2017
Կոտրել «սովորական դեռահասի» կարծրատիպը
October 2017


Կոտրել «սովորական դեռահասի» կարծրատիպը

Մոռացեք, թե ինչ է ասում աշխարհը։ Ինչպիսի՞ն է ձեզ տեսնում Երկնային Հայրը: Դուք կարող եք ապրել ձեր ներուժի Նրա հեռանկարով:

Նկար
breaking the mold

Աշխարհն այսօր շատ բան ունի ասելու դեռահասների մասին: Դուք հավանաբար գիտեք այդ կարծրատիպերից մի քանիսի մասին կամ լսել եք ինչ-որ մեկին «ներկայիս երեխաների» մասին բողոքելիս: Կան նաև շատ ուսումնասիրություններ և վիճակագրական տվյալներ ձեր մասին, թե դուք սովորաբար ինչպես եք օգտվում սոցիալական լրատվամիջոցներից, թե ինչ գնումներ եք կատարում, նույնիսկ թե ինչքան կարճ կարող է լինել ձեր ուշադրության կենտրոնացումը:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնն ասել է, որ ինքն «անհարմար է» զգում, երբ լսում է պատանիների վերաբերյալ հետազոտողների նկարագրած ուսումնասիրությունները: «Եվ անկեղծորեն,- ասել է նա,-ինձ ավելի քիչ է հետաքրքրում այն, թե մասնագետներն ինչ են ասում ձեր մասին, քան այն, թե Տերն ինչ է ասել ինձ ձեր մասին»1:

Ձեզ ճանաչելու համար Տերը կարիք չունի ուսումնասիրությունների կամ կարծրատիպերի: Նա չի տեսնում ձեզ որպես վիճակագրական տվյալ կամ էլ ինչ-որ մեկը, ով ծանրաբեռնված է նրանով, թե ինչպես է «աշխարհը» փորձում նկարագրել ձեզ:

«Նա ձեզ սիրում է, ոչ միայն նրա համար, թե ով եք դուք ներկայումս, այլև փառք և լույս լինելու ձեր ներուժի և ցանկության համար»,- ասել է Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդականը։2

Աստված ոչ միայն տեսնում է, այլև սիրում է ձեզ:

Ուզո՞ւմ եք ջարդել աշխարհի կարծրատիպերը: Սկսեք տեսնել ձեզ այն ձևով, ինչպես Երկնային Հայրը և Նրա ընտրյալ ծառաներն են տեսնում ձեզ: Ուզո՞ւմ եք վերացնել կարծրատիպերը: Հիմա է վեր կենալու և կատարելու ժամանակը: Երբ Քրիստոսը12-տարեկան էր, Իր երկրային ծնողներին հիշեցրեց, որ Ինքը պետք է «[Իր] Հոր տանը լիներ» (Ղուկաս 2.49):

Ոչ Նա էր շատ երիտասարդ և ոչ էլ դուք: Այսպիսով, հաջորդ հարցը հետևյալն է. Ինչպե՞ս կարող եք ձեր Երկնային Հոր գործին լինել:

Նրա «գործն» է իրականացնել «մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39), այսպիսով դուք կարող եք լինել ձեր Հոր գործին՝ կատարելով հնարավոր լավագույնը՝ հասնելով ձեր ներուժին և դառնալով մի մարդ, որն օգնում է մյուսներին նույնպես հասնել իրենց ներուժին:

Այժմ է պատասխանատվություն ստանձնելու ձեր ժամանակը: Ի՞նչ կարող եք անել հենց հիմա, որպեսզի հավաստիանաք, որ դուք դառնում եք այն, ինչ Երկնային Հայրը գիտի, որ դուք կարող եք դառնալ, ոչ միայն հավերժություններում, այլև այս կյանքում:

Դուք կամենո՞ւմ եք ամուսնանալ տաճարում: Որոշեք՝ այժմ լինել անարատ մտքով, խոսքով և գործով: Դուք պատկերացնո՞ւմ եք ձեզ համալսարանում սովորելիս: Զարգացրեք սովորելու լավ հմտություններ այժմ: Ցանկանու՞մ եք միսիա ծառայել: Ավելացրեք «Քարոզիր Իմ Ավետարանը» ուղեցույցը ավետարանի ձեր ուսումնասիրությանը (հատկապես գլուխ 3-ը): Ցանկանու՞մ եք ապահովել ձեր ընտանիքը: Հիմա սովորեք, թե ինչպես բյուջե կազմել:

Դուք կարող եք նաև անդրադառնալ այն բաներին, որոնք ձեզ երջանկացնում են այժմ: Սիրո՞ւմ եք մաթեմատիկա։ Դաշնամուր նվագե՞լ: Գրել պատմվածքնե՞ր: Շարունակեք այդպես: Տեսեք՝ արդյո՞ք կան ուղիներ բարելավելու դպրոցական դասերը, առցանց ուսուցումները, մրցույթները, սեմինարները և այլն:

Ջարդեք կաղապարները և վերացրեք կարծրատիպերը: Պատասխանատվություն ստանձնեք ձեր սեփական ապագայի համար: Ի՞նչ եք անում ավելի լավը դառնալու համար: Եկեք պարզենք՝ նամակներ գրելով liahona@ldschurch.org կամ թողնելով ուղերձ Facebook-ում կամ Instagram-ի էջերում:

Հղումներ

  1. Ռասսել Մ. Նելսոն, «Կանգնեք որպես իսկական հազարամյակցիներ», Լիահոնա, հոկտեմբեր 2016, 46:

  2. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Ուրախությամբ ապրել ավետարանով», Լիահոնա, նոյեմբեր 2014, 123։