2019
2020թ. ապրիլին պատրաստվելու չորս եղանակ
Նոյեմբեր 2019


2020թ. ապրիլին պատրաստվելու չորս եղանակ

2020 թվականը կնշանավորվի Առաջին տեսիլքի 200-րդ տարեդարձով, որը տեղի է ունեցել 1820թ. գարնանը: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարեց, որ գալիք ապրիլյան համաժողովին «կնշվի վերականգնված ավետարանի հիմնադրումը» (տես էջ 122):

Նա խրախուսեց բոլոր անդամներին և ընտանիքներին պատրաստվել այս «եզակի համաժողովին» և առաջարկեց դա անելու հնարավոր ուղիները.

  1. Կրկին կարդացեք Ջոզեֆ Սմիթի Առաջին տեսիլքի պատմությունը:

  2. Երբ ուսումնասիրեք Եկ, հետևիր ինձ ձեռնարկը 2020թ.-ին, հարցեր մտածեք ձեռք բերված գիտելիքների և օրհնությունների մասին, որոնք ստացել եք Մորմոնի Գրքի շնորհիվ:

  3. Օգտագործեք Մորմոնի Գրքի նոր տեսանյութերը անհատական և ընտանեկան ուսումնասիրության ժամանակ:

  4. Ընտրեք ձեր հարցերը և կազմեք ձեր ծրագիրը՝ «խորասուզվելով Վերականգնման փառավոր լույսի մեջ»:

«Եթե այդպես անեք,- ասաց Նախագահ Նելսոնը,- հաջորդ ապրիլի գերագույն համաժողովը ոչ միայն կհիշվի, այլ նաև կդառնա անմոռանալի»։