2023
Ինչպե՞ս կարող ենք մեր համայնքներն ավելի միասնական դարձնել
Սեպտեմբեր 2023


«Ինչպե՞ս կարող ենք մեր համայնքներն ավելի միասնական դարձնել» Լիահոնա, սեպտ․ 2023, 44:

Եկ, հետևիր ինձ

Ա Կորնթացիներին 10-12

Ինչպե՞ս կարող ենք մեր համայնքներն ավելի միասնական դարձնել

Նկար
տարբեր գործողություններ, որոնք կարող են նպաստել Եկեղեցու անդամների միասնությանը

Նկարը՝ Վիկի Սքոթի

Պողոսը լսեց, որ Եկեղեցու անդամների միջև բաժանումներ կան Կորնթոս քաղաքում (տես Ա Կորնթացիներին 11.18): Ի պատասխան՝ նա նամակով աղաչեց նրանց, «որ [Եկեղեցու] մարմնի մեջ բաժանում [պառակտում] չլինի, այլ որպեսզի անդամները միմյանց նկատմամբ նույն հոգածությունն ունենան» (Ա Կորնթացիներին 12.25):

Մենք կարող ենք ցույց տալ այս «նույն հոգածությունը միմյանց հանդեպ» սիրո և գթության անձնուրաց արարքների միջոցով: Պողոսը նշեց մի քանի ուղիներ, որոնցով մենք կարող ենք դա անել՝ մեր հարաբերություններն առավել միասնական դարձնելու համար:

Ուրախացեք և սգացեք ուրիշների հետ

«Եվ եթե մի անդամը ցավում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ցավում են, ու եթե մի անդամը փառավորվում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ուրախանում են»:(Ա Կորնթացիներին 12.26

Կատարեք անձնուրաց ծառայության գործողություններ

«Ոչ ոք թող իրենը չփնտրի, այլ ամեն մեկի բարին» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ա Կորնթացիներին 10.24 [Ա Կորնթացիներին 10.24 ծանոթագրություն բ]):

Միավորենք Փրկչի մասին մեր վկայությունները

«Մենք շատերս մեկ հաց, մեկ մարմին ենք, քանի որ ամենքս [Քրիստոսի] այն մեկ հացից ենք հաղորդվում» (Ա Կորնթացիներին 10.17):

Սիրեք բոլորին

«Գայթակղության պատճառ մի եղեք ոչ հրեաներին, ոչ հույներին և ոչ էլ Աստծու եկեղեցուն» (Ա Կորնթացիներին 10.32):