Ինստիտուտ
Դաս 15. Դասի նախապատրաստական նյութ․ Պատրաստվել Հիսուս Քրիստոսի Գալուստին


Դաս 15. Դասի նախապատրաստական նյութ. Նախապատրաստվել Հիսուս Քրիստոսի Գալուստին, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 15․ Դասի նախապատրաստական նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 15․ Դասի նախապատրաստական նյութ

Նախապատրաստվել Հիսուս Քրիստոսի Գալուստին

Նկար
Հիսուսն ուսուցանում է Արևմտյան կիսագնդում (Հիսուս Քրիստոսը այցելում է Ամերիկա մայր ցամաք), նկարը՝ ըստ Ջոն Սքոթի

Այս բաժինը կկենտրոնանա Հիսուս Քրիստոսի՝ «Նեփիի ժողովրդին» հայտնվելու և նրանց մեջ ծառայելու վրա (3 Նեփի 11.1): Այս խումբը բաղկացած էր՝ ինչպես արդար Նեփիացիներից, այնպես էլ Լամանացիներից, ովքեր դարձի էին եկել դեպի Տերը (տես 3 Նեփի 10.18–19): Երբ մտածեք Փրկիչի հետ նրանց ունեցած փորձառությունների շուրջ, ձգտեք լավացնել ձեր սեփական վկայությունը Նրա բնավորության, հատկանիշների և աստվածային առաքելության վերաբերյալ:

Տիրոջ աստվածային առաքելության շատ սպասված մասը Նրա Երկրորդ Գալուստն է: Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն ուսուցանել է. «Մորմոնի Գրքում մենք գտնում ենք Երկրորդ Գալուստին նախապատրաստվելու մի օրինակ» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները․ Էզրա Թավտ Բենսոն [2014],140)։ Այս դասին դուք հնարավորություն կունենաք մտածել, թե այդ ժողովրդի մեջ Փրկիչի հայտնվելուն նախորդող մարգարեությունների և իրադարձությունների ուսումնասիրությունն ինչպես կարող է օգնել ձեզ նախապատրաստվել Նրա Երկրորդ Գալուստին:

Բաժին 1

Ես որքանո՞վ եմ պատրաստ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին

Մորմոնի Գրքում սերունդներ շարունակ մարգարեները կանխագուշակել են Հիսուս Քրիստոսի Գալուստը Երկիր: Երուսաղեմի մոտ Քրիստոսի ծնվելուց վեց տարի առաջ Սամուել Լամանացին ուղարկվեց Տիրոջ կողմից, որպեսզի ամբարիշտ Նեփիացիներին նախապատրաստի Քրիստոսի գալուստին: Սամուելը մարգարեացավ մի քանի նշանների և հրաշքների մասին, որոնք ուղեկցելու էին Հիսուս Քրիստոսի ծնունդին ու մահվանը: (Տես Հելաման 13–15)

Նկար
Սամուլը մարգարեանում է, նկարը՝ ըստ Վոլտեր Ռեյնի
Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Ընթերցեք Հելաման 14.6–13-ը և մտածեք, թե Սամուելի ուղերձը ինչպես էր նախատեսված` Նեփիացիներին Տիրոջ գալուստին նախապատրաստելու համար:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոբերտ Դ. Հեյլսն ուսուցանել է, որ մարգարեները կարող են օգնել մեզ նախապատրստվել Տիրոջ Գալուստին:

Նկար
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

Նախքան Բեթլեհեմի այդ սուրբ գիշերը, պատմության իրադարձությունները և բոլոր տնտեսությունների մարգարեների խոսքերը ուղի նախապատրաստեցին Տիրոջ առաջին գալուստի և Նրա Քավության համար: … Արդյո՞ք մենք աչքեր ունենք, որ տեսնենք, որ մեր ժամանակի իրադարձությունները և մարգարեությունները նախապատրաստում են մեզ Փրկիչի Երկրորդ Գալուստին («Պատրաստություններ Վերականգնման և Երկրորդ Գալուստի համար. «Իմ ձեռքը պիտի լինի քո վրա»,» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2005, 92)

Նկար
Երկրորդ Գալուստը, նկարը՝ ըստ Հարրի Անդերսոնի
Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Մի քանի րոպե տրամադրեք՝ ուսումնասիրելու «Ժամանակների նշանները» վերնագիրը Սուրբ Գրքերի ուղեցույցում (տես scriptures.ChurchofJesusChrist.org), փնտրելով, թե մարգարեները սուրբ գրություններում ի՞նչ նշաններ են հայտնել Տիրոջ Երկրորդ Գալուստի վերաբերյալ: Դուք կնկատեք, որ այդ մարգարեություններից մի քանիսը կարող են անհանգստություն կամ վախ պատճառել մարդկանց: Այնուամենայնիվ, այդ մարգարեական նշանները նույնպես ցույց են տալիս Իր զավակների հանդեպ Աստծո սերը:

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ո՞ր մարգարեական ուսմունքը կամ Երկրորդ Գալուստի նշանն է ավելի շատ ոգեշնչում ձեզ նախապատրաստվել Տիրոջ վերադարձին: Ի՞նչ փոփոխություններ պետք է կատարեք, որպեսզի ավելի լավ պատրաստվեք Փրկիչի վերադարձին:

Բաժին 2

Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի հավատարիմ մնամ այնպիսի ուղերձներ լսելիս, որոնք կասկածներ են առաջացնում Հիսուս Քրիստոսի աստվածայնության և Նրա Երկրորդ Գալուստի իրողության վերաբերյալ

Որոշ Նեփիացիներ հավատացին Սամուելի խոսքերին: Մյուսները մերժեցին Սամուելի ուղերձը և փորձեցին սպանել նրան քարերով և նետերով: Քանի որ նրանք չկարողացան հարվածել նրան, ավելի շատ մարդիկ հավատացին նրա ուղերձին և գնացին Նեփիի մոտ՝ մկրտվելու։ Հետագայում, երբ Քրիստոսի ծննդյան հետ կապված նշաններն ու հրաշքները սկսեցին իրականանալ, հավատացյալներն ուրախություն զգացին, իսկ անհավատները կարծրացրին իրենց սրտերը: (Տես Հելաման 16․1-15)

Նկար
Սամուել Լամանացին պատի վրա (Սամուել Լամանացին մարգարեանում է), նկարը՝ ըստ Առնոլդ Ֆրայբերգի
Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Ընթերցեք Հելաման 16.13–23-ը և նշեք բառեր կամ արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե անհավատներն ինչպես կասկածներ առաջացրին Քրիստոսի ծննդյան նշանների հանդեպ:

Անդրադառնալով կասկածի ձայներին՝ Երիտասարդ կանանց նախկին գերագույն նախագահ քույր Բոննի Լ. Օսկարսոնն ուսուցանել է.

Նկար
Քույր Բոննի Լ. Օսկարսոն

Մենք պետք է շարունակենք ուրախանալ [կենաց ծառի պտղով] և ուշադրություն չդարձնենք նրանց, ովքեր կծաղրեն մեր համոզմունքները, կուրախանան կասկածներ հարուցելով, կամ ովքեր կփնովեն Եկեղեցու ղեկավարներին և վարդապետությունը: Դա ընտրություն է, որը մենք կայացնում ենք ամեն օր՝ կասկածի փոխարեն ընտրելով հավատքը:: («Հավատում եմ արդյո՞ք» Ensign կամ Լիահոնա, մայիս 2016, 89):

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ի՞նչ ուղերձներ եք լսել, որոնք միտում ունեն կասկած հարուցել Հիսուս Քրիստոսի, Նրա ընտրյալ ղեկավարների կամ Նրա վերականգնած Եկեղեցու հանդեպ:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Երբ մտածեք այն կասկածների մասին, որոնց դուք հանդիպել եք, կարդացեք 3 Նեփի 1.4–15, 22-ը և փնտրեք, թե ինչպես են որոշ հավատացյալներ անսասան մնում, չնայած իրենց հավատքին ուղղված անհավատների ծաղրանքին:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է հետևյալը` Քրիստոսի հանդեպ մեր հավատքում հաստատուն մնալու մասին.

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

Քրիստոսի հավատքում կայուն և հաստատուն լինելու համար անհրաժեշտ է, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը ներթափանցի մարդու սիրտը և հոգին, որը նշանակում է, որ ավետարանը ոչ միայն պիտի դառնա այդ մարդու կյանքի ազդակներից մեկը, այլև նրա կյանքի ու բնավորության որոշիչ կիզակետը։ …

Միշտ հիշեք այն խոստումը, որ թե՛ հիմա, թե՛ դրանից հետո լավ բաներ են ստանում նրանք, ովքեր ամուր են և հաստատուն՝ Քրիստոսի հավատքում: ( «Կայուն և հաստատուն Քրիստոսի հավատքում», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 31, 33)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ի՞նչ կարող եք անել, որպեսզի հաստատուն մնաք Քրիստոսի հավատքում, երբ նախապատրաստվում եք Նրա վերադարձին: