Ինստիտուտ
Դաս 5․ Դասարանի նախապատրաստական նյութ. Ադամի ու Եվայի անկումը և ազատ կամքի պարգևը


Դաս 5. Դասարանի նախապատրաստական նյութ. Ադամի ու Եվայի անկումը և ազատ կամքի պարգևը, Մորմոնի Գրքի ուսմունքները և վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ (2021)

Դաս 5․ Դասարանի նախապատրաստական նյութ, Մորմոնի Գրքի ուսմունքներն ու վարդապետությունը. Ուսուցչի ձեռնարկ

Դաս 5․ Դասարանի նախապատրաստական նյութ

Ադամի ու Եվայի անկումը և ազատ կամքի պարգևը

Նկար
Հեռացումը Եդեմի պարտեզից, ըստ՝ Ջոզեֆ Բրիքի

Այս բաժնում դուք հնարավորություն կունենաք դիտարկել, թե ինչպես է Երկնային Հոր փրկագնման ծրագիրը հնարավոր դարձնում, որ Նրա զավակները փրկվեն մեղքից և մահից: Այս դասը ուսումնասիրելիս քննարկեք, թե Ադամի և Եվայի Անկումը, ազատ կամքի պարգևը և Հիսուս Քրիստոսի Քավությունը որքանով են էական ձեր փրկագնման Երկնային հոր ծրագրի համար և որքանով են կարևոր, որ օգնեն ձեզ ավելի նմանվել Նրան: Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը ուսուցանել է, որ «աշխարհում ոչ մի գիրք չի բացատրում այս [Անկման և Քրիստոսի հանդեպ մեր կարիքի] կենսական վարդապետությունը, ինչպես նաև Մորմոնի Գիրքը» (“The Book of Mormon and the Doctrine and CovenantsEnsign, May 1987, 85):

Բաժին 1

Ինչո՞ւ է Ադամի և Եվայի անկումը կարևոր իմ առաջընթացի համար։

«Անկում» արտահայտությունը վերաբերում է մահկանացու կյանքի պայմաններին և հետևանքներին, որոնց ենթարկվեցին Ադամն ու Եվան և նրանց սերունդները, քանի որ Ադամն ու Եվան ճաշակեցին Եդեմի պարտեզի արգելված պտուղը: Մահից առաջ Լեքին իր որդուն՝ Հակոբին սովորեցրեց Անկման մասին և այն մասին, թե ինչպես է այն ազդել մարդկության վրա: (Տես 2 Նեփի 2։)

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք 2 Նեփի 2.19–25-ը և նշեք այն ճշմարտությունները, որոնք մեզ սովորեցնում են, թե ինչո՞ւ է Ադամի և Եվայի անկումը Երկնային Հոր ծրագրի անհրաժեշտ մասը: Կարող եք նաև դիտել Մորմոնի Գրքի մասին տեսանյութը՝ «Lehi Teaches How We Might Have Joy (2 Նեփի 2.16–28)» (3:08):

Նկար
Ադամն ու Եվան, ըստ՝ Դուգլաս Մ. Ֆրայերի

2 Նեփի 2.22-ում նկատեք, որ եթե Ադամն ու Եվան չընտրեին հանցանք գործելը, նրանք հավերժ «մնացած կլինեին նույն վիճակում, որում եղել էին արարվելուց հետո»: Նրանք չէին առաջադիմի և չէին ունենա հիվանդություն կամ մահ: Սա տապալելու էր Երկնային Հոր ծրագիրը Իր զավակների համար: Յոթանասունի անդամ ծառայելիս Երեց Բրյուս Ս. Հեյֆենն ուսուցանել է․

Նկար
Երեց Բրուս Ս. Հեյֆեն

Անկումը աղետ չէր։ Դա սխալ կամ դժբախտ պատահար չէր։ Այն փրկության ծրագրի կանխամտածված մասն էր: Մենք Աստծո հոգևոր «ազգիցն ենք» [տես Գործք 17.28], Ադամի մեղքից «անմեղ»՝ ուղարկված երկիր [տես Վարդապետություն և Ուխտեր 93․38]: Այնուամենայնիվ, մեր Հոր ծրագիրը մեզ գայթակղության և թշվառության է մատնում այս ընկած աշխարհում՝ որպես իսկական ուրախություն ընկալելու գինը: Առանց դառնություն ճաշակելու մենք իրականում չենք կարող իմանալ քաղցրությունը [տես Վարդապետություն և Ուխտեր 29.39]: Մեր Հորը նմանվելու համար մեզ անհրաժեշտ է մահկանացության կարգապահությունն ու զտումը՝ որպես «մեր զարգացման հաջորդ քայլ»: (“The Atonement: All for All,” Liahona, May 2004, 97)

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդը բացատրել է Անկման հետևանքներից մի քանիսը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Ֆիզիկական մահը բերեց հոգու անջատումը մարմնից, իսկ հոգևոր մահը՝ ինչպես հոգու, այնպես էլ մարմնի հեռացումը Աստծուց: Անկման արդյունքում մահացության մեջ ծնված բոլոր մարդիկ կտառապեին այս երկու տեսակի մահերից: Բայց մենք պետք է հիշենք, որ Անկումը Երկնային Հոր աստվածային ծրագրի կարևոր մասն էր: Առանց դրա Ադամն ու Եվան չէին ունենա մահկանացու զավակներ, չէր լինի մարդկային ընտանիք, որը կտեսներ ընդդիմություն և աճ, բարոյական ազատ կամք և հարություն, փրկություն և հավերժական կյանքի ուրախությունը» [տես 2 Նեփի 2.22–27, Մովսես 5.11]: (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, Քրիստոսը և նոր ուխտը. Մորմոնի գրքի մեսիական ուղերձը (1997), 207)

