Սուրբ գրություններ
Ալմա 30


Գլուխ 30

Կորիհորը՝ հակաքրիստոսը, ծաղրում է Քրիստոսին, Քավությունը, և մարգարեության ոգին – Նա սովորեցնում է, որ չկա Աստված, չկա մարդու անկում, չկա մեղքի համար տույժ, և չկա Քրիստոս – Ալման վկայում է, որ Քրիստոսը կգա, և որ բոլոր բաները մատնանշում են, որ կա Աստված – Կորիհորը պահանջում է մի նշան և զարկվում է համրությամբ – Դևը հայտնվել էր Կորիհորին, որպես հրեշտակ, և սովորեցրել նրան՝ ինչ ասել – Կորիհորը ոտնակոխ է արվում և մեռնում: Մոտ 76–74թթ. Ք.ծ.ա.:

1 Ահա, այժմ եղավ այնպես, որ Ամմոնի աժողովուրդը Երսոնի երկրում հաստատվելուց հետո, այո, և նաև Լամանացիներին երկրից դուրս բքշելուց, և երկրի ժողովուրդը նրանց մեռելներին թաղելուց հետո,

2 Արդ, նրանց մեռելներին չէին հաշվում՝ նրանց թվի մեծության պատճառով. ոչ էլ հաշվում էին Նեփիացիների մեռելներին, բայց եղավ այնպես, իրենց մեռելներին թաղելուց հետո, և նաև ծոմապահության, և սգի, և աղոթքի օրերից հետո (և դա Նեփիի ժողովրդի վրա դատավորների կառավարման տասնհինգերորդ տարում էր), սկսվեց մի անընդհատ խաղաղություն ողջ երկրով մեկ:

3 Այո, և ժողովուրդը պահում-պահպանում էր Տիրոջ պատվիրանները. և նրանք խիստ էին Աստծո աարարողություններին հետևելիս՝ ըստ Մովսեսի օրենքի. քանզի նրանց սովորեցվում էր բպահել Մովսեսի օրենքը, մինչև որ այն իրագործվեր:

4 Եվ այսպիսով, ժողովուրդը չունեցավ ոչ մի խռովություն Նեփիի ժողովրդի վրա դատավորների կառավարման ողջ տասնվեցերորդ տարում:

5 Եվ եղավ այնպես, որ դատավորների կառավարման տասնյոթերորդ տարվա սկզբում տիրում էր անընդհատ խաղաղություն:

6 Բայց եղավ այնպես, տասնյոթերորդ տարվա ուշ վերջին, մի մարդ եկավ Զարահեմլայի երկիրը, և նա ահակաքրիստոս էր, քանզի նա սկսեց քարոզել ժողովրդին մարգարեությունների դեմ, որոնք խոսվել էին մարգարեների կողմից՝ Քրիստոսի գալստի վերաբերյալ:

7 Արդ, մարդու ահավատքի դեմ ոչ մի օրենք չկար, քանզի դա խստորեն հակասում էր Աստծո հրամաններին, որ լիներ օրենք, որը կբերեր մարդկանց անհավասար դիրքերի:

8 Քանզի այսպես է ասում սուրբ գիրքը. աԸնտրեք այսօր, թե ո՞ւմ եք դուք ծառայելու:

9 Արդ, եթե մարդը ցանկանում էր ծառայել Աստծուն, դա նրա արտոնությունն էր. կամ ավելի շուտ, եթե նա հավատում էր Աստծուն, դա նրա արտոնությունն էր ծառայել նրան. բայց, եթե նա չէր հավատում նրան, չկար օրենք նրան պատժելու համար:

10 Բայց եթե նա սպանում էր, նա պատժվում էր ամահով. և եթե նա կողոպտում էր, նույնպես պատժվում էր. և եթե նա գողանում էր, նույնպես պատժվում էր. և եթե նա շնություն էր անում, նույնպես պատժվում էր. այո, այս բոլոր ամբարշտության համար նրանք պատժվում էին:

11 Քանզի կար մի օրենք, որ մարդիկ պետք է դատվեին՝ համաձայն իրենց հանցագործությունների: Սակայն չկար օրենք մարդու հավատքի դեմ. հետևաբար, մարդը պատժվում էր միայն այն հանցանքների համար, որ նա արել էր. ուստի, բոլոր մարդիկ ահավասար դիրքերի վրա էին:

12 Եվ այս հակաքրիստոսը, որի անունը Կորիհոր էր, (և օրենքն ուժ չէր կարող ունենալ նրա վրա), սկսեց քարոզել ժողովրդին, որ չպիտի լինի ոչ մի Քրիստոս: Եվ այս ձևով էր նա քարոզում՝ ասելով.

13 Ո՛վ դուք, որ կապված եք մի հիմար և ունայն հույսով, ինչո՞ւ եք լծում ինքներդ ձեզ այսպիսի հիմար բաներով: Ինչո՞ւ եք դուք սպասում մի Քրիստոսի: Քանզի ոչ մի մարդ չի կարող իմանալ որևէ բանի վերաբերյալ, որը պետք է գա:

14 Ահա, այս բաները, որ դուք կոչում եք մարգարեություններ, որոնք դուք ասում եք փոխանցվել են սուրբ մարգարեների կողմից, ահա, դրանք ձեր հայրերի հիմար ավանդություններն են:

15 Ի՞նչպես եք դուք իմանում դրանց ճշմարտացիության մասին: Ահա, դուք չեք կարող իմանալ բաների մասին, որոնք դուք չեք ատեսնում. հետևաբար, դուք չեք կարող իմանալ, որ պիտի լինի ինչ-որ մի Քրիստոս:

16 Դուք սպասում եք և ասում, որ դուք տեսնում եք ձեր մեղքերի մի թողություն: Բայց ահա, դա մոլագար մտքի արդյունք է, և ձեր մտքերի խանգարվածությունը գալիս է ձեր հայրերի ավանդությունների պատճառով, որը տանում է ձեզ հեռու՝ դեպի հավատքը բաների, որոնք այդպես չեն:

17 Եվ նա ասաց նրանց ուրիշ շատ այսպիսի բաներ՝ ասելով նրանց, որ չէր կարող կատարված լինել քավություն մարդկանց մեղքերի համար, բայց ամեն մարդ ընթանում էր այս կյանքում՝ ըստ անձնական ինքնակառավարման. հետևաբար, ամեն մարդ առաջադիմել է՝ համաձայն իր հանճարի, և որ ամեն մարդ հաղթել է՝ համաձայն իր ուժի. և ինչ որ մարդ արել է, հանցագործություն չէ:

18 Եվ այսպես, նա քարոզում էր նրանց, մոլորեցնելով շատերի սրտերը, պատճառ լինելով, որ նրանք բարձրացնեն իրենց գլուխներն իրենց ամբարշտության մեջ, այո, մոլորեցնելով շատ կանանց և նաև տղամարդկանց, գործելու պոռնկություններ,– ասելով նրանց, որ, երբ մի մարդ մեռնում է, դա նրա վերջն է:

19 Արդ, այս մարդն անցավ նաև Երսոնի երկիրը՝ այս բաները քարոզելու Ամմոնի ժողովրդի մեջ, որը մի ժամանակ Լամանացի ժողովուրդ էր:

20 Բայց ահա, նրանք ավելի իմաստուն էին, քան Նեփիացիներից շատերը. քանզի նրանք բռնեցին նրան ու կապեցին և տարան Ամմոնի առաջ, որը քահանայապետ էր այդ ժողովրդի վրա:

21 Եվ եղավ այնպես, որ նա կարգադրեց, որ նա դուրս տարվեր երկրից: Եվ նա անցավ Գեդեոնի երկիրը, և սկսեց քարոզել նրանց նույնպես. և այստեղ նա չունեցավ մեծ հաջողություն, քանզի նրան բռնեցին, կապեցին և տարան քահանայապետի առաջ, և նաև այդ երկրի գլխավոր դատավորի:

22 Եվ եղավ այնպես, որ քահանայապետն ասաց նրան. Ինչո՞ւ ես դու շրջում ամենուր՝ խեղաթյուրելով Տիրոջ ուղիները: Ինչո՞ւ ես դու սովորեցնում այս ժողովրդին, որ ոչ մի Քրիստոս չի լինելու՝ նրանց ցնծությունը խանգարելու համար: Ինչո՞ւ ես դու խոսում սուրբ մարգարեների բոլոր մարգարեությունների դեմ:

23 Արդ, քահանայապետի անունը Գեդդոնա էր: Եվ Կորիհորն ասաց նրան. Որովհետև ես չեմ սովորեցնում ձեր հայրերի հիմար ավանդությունները, և որովհետև ես չեմ սովորեցնում այս ժողովրդին՝ կապելով նրանց հիմար արարողություններով և ծիսակատարություններով, որոնք հիմնադրված են հնադարյան քահանաների կողմից, զավթելու զորություն և իշխանություն նրանց վրա, նրանց տգիտության մեջ պահելու համար, որ նրանք չկարողանան բարձրացնել իրենց գլուխները, այլ հպատակեցնելու, համաձայն քո խոսքերի:

24 Դուք ասում եք, որ այս ժողովուրդն ազատ ժողովուրդ է: Ահա, ես ասում եմ, նրանք ճորտության մեջ են: Դուք ասում եք, որ այդ հնադարյան մարգարեությունները ճշմարիտ են: Ահա, ես ասում եմ, որ դուք չգիտեք, որ դրանք ճշմարիտ են:

25 Դուք ասում եք, որ այս ժողովուրդը հանցավոր և ընկած ժողովուրդ է՝ ծնողի օրինազանցության պատճառով: Ահա, ես ասում եմ, որ երեխան հանցավոր չէ իր ծնողների պատճառով:

26 Եվ դուք նաև ասում եք, որ Քրիստոսը գալու է: Բայց ահա, ես ասում եմ, որ դուք չգիտեք, որ լինելու է Քրիստոս: Եվ դուք ասում եք նաև, որ նա պիտի սպանվի աշխարհի ամեղքերի համար,

27 Եվ այսպես, դուք մոլորեցնում եք այս ժողովրդին՝ ըստ ձեր հայրերի հիմար ավանդությունների, և ըստ ձեր սեփական ցանկությունների. և դուք պահում եք նրանց հնազանդության մեջ, ճիշտ կարծես ճորտության մեջ, որպեսզի դուք կարողանաք հագեցնել ձեզ նրանց ձեռքերի աշխատանքով, որպեսզի նրանք չհամարձակվեն վեր նայել համարձակությամբ, և որպեսզի նրանք չհամարձակվեն վայելել իրենց իրավունքներն ու արտոնությունները:

28 Այո, նրանք չեն համարձակվում օգտվել նրանից, ինչն իրենց սեփականն է, որ չլինի թե վիրավորեն իրենց քահանաներին, որոնք լծում են նրանց, ըստ իրենց ցանկությունների, և բերում են նրանց հավատալու, ըստ իրենց ավանդությունների և իրենց երազների, իրենց քմահաճույքների, իրենց տեսիլքների և իրենց շինծու խորհուրդների, որ նրանք, եթե չանեն, ըստ իրենց խոսքերի, կվիրավորեն ինչ-որ անհայտ էակի, որին նրանք ասում են Աստված, մի էակ, որին երբեք չեն տեսել կամ իմացել, որը երբեք չի եղել, ոչ էլ երբևէ կլինի:

29 Այժմ, երբ քահանայապետը և գլխավոր դատավորը տեսան նրա սրտի կարծրությունը, այո, երբ նրանք տեսան, որ նա կզազրախոսեր մինչև իսկ Աստծո դեմ, նրանք չկամեցան որևէ պատասխան տալ նրա խոսքերին. այլ նրանք կարգադրեցին, որ նա կապվի. և հանձնեցին նրան պաշտոնյաների ձեռքը և ուղարկեցին Զարահեմլայի երկիրը, որպեսզի նա բերվի Ալմայի առջև և գլխավոր դատավորի, որը կառավարիչն էր ողջ երկրի վրա:

30 Եվ եղավ այնպես, որ, երբ նա բերվեց Ալմայի առջև և գլխավոր դատավորի, նա շարունակեց նույն ձևով, ինչպես արել էր Գեդեոնի երկրում. այո, նա շարունակեց աանարգել Աստծուն:

31 Եվ նա ոտքի կանգնեց մեծ ափքուն խոսքերով Ալմայի առջև, և զազրախոսեց քահանաների և ուսուցիչների դեմ, մեղադրելով նրանց ժողովրդին մոլորեցնելում՝ ըստ իրենց հայրերի անհեթեթ ավանդությունների, ժողովրդի աշխատանքի միջոցով հագենալու համար:

32 Արդ, Ալման ասաց նրան. Դու գիտես, որ մենք չենք հագեցնում մեզ այս ժողովրդի աշխատանքի միջոցով. քանզի ահա, ես տքնել եմ հենց դատավորների կառավարման սկզբից մինչև հիմա, իմ իսկ ձեռքերով ինձ կերակրելու համար, չնայած ողջ երկրով մեկ իմ բազում ճամփորդություններին՝ հայտարարելու Աստծո խոսքն իմ ժողովրդին:

33 Եվ չնայած այն շատ գործերին, որոնք ես կատարել եմ եկեղեցում, ես երբեք չեմ ստացել մինչև անգամ մեկ ասենին իմ աշխատանքի համար. ոչ էլ իմ եղբայրներից որևէ մեկը, բացի դա լիներ դատավորի պաշտոնում. և այն ժամանակ մենք ստացել ենք միայն՝ ըստ օրենքի, մեր ժամանակի համար:

34 Եվ այժմ, եթե մենք չենք ստանում որևէ բան եկեղեցում մեր աշխատանքի համար, ի՞նչ օգուտ է մեզ եկեղեցում աշխատել, բացի ճշմարտությունը հայտարարելուց, որպեսզի մենք կարողանանք ունենալ ցնծություն մեր եղբայրների աուրախությամբ:

35 Ուրեմն, ինչո՞ւ ես դու ասում, որ մենք քարոզում ենք այս ժողովրդին շահ ստանալու համար, երբ դու, ինքդ գիտես, որ մենք շահ չենք ստանում: Եվ այժմ, հավատո՞ւմ ես դու, որ մենք խաբում ենք այս ժողովրդին, որով այդպիսի ուրախություն ենք առաջացնում նրանց սրտերում:

36 Եվ Կորիհորը պատասխանեց նրան՝ Այո՛:

37 Եվ ապա Ալման ասաց նրան. Հավատո՞ւմ ես դու, որ կա Աստված:

38 Եվ նա պատասխանեց՝ Ո՛չ:

39 Արդ, Ալման ասաց նրան. Դու կրկին ժխտո՞ւմ ես, որ կա Աստված, և նաև ժխտո՞ւմ ես Քրիստոսին: Քանզի ահա, ես ասում եմ քեզ, ես գիտեմ, որ կա՛ Աստված, և նաև, որ Քրիստոսը գալու է:

40 Եվ այժմ ի՞նչ ապացույց ունես դու, որ չկա աԱստված կամ, որ Քրիստոսը չի գալու: Ես ասում եմ քեզ, որ դու չունես ոչ մի ապացույց, բացի դա լինի քո խոսքը միայն:

41 Բայց ահա, ես ունեմ բոլոր բաները՝ որպես մի ավկայություն, որ այս բաները ճշմարիտ են. և դու նույնպես ունես բոլոր բաները՝ որպես մի վկայություն քեզ համար, որ դրանք ճշմարիտ են. և մի՞թե դու կժխտես դրանք: Հավատո՞ւմ ես դու, որ այս բաները ճշմարիտ են:

42 Ահա, ես գիտեմ, որ դու հավատում ես, բայց դու բռնված ես ստության ոգով, և դու քո միջից հանել ես Աստծո Հոգին, այնպես որ այն տեղ չունենա քեզանում. բայց դևն ունի զորություն քեզ վրա, և նա քեզ ման է ածում՝ գործելով հնարքներ, որ կարողանա կործանել Աստծո զավակներին:

43 Եվ այժմ Կորիհորն ասաց Ալմային. Եթե դու ցույց տաս ինձ մի անշան, որպեսզի ես կարողանամ համոզվել, որ կա Աստված, այո, ցույց տուր ինձ, որ նա ունի զորություն, և այդ դեպքում ես կհամոզվեմ քո խոսքերի ճշմարտացիության վերաբերյալ:

44 Բայց Ալման ասաց նրան. Դու ունեցել ես բավականաչափ նշաններ, մի՞թե դու փորձում ես քո Աստծուն: Մի՞թե դու կասես՝ ցույց տուր ինձ մի նշան, երբ դու ունես վկայությունը աբոլոր այս քո եղբայրների և նաև բոլոր սուրբ մարգարեների: Սուրբ գրքերը դրված են քո առջև, այո, և բբոլոր բաները մատնանշում են, որ կա՛ Աստված. այո, նույնիսկ գերկիրը և բոլոր բաները, որ նրա երեսին են, այո, և նրա դշարժումը, այո, և բոլոր եմոլորակները, որոնք շարժվում են իրենց կանոնավոր ձևով, վկայում են, որ կա մի Գերագույն Ստեղծող:

45 Եվ դեռ դու շրջում ես՝ մոլորեցնելով այս ժողովրդի սրտերը, վկայելով նրանց, որ չկա՞ Աստված: Եվ մի՞թե դու դեռ կամենում ես ժխտել բոլոր այս վկաներին: Եվ նա ասաց. Այո, ես կժխտեմ, մինչև որ դու ցույց չտաս ինձ մի նշան:

46 Եվ այժմ եղավ այնպես, որ Ալման ասաց նրան. Ահա, ես վշտացած եմ քո սրտի կարծրության պատճառով, այո, որ դու դեռ հակառակելու ես ճշմարտության ոգուն, որպեսզի քո հոգին կործանվի:

47 Բայց ահա, աավելի լավ է, որ քո հոգին կորչի, քան քո ստախոսությամբ և քո շողոքորթ խոսքերով միջոց լինես՝ բազում հոգիներ վար բերելու կործանման. հետևաբար, եթե դու կրկին ժխտես, ահա, Աստված պիտի զարկի քեզ, որ դու դառնաս համր, որպեսզի դու այլևս երբեք չբացես քո բերանը, որպեսզի դու այլևս չխաբես այս ժողովրդին:

48 Արդ, Կորիհորն ասաց նրան. Ես չեմ ժխտում Աստծո զորությունը, բայց ես չեմ հավատում, որ կա Աստված. և ես նաև ասում եմ, որ դու չգիտես, որ կա Աստված. և մինչև դու ցույց չտաս ինձ մի նշան, ես չեմ հավատա:

49 Արդ, Ալման ասաց նրան. Այս ես կտամ քեզ որպես նշան, որ դու ազարկվես համրությամբ, համաձայն իմ խոսքերի. և ես ասում եմ, որ Աստծո անունով, դու պետք է զարկվես համրությամբ, որպեսզի դու այլևս չկարողանաս խոսել:

50 Այժմ, երբ Ալման ասաց այս խոսքերը, Կորիհորը զարկվեց համրությամբ, այնպես, որ նա չկարողացավ խոսել՝ համաձայն Ալմայի խոսքերի:

51 Եվ այժմ, երբ գլխավոր դատավորը տեսավ այս, նա առաջ տարավ ձեռքը և գրեց Կորիհորի համար՝ ասելով. Դու համոզվեցի՞ր Աստծո զորության մեջ: Ո՞ւմ վրա էիր ուզում, որ Ալման ցույց տար նրա նշանը: Կամենում էիր, որ նա ուրիշների՞ն չարչարեր, քեզ մի նշան ցույց տալու համար: Ահա, նա ցույց է տվել քեզ մի նշան. և այժմ դու էլի՞ կվիճես:

52 Եվ Կորիհորն առաջ տարավ իր ձեռքը և գրեց՝ ասելով. Ես գիտեմ, որ ես համր եմ, քանզի ես չեմ կարողանում խոսել. և ես գիտեմ, որ Աստծո զորությունից բացի ոչ մի բան չէր կարող բերել այս ինձ վրա. այո, և ես միշտ ագիտեի, որ կա Աստված:

53 Բայց ահա, դևը ախաբել է ինձ. քանզի նա բհայտնվեց ինձ հրեշտակի տեսքով, և ասաց ինձ. Գնա՛ և ուղղի՛ր այս ժողովրդին, քանզի նրանք բոլորը շեղվել են՝ գնալով մի անծանոթ Աստծո ետևից: Եվ նա ասաց ինձ. գՉկա Աստված. այո, և նա սովորեցրեց ինձ այն, ինչ ես պետք է ասեի: Եվ ես սովորեցրել եմ նրա խոսքերը. և ես սովորեցրեցի դրանք, որովհետև դրանք հաճելի էին դմարմնական մտածողության համար. և ես դրանք սովորեցրեցի, նույնիսկ մինչև մեծ հաջողություն ունեցա՝ այնքան, որ ես իսկապես հավատացի, որ դրանք ճշմարիտ են. և այս պատճառով ես դեմ կանգնեցի ճշմարտությանը, նույնիսկ մինչև ես բերեցի այս մեծ անեծքն ինձ վրա:

54 Այժմ, երբ նա ասաց այս, նա աղաչեց, որ Ալման աղոթի Աստծուն, որպեսզի անեծքը վերցվի նրանից:

55 Բայց Ալման ասաց նրան. Եթե այս անեծքը վերցվի քեզանից, դու կրկին կմոլորեցնես այս ժողովրդի սրտերը. հետևաբար, քեզ համար պետք է լինի ճիշտ ինչպես Տերը կկամենա:

56 Եվ եղավ այնպես, որ անեծքը չվերցվեց Կորիհորից, այլ նա դուրս գցվեց և շրջում էր տնից տուն՝ ուտելիք մուրալով:

57 Այսպիսով, տեղեկությունն այն մասին, ինչ պատահել էր Կորիհորին, անմիջապես հրատարակվեց ողջ երկրով մեկ. այո, հայտարարությունն ուղարկվեց գլխավոր դատավորի կողմից երկրի ողջ ժողովրդին՝ հայտարարելով նրանց, ովքեր հավատացել էին Կորիհորի խոսքերին, որ նրանք պետք է արագ ապաշխարեն, որ չլինի թե նույն դատաստանները գան նրանց վրա:

58 Եվ եղավ այնպես, որ նրանք բոլորը համոզվեցին Կորիհորի ամբարշտության մեջ. հետևաբար, նրանք բոլորը կրկին դարձի բերվեցին առ Տերը. և սա վերջ դրեց անօրինությանը՝ ըստ Կորիհորի: Եվ Կորիհորը շրջում էր տնից տուն՝ մուրալով ուտելիք իրեն պահելու համար:

59 Եվ եղավ այնպես, որ երբ նա շրջում էր ժողովրդի մեջ, այո, մի ժողովրդի մեջ, որն առանձնացել էր Նեփիացիներից և իրեն կոչել Զորամացիներ՝ լինելով առաջնորդված մի մարդուց, որի անունը Զորամ էր, և երբ նա առաջ գնաց նրանց մեջ, ահա, նա տրորվեց և կոխոտվեց, մինչև որ նա մեռավ:

60 Եվ այսպես, մենք տեսնում ենք վերջը նրա, ով խեղաթյուրում է Տիրոջ ուղիները. և այսպես, մենք տեսնում ենք, որ ադևը չի բաջակցի իր զավակներին վերջին օրը, այլ արագ քարշ կտա նրանց ներքև՝ դեպի գդժոխք: