Ինստիտուտ
Դաս 25. Դասարանի նախապատրաստական նյութ․ Աղոթք և անձնական հայտնություն


Դաս 25. Դասարանի նախապատրաստական նյութ. Աղոթք և անձնական հայտնություն, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 25. Դասարանի նախապատրաստական նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 25. Դասարանի նախապատրաստական նյութ

Աղոթք և անձնական հայտնություն

Նկար
աղջիկը կարդում է սուրբ գրություններ

Հիսուս Քրիստոսը խոստացել է․ «Ամեն մեկը, որ խնդրում է, ստանում է. և նա, ով փնտրում է, գտնում է, և նրան, որ թակում է, կբացվի» (3 Նեփի 14.8)։ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն այս խոստումի վերաբերյալ ասել է․ «Անձնական հայտնություն ստանալու այս հավերժական առաջարկը տրվել է Նրա բոլոր զավակներին։ Ճշմարիտ լինելու համար այն չափազանց լավ է հնչում։ Սակայն այն ճշմարիտ է» («Խնդրեք, փնտրեք, թակեք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2009, 81)։ Այս նյութն ուսումնասիրելիս խորհեք ձեր աղոթքների արդյունավետության մասին, և թե ինչ կարող եք անել անձնական հայտնություն ստանալու ձեր կարողությունը մեծացնելու համար։

Բաժին 1

Ես ի՞նչ կարող եմ անել, որպեսզի աղոթքը դարձնեմ իմ կյանքի առավել կարևոր մասը

Երբ Ալման և Ամուղեկը գլխավորում էին ուրացած Զորամացիներին կրկին դարձի բերելու առաքելությունը, նրանք զարմացան՝ ականատես լինելով, թե ինչպես են Զորամացիները երկրպագում և աղոթում իրենց ժողովարաններում։ Կանգնելով հարթակի վերևում, որը նրանք կոչում էին Ռամեումփթում, մարդիկ հերթով արտասանում էին սահմանված աղոթքը՝ հայտարարելով, որ ոչ մի Քրիստոս չի լինելու, և որ Աստված ընտրել է իրենց, որ փրկվեն։ Երկրպագության ծառայության ավարտից հետո Զորամացիները տուն էին գնում՝ «երբեք չխոսելով կրկին իրենց Աստծո մասին», մինչև որ վերադառնում էին հաջորդ շաբաթ։ (Տես Ալմա 31․12-24։) Ավելի ուշ Ալման և Ամուղեկը կարողացան մի խումբ խոնարհ Զորամացիների ուսուցանել ավետարանը, ներառյալ՝ աղոթքի իրական իմաստը և նպատակը (տես Ալմա 32–34

Նկար
Զորամացիներն աղոթում են Ռամեումփթոմում
Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Ալմա 34.17-28-ը և նշեք սկզբունքները, որոնք Ամուղեկն ուսուցանել է Զորամացիներին աղոթքի վերաբերյալ։

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Ընտրեք մեկ կամ երկու հատված Ալմա 34․17–28-ից և վերաշարադրեք հատվածը կամ հատվածներն այնպես, ասես Ամուղեկը այսօրվա լեզվով խոսում է ձեզ հասակակից մեկի հետ։ Օրինակ՝ մտածեք «ձեր դաշտերի հոտերի համար» աղոթելու խորհրդի մասին (հատված 25) և կիրառեք նույն գաղափարը մեր ժամանակակից պայմաններում։ Պատրաստ եղեք դասարանում կիսվելու ձեր վերանայած հատվածներով։ Խորհեք, թե ինչպես կարող եք կիրառել Ամուղեկի ուսմունքները, որպեսզի բարելավեք ձեր իսկ աղոթքների անկեղծությունն ու հաճախականությունը։

Բաժին 2

Ի՞նչ կարող եմ անել՝ անձնական հայտնություն ստանալու համար

Մորմոնի Գրքի գրեթե սկզբում Նեփին արձանագրել է իր ցանկությունը` հասկանալ և անձնական վկայություն ունենալ կյանքի ծառի վերաբերյալ իր հոր երազի և նրա մյուս ուսմունքների մասին (տես 1 Նեփի 10․17

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք 1 Նեփի 10.17-19-ը, փնտրելով, թե Նեփիից ի՞նչ կարող ենք սովորել անձնական հայտնություն ստանալու մասին։ (Նշում․ «Աստծո խորհուրդները հոգևոր ճշմարտություններ են, որոնք տրվում են միայն հայտնությամբ» [Սուրբ գրքերի ուղեցույց, «Աստծո խորհուրդները», scriptures.ChurchofJesusChrist.org]։) Օրինակ՝ Աստծո խորհուրդը հայտնի է դարձել մեզ, երբ հայտնություն ենք ստացել Սուրբ Հոգուց, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է։

Նկար
Նեփին աղոթում է

Մինչ Նեփին խորհում էր Լեքիի ուսմունքների շուրջ, նա «Տիրոջ Հոգով տարվեց հեռու» և անձամբ տեսիլք տեսավ (1 Նեփի 11․1)։ Այս տեսիլքում Նեփին լրացուցիչ գիտելիք ստացավ կյանքի ծառի վերաբերյալ իր հոր երազի մասին, Փրկիչի մահկանացու ծառայության, իր սերունդների ապագայի և վերջին օրերին ավետարանի Վերականգնման մասին (տես 1 Նեփի 11–14

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Աստծո վերաբերյալ ի՞նչն էր վստահություն և հավատ ներշնչում Նեփիին, որը մեծացրեց անձնական հայտնություն ստանալու նրա կարողությունը։

Հայտնության այս փորձառությունից հետո Նեփին վերադարձավ իր հոր վրանը և տեսավ, որ եղբայրները «վիճում էին միմյանց հետ այն բաների վերաբերյալ, որ [Լեքին] խոսել էր նրանց հետ» (1 Նեփի 15․2

Նկար
Նեփիի եղբայրները վիճում են
Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք 1 Նեփի 15․3–4, 8–11-ը և խորհեք, թե ինչու էին Լամանը և Լեմուելը դժվարանում հասկանալ Լեքիի ուսմունքները։

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Ի՞նչ հարցով կամ հարցերով եք դիմել Տիրոջը և ի՞նչ փորձառություն եք ունեցել։ Կա՞ն մտահոգություններ կամ հարցեր, որոնց վերաբերյալ կարող եք դիմել Տիրոջն աղոթքով, սակայն դեռ չեք դիմել։ Եթե այո, ապա ի՞նչն է խանգարում աղոթել դրանց վերաբերյալ։

Ավելի ուշ Մորմոնի Գրքում մենք կարդում ենք Զիզրոմ անունով օրինագետի մասին, ով փորձեց աղավաղել Ալմայի և Ամուղեկի ուսմունքները։ Երբ Ամուղեկը «բռնացրեց Զիզրոմին ստախոսելիս», Զիզրոմը խոնարհեցրեց իրեն և սկսեց անկեղծ հարցեր ուղղել Ալմային ավետարանի վերաբերյալ։ Ալման ուսուցանեց Զիզրոմին, որ Աստծո խորհուրդները կամ հայտնությունը կարող է տրվել միայն նրանց, ովքեր խոնարհ են և հավատարիմ։ (Տես Ալմա 11․21–13․31։)

Նկար
Ալման քարոզում է ամբոխին
Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Ալմա 12․9–10-ը և խորհեք, թե ձեր ներկայիս վերաբերմունքն ու գործողությունները ինչպես կարող են մեծացնել կամ նվազեցնել հայտնություն ստանալու ձեր կարողությունը։

Խոսելով այն ամենի մասին, ինչ կարող ենք անել, որպեսզի մեծացնենք հայտնություն ստանալու մեր կարողությունը, Նախագահ Նելսոնն ուսուցանել է.

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Գտեք մի խաղաղ տեղ, որտեղ կարող եք կանոնավոր գնալ: Խոնարհվեք Աստծո առաջ: Ձեր սիրտը բացեք ձեր Երկնային Հոր առաջ: Դիմեք Նրան պատասխանների և սփոփանքի համար:

Աղոթեք Հիսուս Քրիստոսի անունով ձեր մտահոգությունների, ձեր երկյուղների, ձեր թուլությունների մասին, այո, ձեր սրտի բուն ձգտումների մասին: Իսկ հետո լսե՛ք: Գրի առեք խոհերը, որոնք ձեր միտքն են գալիս: Գրի առեք ձեր զգացմունքները և հետևեք, որ կատարեք գործողությունները, որոնք հուշել են ձեզ: Երբ կրկնեք այս գործընթացն օրեցօր, ամիս առ ամիս, տարեց տարի, դուք «կարող եք աճել հայտնության սկզբունքի մեջ» (Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ (2007), 140): …

Ոչ մի բան այնպես չի բացում երկինքները, ինչպես աճող մաքրության, ճշգրիտ հնազանդության, անկեղծ որոնման, Մորմոնի Գրքում Քրիստոսի խոսքերով ամենօրյա սնուցման համադրությունը [տես 2 Նեփի 32․3] և տաճարային ու ընտանեկան պատմության աշխատանքին կանոնավոր ժամանակ տրամադրելը: …

…Աղերսում եմ ձեզ մեծացնել հայտնություն ստանալու ձեր հոգևոր կարողությունը։ («Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 95, 96)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Նախկինում կատարած ձեր ո՞ր արարքն է ամենաշատն օգնել ձեզ հայտնություն ստանալ։ Լրացուցիչ ի՞նչ քայլեր կարող եք ձեռնարկել, որպեսզի մեծացնեք վկայություն ստանալու ձեր ունակությունը։