Գրքեր և դասեր
Գլուխ 45. Հազարամյակ


Գլուխ 45

Հազարամյակ

Նկար
A male lion and lamb lying peacefully next to each other in a grassy field. Rolling hills are in the background. There are clouds in the sky. The image portrays the peace among animal life that will exist during the Millennium.

Մարդիկ երկրի վրա Հազարամյակի ընթացքում

  • Ո՞վ է լինելու երկրի վրա Հազարամյակի ընթացքում:

Խաղաղության, սիրո և ուրախության հազար տարին երկրի վրա կսկսվի Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստով: Այդ հազարամյա ժամանակահատվածը կոչվում է Հազարամյակ: Սուրբ գրություններն ու մարգարեները օգնում են մեզ հասկանալ, թե ինչպիսին կլինի կյանքը երկրի վրա Հազարամյակի ընթացքում:

Քանի որ Փրկչի Երկրորդ Գալուստի ժամանակ ամբարիշտները կործանվելու են, Հազարամյակի սկզբում միայն արդարակյաց մարդիկ կապրեն երկրի վրա: Նրանք կլինեն այն մարդիկ, ովքեր առաքինի և ազնիվ կյանքով են ապրել: Այդ մարդիկ կժառանգեն թերեստրիալ կամ սելեստիալ արքայությունը:

Հազարամյակի ընթացքում մահկանացուները դեռևս կապրեն երկրի վրա, և նրանք կշարունակեն երեխաներ ունենալ, ինչպես այժմ մենք ենք ունենում (տես ՎևՈւ 45.58): Ջոզեֆ Սմիթն ասել է, որ անմահ էակները հաճախ կայցելեն երկիր: Այդ հարություն առած էակները կօգնեն կառավարման և այլ գործերում: (Տես Teachings of the Prophet Joseph Smith, sel. Joseph Fielding Smith [1976], 268:)

Մարդիկ դեռևս կունենան իրենց ազատ կամքը, և որոշ ժամանակով շատերը ազատ կլինեն հարելու իրենց կրոնական դավանանքներնին ու գաղափարներին: Ի վերջո, ամեն ոք կխոստովանի, որ Հիսուս Քրիստոսը Փրկիչն է:

Հազարամյակի ընթացքում, Հիսուսը «անձամբ կթագավորի երկրի վրա» (Հավատո Հանգանակ 1.10): Ջոզեֆ Սմիթը բացատրել է, որ Հիսուսը «կթագավորի Սրբերի վրա և ներքև կգա ու կսովորեցնի» (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 258):

Եկեղեցու աշխատանքը Հազարամյակի ընթացքում

  • Որո՞նք են այն երկու մեծ գործերը, որ կկատարվեն Հազարամյակի ընթացքում:

Հազարամյակի ընթացքում Եկեղեցու անդամների համար երկու մեծ աշխատանք կլինի կատարելու՝ տաճարային աշխատանքը և միսիոներական աշխատանքը: Տաճարային աշխատանքը ներառում է արարողություններ, որոնք կարևոր են վեհացման համար: Դրանք ներառում են՝ մկրտությունը, ձեռնադրումով Սուրբ Հոգու պարգևը և տաճարային արարողությունները, որոնք են օժտումը, տաճարային ամուսնությունը և որպես ընտանեկան միավոր միասին կնքվելը:

Շատ մարդիկ մահացել են առանց նման արարողություններ ստանալու: Երկրի վրա մարդիկ պետք է կատարեն այդ արարողությունները նրանց համար: Այս աշխատանքը այժմ կատարվում է Տիրոջ տաճարներում: Շատ աշխատանք կա կատարելու նախքան Հազարամյակի սկսվելը, և Հազարամյակի ընթացքում ամբողջ աշխաատանքը պետք է ավարտվի: Հարություն առած էակները կօգնեն մեզ շտկել մեր մահացած նախնիների համար արված հետազոտության ընթացքում կատարված սխալները: Նրանք նաև կօգնեն մեզ գտնել անհրաժեշտ տեղեկություն՝ մեր գրառումներն ավարտելու համար: (Տես Joseph Fielding Smith, Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 2:167, 251–52:)

Հազարամյակի ընթացքում մյուս մեծ աշխատանքը կլինի միսիոներական աշխատանքը: Ավետարանը մեծ զորությամբ կուսուցանվի բոլոր մարդկանց: Ի վերջո, կարիք չի լինի մյուսներին ուսուցանել ավետարանի առաջին սկզբունքը, որովեհտև «նրանք ամենքը պիտի ճանաչեն ինձ, նրանց փոքրերիցը մինչև նրանց մեծերը, ասում է Տերը» (Երեմիա ԼԱ.34):

  • Ինչպե՞ս կարող ենք այժմ պատրաստվել Հազարամյակի աշխատանքին:

Հազարամյակի պայմանները

  • Ինչո՞վ է կյանքը Հազարամյակի ընթացքում տարբերվելու ներկայիս երկրային կյանքից:

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ Հազարամյակի ընթացքում «երկիրը կնորանա և կընդունի իր դրախտային փառքը» (Հավատո Հանգանակ 1.10):

Սատանան կապված

Հազարամյակի ընթացքում սատանան կկապվի: Դա նշանակում է՝ նա զորություն չի ունենա գայթակղելու նրանց, ովքեր կապրեն այդ ժամանակ (տես ՎևՈւ 101.28): «Երեխաները պիտի մեծանան առանց մեղքի՝ ի փրկություն» (ՎևՈւ 45.58): «[Տիրոջ] ժողովրդի արդարակեցության պատճառով, Սատանան զորություն չունի. այդ պատճառով նա չի կարող արձակվել, շատ տարիների ընթացքում. քանի որ զորություն չունի մարդկանց սրտերի վրա, քանզի նրանք կենում են արդարության մեջ և Սուրբն է Իսրայելի թագավորում» (1 Նեփի 22.26):

Երկրի վրա խաղաղություն

Հազարամյակի ընթացքում պատերազմ չի լինի: Մարդիկ միմյանց հետ կապրեն խաղաղության և ներդաշնակության մեջ: Այն, ինչ օգտագործվում էր պատերազմի համար, օգտակար նպատակներով կօգտագործվի: «Նրանք կձուլեն իրանց սուրերը խոփեր, և իրանց նիզակները՝ հոտոցներ. ազգ ազգի վրա սուր չի բարձրացնիլ, և այլևս պատերազմի չեն վարժուիլ» (Եսայիա Բ.4; տես նաև Եսայիա ԺԱ.6–7; ՎևՈւ 101.26):

Արդար կառավարում

Նախագահ Ջոն Թեյլորն ուսուցանել է. «Տերը թագավոր կլինի ողջ երկրի վրա, և ողջ մարդկությունը բառացիորեն կլինի նրա ղեկավարության ներքո, և երկնքի տակ ամեն ազգ կընդունի նրա իշխանությունը, և կխոնարհվի նրա առաջ: Նրանք, ովքեր արդարակեցորեն կծառայեն նրան, կհաղորդակցվեն Աստծո հետ, և Հիսուսի հետ, կունենան հրեշտակների սպաասավորումը, և կիմանան անցյալը, ներկան և ապագան, իսկ նրանք, ովքեր ողջ հնազանդությամբ չեն ենթարկվի նրա օրենքներին, ոչ էլ լիովին կուսուցանվեն նրա ուխտերը, այնուամենայնիվ, լիովին կհնազանդվեն նրա կառավարմանը: Քանզի կլինի Աստծո թագավորումը երկրի վրա, և նա կկիրառի իր օրենքները և աշխարհի ազգերից կպահանջի այն հնազանդությունը, որը օրինական իր իրավունքն է» (Teachings of Presidents of the Church: John Taylor [2001], 225):

Մահ չի լինի

Հազարամյակի ընթացքում մահ չի լինի, ինչպես որ մենք գիտենք այն: Երբ մարդիկ ապրեն մինչև ծերություն, նրանք չեն մահանա և թաղվի: Այլ, «մեկ ակնթարթում» նրանք մահկանացու վիճակից կփոխվեն անմահ վիճակի: (Տես ՎևՈւ 63.51; 101.29–31:)

Բոլոր բաները կհայտնվեն

Որոշ ճշմարտություններ չեն հայտնվել մեզ: Բոլոր բաները կհայտնվեն Հազարամյակի ընթացքում: Տերը ասել է, որ Նա «հայտնի կդարձնի բոլոր բաները,–բաներ, որոնք անցած են, և թաքնված բաներ, որոնք ոչ մի մարդ չի իմացել, երկրի բաները, որոնցով այն արարվել էր, և նրա նպատակն ու վախճանը,– բաներ՝ շատ թանկարժեք, բաներ, որոնք վերևում են, և բաներ, որոնք ներքևում են, բաներ, որ երկրի մեջ են, և երկրի վրա, և երկնքում» (ՎևՈւ 101.32–34):

Այլ Հազարամյա ապրելակերպ

Շատ բաներով կյանքը նման կլինի այժմյան կյանքին, բացի այն որ ամեն ինչ կարվի արդարակեցության մեջ: Մարդիկ կուտեն և կխմեն, կհագնվեն: (Տես Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997], 333:) Մարդիկ կշարունակեն տնկել և բերք հավաքել, տներ կառուցել (տես Եսայիա ԿԵ.21):

  • Որո՞նք են ձեր մտքերն ու զգացումները Հազարամյակի ընթացքում գոյություն ունեցող պայմանների վերաբերյալ:

Մեկ վերջին ճակատամարտ Հազարամյակից հետո

  • Ի՞նչ է լինելու երկրի վերջնական ճակատագիրը:

1000 տարիների վերջում սատանան ազատ կարձակվի մի փոքր ժամանակով: Որոշ մարդիկ կհեռանան Երկնային Հորից: Սատանան կհավաքի իր բանակը, իսկ Միքայելը (Ադամ) կհավաքի երկնային զորքերը: Այդ մեծ ճակատամարտում, սատանան և նրա հետևորդները հավիտյան դուրս կգցվեն: Երկիրը կփոխվի սելեստիալ արքայության: (Տես ՎևՈւ 29.22–29; 88.17–20, 110–15:)

Լրացուցիչ սուրբ գրություններ