Ինստիտուտ
Դաս 22. Դասի նախապատրաստական նյութ․ Պաշտպանենք մեզ վերջին օրերի կեղծ վարդապետություններից


Դաս 22. Դասի նախապատրաստական նյութ. Պաշտպանենք մեզ վերջին օրերի կեղծ վարդապետություններից, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 22․ Դասի նախապատրաստական նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 22․ Դասի նախապատրաստական նյութ

Պաշտպանենք մեզ վերջին օրերի կեղծ վարդապետություններից

Նկար
պատանին՝ ձեռքում սուրբ գրություններ

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ. Քուքը դիտարկել է. «Մենք ապրում ենք դժվարին ժամանակներում։ Աճող միտում կա «չարը բարի կոչել և բարին չար» [2 Նեփի 15.20, տես նաև Եսայիա 5.20]» («Կարգին և Բրիստոլի ձևով. Լինել տաճարին արժանավոր` լավ և վատ ժամանակներում», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 40): Մեծ կանխատեսությամբ և սիրով Տերը տվեց Մորմոնի Գիրքը, որն օգնում է բացահայտել կեղծ ուսմունքները և գաղափարները, որոնք գերակշռում են մեր օրերում: Երբ ուսումնասիրեք այս նյութը, փնտրեք սկզբունքներ Մորմոնի Գրքից, որոնք կօգնեն ձեզ ճանաչել խաբեությունը և կանգնել հանուն ճշմարտության:

Բաժին 1

Ինչպե՞ս կարող է Մորմոնի Գիրքը պաշտպանել ինձ այսօրվա աշխարհի կեղծ ուսմունքներից

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը և Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ուսուցանել են հետևյալը կեղծ ուսմունքներից մեզ պաշտպանելու Մորմոնի Գրքի զորության մասին:

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

Մորմոնի Գիրքը մերկացնում է Քրիստոսի թշնամիներին: Այն բացահայտում է կեղծ վարդապետությունները: … Այն ամրացնում է Քրիստոսի խոնարհ հետևորդներին դևի չար ծրագրերի, ռազմավարության և վարդապետությունների դեմ մեր օրերում:։ (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Էզրա Թաֆտ Բենսոն [2014],132)

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Մորմոնի Գիրքը պարզաբանում է Տիրոջ ուսմունքները և բացահայտում է հակառակորդի մարտավարությունը [տես 2 Նեփի 26–33]: Մորմոնի Գիրքն ուսուցանում է ճշմարիտ վարդապետություն՝ ցրելով կեղծ կրոնական ավանդույթները:: («Մորմոնի Գիրքը․ ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 62)

Մորմոնի Գրքի ի հայտ գալու վերաբերյալ Նեփին գրել է մի նշանավոր մարգարեություն, որը հանդիսանում է Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման հիմնական մասը (տես 2 Նեփսի 27.6–23): Այն ժամանակ Նեփին մարգարեացավ կեղծ ուսուցիչների, հիմար վարդապետությունների և դևի մարտավարության մասին, որոնք կշեղեն մարդկանց (տես 2 Նեփի 28):

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք 2 Նեփի 28.7–9, 20–22, 29–30-ը, և նշեք կեղծ ուսմունքները, որոնց մենք կբախվենք վերջին օրերում:

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Մորմոնի Գրքի ամենօրյա ուսումնասիրությունը մեր կյանք է հրավիրում Սուրբ Հոգուն: Սուրբ Հոգին մեծագույն օգնությունն է ճշմարիտը սխալից զանազանելու հարցում: Երբ եք տեսել կեղծ ուսմունքների օրինակներ, որոնց մասին Նեփին զգուշացրել է, որ կհանդիպենք վերջին օրերում: Դուք ինչպե՞ս ճանաչեցիք դրանք: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկել, որպեսզի պաշտպանվեք այդ կեղծ ուսմունքներից:

Բաժին 2

Ինչպե՞ս կարող եմ պատրաստվել պայքարել նրանց դեմ, ովքեր կձգտեն կործանել իմ հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ

Մորմոնի Գիրքը նախազգուշացնում է հակաքրիստոսների մասին: Հակաքրիստոսը նա է, «ով բացահայտորեն կամ ծածուկ ընդդիմանում է Քրիստոսին, [և Նրա ընտրյալ ծառաների իշխանությանն ու ուսմունքներին]» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Հակաքրիստոս », scriptures.ChurchofJesusChrist.org): Հակաքրիստոսների մասին Նախագահ Նելսոնն ասել է.

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Հիշո՞ւմ եք Կորիհորին` հակաքրիստոսին: Կորիհորը տեղից տեղ էր գնում և շատ կեղծիքներ էր տարածում Փրկիչի մասին, մինչև նրան բերեցին քահանայապետի մոտ, ով հարցրեց նրան. «Ինչո՞ւ ես դու շրջում ամենուր՝ խեղաթյուրելով Տիրոջ ուղիները։ Ինչո՞ւ ես դու սովորեցնում այս ժողովրդին, որ ոչ մի Քրիստոս չի լինելու՝ նրանց ցնծությունը խանգարելու համար:» [Ալմա 30․22

Ցանկացած բան, որն ընդդիմանում է Քրիստոսին կամ Նրա վարդապետությանը, կխանգարի մեր ուրախությանը: Այն ներառում է մարդկանց փիլիսոփայությունները, որոնցով լի են համացանցը և բլոգոլորտները, որոնք անում են ճիշտ նույն բանը, ինչ Կորիհորն էր անում: («Ուրախություն և հոգևոր գոյատևում», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 83–84)

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Դասին նախապատրաստվելու համար ուսումնասիրեք հետևյալ պատմություններից մեկը. (1) Սերեմ և Հակոբ, (2) Նեոր և Գեդեոն, կամ (3) Կորիհոր և Ալմա: (Նշում. Սուրբ գրությունների հղումները այս հատվածների համար տրված են հետևյալ բաժիններում:) Յուրաքանչյուր պատմություն ընդգրկում է մի պատմվածք որևէ հակաքրիստոսի մասին, ով հակադրվեց Տիրոջը և Նրա Եկեղեցուն, ինչպես նաև պատմություն ինչ-որ մեկի մասին, ով արձագանքեց Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով: Ուսումնասիրելիս գրեք հետևյալ հարցերի պատասխանները ձեր օրագրում: Դասի եկեք պատրաստ՝ ձեր սովորածով կիսվելու համար։

Այլ հարցեր

  1. Ի՞նչ մարտավարություն էր օգտագործում այդ հակաքրիստոսը, որպեսզի կործաներ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ մարդկանց հավատքը:

  2. Ի՞նչ ժամանակակից օրինակներ կան կեղծ գաղափարների ուսուցման կամ մոտեցումների առումով, որոնք օգտագործվեցին հակաքրիստոսի կողմից այս պատմության մեջ: Ինչպե՞ս է ստանան տարածում այդ գաղափարները մեր օրերում:

  3. Ի՞նչ սկզբունքներ կամ գործառույթներ սովորեցիք հավատարիմ մարդու օրինակից, ով դիմակայեց կեղծ ուղերձներին: (Թվարկեք առնվազն երեքը։) Ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկն այսօր օգտագործել այդ սկզբունքներն ու գործառույթները` պատասխանելու կեղծ վարդապետություններին և մեղադրանքներին:

Օգտագործեք ստորև նշված նյութերը, երբ ուսումնասիրեք ձեր ընտրած պատմությունը:

Սերեմն ու Հակոբը

Նկար
Սերեմը վիճաբանում է Հակոբի հետ:

Կարդացեք Հակոբ 7.1–14-ը կամ դիտեք Մորմոնի Գիրքի «Sherem Denies Christ (Jacob 7)» տեսաֆիլմը, մինչև ժամային կոդ 4:20-ը, և պատասխանեք ուսումնասիրության նախորդ հարցերին:

Հակոբի հոգևոր հիմքը ուժի աղբյուր էր Սերեմի պնդումները հաղթահարելու համար (տես Հակոբ 7.5): Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոնալդ Ա. Ռասբանդի հետևյալ ուղերձը և մտածեք, թե ինչպես կարող եք հետևել Հակոբի օրինակին:

Նկար
Երեց Ռոնալդ Ա. Ռասբենդ

Երբ ես խորհուրդ եմ տվել մարդկանց, [ում հավատքը մաքառումների մեջ է], ես ուսումնասիրել եմ նրանց կատարած ընտրությունները վերջին տարիների ընթացքում, որոնք ստիպել են նրանց մոռանալ սուրբ փորձառությունները, թուլանալ և կասկածել: Ես խրախուսել եմ նրանց, ինչպես խրախուսում եմ ձեզ հիմա, վերհիշել՝ հատկապես դժվարության պահերին, երբ դուք զգացել եք Հոգին և ձեր վկայությունը ուժեղ էր. հիշեք հոգևոր հիմքերը, որոնք դուք կառուցել եք: Ես խոստանում եմ, որ եթե դուք սա անեք՝ խուսափեք այն բաներից, որոնք չեն կառուցում և ամրապնդում ձեր վկայությունը կամ ծաղրում են ձեր համոզմունքները, այն թանկագին ժամանակները, երբ ձեր վկայությունը բարգավաճում էր, կրկին կվերադառնան ձեր հիշողություն՝ խոնարհ աղոթքի և ծոմի միջոցով: Ես հավաստիացնում եմ ձեզ, որ դուք կրկին կզգաք Հիսուս Քրիստոսի ավետարանի ապահովությունը և ջերմությունը:։ («Զգույշ կաց, միգուցե մոռանաս», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 114)

Գրի առեք ձեր օրագրում առնվազն մեկ հոգևոր փորձառություն, որը կգա ձեր միտքը մի պահի վերաբերյալ, երբ վիճարկվում է ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս և Նրա ավետարանը:

Նեորը և Գեդեոնը

Նկար
Նեորը, Ջեյմս Հ. Ֆուլմերի

Ուսումնասիրեք Ալմա 1.2-16 և պատասխանեք նախորդ ուսումնասիրության հարցերին: Օգտակար կլինի նշել, որ Նեփին ուսուցանել է, որ «քահանանենգություն է այն, երբ տղամարդիկ [կամ կանայք] քարոզում են և իրենք իրենց բարձր են դնում՝ իբրև մի լույս աշխարհի համար, որ կարողանան շահ և գովասանք ստանալ աշխարհից, սակայն նրանք չեն փնտրում Սիոնի բարօրությունը» (2 Նեփի 26․29:

Ձեր կարծիքով, ինչո՞ւ Նեորի կեղծ ուսմունքները հանրաճանաչ դարձան որոշ մարդկանց շրջանում: Կարդացեք հակառակորդի ռազմավարության վերաբերյալ Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ․ Օուքսի հետևյալ նկարագրությունը և մտածեք, թե ինչպես է այն վերաբերում Նեորի ուսմունքներին, որոնք տրված են Ալմա 1.4-ում:

Նկար
Նախագահ Դալլին Հ․ Օուքս

Սատանան մեծ խաբեբան է, ստերի հայրը (տես Հովհաննես 8.44): Դա այն պատճառով չէ, որ սատանան միայն ստեր է ասում: Նրա ամենարդյունավետ ստերը կիսաճշմարտություններ են կամ ստեր, որոնք ուղեկցվում են ճշմարտությամբ: («Կարդալ Եկեղեցու պատմությունը» [address to Church Educational System religious educators, Aug. 16, 1985], 9)

Ձեր օրագրում գրի առեք մի պատասխան հետևյալ հարցին. Ինչպե՞ս կարող եմ ավելի մեծ քաջություն զարգացնել՝ ընտրելու այն, ինչ ճիշտ է, քան այն, ինչ հանրաճանաչ է, բայց՝ սխալ:

Կորիհորը և Ալման

Նկար
Բոլոր բաները մատնանշում են` կա Աստված (Ալման և Կորիհորը), նկարը՝ ըստ Վոլթեր Ռեյնի

Կարդացեք Ալմա 30.12–18, 23, 27–28, 32–33, 39–46-ը կամ դիտեք Մորմոնի Գրքի տեսաֆիլմը «All Things Denote There Is a God (Alma 30)» մինչև ժամային կոդ 7:45, և պատասխանեք ուսումնասիրության նախորդ հարցերին:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Մ․ Ռասսել Բալլարդը հետևյալ խորհուրդն է տվել Եկեղեցու անդամներին.

Նկար
Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդ

«Եկեք զգույշ լինենք կեղծ մարգարեներից և կեղծ ուսուցիչներից՝ տղամարդ, թե կին, ովքեր ինքնակոչ հայտարարում են Եկեղեցու վարդապետությունների մասին և ձգտում տարածել իրենց կեղծ ավետարանն ու գրավել հետևորդներ, հովանավորելով քննարկումներ, գրքեր և ամսագրեր, որոնց բովանդակությունը կասկածի տակ է դնում Եկեղեցու հիմնական վարդապետությունները: Զգուշացեք նրանցից, ովքեր խոսում և հրատարակում են ընդդեմ Աստծո ճշմարիտ մարգարեների, ովքեր ակտիվորեն քարոզում են մյուսներին՝ անհոգությամբ անտեսելով նրանց բարօրությունը, ում խաբեության մեջ են գցում:։ (“Beware of False Prophets and False Teachers,” Ensign, Nov. 1999, 63)

Վկայություն բերելով ճշմարտության մասին, Ալման մի քանի ապացույցներ տվեց Կորիհորին Աստծո գոյության վերաբերյալ: Ձեր օրագրում գրի առեք ապացույցները, որոնք, ըստ ձեզ, «մատնանշում են, որ կա Աստված» (Ալմա 30.44): Ի՞նչ ուղիներով կարող են այդ ապացույցներն ուժեղացնել ձեր հավատքը և վկայությունն առ Աստված: