ուրախալի լինի, և մեր ուշադրությունը սևեռենք Նրա վրա։ Յուրաքանչյուր խոսնակի աղոթքը, յուրաքանչյուր երգիչի հույսը, յուրաքանչյուր հյուրի ակնածանքը՝ բոլորը նվիրված են Նրա Հոգու կանչին, ում Եկեղեցին կոչված է սա՝ կենդանի Քրիստոսին, Աստծո Գառին, Խաղաղության Իշխանին:

Սակայն պարտադիր չէ, որ լինենք համաժողովի կենտրոնում՝ Նրան գտնելու համար։ Երբ երեխան առաջին անգամ կարդում է Մորմոնի Գիրքը և ուրախանում է Աբինադիի քաջությամբ կամ 2000 պատանի մարտիկների երթով, մենք կարող ենք մեղմորեն ավելացնել, որ Հիսուսն այս հրաշալի տարեգրության ամենատարածված կենտրոնական կերպարն է, որը կոլիզեյի նման առկա է բոլոր գլուխներում և կապ է հաստատում այդ գլուխների հավատք ներշնչող մնացած բոլոր կերպարների հետ:

Նմանապես, երբ ընկերը սովորում է մեր հավատքի մասին, նա կարող է մի փոքր ճնշված լինել մեր կրոնական սովորույթի եզակի տարրերից և անծանոթ բառապաշարից՝ սննդակարգի սահմանափակումները, ինքնապահովման նյութերը, ռահվիրայական գաղթուղիները, թվայնացված ընտանեկան ծառերը, ինչպես նաև՝ անհաշվելի թվով ցցի կենտրոնները, որտեղ ոմանք հավանաբար սպասում են, որ կարող են պատվիրել հրաշալի, նուրբ, միջին չափի տապակած սթեյքեր (հումորային է, քանի որ անգլերենում “stake” (ցից) արտասանվում է նույն կերպ, ինչպես “steak” (ուտելիք): Այսպիսով, քանի որ մեր նոր ընկերների համար ամեն ինչ նորովի է, մենք պետք է օգնենք նրանց հասկանալ այդ խառնաշփոթի իմաստն ու նպատակը և հիմնականում կենտրոնանալ հավերժական ավետարանի վրա՝ երկնային Ծնողների սիրո, աստվածային Որդու քավության պարգևի, Սուրբ Հոգու մխիթարական առաջնորդություն, այս բոլոր ճշմարտությունների վերջին օրերի վերականգնման և շատ այլ բաների վրա:

Երբ ինչ-որ մեկն առաջին անգամ տաճար է գնում, նա կարող է ինչ-որ չափով զարմացած մնալ այդ փորձառությունից։ Մեր խնդիրն է ապահովել, որ սուրբ խորհրդանիշները և բացահայտված ծեսերը, արարողակարգային հագուստը և տեսողական ցուցադրությունները երբեք չշեղեն, այլ ընդհակառակը՝ մատնանշեն դեպի Փրկիչը, ում երկրպագելու ենք մենք գնացել: Տաճարը Նրա տունն է, և Նա պետք է առավելագույնս լինի մեր մտքում և սրտում. Քրիստոսի հոյակապ վարդապետությունը հագեցնում է մեր էությունն այնպես, ինչպես որ այն գերակշռում է տաճարի արարողություններում՝ սկսած այն պահից, երբ մենք կարդում ենք արձանագրությունը մուտքի դռան վրա, մինչև շինության մեջ մեր վերջին վայրկյանը։ Մեզ հանդիպած բոլոր հրաշքների մեջ, ամենից առավել, մենք պետք է տեսնենք Հիսուսին՝ տաճարում։

Մտածեք այս վերջին ամիսներին եկեղեցու համարձակ նախաձեռնությունների և նոր հայտարարությունների շրջադարձի մասին: Սպասավորելով միմյանց, զտելով մեր կիրակնօրյա փորձառությունը կամ ուրախ ընդունելով երեխաների և երիտասարդների նոր ծրագիրը, մենք կարող ենք բաց թողնել այդ հայտնությամբ տրված ճշգրտումների իրական պատճառը, եթե մենք դրանց նայենք որպես անհամեմատելի, կապ չունեցող տարրեր, այլ ոչ թե որպես փոխկապակցված ջանք՝ օգնելու մեզ ավելի ամուր հիմք կառուցել մեր Փրկության վեմի վրա։4 Իհարկե, սա այն է, ինչ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը նկատի ունի, երբ խնդրում է մեզ օգտագործել Եկեղեցու՝ հայտնությամբ տրված անունը:5 Եթե Հիսուսը՝ Նրա անունը, Նրա վարդապետությունը, Նրա օրինակը, Նրա աստվածությունը լինեն մեր երկրպագության կենտրոնում, մենք մեկ անգամ ևս կհաստատենք այն մեծ ճշմարտությունը, ինչը մի անգամ ուսուցանեց Ալման. «Կան շատ բաներ, որ պետք է գան. [բայց] ահա կա մի բան, որն ավելի մեծ կարևորության է, քան մնացած բոլորը, … Քավիչը [ով] կգա ու կապրի իր ժողովրդի մեջ»։6

Եվս մեկ եզրափակիչ միտք․ Ջոզեֆ Սմիթի 19-րդ դարի սահմանային միջավայրը լիքն էր քրիստոնյա վկաների մրցակցող մարդկանցով։7 Բայց իրենց ստեղծած ժխորի մեջ, այս մեծամիտ նորաթուխները հեգնանքով կեղծում էին հենց այն Փրկիչին, որին այդքան ջանասիրաբար փնտրում էր երիտասարդ Ջոզեֆը։ Պայքարելով իր իսկ խոսքերով կոչած «խավարի ու անորոշության» դեմ, 8 նա մեկուսացավ ծառերի պուրակի մենության մեջ, որտեղ տեսավ ու լսեց ավետարանի համար Փրկիչի կարևորության ավելի փառահեղ մի վկայություն, քան այս առավոտ նկարագրած որևէ այլ վկայություն։ Աներևակայելի ու չսպասված տեսողության պարգևով, Ջոզեֆը տեսիլքում տեսավ իր Երկնային Հորը, տիեզերքի մեծ Աստծուն և Հիսուս Քրիստոսին՝ Նրա կատարյալ Միածին Որդուն: Այնուհետև հայրը բերեց այն օրինակը, որին մենք այսօր առավոտյան ծափահարում էինք. Նա մատնացույց արեց Հիսուսին ու ասաց․ «Սա է Իմ սիրելի Որդին։ Լսի՛ր Նրան»:9 Հիսուսի աստվածային ինքնության, փրկության ծրագրում Նրա առաջնահերթության և Աստծո աչքում Նրա արժանավորության որևէ ավելի մեծ արտահայտություն երբևէ չէր կարող գերազանցել այդ կարճ յոթ բառից բաղկացած հայտարարությանը:

Արդյո՞ք կա խառնաշփոթ և շփոթություն։ Արդյո՞ք կա ամբոխ և հակառակություն։ Մեր աշխարհում դրանից շատ կա։ Իսկապես, թերահավատները և հավատացյալները դեռ վիճում են այս տեսիլքի շուրջ և գրեթե բոլոր այն հարցերի շուրջ, որոնց մասին ես այսօր խոսեցի: Իսկ եթե դուք ձգտում եք ավելի հստակ տեսնել և իմաստություն գտնել բազում կարծիքների մեջ, ես մատնանշում եմ նույն Հիսուսին և առաքելական վկայություն եմ բերում Ջոզեֆ Սմիթի տեսիլքի մասին, որը տեղի ունեցավ մոտ 1800 տարի անց այն բանից հետո, երբ մեր կույր ընկերը վերականգնեց իր տեսողությունը հին Երիքովի ճանապարհին: Այդ երկուսի և անցյալի մի շարք մարդկանց հետ ես վկայում եմ, որ անկասկած, կյանքի առավել հուզիչ պատկերն ու ձայնն այն է, որ Հիսուսը ոչ միայն անցնում է մեր կողքով,10 այլև Նա գալիս է դեպի մեզ, կանգնում է մեր կողքին, և բնակություն է հաստատում մեզ մոտ։11

Քույրե՛ր և Եղբայրնե՛ր, ամեն օրվա անդադար աղմուկի ու թմբուկի ձայների ներքո եկեք նայենք Քրիստոսին՝ որպես մեր կյանքի, մեր հավատքի և մեր ծառայության կենտրոն: Այդտեղ է թաքնված իրական նշանակությունը։ Իսկ եթե կլինեն օրեր, երբ մեր տեսողությունը կլինի սահմանափակ, մեր ինքնավստահությունը կնվազի կամ մեր հավատքը կփորձվի և կզտվի, որն անկասկած կլինի, ապա եկեք բարձր աղաղակենք․ «Յիսուս՝ որդի Դաւթի, ինձ ողորմիր»։12 Ես խոստանում եմ առաքելական ջերմեռանդությամբ և մարգարեական համոզմունքով, որ Նա կլսի ձեզ և ուշ կամ շուտ կասի. «Տե՛ս. քո հաւատքն ապրեցրեց քեզ»։13 Բարի գալուստ գերագույն համաժողով։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։