Ինստիտուտ
Դաս 3. Դասի նախապատրաստական նյութ․ Լեքիի երազը կենաց ծառի մասին


Դաս 3․ Դասի նախապատրաստական նյութ. Լեքիի երազը կենաց ծառի մասին, Մորմոնի Գրքի ուսմունքներն ու վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 3․ Դասի նախապատրաստական նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքներն ու վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 3․ Դասի նախապատրաստական նյութ

Լեքիի երազը կենաց ծառի մասին

Նկար

Մտածեք այն մարդկանց, կազմակերպությունների, համացանցի կայքերի կամ սոցիալական լրատվամիջոցների հարթակների մասին, որոնք ազդում են ձեր մտքերի, ընտրությունների և գործողությունների վրա ամեն օր: Քանի՞սն են այս աղբյուրներից քաջալերում ձեզ հետևել Հիսուս Քրիստոսին: Երբ ուսումնասիրում եք, մտածեք, թե Աստծո խոսքն ինչպես կարող է օգնել մեծացնել ձեր կարողությունը՝ քայլելու նեղ և անձուկ արահետով, որը տանում է դեպի Տերը և Նրա Քավության օրհնությունները:

Բաժին 1

Ինչպե՞ս կարող եմ ավելի շատ զգալ Աստծո սերը իմ կյանքում:

Երբ Լեքիի ընտանիքը «մնում էր անապատում» (1 Նեփի 8.2) դեպի խոստացված երկիր իրենց ճամփորդության ընթացքում, Լեքին մի տեսիլք ստացավ Աստծուց: Տեսիլքում սպիտակ պարեգոտով մի մարդ Լեքիին առաջնորդեց դեպի «մութ ու մռայլ մի անապատ» (1 Նեփի 8.1–7):

Նկար

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք 1 Նեփի 8. 8–12-ը Լեքիի պատմության մասին, թե նա ինչ տեսավ ողորմածության համար Տիրոջն աղոթելուց հետո:

Նկար

Նեփին հետագայում ստացավ իր հոր տեսիլքի նման մի տեսիլք: Երբ Նեփին խնդրեց, որ հասկանար կենաց ծառի իմաստը, նրան ցույց տրվեց «Աստծո Որդու մայրը մարմնական ձևով … գրկում մի երեխա» (1 Նեփի 11.18, 20): Ապա հրեշտակ հայտնվեց` օգնելով Նեփիին ավելի լավ հասկանալ ծառի իմաստը:

Նկար

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք 1 Նեփի 11.21-22-ը, փնտրելով, թե Նեփին ինչ եզրակացրեց ծառի իմաստի վերաբերյալ:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա․ Մաքսվելն ուսուցանել է. «Աստծո սիրուց ճաշակել նշանակում է ճաշակել Հիսուս Քրիստոսի Քավությունից և այն … ուրախություններից, որոնք այն կարող է բերել» («Դասեր Լամանից և Լեմուելից», Ensign, նոյ. 1999, 8):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենը նաև ասել է.

Նկար

Ծառի պտղից ճաշակելը խորհրդանշում է, որ մենք ընդունում ենք վերականգնված ավետարանի արարողությունները և ուխտերը` մկրտվելով, ստանալով Սուրբ Հոգու պարգևը և մտնելով Տիրոջ տունը, որպեսզի ի վերուստ օժտվենք զորությամբ: Հիսուս Քրիստոսի շնորհի միջոցով և մեր ուխտերը պատվելով՝ մենք ստանում ենք անսահման խոստում` ապրել մեր արդարակյաց ընտանիքի հետ ողջ հավերժության ընթացքում:

Զարմանալի չէ, որ հրեշտակը նկարագրում է պտուղը՝ որպես «հոգու համար ամենաբերկրալին» [1 Նեփի 11.23]: («Պտուղ», Լիահոնա, նոյեմբեր 2019, 117):

Նկար

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Մտածեք Լեքիի խոսքերի մասին, որոնք նա օգտագործեց (տես 1 Նեփի 8.10–12)՝ նկարագրելով կենաց ծառը և դրա պտուղը: Ի՞նչ են այս խոսքերն ուսուցանում Աստծո սիրո մասին, ինչպես ցույց է տրված Նրա Որդու` Հիսուս Քրիստոսի պարգևի միջոցով:

Բաժին 2

Ի՞նչը կարող է ինձ հեռու պահել Հիսուս Քրիստոսից և Նրա Քավության պտուղներից:

Լեքիի երազում մարդկանցից ոչ բոլորը ճաշակեցին պտղից կամ մնացին՝ այն ճաշակելուց հետո: Այս պատմությունից մենք սովորում ենք, որ մինչ մի քանիսը հրաժարվեցին ընդունել Փրկիչին և այն օրհնությունները, որոնք գալիս էին Նրա քավությունից, մյուսները ճաշակեցին Նրա բարությունից և հետագայում հեռացան Նրանից, որովհետև նրանք շեղվեցին, շփոթվեցին կամ գայթակղվեցին մեղքի մեջ ապրել:

Նկար

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Ուշադիր ուսումնասիրեք 1 Նեփի 12.16–18 հատվածները` փնտրելով Լեքիի երազի մանրամասները, որոնք մարդկանց հեռու պահեցին ծառից և այն ամենից, ինչն ըստ Նեփիի, խորհրդանշում էր յուրաքանչյուր մանրամասնը:

Նկար

Մարդիկ, ովքեր բռնել են երկաթյա ձողից խավարի մշուշներում:

Նկար

Քննարկեք դասին նախապատրաստվելիս

Ընտանիքի կամ ընկերոջ օգնությամբ գտեք մի քանի առկա օրինակներ «կեղտոտ ջրի աղբյուրի» (1 Նեփի 12.16), «խավարի մշուշների», (հատված 17), և մեծ ու ընդարձակ շենքում գտնվողների ծաղրի վերաբերյալ: Պատրաստ եղեք կիսվել ձեր օրինակներով դասարանում:

Նկար

Բաժին 3

Ինչպե՞ս կարող եմ դիմադրել գայթակղությանը և հավատարիմ մնալ Հիսուս Քրիստոսին:

Իր տեսիլքում Լեքին տեսավ երեք խմբի մարդկանց, ովքեր ձգտում էին քայլել նեղ և անձուկ արահետով, որը տանում է դեպի ծառը և նրա պտուղը: Լեքին տեսավ նաև երկաթե մի ձող,որն արահետով տանում էր դեպի ծառը։

Նկար

Նեփին ուսուցանում է, որ երկաթյա ձողը ներկայացնում է Աստծո խոսքը և որ նրանք, ովքեր բռնել էին այն «երբեք չեն կորչի, ոչ էլ գայթակղությունները և հակառակորդի կրակոտ նետերը կարող են հաղթել նրանց» (1 Նեփի 15.24): Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը նշել է, որ «Աստծո խոսքը գտնվում է «սուրբ գրություններում, ապրող մարգարեների խոսքերում և անձնական հայտնության մեջ» («Խոսքի զորությունը», Ensign, մայիս 1986, 80):

Նկար

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Երբ կարդաք սուրբ գրության հետևյալ հատվածները, փնտրեք տարբերություն նրանց միջև, ովքեր ապավինում էին Աստծո խոսքին և նրանց, ովքեր չէին ապավինում:

Նկար

Քույր Էնն Մ. Դիբը՝ Երիտասարդ կանանց գերագույն նախագահության նախկին խորհրդականը, խրախուսանքի այս խոսքն ուղղեց նրանց, ովքեր բաց են թողել երկաթյա ձողը:

Նկար

Երկաթյա ձողից բռնած մնալը միշտ չէ, որ հեշտ է: Մենք կարող ենք բաց թողնել այն հասակակիցների ճնշման կամ հպարտության պատճառով, մտածելով, թե կարող ենք հետագայում գտնել մեր ետդարձի սեփական ուղին: … Նեփին ասում է. «Եվ շատերը կորան նրա տեսադաշտից` թափառելով անծանոթ ճանապարհներով (1 Նեփի 8.32): Մեր սեփական կյանքի դժվարին ժամանակներում, գուցե մենք ևս պարզենք, որ «թափառում ենք անծանոթ ճանապարհներով»: Թույլ տվեք հավաստիացնել ձեզ, որ մեզ համար միշտ հնարավոր է գտնել մեր ետդարձի ուղին: Ապաշխարության միջոցով, որը հնարավոր դարձավ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության շնորհիվ, մենք կարող ենք վերագտնել և վերապարտավորվել՝ ամուր բռնած մնալով երկաթյա ձողից, և զգալ մեր Երկնային Հոր սիրառատ առաջնորդությունը մեկ անգամ ևս: Փրկիչը բաց հրավեր է հղել մեզ` ապաշխարեք, բռնած պահեք, և բաց մի թողեք: ( «Բռնված մնալ», Լիահոնա, նոյեմբեր 2009, 81)

Նկար

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Մտածեք, թե Նեփիի նկարագրած ո՞ր խմբերն են լավագույն ձևով արտացոլում ձեր ներկա իրավիճակը: Ի՞նչ ուղիներով է Աստծո խոսքն օգնում ձեզ` ավելի մոտենալ Փրկիչին և Նրա քավիչ զորությանը: Կան արդյո՞ք փոփոխություններ, որոնք կամենում եք կատարել, որպեսզի կարողանաք ավելի ամուր բռնած պահել ձողը: