2017
Երկնային Հայրը հոգ է տանում իմ բիզնեսի մասին
October 2017


Երկնային Հայրը հոգ է տանում իմ բիզնեսի մասին

Բայիսիլ Զումա

(ԿվաԶուլու-Նաթալ, Հարավային Աֆրիկա)

Նկար
woman sewing

Նկարը` Ալեն Գարնսի

Որպես հինգ երեխա ունեցող միայնակ մայր, ես զգացել եմ, թե ինչ է ընտանիքն ապահովելու ծանր պարտականությունը: Ես տնային աշխատանքներ եմ կատարում, սակայն այդ աշխատանքով ընտանիքիս համար բավականաչափ գումար չեմ վաստակում: Ես միացա ինքնապահովման խմբին, որպեսզի սովորեմ, թե ինչպես կարող եմ բարելավել իմ դրությունը:

Ես ոգեշնչված էի «Ինչպես սկսել և զարգացնել իմ գործը» խմբով և որոշեցի, որ կարող եմ կարել ու վաճառել պայուսակներ «դանդաղ եփող» կաթսաների համար: Աշխատանքային օրվա ավարտից հետո տուն վերադառնալիս՝ մինչև ուշ գիշեր, ես կարում էի պայուսակները:

Մի գիշեր ես աշխատում էի մի մեծ պատվերի վրա, որն առավոտյան պետք է հանձնեի, երբ հանկարծ կարի մեքենան դադարեց աշխատել: Կեսգիշեր էր, մի մեխանիկ անգամ չէի կարող գտնել, որ ինձ օգներ: Մեքենայի հետ գործիքներ կային, բայց ես երբեք նախկինում կարի մեքենա չէի վերանորոգել: Ես չգիտեի, թե ինչից սկսել:

Այնուհետև միտքս եկավ «Հավատք գործադրեք առ Հիսուս Քրիստոս» դասը՝ «Իմ հիմքը» ձեռնարկից: Այդ ժամանակ ես գիտեի, որ հույսս պետք է դնեմ Տիրոջ վրա: Ես ծնկի իջա և աղաչեցի. «Երկնայի՛ն Հայր, խնդրու՛մ եմ, օգնի՛ր ինձ շտկել այս մեքենան, որպեսզի կարողանամ կատարել պատվերը, որն առավոտյան պիտի հանձնեմ հաճախորդին: Երկնայի՛ն Հայր, օգնի՛ր ինձ»:

Այնուհետև ես հստակ մտադրությամբ գործիքների միջից վերցրի պտուտակահանը և դրա օգնությամբ տեղը դրեցի կարի մեքենայի մասերից մեկը: Ես դա արեցի, ապավինելով զուտ հավատքիս: Շունչս պահած՝ ես կրկին միացրի մեքենան: Այն աշխատու՜մ էր:

Ես կարողացա ժամանակին ավարտել պատվերը: Ես հայտնաբերեցի, թե ինչ է նշանակում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի գործընկերությունը: Ես գիտեմ, որ կշարունակեմ օրհնվել, եթե հնարավորություններ փնտրեմ կիրառելու այն, ինչ սովորել եմ ինքնապահովման խմբում: