Գրքեր և դասեր
Գլուխ 46. Վերջին Դատաստան


Գլուխ 46

Վերջին Դատաստան

Նկար
Resurrected Christ with arms outstretched stands above a throng of people of all races and times, some prone, some standing. The people on the right side of Christ are in the attitude of worship. The people on the left side of Christ are in anguish. Scenes of ruin are in the foreground and background. The Washington D.C. temple is pictured in the upper left corner.

Վերջին Դատաստան

  • Նշեք մի քանի տարբեր դատաստաններ, որոնք գալիս են նախքան Վերջին Դատաստանը: Ինչպե՞ս են այդ բոլոր դատաստանները կապված միմյանց հետ:

Սուրբ գրություններում հաճախ է մեզ ասվում, որ օրը կգա, երբ մենք կկանգնենք Աստծո առաջ և կդատվենք: Մենք պետք է հասկանանք, թե ինչպես է դատաստանը տեղի ունենալու, որպեսզի կարողանանք պատրաստվել այս կարևոր իրադարձությանը:

Սուրբ գրությունները սովորեցնում են, որ մենք բոլորս կդատվենք ըստ մեր գործերի. «Եվ տեսա մեռելները մեծ և փոքր կանգնած Աստծո աթոռի առաջին. և գրքեր բացուեցան, և մի ուրիշ գիրք էլ բացուեցավ, որ է կեանքի գիրքը, և մեռելները դատուեցան այն գրքերում գրուածներից իրանց գործերի համեմատ» (Հայտնություն Ի.12; տես նաև ՎևՈւ 76.111; 1 Նեփի 15.32; Աբրահամ 3.25–28): Մենք նաև կդատվենք «համաձայն [մեր] սրտերի ցանկությունների» (ՎևՈւ 137.9; տես նաև Ալմա 41.3):

Այստեղ երկրի վրա մենք հաճախ ենք դատվել մեր արժանիությունը հաստատելու համար, որպեսզի Աստծո արքայության մեջ հնարավորություններ ստանանք: Երբ մենք մկրտվել ենք, մենք դատվել ենք արժանի համարվելով այդ արարողությունը ստանալու համար: Մենք դատվել ենք, երբ կանչվել ենք ծառայելու Եկեղեցում կամ հարցազրույց ենք անցել քահանայության մեջ առաջադիմելու կամ տաճարային երաշխավորագիր ստանալու համար:

Ալման ուսուցանել է, որ երբ մենք մահանում ենք, մեր հոգիները ընդունվում են երջանկության կամ թշվառության վիճակում (տես Ալմա 40.11–15): Սա է դատաստանը:

Մեր խոսքերը, գործերը և մտքերը կօգտագործվեն մեզ դատելիս

  • Պատկերացրեք, որ դատվում եք ձեր բոլոր մտքերի, գործերի և արարքների համար:

Ալմա մարգարեն վկայել է. «Մեր խոսքերը կդատապարտեն մեզ, այո, բոլոր մեր գործերը կդատապարտեն մեզ … և մեր մտքերը նույնպես կդատապարտեն մեզ» (Ալմա 12.14):

Տերն ասել է. «Ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսեն՝ դատաստանի օրը համար պիտի տան: Որովհետև քո խոսքիցը՝ կարդարանաս, և քո խոսքիցը կդատապարտուիս» (Մատթեոս ԺԴ.36–37):

Հավատն առ Հիսուս Քրիստոս օգնում է մեզ պատրաստվել Վերջին Դատաստանին: Լինելով Նրա հավատարիմ աշակերտը և ապաշխարելով մեր բոլոր մեղքերից, մենք կարող ենք ներում ստանալ մեր բոլոր մեղքերից և դառնալ մաքուր ու սուրբ, այնպես որ կարող ենք ապրել Աստծո ներկայության մեջ: Եթե ապաշխարենք մեր մեղքերից, հրաժարվելով ամեն անմաքուր մտքից և արարքից, Սուրբ Հոգին կփոխի մեր սրտերը, այնպես որ մենք այլևս չենք ցանկանա մեղանչել (տես Մոսիա 5.2): Այնուհետև երբ մենք դատվենք, պատրաստ կլինենք մտնելու Աստծո ներկայություն:

  • Մտածեք, թե ինչ կարող եք անել բարելավելու համար ձեր մտքերը, խոսքերը և գործերը:

Մենք կդատվենք ըստ գրառումների

  • Ո՞ր գրառումներից մենք կդատվենք: Ո՞վ կդատի մեզ:

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է, որ մահացածները կդատվեն երկրի վրա պահված գրառումներից: Մենք նաև կդատվենք «կյանքի գրքից», որը պահվել է երկնքում (տես ՎևՈւ 128.6–8):

«Ձեզանից յուրաքանչյուրը … պետք է կանգնի «Իսրայելի Սուրբի ատյանի առջև … և հետո պետք է նրանք դատվեն՝ ըստ Աստծո սուրբ դատաստանի» (2 Նեփի 9.15): Եվ ըստ Հովհաննեսի տեսիլքի, «գրքեր բացուեցան, և մի ուրիշ գիրք էլ բացուեցավ, որ է կեանքի գիրքը, և մեռելները դատուեցան այն գրքերում գրվածներից իրանց գործերի համեմատ» (Հայտն. Ի.12): «Գրքերը», որոնց մասին խոսվում է, վերաբերվում են «[ձեր գործերի] գրանցումներին, որոնք կատարվում են երկրի վրա: … Կյանքի գիրքն այն հիշատակարանն է, որ պահվում է երկնքում» (ՎևՈւ 128.7)» (Teachings of Presidents of the Church: Harold B. Lee [2000], 226–27):

Կա մեկ այլ հիշատակարան, որը կօգտագործվի մեզ դատելու համար: Պողոս Առաքյալն ուսուցանել է, որ մենք ինքներս մեր կյանքի մի հիշատակարան ենք (տես Հռովմեացիս Բ.15): Մեր մարմնում և մտքում պահված է մեր կատարած ամեն ինչի մասին մի լիակատար պատմություն: Նախագահ Ջոն Թեյլորն ուսուցանել է այս ճշմարտությունը. «[Անհատը] ինքն է պատմում պատմությունը, և վկայություն է բերում իր դեմ: … Այն գրառումը, որ գրանցվել է տվյալ մարդու կողմից իր մտքի տախտակների վրա, այդ գրառումը չի կարող խաբել այն օրը, երբ բացվի Աստծո, հրեշտակների և նրանց առաջ, ովքեր կնստեն որպես դատավորներ» (Deseret News, Mar. 8, 1865, 179):

Հովհաննես Առաքյալն ուսուցանել է, որ «Հայրը ոչ մեկին էլ չի դատում, այլ ամեն դատաստանը տուավ Որդուն» (Հովհաննես Ե.22): Որդին, իր հերթին, կկանչի մյուսներին, որպեսզի օգնեն Դատաստանի ժամանակ: Տասներկուսը, որ Նրա հետ էին Նրա ծառայության ժամանակ, կդատեն Իսրայելի տասներկու ցեղերին (տես Մատթեոս ԺԹ.28; Ղուկաս ԻԲ.30): Նեփիացի տասներկու աշակերտները կդատեն Նեփիացի և Լամանացի ժողովուրդներին (տես 1 Նեփի 12.9–10; Մորմոն 3.18–19):

Փառքի թագավորությունում մի վայր ժառանգելը

  • Երկրի վրա մեր կյանքի ընթացքում դրսևորած մեր հավատարմությունը ինչպե՞ս կազդի հավերժությունների ընթացքում մեր կյանքի վրա:

Վերջին Դատաստանի ժամանակ մենք կժառանգենք մի վայր այն թագավորությունում, որի համար պատրաստվել ենք: Սուրբ գրություններն ուսուցանում են փառքի երեք թագավորությունների մասին՝ սելեստիալ թագավորություն, թերեստրիալ թագավորություն և թելեստիալ թագավորություն (տես ՎևՈւ 88.20–32):

Վարդապետություն և Ուխտեր 76 բաժնում Տերը նկարագրել է, թե ինչպես ենք ընտրում ապրել մեր մահկանացու կյանքը: Նա բացատրել է, որ մեր ընտրությունները կորոշեն, թե որ թագավորության համար ենք մենք պատրաստվել: Մենք սովորում ենք այս հայտնությունից, որ նույնիսկ Եկեղեցու անդամները կժառանգեն տարբեր թագավորություններ, որովհետև նրանք հավասարապես հավատարիմ և անվեհեր չեն Քրիստոսին հնազանդվելիս:

Ստորև տրված են կյանքի տեսակները, որում մենք կարող ենք ընտրել ապրել, և այն թագավորությունները, որ կստանանք մեր ընտրությունների արդյունքում:

Սելեստիալ

«Այդ նրանք են, ովքեր ընդունեցին Հիսուսի մասին վկայությունը և հավատացին նրա անվանը, և մկրտվեցին … որպեսզի պատվիրանը պահելով՝ նրանք կարողանան լվացվել և մաքրվել իրենց բոլոր մեղքերից և ստանան Սուրբ Հոգին»: Այդ նրանք են, ովքեր իրենց հավատքով հաղթում են աշխարհը: Նրանք արդար են և ճշմարիտ, այնպես որ Սուրբ Հոգին կարող է կնքել նրանց օրհնությունները իրենց վրա: (Տես ՎևՈւ 76.51–53:) Նրանք, ովքեր ժառանգում են սելեստիալ թագավորության բարձրագույն աստիճանը, ովքեր դառնում են աստվածներ, պետք է նաև ամուսնանան հավերժության համար տաճարում (տես ՎևՈւ 131.1–4): Նրանք, ովքեր ժառանգում են սելեստիալ թագավորությունը, հավերժ կապրեն Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ (տես ՎևՈւ 76.62):

Տաճարներում կատարվող աշխատանքի շնորհիվ, բոլոր մարդիկ, ովքեր ապրել են երկրի վրա, կարող են ավետարանի լրիվությունը և փրկության արարողությունները ստանալու հավասար հնարավորություն ունենալ, այնպես որ նրանք կարող են մի վայր ժառանգել սելեստիալ փառքի բարձրագույն աստիճանում:

Թերեստրիալ

Այդ նրանք են, ովքեր երկրի վրա մերժել են ավետարանը, սակայն ընդունել են այն հոգևոր աշխարհում: Նրանք երկրի վրա պատվավոր մարդիկ են, ովքեր մարդկանց խորամանկության պատճառով կուրացել են Հիսուս Քրիստոսի ավետարանի հանդեպ: Այդ նաև նրանք են, ովքեր ընդունել են ավետարանը և Հիսուսի վկայությունը, սակայն այնուհետև անվեհեր չեն եղել: Նրանց կայցելի Հիսուս Քրիստոսը, սակայն ոչ մեր Երկնային Հայրը: (See ՎևՈւ 76.73–79:)

Թելեստիալ

Այս մարդիկ չընդունեցին Հիսուսի ավետարանը կամ վկայությունը ոչ երկրի վրա, ոչ էլ հոգևոր աշխարհում: Նրանք դժոխքում կտառապեն իրենց մեղքերի համար մինչև Հազարամյակի ավարտը, երբ նրանք հարություն կառնեն: «Այդ նրանք են, ովքեր ստախոսներ են, և կախարդներ, և շնացողներ, և անառակներ, և ովքեր սուտն են սիրում և գործում»: Այդ մարդիկ այնքան անհամար են, որքան երկնքի աստղերը և ծովափի ավազը: Նրանց կայցելի Սուրբ Հոգին, սակայն ոչ Հայրը և ոչ էլ Որդին: (See ՎևՈւ 76.81–88, 103–6, 109:)

Դրսի խավար

Այդ նրանք են, ովքեր ունեին Հիսուսի մասին վկայություն Սուրբ Հոգու միջոցով և գիտեին Տիրոջ զորությունը, սակայն թույլ տվեցին, որ Սատանան հաղթի իրենց: Նրանք ուրացան ճշմարտությունը և արհամարհեցին Տիրոջ զորությունը: Նրանց համար ներում չկա, քանզի նրանք ուրացան Սուրբ Հոգին այն ստանալուց հետո: Նրանք չեն ունենա փառքի թագավորություն: Նրանք սատանայի և նրա հրեշտակների հետ հավերժ կապրեն հավերժական խավարի, տանջանքի և թշվառության մեջ: (Տես ՎևՈւ 76.28–35, 44–48:)

Մենք այժմ պետք է պատրաստվենք Դատաստանին

  • Ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի պատրաստվենք Վերջին Դատաստանին:

Իրականում, ամեն օր դատաստանի օր է: Մենք խոսում ենք, մտածում և գործում ըստ սելեստիալ, թերեստրիալ կամ թելեստիալ օրենքի: Առ Հիսուս Քրիստոս մեր հավատքը, ինչպես ցույց են տալիս մեր ամենօրյա գործերը, որոշում է, թե որ թագավորությունը մենք կժառանգենք:

Մենք ունենք Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանն իր լրիվությամբ: Ավետարանը սելեստիալ թագավորության օրենքն է: Մեր առաջընթացի համար անհրաժեշտ քահանայության բոլոր արարողությունները հայտնվել են: Մենք մտել ենք մկրտության ջրերը և Քրիստոսանման կյանքով ապրելու ուխտ ենք կապել: Եթե մենք հավատարիմ ենք և պահում ենք մեր կապած ուխտերը, Տերն ասել է մեզ, թե ինչպիսին կլինի մեր դատաստանը: Նա կասի մեզ. «Եկեք, ով իմ Հոր օրհնածները, ժառանգեցեք աշխարհքի սկզբից ձեզ համար պատրաստուած թագավորությունը» (Մատթեոս ԻԵ.34):

Լրացուցիչ սուրբ գրություններ