Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 55


Բաժին 55

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Վիլյամ Վ. Ֆելփսին, Կիրթլենդում, Օհայո, 1831թ. հունիսին (History of the Church, 1.184–186): Վիլյամ Վ. Ֆելփսը՝ մի տպագրիչ, իր ընտանիքի հետ հենց նոր էր ժամանել Կիրթլենդ, և Մարգարեն նրա մասին տեղեկություն խնդրեց Տիրոջից:

1–3՝ Վ. Վ. Ֆելփսը կանչված և ընտրված է մկրտվելու, երեց կարգվելու և ավետարանը քարոզելու. 4՝ Նա պետք է նաև գրքեր գրի Եկեղեցու դպրոցների երեխաների համար. 5–6՝ Նա պետք է ճանապարհվի դեպի Միսսուրի, որը կլինի նրա գործելու տարածքը:

1 Ահա, այսպես է ասում Տերը քեզ, իմ ծառա՛ Վիլյամ, այո, այսինքն՝ Տերը ողջ աերկրի. Դու կանչված և ընտրված ես. և նրանից հետո, երբ դու ջրով բկմկրտվես, ինչը եթե անես պարզ աչքով ուղղված իմ փառքին, դու կունենաս քո մեղքերի թողությունը և Սուրբ Հոգու ստացումը գձեռնադրմամբ.

2 Եվ հետո դու պիտի կարգվես, իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերի ձեռքով, այս եկեղեցու համար երեց լինելու, քարոզելու ապաշխարություն և մեղքերի աթողություն՝ Հիսուս Քրիստոսի՝ կենդանի Աստծո Որդու անունով մկրտվելու միջոցով:

3 Եվ ում վրա էլ որ դնես քո ձեռքերը, եթե նրանք ապաշխարող են իմ առաջ, դու զորություն կունենաս պարգևելու Սուրբ Հոգին:

4 Եվ բացի այդ, դու պիտի կարգվես՝ օգնելու իմ ծառա Օլիվեր Քաուդերիին, կատարելու տպագրության և այս եկեղեցու դպրոցների համար ագրքեր ընտրելու և գրելու աշխատանքը, որպեսզի փոքր երեխաները նույնպես կարողանան ուսուցանվել իմ առաջ, ինչը հաճելի է ինձ:

5 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ քեզ, որ դրա համար դու պետք է իմ ծառաներ Ջոզեֆ Սմիթ կրտսերի և Սիդնի Ռիգդոնի հետ ճամփա ընկնես, որ կարողանաս ահիմնավորվել քո ժառանգության հողում՝ այդ գործը կատարելու համար:

6 Եվ բացի այդ, թող իմ ծառա Ջոզեֆ Կոն նույնպես ճամփա ընկնի նրանց հետ: Մնացածը հայտնի կդարձվի ապագայում, ճիշտ ինչպես ես եմ կամենում: Ամեն: