Ինստիտուտ
Դաս 14․ Դասարանի նախապատրաստական նյութ. Գործիքներ դառնալ Աստծո ձեռքերում


Դաս 14․ Դասարանի նախապատրաստական նյութ. Գործիքներ դառնալ Աստծո ձեռքերում, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 14․ Դասարանի նախապատրաստական նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքներն ու վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 14․ Դասարանի նախապատրաստական նյութ

Գործիքներ դառնալ Աստծո ձեռքերում

Նկար
երիտասարդ տղամարդը կիսվում է Մորմոնի Գիրքը

Մտածեք, թե քանի մարդու եք հանդիպում ամեն օր, ովքեր ներկայումս չեն վայելում Հիսուս Քրիստոսի ավետարանի օրհնությունները: Ինչպե՞ս կարող էր փոխվել նրանց կյանքը, եթե նրանք ավելին իմանային իրենց երջանկության համար Երկնային Հոր ծրագրի մասին: Երբ դուք ուսումնասիրում եք Մորմոնի Գրքի միսիոներների օրինակները, աղոթքով մտածեք մեկի մասին, ում հետ կարող եք կիսվել ավետարանով: Հիշեք, որ ավետարանով ուրիշների հետ կիսվելիս դուք մասնակցում եք Իսրայելի հավաքմանը:

Բաժին 1

Ինչպե՞ս կարող է իմ դարձի խորացումը մեծացնել ավետարանով կիսվելու իմ ցանկությունը։

Մոսիայի չորս որդիները (Ամմոն, Ահարոն, Օմներ և Հիմնի) Ալմա Կրտսերի հետ էին, երբ մի հրեշտակ հայտնվեց և նրան ապաշխարության կանչեց: Բոլոր հինգ երիտասարդները խորապես վշտացան իրենց արարքների համար, ապաշխարեցին իրենց մեղքերից և դարձի եկան դեպի Տերը: Դարձի գալուց հետո «նրանք գործիքներ էին Աստծո ձեռքերում՝ շատերին ճշմարտության իմացությանը բերելիս, այո, իրենց Քավիչի իմացությանը» (Մոսիա 27.36):

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Մոսիա 28.1–3-ը՝ փնտրելով, թե Մոսիայի որդիների դարձի գալն ինչպես ազդեց ավետարանով կիսվելու և Աստծո ձեռքում գործիք լինելու նրանց ցանկության վրա:

Տարիներ շարունակ լամանացիների շրջանում միսիոներական ծառայության անցնելուց հետո Ամմոնն ասաց իր եղբայրներին. «Եվ այս է օրհնությունը, որը պարգևեց մեզ, որ մենք Աստծո ձեռքում գործիքներ դարձանք՝ իրականացնելու [փրկության] այս մեծ աշխատանքը» (Ալմա 26.3):

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսը հետևյալը սովորեցրեց այն մասին, թե մեր դարձն ինչպես է ազդում ավետարանով կիսվելու մեր ցանկության վրա.

Նկար
Նախագահ Դալլին Հ․ Օուքս

Ավետարանով կիսվելը բեռ չէ, այլ՝ ուրախություն։ Այն, ինչ անվանում ենք «անդամ-միսիոներական աշխատանք», ծրագիր չէ, այլ՝ սիրո և մեզ շրջապատողներին հասնելու վերաբերմունք։ Այն նաև հնարավորություն է վկայելու, թե ինչ վերաբերմունք ունենք Փրկիչի վերականգնված ավետարանի հանդեպ։ Ինչպես երեց Բալլարդն է ուսուցանել. «Մեր դարձի ամենանշանակալից ապացույցը և մեր կյանքում ավետարանի հանդեպ վերաբերմունքն արտահայտվում է ուրիշների հետ այն կիսվելու մեր պատրաստակամությամբ» [Մ. Ռասսել Բալլարդ, «Հիմա է ժամանակը», Լիահոնա, հունվ. 2001, 89]: («Կիսվել վերականգնված ավետարանով», Լիահոնա, նոյեմբեր 2016, 60)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Բացահայտեք սուրբ գրությունների կամ Եկեղեցու պատմությունից մի օրինակ, թե ինչպես դարձը մեծացրեց ինչ-որ մեկի ցանկությունն ու պատրաստակամությունը՝ գործիք լինելու Աստծո ձեռքերում և կիսվելու ավետարանով: Դասարան եկեք պատրաստված՝ ձեր օրինակով կիսվելու համար։

Բաժին 2

Ինչպե՞ս կարող եմ ավելի արդյունավետ գործիք դառնալ Աստծո ձեռքերում

Մոսիայի որդիները և նրանց հետ գնացողները առճակատվեցին «վայրի և կարծրացած ու կատաղի մի ժողովրդի» հետ, երբ գնացին ուսուցանելու լամանացիներին (Ալմա 17.8, 14): Երբ այս միսիոներներն աշխատում էին նրանց մեջ, նրանք «շատ էին տառապել և՛ մարմնով, և՛ մտքով, ինչպես օրինակ՝ քաղց, ծարավ և հոգնածություն, և նաև շատ հոգեկան ապրումներ» (Ալմա 17.5):

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Ալմա 17.2–3, 9–11-ը՝ փնտրելով, թե ինչ արեցին Մոսիայի որդիները՝ հայտնության ոգին ստանալու և Աստծո ձեռքերում արդյունավետ գործիքներ դառնալու համար: Կարող եք նշել այն, ինչ գտաք:

Նկար
Ամմոնն աղոթում է իր եղբայրների հետ
Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ո՞ր գործողություններն են առավելապես օգնել ձեզ արժանի լինել Հոգուն, որպեսզի ավելի արդյունավետ գործիք դառնաք Աստծո ձեռքերում:

Բաժին 3

Հոգին ինչպե՞ս կարող է օգնել ինձ ավելի լավ ծառայել ուրիշներին և կիսվել ավետարանով։

Մոսիայի որդիները գործիքներ դարձան Աստծո ձեռքում՝ օգնելով լամանացիներից շատերին գալ Փրկիչի մոտ: Ամմոնը միայնակ ճամփորդեց դեպի Իսմայելի երկիրը, նրան կապեցին և բերեցին Լամոնի թագավորի առաջ: Թագավորը հարցրեց Ամմոնին նրա մտադրությունների մասին, և Ամմոնն ասաց, որ ցանկանում է ապրել լամանացիների մեջ՝ գուցե իր ողջ կյանքում: Դա ուրախացրեց թագավորին, և Ամմոնը դարձավ նրա ծառաներից մեկը: (Տես Ալմա 17.19–25)

Ամմոնին ուղարկեցին թագավորի հոտերը հսկելու: Երբ գողերը փորձեցին ցրել ոչխարները, Ամմոնը խափանեց նրանց ջանքերը իր պարսատիկով ու թրով: Ավազակները զարմացան Ամմոնի զորությունից և փախան: (Տես Ալմա 17.25, 33–38)

Նկար
Ամմոնը պաշտպանում է թագավոր Լամոնիի հոտերը

Երբ թագավոր Լամոնին իմացավ Ամմոնի հաջողության մասին իր հոտերը պաշտպանելիս, նա զարմացավ և մտածեց՝ արդյո՞ք Ամմոնը «Մեծ Հոգի՞ն չէ, որն այսպիսի մեծ պատիժներ է ուղարկում այս ժողովրդի վրա» (Ալմա 18.2): «Ամմոնը, լցված լինելով Աստծո Հոգով» (հատված 16), կարողացավ ընկալել թագավորի մտքերը, հասկանալ նրա մտահոգությունները, ապա սկսեց ուսուցանել նրան ավետարանը (տես Ալմա 18.15–24):

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Ալմա 18.33–35 և մտածեք, թե ինչ կարող եք սովորել Ամմոնից՝ Աստծո ձեռքում գործիք լինելու մասին:

Նկար
Ամմոնը կանգնած է Լամոնի թագավորի առաջ

Թագավոր Լամոնին հավատաց Ամմոնի խոսքերին և դարձի եկավ դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը: Ամմոնը կարողացավ ուսուցանել նաև Լամոնիի կնոջը և թագավորի ծառաներին: Նրանցից շատերը հավատացին Ամմոնիի ուսմունքներին և վկայեցին, որ «նրանց սրտերը փոխվել էին» (Ալմա 19.33): Քանի որ Ամմոնը գործիք էր դարձել Աստծո ձեռքերում, «Տիրոջ գործը սկսվեց [այդ] լամանացիների մեջ» (Ալմա 19.36):

Չնայած մեր փորձառությունը կարող է այնքան էական չլինել, որքան Ամմոնի փորձառությունը, սակայն մենք կարող ենք փոխել ուրիշների կյանքը, երբ պատրաստվենք գործիք դառնալ Աստծո ձեռքերում:

Նկար
Երկու կանայք զրուցում են

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը բացատրել է, թե մենք ինչպես կարող ենք ավետարանով կիսվել ուրիշների հետ.

Նկար
Երեց Դիտեր Ֆ․ Ուխդորֆ

Որտեղ էլ գտնվեք այս աշխարհում, կան շատ հնարավորություններ՝ Հիսուս Քրիստոսի ավետարանի բարի լուրով կիսվելու այն մարդկանց հետ, ում հանդիպում եք, ում հետ սովորում, ապրում, աշխատում և շփվում եք։ …

Ձեզ համար սովորական և բնական եղանակներով մարդկանց հետ կիսվեք, թե Հիսուս Քրիստոսն ու Նրա Եկեղեցին ինչո՞ւ են կարևոր ձեզ համար։ …

Աղոթեք, որ ոչ միայն միսիոներները գտնեն ընտրյալներին։ Ամեն օր ձեր ամբողջ սրտով աղոթեք, որ գտնեք նրանց, ովքեր կգան և կտեսնեն, կգան և կօգնեն և կգան ու կմնան։ («Միսիոներական աշխատանք. կիսելով այն, ինչ կա Ձեր սրտում», Լիահոնա մայիս 2019, 17)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ի՞նչ եք դուք արել ավետարանով «բնական և նորմալ» ձևերով կիսվելու համար: Ու՞մ եք մտաբերում, երբ մտածում եք հրավիրել ինչ-որ մեկին ավելի մոտենալ Փրկիչին: Ի՞նչ կարող եք անել Տիրոջ ձեռքերում գործիք լինելու համար, որ օգնեք նրանց, ում մասին մտածել եք: