2017
Իլիր Դոդաջ
October 2017


Նկարներ հավատի թեմայով

Իլիր Դոդաջ

Դուրես, Ալբանիա

Նկար
ilir with son

Իլիրը ստուգում է իր գործիքները, մինչ նրա որդին չափում է իր հասակը:

Նկար
ilir and family kneeling in prayer

Իլիրը և նրա կինը՝ Գժիստինան, ծնկի են եկել իրենց երեխաների հետ աղոթելու:

Նկար
Ilir and son

Իլիրի ծառայությունը՝ որպես եպիսկոպոս, լավ օրինակ է դարձել իր որդու համար, ով ասում է. Ես ուժեղ վկայություն ունեմ: Ես սիրում եմ իմ ընտանիքը և ամեն օր աղոթում եմ այն մարդկանց համար, ովքեր օգնության կարիք ունեն:

Նկար
ilir walking with son

Իլիրը և նրա որդին քայլում են Դուրեսի փողոցներով:

Նկար
series of images of adult couples together

Իլիրը և Գժիստինան Եկեղեցու անդամ են 10 տարի:

Ծառայությունը միշտ չէ, որ հարմարավետ է, բայց որպես հայր և եպիսկոպոս Իլիր Դոդաջը փորձել է ցույց տալ իր երեխաներին, որ դա միշտ արժե անել:

Քոդի Բել՝ լուսանկարիչ

Նկար
Ilir Dodaj with son

Մի տարեց քույր ծխում ուռուցք ուներ ստամոքսում և ամեն օր կարիք ուներ օգնության, որովհետև գամված էր մահճակալին: Ի վերջո, նա խնդրեց, որ հենց ես գայի, ոչ թե որևէ ուրիշ քահանայություն կրող կամ որևէ այլ մարդ, որովհետև նա շատ հիվանդ էր և պատրաստվում էր մեռնել: Նա հարմարավետ էր զգում, երբ իր եպիսկոպոսն օգնում էր իրեն:

Մի օր ես սրտի վիրահատություն տարա և մի կարճ ժամանակ չկարողացա այցելել նրան: Երբ ես վերադարձա նրան տեսնելու, նա ասաց. «Եպիսկոպոս, ինչպես եկար ինձ օգնելու, եթե դու հենց նոր ես վիրահատվել»:

Ես ասացի նրան. «Իմ կոչումն է ծառայել ուրիշներին»:

Նրա մահը մոտենում էր, և նրա մարմինը գնալով մաշվում էր: Դժվար էր նրան այդ ձևով տեսնել, բայց նա չէր վախենում մահանալուց: Նա սիրում էր Աստծուն և գիտեր փրկության ծրագիրը: «Ես գիտեմ, որ Աստված մի սքանչելի ծրագիր ունի ինձ համար»,- ասաց նա:

Երբ նա հեռացավ կյանքից, ես մտածեցի այն փորձառությունների մասին, որոնք ես ունեցել էի նրա հետ, և որքան լավն է իմ կոչումը՝ որպես եպիսկոպոս: Ես երախտապարտ եմ ուրիշներին ծառայելու, սիրելու և օգնելու համար: Ես սիրում եմ ավետարանը։