Ինստիտուտ
Դաս 17․ Դասի նախապատրաստական նյութ. Պատկանել Տիրոջ Եկեղեցուն


Դաս 17․ Դասի նախապատրաստական նյութ. Պատկանել Տիրոջ Եկեղեցուն, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 17․ Դասի նախապատրաստական նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 17․ Դասի նախապատրաստական նյութ

Պատկանել Տիրոջ Եկեղեցուն

Նկար
երկու տղամարդ սեղմում են միմյանց ձեռքերը

Հիսուս Քրիստոսի ծառայության հիմնական մասը Նեփիացիների և Լամանացիների մեջ Իր Եկեղեցու կազմավորումն էր: Փրկիչն ասաց, որ Եկեղեցին պետք է կոչվի Իր անունով և կառուցվի Իր ավետարանի վրա (3 Նեփի 27.7–9): Երբ նախապատրաստվում եք դասին, խորհեք այն օրհնությունների մասին, որոնք տրվում են նրանց, ովքեր միանում են Նրա Եկեղեցուն: Երբ մտածեք այդ օրհնությունների մասին, հաշվի առեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի օգնեք, որ Եկեղեցին Աստծո բոլոր զավակների համար հյուրընկալ վայր դառնա:

Բաժին 1

Ի՞նչ օրհնություններ կարող եմ ստանալ միայն Տիրոջ Եկեղեցու միջոցով

Լիառատի տաճարի մոտ Նեփիացիներին Իր այցելության ընթացքում Փրկիչը քահանայության իշխանություն տվեց Իր տասներկու աշակերտներին և լիազորեց նրանց մկրտել, տալ Սուրբ Հոգու պարգևը և ղեկավարել Իր Եկեղեցին (տես 3 Նեփի 11.18–22, 12.1, 18.5, 37): Փրկիչը նաև ուսուցանեց Նեփիացիներին, որ Աստծո արքայությունը մտնելու համար մենք պետք է ապաշխարենք, հավատանք Նրան և ստանանք փրկության և վեհացման արարողություններ, որոնք մատուցվում են միայն Իր Եկեղեցում, ինչպես օրինակ՝ մկրտությունը և հաստատումը (տես 3 Նեփի 11.32–41):

Նկար
Քրիստոսը երեք Նեփիացի աշակերտների հետ, նկարը՝ ըստ Գարի Լ. Քափի

Քննարկելով Հիսուս Քրիստոսի եկեղեցու նպատակը ինչպես հին, այնպես էլ նոր ժամանակներում՝ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը ուսուցանել է.

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

Հնագույն նպատակը մնում է Հիսուս Քրիստոսի ավետարանի բարի լուրի քարոզումը և փրկության արարողությունների սպասավորումը, այլ կերպ ասած, մարդկանց դեպի Քրիստոսը բերելը: («Ինչո՞ւ Եկեղեցին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 108)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ինչպե՞ս է Եկեղեցուն միանալը օգնել ձեզ գալ դեպի Քրիստոս:

Բաժին 2

Ճաշակելով հաղորդությունը, ինչպե՞ս կարող եմ օգնել ինձ Հիսուս Քրիստոսին ավելի շատ նմանվելու իմ ջանքերում

Երբ Փրկիչը եզրափակեց առաջին օրվա Իր ծառայությունը Լիառատ երկրում, Նա սպասավորեց հաղորդությունը Իր տասներկու աշակերտներին և ժողովրդին: Նա կրկնեց այդ արարողությունը հաջորդ օրը` հրաշագործ ձևով ապահովելով հաց և գինի: (Տես 3 Նեփի 18․1-9, Եթեր 20․3-8)

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Ուսումնասիրեք 3 Նեփի 18.3–12-ը և 3 Նեփի 20.8–9-ը և մտածեք, թե Հիսուսը ինչ ուսուցանեց հաղորդության սրբազան նպատակների մասին:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է, թե ինչպես է այս արարողությունը մեզ թույլ տալիս Սուրբ Հոգին ունենալ որպես մշտական ուղեկից.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Հաղորդության արարողությունը սուրբ և կրկնվող հրավեր է` անկեղծորեն ապաշխարելու և հոգեպես նորոգված լինելու համար: Բայց, երբ մենք պատրաստվում ենք բարեխղճորեն և մասնակցում ենք այս սուրբ արարողությանը կոտրված սրտով և փշրված հոգով, ապա խոստացվում է, որ մենք միշտ կարող ենք Տիրոջ Հոգին մեզ հետ ունենալ։ Եվ Սուրբ Հոգու՝ որպես մեր մշտական ուղեկցի սրբագործող զորության միջոցով մենք միշտ կարող ենք պահպանել մեր մեղքերի թողությունը։ («Միշտ պահեք ձեր մեղքերի թողությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2016, 61–62)

Նկար
մարդը հաղորդություն է ընդունում

Երեց Քրիստոֆերսոնն ուսուցանել է, որ հաղորդությունից ճաշակելը կարող է նաև օգնել մեզ կենտրոնանալ Փրկիչին ավելի շատ նմանվելու վրա:

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

Հացը և ջուրը ներկայացնում են Նրա միսն ու արյունը, ով Կյանքի հացն է և Կենդանի ջուրը [տես Հովհաննես 4.10], նրբանկատորեն հիշեցնելով մեզ այն գինը, որը Նա վճարեց մեզ փրկագնելու համար: …

… Փոխաբերականորեն՝ նրա մարմինն ուտելը և Նրա արյունը խմելը ունի լրացուցիչ իմաստ, այն է՝ անձնավորել Քրիստոսի հատկանիշներն ու բնավորությունը, հանելով բնական մարդուն և դառնալով Սուրբ՝ «Տեր Քրիստոսի քավության միջոցով» [Մոսիա 3.19]: Երբ մենք ամեն շաբաթ ճաշակում ենք հաղորդության ջուրն ու հացը, լավ կլինի ուշադրություն դարձնենք, թե ինչպիսի լիարժեքությամբ և ամբողջությամբ ենք միավորում Նրա բնավորությունը և Նրա անմեղ կյանքի օրինակը մեր կյանքի ու մեր գոյության հետ: …

Ճաշակել Փրկիչի միսը և խմել Նրա արյունը նշանակում է՝ մեր կյանքից վանել ամեն բան, ինչն անհամապատասխան է Քրիստոսանման հատկանիշներին, և Նրա հատկանիշները դարձնել մեր սեփականը: («Կենդանի հացը, որն իջնում է երկնքից», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 37, 39)

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը բացատրել է, որ «հաղորդության արարողությունը հաղորդության ժողովը դարձնում է Եկեղեցու ամենասուրբ և կարևոր ժողովը» («Հաղորդության ժողովը և հաղորդությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008, 17): Գրի առեք մի քանի գործողություններ, որոնք կարող եք կատարել՝ դարձնելով հաղորդությունը և հաղորդության ժողովը կիրակնօրյա երկրպագության ամենասրբազան մասը:

Բաժին 3

Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի օգնեմ բոլորին զգալ, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցում նրանց համար տեղ կա

Նեփիացիների և Լամանացիների մեջ հաղորդությունը հաստատելուց հետո Հիսուսն ուսուցանեց եկեղեցու ժողովները հյուրընկալ և ներգրավող դարձնելու կարևորությունը:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Ընթերցեք 3 Նեփի 18.22–25-ը և նշեք բառեր կամ արտահայտություններ, որոնք արտահայտում են Տիրոջ ուսմունքներն այն մասին, թե մենք ում պետք է ընդգրկենք Նրա Եկեղեցում:

Նկար
եկեղեցում միմյանց ողջունող մարդիկ

Դիտեք «Lifting Others» տեսաֆիլմը (2:49) կամ ընթերցեք դրա տեքստը: Տեսաֆիլմում Քույր Քերոլ Ֆ. Մակքոնկին` Երիտասարդ կանանց գերագույն նախագահության նախկին խորհրդականը, կիսվում է, թե մենք ինչ կարող ենք անել, որպեսզի համոզված լինենք, որ բոլոր մարդիկ իրենց ընդունված են զգում Տիրոջ Եկեղեցում:

Նկար
Քույր Քերոլ Ֆ. Մակքոնկի

Ես գիտեմ մարդկանց, ովքեր եկեղեցի են գալիս ամեն կիրակի, որպեսզի կարողանան ոգեշնչվել և վեհանալ, բայց ովքեր ուղղակի հեռանում են՝ պարզապես զգալով դատապարտված, չսիրված ու ոչ պիտանի: …

Մենք պետք է խորապես գիտակցենք, թե որն է կիրակի օրը եկեղեցի գալու նպատակը և համոզվենք, որ յուրաքանչյուրը, ով գալիս է, իրեն զգում է սիրված, անհրաժեշտ, ընդունված և ոգեշնչված:

Բոլոր էլ ունեն մաքառումներ, որոնց մասին մենք նույնիսկ չգիտենք, և այնքան կարևոր է, որ գիտակցենք, որ մեր շրջապատում բոլորը սիրված են Աստծո կողմից, և մենք պետք է տեսնենք նրանց Քրիստոսանման աչքերով: Եվ մենք չենք կարող թույլ տալ, որ դատողությունը թելադրի մարդկանց հետ փոխգործակցության ձևը: …

Հիսուս Քրիստոսի ավետարանը չի սահմանազատում մարդկանց: Մարդիկ են սահմանազատում մարդկանց, և մենք պետք է ուղղենք դա: Մենք պետք է նրբանկատ լինենք, սիրենք մարդկանց և թույլ տանք, որ նրանք աճեն, բարգավաճեն և դառնան իրենց լավագույն եսը: Նրանք ունեն տաղանդներ, ունակություններ և անհատականություն, որոնք անհրաժեշտ են Աստծո արքայությունում: Եվ, եթե մենք պատրաստվում ենք կառուցել Աստծո արքայությունը երկրի վրա, մենք յուրաքանչյուրի գալու կարիքն ունենք։ («Բարձրացնել ուրիշներին» [video], ChurchofJesusChrist.org)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի ավելի հրավիրող և ներգրավող լինեմ՝ օգնելով Աստծո զավակներին զգալ, որ իրենք տեղ ունեն Տիրոջ Եկեղեցում: