2023
Պողոս առաքյալի թղթերը
Սեպտեմբեր 2023


«Պողոս Առաքյալի թղթերը, Մաս 2», Լիահոնա, սեպտ. 2023:

Եկ, հետևիր ինձ

Պողոս առաքյալի թղթերը

Մաս 2

Նկար
մագաղաթ թանաքով և գրելու գործիքով

Նկարը՝ Էլսպեթ Յանգի

Եփեսացիներին

  • Եկեղեցու անդամներին՝ Եփեսոսում (քաղաք ժամանակակից Թուրքիայում)

  • Գրվել է Հռոմից մոտավորապես մ.թ. 60–62 թթ.

  • Նպատակը. Ուսուցանել նորադարձներին, նպաստել միասնությանը և խրախուսել Սրբերին հաստատակամ լինել չարի դեմ

  • Հիմնական ուսմունքներ. Ժամանակների լրության տնտեսությունը, շնորհով փրկությունը, Եկեղեցու կազմավորումն ու նպատակը և կարգը ընտանեկան կյանքում

Փիլիպպեցիներին

  • Եկեղեցու անդամներին Փիլիպպեում (քաղաք ժամանակակից Հունաստանում)

  • Գրվել է Հռոմից մոտավորապես մ.թ. 60–62 թթ.

  • Նպատակը. Գովաբանել Սրբերին իրենց հավատքի և զոհաբերության համար և նախազգուշացնել կոռումպացված քրիստոնյաների մասին

  • Հիմնական ուսմունքներ. Արդար ապրելու, փրկության համար Քրիստոսին նայելու և ավետարանի գործի համար զոհաբերելու սկզբունքներ

Կողոսացիներին

  • Եկեղեցու անդամներին Կողոսայում (քաղաք ժամանակակից Թուրքիայում)

  • Գրվել է Հռոմից մոտավորապես մ.թ. 60–62 թթ.

  • Նպատակը. Զգուշացնել հպարտության մասին և ընդգծել, որ փրկագնումը գալիս է Քրիստոսի միջոցով

  • Հիմնական ուսմունքներ. Քրիստոսի էությունը, Նրա վրա հիմքի կառուցումը և Քրիստոսանման հատկանիշների զարգացումը

Ա Թեսաղոնիկեցիներին

  • Եկեղեցու անդամներին Թեսաղոնիկեում (քաղաք ժամանակակից Հունաստանում)

  • Գրված է Կորնթոսից (քաղաք ժամանակակից Հունաստանում) մոտավորապես մ.թ. 50–51 թթ.

  • Նպատակը. Առաջարկել քաջալերանք և պատասխանել Երկրորդ Գալուստի վերաբերյալ հարցերին

  • Հիմնական ուսմունքներ. Սիրել միմյանց, Հարություն և Երկրորդ Գալուստ

Բ Թեսաղոնիկեցիներին

  • Եկեղեցու անդամներին Թեսաղոնիկեում (քաղաք ժամանակակից Հունաստանում)

  • Գրված է Կորնթոսից (քաղաք ժամանակակից Հունաստանում) մոտավորապես մ.թ. 50–51 թթ.

  • Նպատակը. Ամրապնդել հավատքը և պարզաբանել Երկրորդ Գալուստի մասին թյուրըմբռնումները

  • Հիմնական ուսմունքներ. Անարդարների ճակատագիրը, Մեծ Ուրացությունը և աշխարհիկ կարիքները ապահովելու համար աշխատելու կարևորությունը