Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 129


Բաժին 129

Հրահանգներ՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Նավուում, Իլինոյս, 1843թ. փետրվարի 9-ին, որոնք հայտնի են դարձնում երեք գլխավոր բանալիները, որոնց միջոցով կարելի է տարբերել սպասավորող հրեշտակների և հոգիների ճշմարիտ էությունը (History of the Church, 5.267):

1–3՝ Երկնքում կան և՛ հարություն առած, և՛ հոգեղեն մարմիններ. 4–9՝ Տրվում են բանալիները, որոնցով կարելի է տարբերել վարագույրի մյուս կողմից եկած սուրհանդակներին:

1 աԵրկնքում կան երկու տեսակի էակներ, առաջին՝ բՀրեշտակներ, որոնք գհարություն առած անձնավորություններ են, և ունեն մսից ու ոսկորից մարմին,–

2 Օրինակ՝ Հիսուսն ասաց. Շոշափեք ինձ և տեսեք, որովհետև ոգին ամիս և ոսկոր չունի, ինչպես ինձ եք տեսնում, որ ունեմ:

3 Երկրորդ՝ կատարյալ դարձված աարդար մարդկանց բոգիները, նրանք, ովքեր հարություն չեն առել, բայց ժառանգել են միևնույն փառքը:

4 Երբ որ սուրհանդակ է գալիս, ասելով որ նա պատգամ ունի Աստծուց, առաջարկիր նրան քո ձեռքը և խնդրիր նրան ձեռք սեղմել քեզ հետ:

5 Եթե նա հրեշտակ լինի, նա այդպես կվարվի, և դու կզգաս նրա ձեռքը:

6 Եթե նա կատարյալ դարձված արդար մարդու ոգի լինի, նա կգա իր փառքի մեջ. քանի որ դա միակ ձևն է, որով նա կարող է երևալ,–

7 Խնդրիր նրան ձեռք սեղմել քեզ հետ, բայց նա չի շարժվի, որովհետև երկնային կարգին դեմ է, որ արդար մարդը խաբի. այնուամենայնիվ, նա կհաղորդի իր պատգամը:

8 Եթե դա ադևը լինի՝ որպես լույսի հրեշտակ, երբ որ դու խնդրես նրան ձեռք սեղմել, նա կառաջարկի իր ձեռքը, բայց դու չես զգա ոչինչ. այդպիսով դու կհայտնաբերես նրան:

9 Սրանք են երեք գլխավոր բանալիները, որով կարող եք իմանալ, թե արդյոք սպասավորությունն Աստծուց է: