2020
Միսիոներների ուղղորդման համակարգ. Պարզ և արագ
Նոյեմբեր 2020


Միսիոներների ուղղորդման համակարգ. Պարզ և արագ

Միսիոներական ուղղորդման համակարգի վերջին թարմացումների շնորհիվ անդամների համար ավելի պարզ և հեշտ է դառնում օգնել իրենց ընկերներին հանդիպել միսիոներների հետ։ Ուղղորդման նորացված գործընթացը նախատեսված է միսիոներներին և ուղղորդող անդամներին միմյանց արագ կապելու համար, որպեսզի նրանք կարողանան ծրագրել, թե ինչպես լավագույնս օգնեն անդամների ընկերներին ներգրավվել ավետարանի դասերում, որոնք ներկայացնում են միսիոներները:

Ահա թե ինչպես է այն աշխատում.

  1. Երբ ձեր ընկերը կամ ծանոթը համաձայնվում են հանդիպել միսիոներների հետ, դուք պարզապես Անդամների Գործիքներ հավելվածի միջոցով կամ ChurchofJesusChrist.org/referrals կայքում լրացնում եք ուղղորդման ձևաթուղթը: Կարող եք նաև թողնել ձեր կոնտակտային տվյալները և գրություն միսիոներների համար:

  2. Ձևաթուղթը ներկայացնելուց հետո մի քույր միսիոներ, ում հանձնարարված է օժանդակել անդամների ուղղորդումներին, կկապվի ձեզ հետ: Նա կգտնի ուղղորդման ճիշտ հասցեատիրոջը և կօգնի ձեզ կապվել տեղական միսիոներների հետ:

  3. Տեղի միսիոներները նաև ուղղորդման հետ կստանան ձեր կոնտակտային տվյալները: Սա ձեզ հնարավորություն է տալիս միսիոներների հետ քննարկել ձեր կողմից ուղղորդված ընկերոջ իրավիճակն ու կարիքները: Կարող եք նրանց հետ խոսել այն մասին, թե ինչպես օգնել ձեր ընկերոջը հրաշալի փորձառություն ունենալ: Դուք նաև կարող եք մասնակցել միսիոներական դասերին, որքան ցանկանում եք:

«Միսիոներներին ուսուցանվում է, որ անդամներից ստացված յուրաքանչյուր ուղղորդում պետք է համարել շատ արժեքավոր», - ասել է յոթանասունից երեց Մարկուս Բ. Նաշը: «Երբ միսիոներներն ուղղորդում են ստանում, նրանց ասվում է կապ հաստատել ձեզ հետ և հարցնել, թե ինչպես կարող են լավագույնս օգնել ձեր ընկերոջը: Երբ անդամներն ու միսիոներները միասին են աշխատում, Տերը նրանց ոգեշնչում է իմաստալի փորձառություն ստեղծել, որպեսզի օգնի ձեր ընկերներին մոտենալ Հիսուս Քրիստոսին»:

Այս նոր ինտերակտիվ գործիքը ներկայումս առաջարկվում է 33 լեզուներով: