2017
Ինչպես ինքնուրույն իմանալ
October 2017


Եկեղեցու ղեկավարների պատասխանները

Ինչպես ինքնուրույն իմանալ

Մեջբերում 2017 թվականի մարտին կայացած «Դեմ առ Դեմ» հանդիպումից Նախագահ Հենրի Բ. Այրինգի և Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետ:

Նկար
young man

Մեր սիրելի՛ երիտասարդ ընկերներ, մենք ցանկանում ենք, որ ձեզանից յուրաքանչյուրը կարողանա ինքնուրույն, անկախ որևէ մեկից իմանալ, որ երկնքի Աստվածն իրական է, որ Նա գիտի ձեզ, և որ Նրա Որդին քավել է աշխարհի մեղքերը:

Մենք հույս ունենք, որ դուք ինքնուրույն ձեռք կբերեք անսասան վկայություն, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը վերականգնվել է երկրի վրա վերջին անգամ: Ջոզեֆ Սմիթի առաքելությունը յուրահատուկ էր, սակայն նրա խոնարհ աղոթքը օգտակար օրինակ է մեզ համար: Պուրակում Ջոզեֆը սկսեց հավատքով աղոթել, որ սիրող Աստված պատասխաներ իր աղոթքին ու ցրեր նրա շփոթությունը: Նա ունեցավ այդ հավաստիացումը, կարդալով Աստծո խոսքը և վկայություն ստանալով, որ դա ճշմարիտ է: Ջոզեֆը նաև աղոթեց ոչ միայն լսելու, այլև հնազանդվելու մտադրությամբ՝ ինչ գնով որ լիներ: Նա պարտավորվել էր կատարել այն, ինչ Աստված կասեր իրեն:

Այդ ոգով ես կցանկանայի հրավեր հղել Եկեղեցու երիտասարդներին: Հրավերը հետևյալն է՝ փորձեք ինքներդ համոզվել, որ այս բաները ճշմարիտ են: Դուք կարող եք անել դա, հետևելով Ջոզեֆ Սմիթի օրինակին. ուսումնասիրեք սուրբ գրությունները, թույլ տվեք, որ խոսքերը ներթափանցեն ձեր սրտի խորքը, նորից ու նորից անդրադարձեք դրանց, և ապա՝ հարցրեք Աստծուն, հոժարակամ ընդունելով Նրա առաջնորդությունը, իսկապես՝ թող Նրա կամքը կատարվի:

Թեև այս կոչը կարող է սովորական հրավերի պես հնչել, ես ձեզ խոստանում եմ, որ դա ահռելի ջանքեր է պահանջելու: Ես չեմ կարող խոստանալ, որ դուք պատասխաններ կունենաք մեկ օրից կամ մեկ շաբաթից, բայց ես կարող եմ խոստանալ, որ Աստված կխոսի ձեզ հետ Իր իսկ ձևով և Իր ուրույն ժամանակին, եթե դուք խնդրեք հավատքով: Եթե ընդունեք և կատարեք այս հրավերը, դուք կտեսնեք, որ ոչ միայն պատասխաններն եք ստանում, այլև դուք հիմնել եք հոգևոր գիտելիք ստանալու մի ուղի, որը կօրհնի ձեզ ձեր կյանքի գալիք տարիներին: