2017
Սիրով շրջապատել նրանց, ովքեր մոլորվել են
October 2017


Այցելող ուսուցիչների ուղերձ

Սիրով շրջապատել նրանց, ովքեր մոլորվել են

Աղոթքով ուսումնասիրեք այս նյութը և ոգեշնչմամբ ձգտեք առանձնացնել այն, ինչով կիսվելու եք: Սփոփող Միության նպատակի ըմռնումն ինչպե՞ս է պատրաստում Աստծո դուստրերին հավերժական կյանքի օրհնությունների համար:

Նկար
mother and daughters walking together

«Ճշմարտությունն այն է, որ չկան կատարյալ ընտանիքներ …»,- ասել է Առաջին Նախագահության Երկրորդ Խոհրդական՝ Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը: «Ինչ խնդիրներ էլ որ ծագեն ձեր ընտանիքի առջև, ինչ էլ որ դուք անեք դրանք լուծելու համար, լուծման սկիզբը և վերջը գթությունն է՝ Քրիստոսի մաքուր սերը»1:

Նրանց մասին, ովքեր լիարժեք մասնակից չեն ավետարանին, Սփոփող Միության նախկին Գերագույն Նախագահ Լինդա Կ. Բըրթընն ասել է. «Երկնային Հայրը սիրում է Իր բոլոր զավակներին … Կարևոր չէ, թե որտեղ են նրանք՝ ճանապարհի վրա, թե ճանապարհից դուրս, Նա ցանկանում է, որ նրանք տուն վերադառնան»:2

«Որքան էլ կամակոր լինեն [ձեր երեխաները] … երբ խոսում եք կամ զրուցում եք նրանց հետ, մի զայրացեք նրանց վրա, մի կոպտեք նրանց մեղադրող ոգով»,- ուսուցանել է Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը (1838–1918): «Նրանց հետ բարյացակամորեն խոսեք»3:

Երեց Բրենթ Հ. Նիլսոնը Յոթանասունից հիշեցրել է Փրկիչի հրահանգը նրանց, ովքեր 10 կտոր արծաթ ունեն և կորցնում են մեկը. «Փնտրեք, մինչև կգտնեք այն: Երբ մոլորվածը ձեր որդին կամ դուստրն է, ձեր եղբայրը կամ քույրը … ամեն ինչից բացի, որ կարող ենք անել, մենք պետք է սիրենք այդ անձնավորությանը մեր ողջ սրտով …

Թող որ ես և դուք հայտնություն ստանանք, որ իմանանք, թե ինչպես կարող ենք մեր կյանքում ճիշտ վերաբերվել մոլորվածներին, և անհրաժեշտության դեպքում ունենալ մեր Երկնային Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի համբերատարությունն ու սերը, երբ սիրում, հետևում և սպասում ենք նրանց»4:

Առաջին Նախագահության Առաջին Խորհրդական Նախագահ Հենրի Բ. Այրինգն ասել է. «Ես հավատքով աղոթել եմ, որ այն մարդը, ում ես սիրում եմ, փնտրի և զգա Քավության զորությունը: Ես հավատքով աղոթել եմ, որ մարդկային հրեշտակները իրենց օգնությամբ գան, և նրանք եկան:

Աստված միջոցներ է մշակել փրկելու Իր զավակներից յուրաքանչյուրին»5:

Լրացուցիչ սուրբ գրություններ և տեղեկություններ

Մատթեոս 18.12, Ալմա 31.35, 3 Նեփի 13.32, ՎևՈւ 121.41–42

reliefsociety.lds.org

Նկար
Relief Society seal

Հավատք, Ընտանիք, Սփոփանք

Հղումներ

  1. Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Գովք փրկարարներին», Լիահոնա, մայիս 2016, 79, 80

  2. Linda K. Burton, in Sarah Jane Weaver, “Relief Society Celebrates Birthday and More March 17,” Church News, Mar. 2, 2013, news.lds.org.

  3. Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Ֆ. Սմիթ (1998), 254

  4. Բրենթ Հ. Նիլսոն, «Սպասելով մոլորվածին», Լիահոնա, մայիս 2015, 103

  5. Հենրի Բ. Այրինգ, «Իմ թոռներին», Լիահոնա, նոյ. 2013, 71