2017
Ինչպե՞ս գերագույն համաժողովի ուղերձը կարող է փոխել ձեր կյանքը
October 2017


Ինչպե՞ս գերագույն համաժողովի ուղերձը կարող է փոխել ձեր կյանքը

Հեղինակն ապրում է Յուտայում, ԱՄՆ

Դուք իսկապես կարող եք դառնալ Հիսուս Քրիստոսի նման: Այս միջոցները կօգնեն ձեզ հասկանալ թե ինչպես:

Նկար
desk with laptop and general conference issue

Զգո՞ւմ եք, որ ձեր հոգևոր լիցքը մի փոքր պակասել է: Կարծում եք, կարո՞ղ եք օգտագործել մի փոքր հոգևոր ուղղորդում: Դե, ձեր բախտը բերել է, որովհետև գերագույն համաժողովը կարող է լինել հենց այն, ինչ պետք է: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլզն ասել է. «Եկեղեցու երիտասարդ անդամներին ես խոստանում եմ` եթե լսեք [գերագույն համաժողովը], դուք ուժգնությամբ կզգաք Հոգին ձեր մեջ: Տերը ձեզ կասի, թե ինչ է ուզում, որ անեք ձեր կյանքում»:1

Եվ դա չի ավարտվում համաժողովի շաբաթվա վերջում, դուք կարող եք նաև շարունակել զգալ Հոգին հետո՝ ելույթներն ուսումնասիրելիս:

Համաժողովն ամեն կերպ է օգնում մեզ: Գուցե ամենակարևորն այն է, որ այն թույլ է տալիս մեզ ավելի մոտենալ Փրկիչին՝ ուսուցանելով մեզ, թե ինչպես Նրան ավելի նման դառնալ: Համաժողովից առավելագույնը ստանալու հիանալի ձև է Քրիստոսանման հատկանիշների վերաբերյալ ուսմունքներին հատուկ ուշադրություն դարձնելը, լինի հեռարձակման ընթացքում, թե հետո՝ ելույթներն ուսումնասիրելիս: Երբ լսեք կամ կարդաք, որոշակի Քրիստոսանման հատկանիշները ձեր մտքում, խոսքերն ու Հոգին կարող են օգնել ձեզ սովորել, թե ինչպես ավելի նման լինել Քրիստոսին:

Դուք կարող եք վերցնել այս արագ վիկտորինան, որ տեսնեք, թե մեկ կամ երկու որ հատկանիշների վրա կարող եք կենտրոնանալ, երբ ուսումնասիրեք համաժողովի ուղերձները: (Վիկտորինան ավելի խորապես հասկանալու համար, ստուգեք 2016թ. New Era ամսագիրը կամ «Քարոզիր իմ ավետարանը» գլուխ 6-ը:)

Ստորև բերված ինը Քրիստոսանման հատկանիշներից յուրաքանչյուրի համար ընտրեք այն դրույթը, որը լավագույնն է նկարագրում ձեզ:

  1. Հավատ

    1. Ես համոզված չեմ, թե Հիսուս Քրիստոսն է իմ Փրկիչը:

    2. Ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին և ընդունում եմ Նրան որպես իմ Փրկիչ:

    3. Հուսով եմ, Հիսուս Քրիստոսն իմ Փրկիչն է:

  2. Հույս

    Նկար
    young man
    1. Ապագայի հանդեպ ես խաղաղ և լավատեսորեն եմ տրամադրված։

    2. Ապագան ինձ սարսափեցնում է:

    3. Ես սովորաբար անտեսում եմ ապագան, եթե չեմ մտածում այդ մասին, ես չեմ անհանգստանում դրա վերաբերյալ:

  3. Գթություն և սեր

    1. Ես փորձում եմ սիրել ուրիշ մարդկանց, բայց կան որոշ մարդիկ, ովքեր, կարծես, ազդում են նյարդերիս վրա:

    2. Ես այնքան զբաղված եմ իմ կյանքի վրա աշխատելով, որ դժվարանում եմ մտածել որևէ այլ բանի մասին:

    3. Ես ցանկանում եմ ուրիշ մարդկանց հավերժական բարօրություն ու երջանկություն։

  4. Առաքինություն

    1. «Լինել մաքուր մտքով և գործով»։ Այդքան էլ ուրախ չի հնչում։

    2. Ես սրտով մաքուր և անբիծ եմ։

    3. Ես դժվարանում եմ մաքուր և անբիծ մնալ:

  5. Գիտելիք

    Նկար
    young woman reading scriptures with younger sister
    1. Ես այնքան շատ բան ունեմ անելու, որ չեմ կարող իսկապես ժամանակ գտնել իմ հարցերին պատասխաններ որոնելու համար:

    2. Ու՜ֆ: Սովորե՞լ: Երբեմն այնքան ձանձրալի է փորձել ինչ-որ բան սովորել:

    3. Ես լրջորեն ձգտում եմ հասկանալ ճշմարտությունը և պատասխաններ գտնել իմ հարցերին:

  6. Համբերություն

    1. Ես կարողանում եմ սպասել ինչ-որ բանի առանց տխրելու կամ նեղսրտելու:

    2. Կարծում եմ, կարողանում եմ սպասել ինչ-որ բանի, բայց միգուցե մի քիչ նեղվեմ:

    3. Ինչ-որ բանի սպասելը վատթարագույնն է: Ես ամեն ինչ հիմա եմ ցանկանում:

  7. Համեստություն

    1. Ուզում եմ համոզվել, որ ամեն ինչ ինքնուրույն եմ անում:

    2. Ես ապավինում եմ Տիրոջը՝ օգնության համար:

    3. Երբ ինչ-որ բանի վրա աշխատում եմ, հաճախ մոռանում եմ, որ կարող եմ խնդրել Երկնային Հորը օգնության համար:

  8. Ջանասիրություն

    1. Ես իմ ժամանակի նշանակալի մասը ծախսում եմ հեռուստացույց դիտելու, ընկերներիս հետ ժամանակ անցկացնելու վրա և խուսափում պատասխանատվությունից:

    2. Ես հաճախ պայքարում եմ իմ կյանքում կարևոր բաների վրա կենտրոնանալու համար , բայց ես իսկապես փորձում եմ:

    3. Ես իմ ժամանակն ու էներգիան ծախսում եմ ամենակարևոր բաների վրա:

  9. Հնազանդություն

    1. Ես պատրաստակամ հետևում եմ իմ ղեկավարների և ծնողների խորհրդին:

    2. Ես սովորաբար ինքս իմ ղեկավարն եմ, ես դժվարությամբ եմ լսում ուրիշ որևէ մեկին:

    3. Ես հետևում եմ իմ ղեկավարների և ծնողների խորհրդին, բայց երբեմն ես տրտնջում եմ դրանից:

Նկար
young woman

Այժմ նայեք ձեր պատասխաններին: Ի՞նչ հատկանիշների վրա դուք կկամենայիք աշխատել: Որպեսզի սովորեք, թե ինչպես զարգացնել դրանք, դուք կարող եք ընտրել մեկը կամ երկուսը և ուշադրություն դարձնել դրանց, երբ լսեք համաժողովը:

Եվ եթե դուք պատասխանեք, որ հիանալի եք անում յուրաքանչյուր բան, շարունակեք այդպես: Դուք դեռ կարող եք ընտրել մեկը կամ երկուսը, որոնք վիկտորինայի ժամանակ առանձնացրել են և կենտրոնանալ դրանց վրա համաժողովի ձեր ուսումնասիրության ժամանակ: Որտեղ էլ որ լինեք Քրիստոսանման դառնալու ձեր ճանապարհին, դուք միշտ կարող եք դիմել մեր ղեկավարների ուսմունքներին, որոնք կօգնեն ձեզ ձեր ուղևորության ընթացքում:

Եթե դուք չեք կարողանում որոշել, թե որ հատկանիշն ընտրեք այժմ, մի անհանգստացեք: Դուք միշտ կարող եք լսել համաժողովը և տեսնել, թե ինչն է ձեզ համար առանձնանում այդ ժամանակ:

Երբ ընտրեք հատկանիշը, որի վրա դուք ուզում եք կենտրոնանալ, գուցե կամենաք գրի առնել այն, որպեսզի դուք պատրաստ լինեք հայտնություն ստանալ դրա վերաբերյալ, երբ լսեք համաժողովը կամ, երբ հետո ուսումնասիրեք ելույթները: Երբ դուք լսեք և ուսումնասիրեք, թող Հոգին ձեզ առաջնորդի հատուկ ուղիներով, որպեսզի կարողանաք աշխատել հատկանիշի վրա: Ստուգեք ներքևի այս օրինակը:

Հղում

  1. Ռոբերտ Դ. Հեյլս, «Գերագույն համաժողով. Զորացնել հավատք և վկայություն», Լիահոնա, նոյ. 2013, 6.