2017
Գտնելով օգնություն Նենսիի մահից հետո
October 2017


Գտնելով օգնություն Նենսիի մահից հետո

Հեղինակն ապրում է Ջորջիայում, ԱՄՆ:

Ես ի՞նչ պետք է անեմ, որպեսզի ակտիվացնեմ Հիսուս Քրիստոսի ապաքինող զորությունն իմ կյանքում:

Նկար
man sitting down

Նկարազարդումը` Այքեր Այերսթարանի

2016թ. փետրվարին կինս՝ Նենսին, հեռացավ կյանքից՝ 11 տարի կրծքի քաղցկեղով տառապելուց հետո: Ճնշող վիշտը, որ ես զգացի առաջին ամիսներին նրա մահից հետո, հնարավոր չէ նկարագրել մեկին, ով չի զգացել այդպիսի կորուստ: Վիշտ, տառապանք, թշվառություն, ցավ. այդ խոսքերից ոչ մեկը պատշաճը չի հատուցում: Դա անտանելի էր։

Փրկիչի բժշկող զորությունը

Ես վաղուց եմ հասկացել, որ Հիսուս Քրիստոսը «իջավ բոլոր բաներից ներքև» (ՎևՈՒ 88.6) որպեսզի Նա կարողանար «սատարել Իր ժողովրդին ըստ նրանց թուլությունների» (Ալմա 7.12): Սա նշանակում է, որ Փրկիչի Քավության զորությունը տարածվում է Հարություն տալուց և փրկագնելուց այն կողմ: Այս զորության միջոցով Նա կարող է նաև բժշկել մեզ մեր տառապանքների և կարիքի մեջ: Իմ վշտի մեջ ես հրատապ, գրեթե խելահեղորեն փորձում էի սովորել, թե ինչ պետք է անեի Փրկիչի զորության այս կողմն իմ կյանքում ակտիվացնելու համար: Տնային ուսուցման ծրագիրը ղեկավարվում է Եկեղեցու Գերագույն իշխանությունների կողմից: Ես անկեղծորեն հավատում եմ, որ Իրեն պատճառված խիստ ցավի և զոհաբերության գնով Փրկիչը գիտեր այն ցավը, որ ես էի տանում: Բայց ինչպե՞ս դա օգնեց ինձ: Քանի որ նա տարել էր դա ինձ համար, ես ի՞նչ պետք է անեի, որ ստանայի սատարումը, որը, Նա գիտի՝ ինչպես հասցնել:

Շատ հետազոտելուց, ուսումնասիրելուց, աղոթելուց և տաճարային երկրպագությունից հետո ես սկսեցի հասկանալ: Ամենից առաջ ես սկսեցի ավելի հստակ տեսնել, որ Տերն արդեն սատարում էր, մխիթարում և աջակցում մեր ընտանիքին, հատկապես Նենսիի մահվանը նախորդող շաբաթների ընթացքում: Եղան սքանչելի հոգևոր փորձառություններ, որոնք այժմ ես ընդունում եմ որպես օրհնություններ, որոնք եկան ապաքինող և հզորացնող զորությունից, որը մատչելի էր մեզ՝ Փրկիչի Քավության շնորհիվ: Եվ պարզ գիտակցումը, որ Փրկիչն արդեն հոգ էր տանում մեր մասին անհատապես, անսահման մխիթարող էր: Հնադարյան Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի նման, Նա մեզ հետ էր մեր չարչարանքի «կրակով բորբոքուած հնոցի» մեջ (Դանիել 3.17):

Վստահեք Տիրոջը

Ես նաև սովորեցի, որ կան որոշ բաներ, որոնք պահանջվում են մեզանից, որպեսզի ստանանք Տիրոջ մխիթարությունն ու բժշկությունը: Ամենակարևորը՝ մենք պետք է վստահենք Նրան: Հնարավոր է, դա դժվար լինի անել: Ինչո՞ւ ես պետք է վստահեմ Աստծուն, երբ Նա, առաջին հերթին, կարող էր կանխել Նենսիի մահը: Ի պատասխան այս հարցին, ես անընդհատ խորհում եմ մի բանի մասին, որը Տերն ասաց Մարգարե Ջոզեֆ Սմիթին:

«Ներկայումս, դուք ձեր բնական աչքերով չեք կարող տեսնել ձեր Աստծո ծրագիրը, այն բաների վերաբերյալ, որոնք ապագայում տեղի են ունենալու, և փառքը, որը պիտի գա շատ նեղությունից հետո» (ՎևՈւ 58.3):

Մենք օրհնվեցինք շատ նշաններով, որ Նենսիի մահվան ձևը և ժամանակը Տիրոջ կամքի համաձայն էր: Ես սկսեցի հասկանալ, որ ամենագետ և սիրառատ Հայրը թույլ է տվել մեզ տանել այս բաները, որովհետև մեր ընտանիքի վեհացման համար Նրա կատարյալ նախագծում այս չարչարանքը ինչ-որ ձևով անհրաժեշտ է: Իմանալով սա, ես հասկանում եմ, որ իմ մասը Նրա ծրագրում ոչ միայն դրան դիմանալն է, այլև «լավ դիմանալը» (ՎևՈւ 121.8): Այնքանով, որքանով ես կարող եմ նվիրաբերել այս դժբախտությունը Նրան, ես ոչ միայն կսատարվեմ, այլև կսրբագործվեմ: Ես շատ միջոցներով եմ դա արդեն զգացել:

Ես խորհուրդ եմ տվել մեր երեխաներին անել այն, ինչ ես ինքս եմ սովորել այս ընթացքում:

  • Թող դժվար փորձառությունների ցավը տանի ձեզ դեպի ավելի մեծ աշակերտության:

  • Աղոթեք ձեր ողջ սրտով:

  • Եթե դուք զայրույթ եք զգում Աստծո հանդեպ, ով թույլ է տալիս, որ ողբերգություններ պատահեն, աղերսեք Նրան, որ փոխարինի այդ զայրույթը հավատքով և հնազանդությամբ:

  • Ուխտեք, որ դուք կսիրեք Նրան և հավատարիմ կլինեք մինչև վերջ:

  • Մշտապես խմեք Աստծո խոսքից, սուրբ գրություններից և ելույթներից, ժամանակակից մարգարեների գրվածքներից և ոգեշնչված ուսուցիչներից:

  • Գնացեք տաճար հավերժության բաները ուսուցանվելու քաղցով:

  • Գտեք մարդկանց, որոնց համար անձնական ճգնաժամը դառնում է հավատքի ճգնաժամ և զորացրեք նրանց այս վարդապետությունների վերաբերյալ ձեր վկայությամբ:

Առաքելական վկայություն

Նենսիի մահից մոտ մեկ ամիս անց եղավ մի գիշեր, երբ վիշտը, որ զգում էի, բացարձակապես ջախջախիչ էր: Ամբողջ օրը ես խորը ցավի և վշտի մեջ էի եղել: Ես հիշեցի Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի ուսմունքն այն մասին, որ «փրկության ճանապարհը միշտ … Գեթսեմանիի միջով է անցել»:1 Չնայած իմ տառապանքը չի կարող համեմատվել Փրկիչի տառապանքի հետ, այդ գիշեր ես իմ սեփական «խավար և դառը ժամերի մեջ էի»:2

Որոշ ժամանակ այս զգացողությունն ունենալուց և օգնության համար աղոթելուց հետո ես հիշեցի մի բան, որը կարդացել էի և նշել իմ համակարգչում մի քանի տարի առաջ: Ես գտա այդ նյութը և գնացի այն տեղը, որը փնտրում էի: Դա հարցազրույց էր Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետ, (1928–2015) որի ընթացքում նրան հարցրին իր կնոջ՝ Ջենինի քաղցկեղից մահանալու մասին: Երեց Սքոթը պատասխանեց. «Ամենից առաջ, … ես չեմ կորցրել նրան: Նա վարագույրի մյուս կողմում է: Մենք կնքվել ենք տաճարի այդ սուրբ արարողությամբ, և մենք հավերժ միասին կլինենք»:3

Նկար
Atlanta Georgia Temple

Ատլանտա Ջորջիա Տաճարի նկարը

Այդ գիշեր այս խոսքերն այնպիսի զորությամբ եկան, որը ես երբեք չէի զգացել նախկինում: Դա նման էր փարոսի լույսի, որը միացվել էր գիշերով: Ես երբեք չէի կարդացել որևէ բան, որ ունենար այդպիսի հանկարծակի և խորը ազդեցություն ինձ վրա: Խավարը և ցավը անցան: Դա նման էր Ալմային, երբ նա «այլևս չկարողացավ հիշել [իր] ցավերը» (Ալմա 36.19): Այս առաքելական վկայությունը ներթափանցեց իմ մեջ մինչև սիրտս: Ես զարմանում էի, որ մի հասկացություն, որը ես հասկացել էի մանկությունից սկսած, կարող էր հանկարծ այդքան ուշագրավ թվալ: Ես սկսեցի զարմանալ, թե ինչպես էր հնարավոր, որ Երեց Սքոթը կարողացել էր իմանալ այդպիսի մի բան: Եվ այդ պահին ես հասկացա, որ ես էլ գիտեի դա: Եթե հավատարիմ լինեմ, կարող եմ ունենալ այն հույսը, որ Երեց Սքոթն ուներ: Չնայած, իհարկե, եղել է որոշակի տխրություն և սուգ այդ ժամանակից սկսած, ես երբևէ կրկին չեմ զգացել ցավի և վշտի այն խորությունը, որը ես զգացի այդ գիշեր:

Սա այն զորությունն է, որ Փրկիչը տարածում է մեզ վրա՝ սատարելով մեզ մեր փորձություններում: Ես գիտեմ, որ մեր ընտանիքի վիշտը երբեք լիովին չի անհետանա, բայց այն ձուլվում է Փրկիչի Քավության այսպես կոչված «զորացնող» և «կատարելագործող» օրհնություններին:4 Մենք մոտեցել ենք Փրկիչին, զգացել ենք Նրա հավաստիացումները և հաստատվել ենք մեր ուխտերի հաստատուն հիմքի վրա:

Հղումներ

  1. Jeffrey R. Holland, “Lessons from Liberty Jail” (Brigham Young University devotional, Sept. 7, 2008), 6, speeches.byu.edu.

  2. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Օղակված Նրա քնքուշ ձեռքերում», Լիահոնա, մարտ 2015, 5:

  3. “A Sure Witness of Jesus Christ: Elder Richard G. Scott,” lds.org/prophets-and-apostles.

  4. See Bruce C. Hafen and Marie K. Hafen, The Contrite Spirit: How the Temple Helps Us Apply Christ’s Atonement (2015), 34–52.