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Մտածեք, թե Անկման հետևանքները ինչպես են Իր զավակների համար Աստծո ծրագրի կարևոր մասը հանդիսանում: Ինչպե՞ս է Անկումը ձեզ հնարավորություն ընձեռում առաջադիմել հոգևորապես և ուրախություն զգալ:

Բաժին 2

Ինչպե՞ս կարող է ազատ կամքի պատշաճ օգտագործումը օրհնել իմ կյանքը։

Անկման վերաբերյալ իր ուսմունքների հետ կապված՝ Լեքին քննարկեց, թե ընտրության ազատությունը որքանով է կարևոր քավության ծրագրում մեր առաջընթացի համար: Նա պարզեց, որ հետևյալ պայմաններն անհրաժեշտ են ազատ կամքը հնարավոր դարձնելու համար: (Ուսումնասիրեք ուղեկցող սուրբ գրությունների հատվածները և նշեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք ուսուցանում են կամքի ազատության այս պայմանների մասին):

  • Չարի և բարու մասին բավարար գիտելիքներ (տես 2 Նեփի 2․5)

  • Մարդկությանը տրված օրենքներ (տես 2 Նեփի 2.5, 10)

  • Հակադրվող գայթակղություններն ու ընտրությունները (տես 2 Նեփի 2.11–16)

  • Ընտրության զորություն և ազատություն (տես 2 Նեփի 2.16, 26)

Մտածեք, թե դա ինչպես կազդեր ընտրելու և առաջընթացի ձեր ունակության վրա, եթե այդ պայմաններից որևէ մեկը բացակայեր Երկնային Հոր ծրագրում:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը խոսեց այս կյանքում կատարվող տարբեր տեսակի ընտրությունների մասին.

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

Օրվա մեջ հիմնականում ամեն ժամի մենք տարբեր տեսակի ընտրություններ ենք կատարում: Դրանց մի մասը սովորական առօրյա ընտրություններ են, մի մասն էլ՝ ավելի հեռուն գնացող: Դրանց մի մասը հավերժության տեսանկյունից ոչինչ չեն փոխում, մյուսները շատ մեծ տարբերություն են ստեղծում: («Ընտրության երեք դասերը», Լիահոնա, նոյեմբեր 2010, 67)

Հիշեք, որ Երկնային Հայրը առաջնորդություն է տալիս, որպեսզի օգնի մեզ կատարել մեր ընտրությունները, հատկապես ամենակարևորները: Մտածեք այն մասին, թե ինչպես եք այդ առաջնորդությունը ստացել անցյալում:

Նկար
պատկերակ, խորհել

Խորհեք դասին նախապատրաստվելիս

Մտածեք վերջերս կատարած ձեր ընտրությունների մասին: Ինչպե՞ս են այդ ընտրություններն ազդում ձեր առաջընթացի վրա:

Բաժին 3

Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի Քավությունը ինձ իսկական ազատություն բերել։

Փրկագնման ծրագրում Անկման և ազատ կամքի անհրաժեշտության մասին ուսուցանելուց հետո Լեքին իր զավակներին սովորեցրեց, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը ազատություն է տալիս Աստծո զավակներին հավերժական նշանակություն ունեցող ընտրություններ կատարելու համար:

Նկար
Աստվածային Քավիչը, ըստ՝ Սայմոն Դյուի
Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք 2 Նեփի 2.26–28-ը և քննարկեք այն ընտրությունը, որը մատչելի է Փրկիչի քավիչ զոհաբերության շնորհիվ:

Մեկնաբանելով Անկման, ազատ կամքի և Հիսուս Քրիստոսի Քավության փոխհարաբերությունները՝ Երեց Հեյֆենը ուսուցանել է.

Նկար
Երեց Բրուս Ս. Հեյֆեն

Ադամն ու Եվան անընդհատ սովորում էին իրենց հաճախ դժվարին փորձություններից: … Սակայն [Հիսուս Քրիստոսի Քավության] շնորհիվ նրանք կարող էին դասեր քաղել իրենց փորձություններից՝ առանց դրանով դատապարտվելու: Քրիստոսի զոհաբերությունը պարզապես չի ջնջել նրանց ընտրությունները և վերադարձրել նրանց անմեղության Եդեմ: Դա կլիներ պատմություն՝ առանց սյուժեի և բնավորության աճի: Նրա ծրագիրը զարգացման է՝ խրատ խրատի վրա, քայլ առ քայլ, շնորհ շնորհի վրա:

Այնպես որ, եթե կյանքում հանդիպում եք խնդիրների, մի մտածեք, թե ձեզ հետ ինչ-որ բան կարգին չէ: Այդ խնդիրների դեմ պայքարը ընկած է կյանքի նպատակների ամենահիմքում: Երբ մենք մոտենում ենք Աստծուն, Նա ցույց է տալիս մեզ մեր թուլությունները և դրանց միջոցով մեզ դարձնում ավելի խելացի, ավելի ուժեղ [տես Եթեր 12.27] (“The Atonement: All for All,” Liahona, May 2004, 97)

Նկար
Ադամ և Եվա. Նմանություն, հեղինակ ՝ Ուոլթեր Ռեյն
Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերը ուսուցանում էր. «Եթե ազատ կամքը մարդուն գար առանց [Հիսուս Քրիստոսի] Քավության, դա ճակատագրական նվեր կլիներ (“Atonement, Agency, Accountability,” Ensign, May 1988, 71): Հիսուս Քրիստոսի Քավությունը ձեզ ինչպե՞ս է թույլ տվել դասեր քաղել ձեր ընտրություններից: Ի՞նչ կարող եք սովորել ձեր գործած մեղքի կամ ձեր գործած սխալի արդյունքում: