Ինստիտուտ
Դաս 1. Դասի նախապատրաստական նյութ․ Մորմոնի Գիրքը. Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին


Դաս 1. Դասի նախապատրաստական նյութ. Մորմոնի Գիրքը. Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 1․ Դասի նախապատրաստական նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 1․ Դասի նախապատրաստական նյութ

Մորմոնի Գիրքը. Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին

Նկար
երիտասարդ աղջիկը կարդում է Մորմոնի Գիրքը

Բարի գալուստ Մորմոնի Գրքի ուսմունքներ և վարդապետություն: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Մորմոնի Գրքի ճշմարտությունները զորություն ունեն բժշկելու, սփոփելու, վերականգնելու, սատար կանգնելու, զորացնելու, մխիթարելու և քաջալերելու մեր հոգիները» («Մորմոնի Գիրքը. Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքը առանց նրա» Լիահոնա, նոյեմբեր 2017, 62): Երբ ուսումնասիրեք և ապրեք այս դասընթացում քննարկվող ճշմարտություններով, դուք կզգաք նախագահ Նելսոնի խոսքերի ճշմարտությունը: Ձեր վկայությունը Մորմոնի Գրքի մասին և ձեր հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ կմեծանա, և դուք ավելի նման կդառնաք Նրանց:

Նշում Այս նախապատրաստական նյութը ձեզ հիմք կապահովի ձեր դասի փորձառության համար։ Ուսումնասիրելով նախապատրաստական նյութը յուրաքանչյուր դասից առաջ՝ դուք ավելի խորը, ավելի իմաստալի ուսումնական փորձառություն կունենաք:

Բաժին 1

Ինչպե՞ս կարող է Մորմոնի Գրքի ուսումնասիրությունը բարելավել իմ կյանքը։

Ավետարանի Վերականգնման սկզբում Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարել է.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթը

Ես ասացի եղբայրներին, որ Մորմոնի Գիրքն ամենաճիշտն է երկրի վրա եղած բոլոր գրքերից և մեր կրոնի պորտաքարն է, և ապրելով ըստ դրա ցուցումների, մարդ ավելի շատ կմոտենա Աստծուն, քան ըստ որևէ այլ գրքի ցուցումների։ (Մորմոնի Գրքի նախաբանը, պարբերություն 6)

Մորմոնի Գրքի հրատարակվելուց ի վեր միլիոնավոր մարդիկ հայտնաբերեցին այս հայտարարության ճշմարտությունը:

Յոթանասունից Երեց Պիտեր Մ․ Ջոնսոնը կիսվել է մի օրինակով, թե ինչպես է Մորմոնի գիրքն օրհնել իր կյանքը, երբ նա երիտասարդ տղամարդ էր:

Նկար
Երեց Պիտեր Մ․ Ջոնսոն

Իմ դոկտորական ծրագրի սկզբում ես հուսահատություն զգացի։ Այդ տարի ծրագիրն ընդունեց միայն չորս ուսանողների, և մյուսները նույնպես հրաշալի ուսանողներ էին։ Նրանք ունեին ավելի բարձր թեստային միավորներ, ավելի մեծ աշխատանքային փորձ կառավարման բարձր պաշտոններում, և նրանք վստահ էին իրենց ունակությունների վրա։ Ծրագրում սովորելու առաջին երկու շաբաթից հետո ինձ սկսեցին հետապնդել հուսահատությունն ու կասկածը՝ գրեթե ճնշելով ինձ։

Ես որոշեցի, որ եթե ցանկանում էի ավարտել այս չորսամյա ծրագիրը, ապա պետք է ավարտեի Մորմոնի Գրքի ընթերցումն ամեն կիսամյակ։ Կարդալով ամեն օր, իմ կյանքում իրականություն էր դառնում Տիրոջ այն հայտարարությունը, որ Սուրբ Հոգին կսովորեցներ ինձ ամեն բան և կօգներ հիշել ամեն բան [տես Հովհաննես 14.26]: Այն վերահաստատեց, թե ով եմ ես՝ որպես Աստծո որդի, հիշեցրեց ինձ չհամեմատվել ուրիշների հետ և տվեց ինձ վստահություն՝ աստվածային իմ դերում հաջողության հասնելու համար։ … Կարդացեք Մորմոնի Գիրքը ամեն օր, ամեն օր, ամեն օր։։ («Հակառակորդին հաղթելու զորությունը», Լիահոնա, նոյեմբեր 2019, 111)

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը ուսուցանել է, որ «Մորմոնի Գիրքը մենք պետք է դարձնենք մեր ուսումնասիրության կենտրոնը, [որովհետև] այն գրվել է մեր օրերի համար» («Մեր կրոնի պորտաքարը», Ensign, Jan. 1992, 5): Երբ կարդաք նախագահ Նելսոնի հետևյալ հայտարարությունը, նշեք, թե ինչպես կարող է Մորմոնի Գիրքն օրհնել մեր կյանքը, հատկապես մեր օրերում:

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես վկայում եմ, որ Մորմոնի Գիրքն իրոք Աստծո խոսքն է: Այն պատասխաններ է տալիս կյանքի ամենակարևոր հարցերին: Այն ուսուցանում է Քրիստոսի վարդապետությունը: Այն պարունակում է և հստակեցնում է շատ «պարզ ու արժեքավոր» [տես 1 Նեփի 13.29-33] ճշմարտություններ, որոնք կորսվել էին դարերի ընթացքում և Աստվածաշնչի բազմաթիվ թարգմանությունների ժամանակ:

Հիսուս Քրիստոսի Քավության մասին Մորմոնի Գիրքը տրամադրում է ամենաամբողջական և ամենահեղինակավոր հասկացողությունը, որը երբևէ եղել է: … Հիսուս Քրիստոսի ավետարանի ողջ զորությունը պարունակվում է Մորմոնի Գրքում: Ժամանակաշրջան:

Մորմոնի Գիրքը պարզաբանում է Տիրոջ ուսմունքները և բացահայտում է հակառակորդի մարտավարությունը: Մորմոնի Գիրքն ուսուցանում է ճշմարիտ վարդապետություն այն մասին, թե ինչպես հաղթահարել կրոնական կեղծ ավանդույթները՝ ինչպես օրինակ մանուկների մկրտության սխալ սովորույթը: Մորմոնի Գիրքը նպատակ է տալիս կյանքին, հորդորելով մեզ խորհել հավերժական կյանքի ներուժի և «երբեք չվերջացող երջանկության վիճակի» մասին» [Մոսիա 2.41, տես նաև Ալմա 28.12]: Մորմոնի Գիրքը մերժում է այն կեղծ համոզմունքները, որ երջանկություն կարելի է գտնել ամբարշտության մեջ, և որ անձնական բարությունը այն ամենն է, ինչ պահանջվում է Աստծո ներկայություն վերադառնալու համար: Այն ընդմիշտ վերացնում է կեղծ հասկացողություններն այն մասին, որ հայտնությունն ավարտվել է Աստվածաշնչի հետ, և որ երկինքները կնքված են այսօր:: («Մորմոնի Գիրքը․ ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա» Լիահոնա, նոյեմբեր 2017, 62)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելու համար

Ի՞նչ օրհնություններ եք ստացել դուք կամ ձեր ծանոթը Մորմոնի Գիրքը ուսումնասիրելու միջոցով: Ըստ ձեզ, Մորմոնի Գրքի ուսումնասիրությունը ինչպիսի՞ օրհնություններ կբերի ձեր կյանք հաջորդ մի քանի ամիսների ընթացքում:

Բաժին 2

Ինչպե՞ս կարող է Մորմոնի Գրքի ուսումնասիրությունը ամրապնդել իմ վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին

Մի տեսիլքում Նեփի մարգարեն իմացավ, որ Մորմոնի Գրքի (և մյուս վերջին օրերի սուրբ գրությունների) հիմնական նպատակն է՝ վկայություն բերել, որ Հիսուս Քրիստոսը «Երկնային Հոր Որդին է, և աշխարհի Փրկիչը, և որ բոլոր մարդիկ պետք է գան դեպի նա, այլապես նրանք չեն կարող փրկվել» (1 Նեփի 13.40):

Նկար
Քրիստոսի նկարը, Հայնրիխ Հոֆման

Իր ողջ կյանքի ընթացքում Նեփին ջանասիրաբար աշխատում էր համոզել [իր] զավակներին և նաև [իր] եղբայրներին «հավատալու Քրիստոսին և հաշտվելու Աստծո հետ» (2 Նեփի 25.23): Իր արձանագրության վերջում, նա տվել է մի վերջնական վկայություն դեպի Քրիստոսը բոլոր մարդկանց բերելու Մորմոնի Գրքի զորություն մասին:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելու համար

Կարդացեք 2 Նեփի 33.6–10-ը, փնտրելով, թե Նեփին ինչպես կարող էր հույս ունենալ, որ իր խոսքերը կազդեն ձեր վրա:

Նախագահ Բենսոնը նշել է, որ շատ մարդիկ ամբողջ աշխարհում մերժում են Հիսուս Քրիստոսի աստվածայնությունը: Նա բացատրել է.

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

Մարդիկ կասկածի տակ են դնում Նրա հրաշափառ ծնունդը, Նրա կատարյալ կյանքը և Նրա փառավոր Հարության իրականությունը: Մորմոնի Գիրքը պարզ և անսխալ արտահայտություններով մեզ ուսուցանում է այդ բոլոր բաների ճշմարտությունը: Այն տալիս է նաև Քավության վարդապետության առավել ամբողջական բացատրությունը: Իսկապես, այս աստվածայնորեն ոգեշնչված գիրքը անկյունաքար է՝ Հիսուս Քրիստոսի մասին աշխարհին վկայություն բերելու համար» (Ensign, Nov. 1986, 5): [Մորմոնի Գրքի] Վարդապետի մասին վկայությունը «մաքուր է, չխեղաթյուրված և լի զորությամբ:։ (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Էզրա Թաֆտ Բենսոն [2014], 129–30)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Մի քանի րոպե տրամադրեք և խորհեք, թե ինչ սովորեցիք և զգացիք Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ Մորմոնի Գրքի ձեր ուսումնասիրության միջոցով: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի Մորմոնի Գրքի ձեր ուսումնասիրությունը դարձնեք ավելի Քրիստոսակենտրոն փորձառություն:

Բաժին 3

Ինչպե՞ս կարող եմ արդյունավետ օգտագործել այս նախապատրաստական նյութը` բարելավելու իմ փորձառությունը այս դասի ընթացքում

Երբ Հիսուս Քրիստոսը հայտնվեց նեփիացիներին Լիառատ երկրում, Նա հնարավորություն ընձեռեց յուրաքանչյուր մարդու շոշափել վերքերը Իր ձեռքերի և ոտքերի վրա, իսկ հետո ուսուցանեց բազմությանը Իր վարդապետությունը: Նա հայտարարեց, որ նրանք, ովքեր հավատում էին Իրեն և ապրում Իր ուսմունքներով, կստանային մեծ օրհնություններ այս կյանքում և վեր կբարձրացվեին վերջին օրը (տես 3 Նեփի 11.29–40, 15.1):

Նկար
Քրիստոսը Լիառատ երկրում, Սայմոն Դյուի

Երբ Փրկիչը պատրաստվում էր հեռանալ օրվա վերջին, Նա նայեց բազմությանը և տվեց կարևոր խորհուրդ, թե ինչպես պատրաստվել հաջորդ օրվա Իր ուսուցմանը:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելու համար

Կարդացեք 3 Նեփի 17.2–3, փնտրելով Փրկիչի խոսքերն այն մասին, թե ինչպես պատրաստվել ավետարանի ուսումնասիրությանը:

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Գուցե կամենաք նշել և գրի առնել մի նպատակ, որի վրա կարող եք աշխատել այս դասընթացի ժամանակ` դառնալով Տիրոջ ավետարանի ավելի ջանասեր ուսանող: Ծրագիր կազմեք, որը կներառի, թե երբ կուսումնասիրեք նախապատրաստական նյութը յուրաքանչյուր դասի համար:

Նկար
պատկերակ, քննարկել

Կիսվեք ձեր ուսուցչի հետ

Եթե հնարավոր է, ուղարկեք հետևյալ տեղեկատվությունից մի քանիսը կամ բոլորը ձեր ուսուցչին էլեկտրոնային եղանակով: Կամ կարող եք գրել մի երկտող` ավելի ուշ հանձնելու համար:

  1. Ի՞նչ եք զգում Մորմոնի Գրքի վերաբերյալ։

  2. Ի՞նչ եղանակներով հույս ունեք աճել, երբ անցնեք այս դասընթացը:

  3. Ի՞նչ հարցեր կկամենայիք, երբեմն, ուղղել այս դասընթացի ընթացքում: