2019
Հոգևոր կարողություն
Նոյեմբեր 2019


Հոգևոր կարողություն

Որպես Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտ, դուք կարող եք ստանալ անձնական ոգեշնչում և հայտնություն Նրա պատվիրանների համաձայն, որոնք կանխատեսված են ձեզ համար:

Երբ ես հեռանում էի Երիտասարդ Կանանց ճամբարից այս ամառ, մի հաճելի երիտասարդ կին ինձ մի երկտող տվեց: Նա հարցնում էր երկտողում. «Ինչպե՞ս կարող եմ իմանալ, երբ է Աստված փորձում ինձ ինչոր բան ասել»: Ինձ դուր է գալիս նրա հարցը: Մեր հոգիները ձգտում են կապվել մեր երկնային տան հետ: Մենք ցանկանում ենք զգալ պետքական և օգտակար: Բայց երբեմն մենք դժվարանում ենք տարբերել մեր սեփական մտքերը Հոգու նուրբ հուշումներից: Հնադարյան և ժամանակակից մարգարեներն ուսուցանել են, որ եթե ինչ-որ բան «հրավիրում է ձեզ և հրապուրում է բարիք գործել, գալիս է Քրիստոսից»:1

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը տարածել է մի պարզ, հզոր հրավեր. «Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, աղերսում եմ ձեզ մեծացնել հայտնություն ստանալու ձեր հոգևոր կարողությունը : … Ընտրեք կատարել պահանջվող հոգևոր աշխատանքը՝ վայելելով Սուրբ Հոգու պարգևը և ավելի հաճախ ու ավելի հստակ լսելով Հոգու ձայնը»:2

Այս առավոտ ես ցանկանում եմ անկեղծորեն խոսել ձեզ հետ հայտնություն ստանալու ձեր հոգևոր կարողությունը մեծացնելու չորս ուղիների մասին:

1. Նպատակասլաց եղեք Աստծո ձայնը լսելու համար ժամանակ և տարածություն ստեղծելու գործում

Երբ օգտագործում եք ձեր ազատ կամքը, որպեսզի ամեն օր ժամանակ հատկացնեք Աստծո ձայնին մոտենալու համար, հատկապես Մորմոնի Գրքում, ապա, ի վերջո, Նրա ձայնը ավելի հստակ և ավելի ծանոթ կդառնա ձեզ համար:

Ընդհակառակը, այն շեղումները և աղմուկը, որոնք լցնում են աշխարհը, մեր տները և մեր կյանքը, կարող են ավելի դժվար լսելի դարձնել Նրա ձայնը: Այդ շեղումները կարող են այնպես զբաղեցնել մեր միտքն ու սիրտը, որ մենք տեղ չենք թողնի Սուրբ Հոգու մեղմ հուշումների համար:

Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ հաճախ Աստված Իրեն հայտնի է դարձնում «մարդկանց առանձին, իրենց սենյակում, անապատում կամ դաշտերում, և սովորաբար առանց աղմուկի կամ ժխորի»:3

Սատանան ուզում է բաժանել մեզ Աստծո ձայնից` մեզ դուրս պահելով այդ խաղաղ վայրերից: Եթե Աստված խոսում է մեղմ, բարակ ձայնով, ես և դուք պետք է մոտենանք, որպեսզի լսենք Նրան: Ուղղակի պատկերացրեք, թե ինչ կպատահեր, եթե մենք նույնքան ուշադիր լինեինք երկնքի հետ կապված մնալուն, ինչպես հետևում ենք Wi-Fi-ի հետ կապի մեջ մնալուն: Ընտրեք ժամանակ և տեղ` ամեն օր Աստծո ձայնը լսելու համար: Եվ ճշգրտորեն պահեք այդ սրբազան պայմանավորվածությունը, քանի որ այնքան շատ բան է կախված դրանից:

2. Գործեք առանց հապաղելու

Երբ ստանում եք հուշումներ, իսկ հետո նպատակասլաց գործում, Տերը կարող է օգտագործել ձեզ: Որքան շատ եք գործում, Հոգու ձայնը ավելի ծանոթ է դառնում։ Դուք ավելի ու ավելի կճանաչեք Աստծո առաջնորդությունը, և որ Նա «կամենում է … հայտնել Իր միտքը և կամքը»:4 Եթե հետաձգեք, գուցե մոռանաք հուշումը կամ բաց թողնեք Աստծո փոխարեն ինչ-որ մեկին օգնելու հնարավորությունը:

3. Ստացեք ձեր հանձնարարությունը Տիրոջից

Երկնային Հայրը ձգտում է պատասխանել այն աղոթքին, որում առաջնորդություն ենք խնդրում դեպի այն մեկը, ով մեր օգնության կարիքն ունի: Նախագահ Հենրի Բ. Այրիգն ուսուցանել է մեզ` ձգտել հայտնություն ստանալ Աստծուց այն մասին, թե ում կարող ենք օգնել Նրա փոխարեն: «Եթե այդպիսի հարցեր տաք, Սուրբ հոգին կգա և դուք հուշումներ կստանաք, թե ինչ կարող եք անել ուրիշ մարդկանց համար: Երբ գնաք և անեք այդ բաները, դուք կլինեք Տիրոջ հանձնակատարը, և երբ դուք Տիրոջ հանձնարարությունն եք կատարում, դուք արժանի եք դառնում Սուրբ Հոգու պարգևին»:5

Դուք կարող եք աղոթել և Տիրոջից հանձնարարություն խնդրել: Երբ անեք այդ, Նա կարող է օգտագործել ձեր սովորական հմտությունները` իրականացնելու Իր անսովոր աշխատանքը:

Նկար
Քույր Քրեյգի պապիկ Ֆրից Լանդգրենը

Պապս` Ֆրից Հալմար Լանդգրենը, արտագաղթեց Շվեդիայից, երբ 19 տարեկան էր: Նա Ամերիկա ժամանեց միայնակ, մի ճամպրուկով և ընդամենը վեցամյա դպրոցական կրթությամբ: Չկարողանալով խոսել անգլերեն, նա ճանապարհ ընկավ Օրեգոն և այնտեղ աշխատեց որպես փայտահատ, իսկ հետագայում տատիկիս և մայրիկիս հետ միացավ Եկեղեցուն: Նա երբեք չնախագահեց ծխում, բայց որպես հավատարիմ տնային ուսուցիչ, նա ավելի քան 50 տարբեր ընտանիքներ բերեց եկեղեցական գործունեության: Նա ինչպե՞ս արեց այդ:

Պապիկիս մահից հետո ես նայում էի նրա թղթերով լի արկղերից մեկը և հանդիպեցի մի նամակի, որը գրված էր մի մարդու կողմից, ով եկեղեցի էր վերադարձել պապիկիս սիրո շնորհիվ: Նամակում ասվում էր. «Հավատում եմ, որ Եղբայր Ֆրիցի գաղտնիքը նրանում է, որ նա միշտ Երկնային Հոր հանձնարարության մեջ է»:

Այդ նամակը Եղբայր Վեյն Սիմոնիսից էր: Պապիկս այցելեց նրան և ծանոթացավ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հետ: Ժամանակի ընթացքում, պապիկս ասաց, որ նրանց կարիքը զգացվում էր, և նրանց հրավիրեց հաճախել եկեղեցի: Բայց այդ կիրակի, Եղբայր Սիմոնիսը արթնացավ դժվարին երկընտրանքի մեջ. նա չէր ավարտել իր տան տանիքի վերանորոգումը, իսկ հաջորդ շաբաթ անձրև էր սպասվում: Նա որոշեց, որ կգնար եկեղեցի, պապիկիս հետ ձեռքով կբարևեր, իսկ հետո տուն կգնար` վերջացնելու տանիքը: Նրա ընտանիքը կարող էր մասնակցել հաղորդության ժողովին առանց իրեն:

Նրա ծրագիրը լավ էր աշխատում, մինչև տանիքից նա լսեց, որ ինչ-որ մեկը մագլցում էր աստիճանով: Նրա խոսքերով. «Երբ վերև նայեցի, … աստիճանի ծայրին Եղբայր Ֆրիցն էր կանգնած: Նա ուղղակի լայն ժպտաց ինձ: Սկզբում շփոթվեցի և զգացի փոքրիկ երեխայի նման, ով բռնվել էր դպրոցից փախչելիս: Ապա … բարկություն զգացի: [Բայց Եղբայր Ֆրիցը ուղղակի] հանեց իր կոստյումը և կախեց աստիճանի վրա: Երբ նա ծալում էր իր ճերմակ վերնաշապիկի թևքերը, շրջվեց դեպի ինձ և ասաց. «Եղբայր Սիմոնիս, ունե՞ս ևս մեկ մուրճ: Այս աշխատանքը պետք է որ շատ կարևոր լինի, թե չէ չէիր թողնի ընտանիքդ, և եթե դա այդքան կարևոր է, ես ուզում եմ օգնել քեզ: Երբ ես նայեցի նրա աչքերի մեջ, միայն բարություն և Քրիստոսանման սեր տեսա: Բարկությունս անցավ:… Այդ կիրակի ես վար դրեցի գործիքներս և հետևեցի իմ լավ ընկերջը` ներքև իջնելով աստիճաններով, և վերադարձա ժողովատուն»:

Պապիկս ստացել էր իր հանձնարարությունը Տիրոջից, և նա գիտեր, որ պետք է գտներ կորած ոչխարին: Ինչպես չորս տղամարդիկ իրենց անդամալույծ ընկերոջը բարձրացրին տանիքի վրա, ապա այնտեղից իջեցրին, որ Հիսուս Քրիստոսը բժշկեր նրան,6 այնպես էլ պապիկիս հանձնարությունը նրան կտուր տարավ: Տերը հայտնություն է ուղարկում նրանց, ովքեր ձգտում են օգնել մյուսներին:

4. Հավատացեք և վստահեք

Վերջերս, սուրբ գրություններում ես կարդացի ևս մեկ հիանալի միսիոների մասին, ով ձեռք բերեց իր հանձնարարությունը Տիրոջից: Ահարոնն ուսուցանում էր Լամանացիների թագավորին, ով հետաքրքրվում էր, թեԱհարոնի Եղբայր Ամմոնը ևս ինչու չեկավ ուսուցանելու իրեն: «Եվ Ահարոնն ասաց թագավորին. Ահա Տիրոջ Հոգին կանչեց նրան մեկ այլ ճանապարհով:»7

Երբ կարդում էի այդ խոսքերը, Հոգին խոսեց սրտիս հետ. մեզանից յուրաքանչյուրը տարբեր առաքելություն ունի կատարելու, և երբեմն Հոգին կարող է կանչել մեզ «մեկ այլ ճանապարհով»: Գոյություն ունեն Աստծո արքայությունը կառուցելու շատ ուղիներ՝ որպես Հիսուս Քրիստոսի ուխտ կապող և պահող աշակերտներ: Որպես Նրա հավատարիմ աշակերտ, դուք կարող եք ստանալ անձնական ոգեշնչում և հայտնություն՝ Նրա պատվիրանների համաձայն, որոնք կանխատեսված են ձեզ համար: Դուք առանձնահատուկ առաքելություններ և դերեր ունեք կատարելու կյանքում և ձեզ կտրվի հատուկ առաջնորդություն դրանք իրականացնելու համար:

Նեփին` Հարեդի եղբայրը, և նույնիսկ Մովսեսը պետք է անցնեին ջրի մեծ զանգվածների միջով, և յուրաքանչյուրն արեց դա տարբեր ձևով: Նեփին «զարմանալի վարպետությամբ հեծաններ» մշակեց:8 Հարեդի եղբայրը բեռնանվեր կառուցեց, որոնք «անջրանցիկ էին ամանի պես»:9 Իսկ Մովսեսը «ծովի միջով ցամաքով գնաց»:10

Նրանցից յուրաքանչյուրը ստացավ անհատական ուղղորդում, որը նախատեսված էր նրանց համար, և յուրաքանչյուրը վստահեց և գործեց: Տերն ուշադիր է նրանց հանդեպ, ովքեր հնազանդվում են և Նեփիի խոսքերով «մի ուղի [կ]պատրաստի [մեզ] համար, իրագործելու այն, ինչ նա պատվիրել է մեզ»:11 Ուշադրություն դարձրեք, որ Նեփին ասում է. «մի ուղի», ոչ թեուղին :

Արդյո՞ք մենք բաց ենք թողնում կամ վանում ենք Տիրոջ անձնական հանձնարարությունները, որովհետև, Նա պատրաստել է «մի ուղի», որը տարբերվում է այն մեկից, որին մենք ենք սպասում:

Պապիկս առաջնորդվեց մի անսովոր վայր՝ կոստյումը հագին, կտուրի վրա, կիրակի օրը: Վստահեք Աստծուն, որ առաջնորդի ձեզ, եթե նույնիսկ այդ ուղին տարբերվում է ձեր սպասածից, կամ տարբեր է մյուսներից:

Վերջին Օրերի Սրբերն ունենբազմաթիվ կերպարանքներ և չափսեր, բայց «բոլորը նման են Աստծուն». «Սև թե սպիտակ, ստրուկ թե ազատ, արական թե իգական», ամուրի թե ամուսնացած, հարուստ թե աղքատ, երիտասարդ թե ծեր, ողջ կյանքում անդամ թե նորադարձ:12 Անկախ նրանից, թե ով եք դուք կամ ինչի հետ գործ ունեք, դուք հրավիրված եք Տիրոջ սեղանի մոտ:13

Երբ Հոր կամքի որոնումն ու կատարումը դառնում է ձեր առօրյա կյանքի ռիթմը, դուք իհարկե, կառաջնորդվեք` փոխվելու և ապաշխարելու համար:

Երեխաների և երիտասարդների համար Եկեղեցու նոր ծրագիրը կառուցված է այն հիմքի վրա, որը սովորեցնում է փնտրել հայտնություն, բացահայտել, թե ինչ է Տերը կամենում, որ մենք անենք, իսկ հետո գործենք այդ ուղղությամբ: Մեզանից յուրաքանչյուրը, անկախ մեր տարիքից կամ հանգամանքներից, կարող է ձգտել փնտրել, ստանալ և գործել: Երբ դուք հետևեք այս հավերժական օրինաչափությանը, որը կարգվել է մեր օրերի համար, ավելի կմոտենաք Հիսուս Քրիստոսին` Նրա սիրուն, Նրա լույսին, Նրա ուղղորդմանը, Նրա խաղաղությանը, և Նրա բժշկությանն ու զորացնող ուժին: Եվ դուք կմեծացնեք Նրա ձեռքերում ամենօրյա գործիք դառնալու ձեր հոգևոր կարողությունը` Նրա մեծ աշխատանքն իրականացնելու համար: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։