2023
Ինչպե՞ս է Աստծո ուզած կերպով տրտմությունը օգնում մեզ ապաշխարել
Սեպտեմբեր 2023


«Ինչպե՞ս է Աստծո ուզած կերպով տրտմությունը օգնում մեզ ապաշխարել», Լիահոնա, սեպտ. 2023:

Եկ, հետևիր ինձ

Բ Կորնթացիս 7

Ինչպե՞ս է Աստծո ուզած կերպով տրտմությունը օգնում մեզ ապաշխարել

Նկար
Հիսուսը գրկում է մի մարդու

Լուսանկարը՝ Մարկ Մաբրի

Պողոս Առաքյալն ուսուցանել է. «Աստծո ուզած կերպով տրտմությունը ապաշխարություն է առաջ բերում փրկության համար … բայց աշխարհի տրտմությունը մահ է բերում» (Բ Կորնթացիս 7.10): Մենք կարող ենք աշխարհիկ վիշտ, ամոթ և հուսահատություն զգալ, երբ մեղք ենք գործում: Այնուամենայնիվ, երբ մենք դիմում ենք Փրկչին՝ ապաշխարելու համար, մենք հրավիրում ենք Նրան փոխակերպել մեր սրտերը և մեր վիշտը վերածել ուրախության (տես Ալմա 36.18–20):

Աստծո ուզած կերպով տրտմություն և ճշմարիտ ապաշխարություն

Երբ մենք Աստծո ուզած կերպով տրտմություն ենք զգում, մենք գիտակցում ենք մեր թերությունները և ցանկանում ենք առաջադիմել: Մենք հույս ենք զգում ապագայի հանդեպ և զգում ենք Փրկչի սերը մեր հանդեպ:

Դիտարկեք այս հարցերը՝ Բ Կորնթացիս 7 ուսումնասիրելիս:

  • Ի՞նչ է նշանակում, երբ մենք «տրտմ[ում ենք] ապաշխարության համար» (հատված 9):

  • Ի՞նչ քայլեր ենք ձեռնարկում, երբ Աստծո ուզած կերպով տրտմություն ենք զգում (տես հատված 10–11):