2019
Ղեկավարները ներկայացնում են երեխաների և երիտասարդների նոր նախաձեռնությունը
Նոյեմբեր 2019


Ղեկավարները ներկայացնում են երեխաների և երիտասարդների նոր նախաձեռնությունը

Երեխաների ու երիտասարդների ծրագիրը կիրականցվի 2020թ. հունվարին, որպեսզի օգնենք երիտասարդներին հետևել Փրկիչին, երբ նրանք աճեն հոգևորապես, սոցիալապես, ֆիզիկապես և մտավորապես: Երեխաների ու երիտասարդների ծրագիրը քննարկող ելույթների համար այցելեք այս ամսագրի 40 և 53 էջերը։

«Ժամանակն է որդեգրել նոր մոտեցում, որը նախատեսված է օգնել այսօրվա երեխաներին և երիտասարդներին ամբողջ աշխարհում»,- ասաց Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը 2019թ. սեպտեմբերի 29-ի հատուկ հեռարձակման ժամանակ:

«Ձեզ բազմաթիվ հատուկ հանձնարարություններ տալու փոխարեն,- ասաց նա երեխաներին և երիտասարդներին,- մենք հրավիրում ենք ձեզ խորհրդակցել Տիրոջ հետ այն մասին, թե դուք ինչպես կարող եք աճել հավասարակշռված ձևով: Այն օգտակար և ուրախ կլինի, բայց ձեզանից կպահանջի որոշ ջանքեր: Դուք պետք է փնտրեք անձնական հայտնություն: Դուք պետք է ինքներդ ընտրեք՝ ինչպես վարվել այդ դեպքում: Երբեմն Հոգին կարող է հուշել ձեզ կատարել դժվար գործեր: Ես կարծում եմ, դուք կընդունեք մարտահրավերը: Դուք կարող եք դժվար գործեր կատարել»:

Նախագահ Նելսոնն ասաց նաև, որ ծնողները կարևոր դեր ունեն կատարելու այդ գործում: «Խնդրում ենք, ամուր հարաբերություններ հաստատեք ձեր երեխաների և երիտասարդների հետ»,- ասաց նա: «Եկեղեցու ղեկավարները կարող են օգնել, բայց նրանք ձեր երեխաներն են: Ձեզանից բացի ոչ ոք չի կարող ավելի մեծ ազդեցություն ունենալ նրանց հաջողության վրա: Սիրեք նրանց, խրախուսեք և խորհուրդ տվեք, բայց դիմակայեք գայթակղությանը, որ հաղթահարեք դրանք: Նրանք կառաջադիմեն, երբ գործադրեն իրենց սեփական կամքը:

Այս խորհուրդը վերաբերում է նաև մեր երեխաների և երիտասարդների հրաշալի ղեկավարներին և ուսուցիչներին»,- շարունակեց Նախագահ Նելսոնը: «Մենք պետք է թույլ տանք երիտասարդ մարդկանց ղեկավարել, հատկապես նրանց, ովքեր կանչվել և ձեռնադրվել են՝ ծառայելու դասարանի և քվորումի նախագահություններում: Քահանայության իշխանությունը կպատվիրակվի նրանց: Նրանք կսովորեն, թե ինչպես ոգեշնչում ստանան իրենց դասարանը կամ քվորումը ղեկավարելիս»:

Նույն հավաքի ժամանակ Նախագահ Ռասսել Մ. Բալլարդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումի գործող Նախագահը, ներկայացրեց Երեխաների և երիտասարդների տեսլականը. «Զորացրեք աճող սերնդի հավատքն առ Հիսուս Քրիստոսը և օգնեք երեխաներին, երիտասարդներին և նրանց ընտանիքներին առաջադիմել ուխտի արահետում, երբ նրանք բախվեն կյանքի մարտահրավերներին»: 1 Նա ասաց, որ «օգնելով երեխաներին և երիտասարդներին վկայություն ձեռք բերել Հիսուս Քրիստոսի մասին, կօրհնենք նրանց, մեզ և բոլորիս կյանքը:

Հեռարձակումից հետո, երբ երիտասարդները համատեղ միջոցառում անցկացրին, որպեսզի ցուցադրեն՝ ինչպես օգտագործել Ներածական ուղեցույց Երեխաների և երիտասարդների համար գրքույկը, Նախագահ Բալլարդն ասաց. «Սա միայն սկիզբն է»: Այսօր մենք պարզապես սկսեցինք այս միջոցառումով: Սա կշարունակվի ձեր ընտանիքներում, և երբ դուք աշխատեք միասին: Մենք հրավիրում ենք ձեզ շարունակել միջոցառումը: … Ծնողնե՛ր , խնդրում ենք ձեզ շարունակեք սա տանը»: Նա շեշտեց, որ «սա տնակենտրոն, Եկեղեցու կողմից աջակցվող ծրագիր է» և «ընտանիքները միասին ընդգրկված են այս ծրագրում: Սա այն է, ինչն այս ծրագիրն այդքան հրաշալի է դարձնում»:

Աշխարհի շատ վայրերում ծնողներն ու ղեկավարները նույնպես ստացել են իրենց ներածական ուղեցույցը: Մյուս տարածաշրջանները նույնպես կունենան իրենց լեզուներով թարգմանված Երեխաների և երիտասարդների ձեռնարկը 2020թ.-ի վերջում:

Ավետարանի ուսումնասիրությունը, ծառայությունն ու միջոցառումները, անձնական զարգացումը (ներառյալ նպատակների սահմանումը և իրականացնումը) կլինեն Երեխաների և երիտասարդների ձեռնարկի հիմնական մասերը, և երիտասարդները պետք է ընդգրկվեն ծրագրման մեջ: Երեխաներն ու երիտասարդները անձնական հայտնություն են փնտրում, երբ առաջ են ընթանում ուխտի ճանապարհով՝ աջակցություն ստանալով ընտանիքի, ղեկավարների և ուրիշների կողմից: Նախագահ Բալլարդը նշեց, որ Երեխաների և երիտասարդների ծրագիրը համաշխարհային նախաձեռնություն է, և հետևաբար հեշտությամբ կարելի է հարմարեցնել «ձեր ապրելու վայրին և ընտանեկան հանգամանքներին»:

Լրացուցիչ մանրամասներն ու նյութերը կտրամադրվեն երեխաների և երիտասարդների համար հեռարձակվող Դեմառդեմ հավաքի ժամանակ, որը տեղի կունենա 2019թ. նոյեմբերի 17-ին Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Գերիթ Վ. Գոնգի մասնակցությամբ: Հրավիրում ենք մասնակցել՝ երեխաներին և երիտասարդներին, որոնց տարիքը 2020թ.-ին կլրանա 8-18 տարեկան, նրանց ծնողներին, Երիտասարդ Կանանց ղեկավարներին, Ահարոնյան Քահանայության խորհրդատուներին և Երեխաների Միության ղեկավարներին: Երեխաների և երիտասարդների ծրագրի մասին ձեր հարցերը ներկայացրեք Երեց Գոնգին հետևյալ հասցեով՝ facetoface.ChurchofJesusChrist.org: Ուղիղ եթերից հետո, որը կհեռարձակվի 18 լեզուներով, հոգևոր հավաքի տեսաձայնագրությունը կպահպանվի, որը ցանկացած ժամանակ կարելի է ցուցադրել կամ ներբեռնել։

Հղում

  1. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Երեխաներն ու երիտասարդները. Ներածական ուղեցույց Ծնողների և երեխաների համար (2019), 1: