2019թ․
Երաշխավորագրի նորացված հարցեր և այլ տաճարային նորություններ
նախորդ հաջորդ

Եկեղեցու նորությունները

Երաշխավորագրի նորացված հարցեր և այլ տաճարային նորություններ

2019թ. հոկտեմբերի գերագույն համաժողովի ժամանակ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ներկայացրեց տաճարային երաշխավորագրի հարցազրույցի հարցերի նորացումները (տես էջ 121): Տաճարային չափանիշները մնացել են նույնը, բայց որոշ հարցեր պարզեցվել են: Եկեղեցու համապատասխան ղեկավարներն արդեն ստացել են 2019թ. հոկտեմբերի 6-ի Առաջին Նախագահության նամակը, որը ներառում է նորացված հարցերը:

Նախագահ Նելսոնը նաև հայտարարեց ութ նոր տաճարների ծրագրերի մասին (տես էջ 79): Նոր տաճարներ կլինեն՝ Ֆրիթաուն (Սիերա Լեոնե), Օրեմ (Յուտա), Պորտ Մորեսբի (Պապուա Նոր Գվինեա), Բենտոնվիլ (Արկանզաս), Բակոլոդ (Ֆիլիպիններ), Մաքալեն (Տեխաս), Կոբոն (Գվատեմալա) և Թեյլորսվիլ (Յուտա):

2019թ. ապրիլի գերագույն համաժողովից սկսած նվիրագործվել են Կինշասա (Կոնգոյի Դեմոկրատական հանրապետություն), Լիսաբոն (Պորտուգալիա), Պորտ-աու-Պրինս (Հայիթի), Ֆորտալեզա (Բրազիլիա) և վերանվիրագործված տաճարներ՝ Օքլենդ (Կալիֆորնիա, ԱՄՆ), Մեմֆիս (Թենեսի, ԱՄՆ), Ֆրանկֆուրտ (Գերմանիա), Օկլահոմա Սիթի (Օկլահոմա, ԱՄՆ) և Ռալլի (Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ):

Կառուցվել են հետևյալ տաճարների հիմքերը. Յիգո (Գուամ), Պրեյա (Կաբո Վերդե), Սան խուան (Պուերտո Ռիկո), Լիմա Պերու (Լոս Օլիվոս), Բելեմ (Բրազիլիա) և ընտրվել են վայրերը հետևյալ տաճարների համար Օքլանդ (Նոր Զելանդիա), Լայտոն և Սարագոտա Սփրինգս (Յուտա, ԱՄՆ):

Ծրագրեր են կազմվել Սոլթ Լեյք Տաճարի վերանորոգման համար, որը կփակվի դեկտեմբերին և կվերաբացվի 2024թ., և Սենթ Ջորջ Յուտա Տաճարի համար, որը կփակվի 2019թ. նոյեմբերին և կվերաբացվի 2022 թվականին: