Սուրբ գրություններ
Հելաման 3


Գլուխ 3

Բազմաթիվ Նեփիացիներ գաղթում են դեպի հյուսիսային կողմի երկիրը – Նրանք կառուցում են ցեմենտից տներ ու պահում շատ հիշատակարաններ – Տասնյակ հազարավորներ դարձի են գալիս ու մկրտվում – Աստծո խոսքն առաջնորդում է մարդկանց դեպի փրկություն – Նեփին՝ Հելամանի որդին, զբաղեցնում է դատավորական աթոռը: Մոտ 49–39թթ. Ք.ծ.ա.:

1 Եվ արդ, եղավ այնպես, դատավորների կառավարման քառասունևերեքերորդ տարում, Նեփիի ժողովրդի մեջ հակառակություն չկար, բացի մի փոքր հպարտությունից, որը եկեղեցում էր, որը որոշ չափով փոքր երկպառակությունների պատճառ դարձավ ժողովրդի մեջ, գործեր, որոնք կարգավորվեցին քառասունևերեքերորդ տարվա վերջին:

2 Եվ քառասունևչորսերորդ տարում ժողովրդի մեջ ոչ մի հակառակություն չկար. ոչ էլ շատ հակառակություններ կար քառասունևհինգերորդ տարում:

3 Եվ եղավ այնպես, քառասունևվեցերորդում, այո, եղան շատ հակառակություններ ու շատ երկպառակություններ. որի ընթացքում եղան չափազանց մեծ թվով մարդիկ, ովքեր հեռացան Զարահեմլայի երկրից, և առաջ գնացին դեպի ահյուսիսային կողմի երկիրը՝ ժառանգելու հողը:

4 Եվ նրանք մի չափազանց մեծ տարածություն անցան, այնքան, մինչև որ հասան ջրի ամեծ զանգվածների ու շատ գետերի:

5 Այո, և նրանք տարածվեցին, նույնիսկ դեպի երկրի բոլոր մասերը, դեպի այն մասերը, որ ամայի ու ծառազուրկ չէին դարձվել բնակիչների շատության պատճառով, որոնք նախկինում ժառանգել էին հողը:

6 Եվ այժմ երկրի ոչ մի մաս ամայի չէր, բացի դա լիներ ծառերից. բայց ժողովրդի ակործանման վիթխարիության պատճառով, որոնք նախկինում ժառանգել էին հողը, այն կոչվում էր բամայի:

7 Եվ այնտեղ կային, բայց քիչ ծառեր երկրի երեսին, այնուամենայնիվ, մարդիկ, ովքեր առաջ գնացին, չափազանց գիտակ դարձան ցեմենտով աշխատելիս. ուստի, նրանք ցեմենտից տներ կառուցեցին, որոնցում բնակվեցին:

8 Եվ եղավ այնպես, որ նրանք բազմացան ու տարածվեցին, և առաջ գնացին հարավային կողմի երկրից դեպի հյուսիսային կողմի երկիրը, և տարածվեցին այնքան, որ նրանք սկսեցին ծածկել ամբողջ երկրի երեսը, հարավային ծովից մինչև հյուսիսային ծովը, աարևմտյան ծովից մինչև արևելյան ծովը:

9 Եվ ժողովուրդը, որոնք հյուսիսային կողմի երկրում էին, բնակվում էին վրաններում և ցեմենտից տներում, և նրանք թույլ էին տալիս, որ ինչ ծառ էլ որ բուսներ երկրի երեսին, որ այն աճեր, որպեսզի ժամանակին իրենք փայտ ունենային՝ կառուցելու իրենց տները, այո, իրենց քաղաքները, իրենց տաճարները և իրենց ժողովարանները և իրենց սրբարանները, և բոլոր ձևի իրենց շենքերը:

10 Եվ եղավ այնպես, քանի որ փայտը չափազանց սակավ էր հյուսիսային կողմի երկրում, նրանք անավերով ուղարկեցին մեծ քանակությամբ:

11 Եվ այսպիսով, նրանք հնարավորություն ընձեռեցին ժողովրդին՝ հյուսիսային կողմի երկրում, որ կառուցեն շատ քաղաքներ՝ ինչպես փայտից, այնպես էլ ցեմենտից:

12 Եվ եղավ այնպես, որ Ամմոնի աժողովրդից շատերը, ովքեր ծագումով Լամանացիներ էին, նույնպես գնացին այս երկիրը:

13 Եվ այժմ, այս ժողովրդի գործերի մասին, այս ժողովրդից շատերի կողմից՝ իրենց վերաբերյալ, կան շատ հիշատակարաններ պահված, որոնք հանգամանալից են և շատ ծավալուն:

14 Քանզի ահա, այս ժողովրդի գործերի մեկ հարյուրերորդ մասը, այո, Լամանացիների ու Նեփիացիների պատմությունը և նրանց պատերազմները, հակառակությունները և երկպառակությունները, նրանց քարոզելը և նրանց մարգարեությունները, նրանց նավերով փոխադրումները և նրանց նավեր կառուցելը, նրանց ատաճարներ և ժողովարաններ ու սրբարաններ կառուցելը, նրանց արդարակեցությունը և նրանց ամբարշտությունը, նրանց սպանությունները և նրանց կողոպուտները, նրանց թալանները և բոլոր ձևի պղծություններն ու պոռնկությունները, հնարավոր չէ ընդգրկել այս աշխատության մեջ:

15 Բայց ահա, կան շատ գրքեր ու շատ հիշատակարաններ ամեն տեսակի, և դրանք հիմնականում պահվել են Նեփիացիների կողմից:

16 Եվ դրանք ափոխանցվել են Նեփիացիների կողմից՝ մի սերնդից մյուսին, մինչև որ նրանք ընկել են օրինազանցության մեջ և սպանվել են, թալանվել և հալածվել, քշվել հեռու և մորթվել, ցրվել երկրի երեսով և ձուլվել Լամանացիների հետ, մինչև նրանք բայլևս չեն կոչվել Նեփիացիներ, դառնալով ամբարիշտ և վայրի և կատաղի, այո, մինչև անգամ դառնալով Լամանացիներ:

17 Եվ այժմ ես կրկին վերադառնում եմ իմ պատմությանը. հետևաբար, ինչ ես խոսել եմ Նեփիի ժողովրդի մեջ, տեղի էր ունեցել մեծ հակառակություններից և խռովություններից, պատերազմներից և երկպառակություններից հետո:

18 Դատավորների կառավարման քառասունևվեցերորդ տարին ավարտվեց.

19 Եվ եղավ այնպես, որ դեռևս մեծ հակառակություն կար երկրում, այո, նույնիսկ քառասունևյոթերորդ տարում, և նաև քառասունևութերորդ տարում:

20 Այնուամենայնիվ, Հելամանը զբաղեցնում էր դատավորական աթոռը՝ արդարությամբ ու անաչառությամբ. այո, նա պահում-պահպանում էր Աստծո կանոնները և դատաստանները և պատվիրանները. և նա շարունակ անում էր այն, ինչը շիտակ էր Աստծո աչքում. և նա քայլում էր իր հոր ուղիներով, այնպես որ նա բարգավաճեց երկրում:

21 Եվ եղավ այնպես, որ նա ունեցավ երկու որդի: Նա տվեց ավագին աՆեփի անունը, իսկ կրտսերին՝ բԼեքի անունը: Եվ նրանք սկսեցին մեծանալ Տիրոջ համար:

22 Եվ եղավ այնպես, որ Նեփիացիների մեջ պատերազմներն ու հակառակությունները սկսեցին փոքր-ինչ դադարել, Նեփիի ժողովրդի վրա դատավորների կառավարման քառասունևութերորդ տարվա ուշ վերջին:

23 Եվ եղավ այնպես, դատավորների կառավարման քառասունևիններորդ տարում, երկրում հաստատվեց անընդհատ խաղաղություն, ամենուր, բացի դա լիներ գաղտնի խմբակցություններից, որոնք ավազակ աԳադիանթոնն էր հիմնել երկրի առավել բնակեցված մասերում, որոնք այդ ժամանակ հայտնի չէին նրանց, ովքեր կառավարության գլուխն էին անցել. ուստի նրանք չէին վերացվել երկրից:

24 Եվ եղավ այնպես, որ այս նույն տարում, մեծ բարգավաճում եղավ եկեղեցում, այնպես որ եղան հազարավորներ, ովքեր միացան եկեղեցուն ու մկրտվեցին ապաշխարության համար:

25 Եվ այնքան մեծ էր եկեղեցու բարգավաճումը, և այնքան շատ՝ օրհնությունները, որոնք դուրս թափվեցին ժողովրդի վրա, որ նույնիսկ քահանայապետերն ու ուսուցիչներն իրենք չափազանց ապշած էին:

26 Եվ եղավ այնպես, որ Տիրոջ գործը բարգավաճեց՝ մկրտելով և միավորելով Աստծո եկեղեցուն բազմաթիվ հոգիներ, այո, նույնիսկ տասնյակ հազարավորների:

27 Այսպիսով, մենք կարող ենք տեսնել, որ Տերը ողորմած է բոլորի հանդեպ, ովքեր իրենց սրտի անկեղծությամբ կկանչեն նրա սուրբ անունը:

28 Այո, այսպիսով մենք տեսնում ենք, որ երկնքի ադուռը բաց է բբոլորի համար, այսինքն՝ նրանց համար, ովքեր կհավատան Հիսուս Քրիստոսի անունին, որն Աստծո Որդին է:

29 Այո, մենք տեսնում ենք, որ ով որ կամենա, կարող է կառչած մնալ Աստծո ախոսքին, որը բկենդանի է և հզոր, որը կտոր-կտոր է անում դևի ողջ խորամանկությունը և ծուղակները և խաբեությունները, և առաջնորդում է Քրիստոսի մարդուն մի անձուկ ու գնեղ ուղիով՝ այն հավիտենական դթշվառության անդունդի վրայով, որը պատրաստված է՝ կլանելու ամբարիշտներին,–

30 Եվ նրանց հոգիները, այո, նրանց անմահ հոգիները հասցնում է Աստծո աաջ կողմը՝ երկնքի արքայություն, որ նստեն Աբրահամի և Իսահակի և Հակոբի և մեր բոլոր սուրբ հայրերի հետ, և այլևս դուրս չգնան:

31 Եվ այս տարում անընդհատ ցնծություն եղավ Զարահեմլայի երկրում, և շրջակա բոլոր շրջաններում, նույնիսկ ողջ երկրում, որը պատկանում էր Նեփիացիներին:

32 Եվ եղավ այնպես, որ մնացած քառասունևիննը տարում խաղաղություն և չափազանց մեծ ուրախություն եղավ. այո, և նաև անընդհատ խաղաղություն ու մեծ ուրախություն եղավ դատավորների կառավարման հիսուներորդ տարում:

33 Եվ դատավորների կառավարման հիսունևմեկերորդ տարում նույնպես խաղաղություն եղավ, բացի միայն հպարտությունից, որը սկսեց մուտք գործել եկեղեցի, ոչ թե Աստծո եկեղեցի, այլ մարդկանց սրտերը, ովքեր ձևացնում էին, թե պատկանում են Աստծո եկեղեցուն,

34 Եվ նրանք բարձրամտացել էին ահպարտությունից, մինչև իսկ իրենց եղբայրներից շատերին հալածելը: Արդ, սա մեծ չարիք էր, որը պատճառ էր դառնում ժողովրդի ավելի խոնարհ մասին տանել մեծ հալածանքներ և անցնել շատ չարչարանքների միջով:

35 Այնուամենայնիվ, նրանք հաճախ ածոմ էին պահում ու բաղոթում և դառնում էին ավելի ու ավելի ուժեղ իրենց գխոնարհության մեջ, և ավելի ու ավելի կայուն՝ Քրիստոսի հավատքում, որը նրանց հոգիները լցնում էր ուրախությամբ ու սփոփանքով, այո, նույնիսկ մինչև իսկ դմաքրում ու եսրբագործում էր նրանց սրտերը, սրբագործում, որը գալիս էր իրենց սրտերն Աստծուն զենթարկելուց:

36 Եվ եղավ այնպես, որ հիսունևերկուերորդ տարին նույնպես ավարտվեց խաղաղությանբ, բացի միայն չափազանց մեծ հպարտության, որը մտել էր մարդկանց սրտերը. և դա նրանց անչափ մեծ ահարստությունների և երկրում նրանց բարգավաճման պատճառով էր. և այն օրեցօր իշխում էր նրանց վրա:

37 Եվ եղավ այնպես, դատավորների կառավարման հիսունևերեքերորդ տարում Հելամանը մահացավ, և նրա ավագ որդին՝ Նեփին սկսեց կառավարել նրա փոխարեն: Եվ եղավ այնպես, որ նա արդարությամբ ու անաչառությամբ զբաղեցրեց դատավորական աթոռը. այո, նա պահում էր Աստծո պատվիրաններն ու քայլում իր հոր ուղիներով: