Նոյեմբեր 2020 190-րդ կիսամյա գերագույն համաժողովի ամփոփումՀիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 190-րդ կիսամյա գերագույն համաժողովի ընթացքում Եկեղեցու ղեկավարները միասնության, հույսի և խաղաղության ուղերձներով մեր ուշադրությունն ուղղեցին դեպի Հիսուս Քրիստոսը: Շաբաթ առավոտյան նիստ Ռասսել Մ. ՆելսոնՇարժվելով առաջՆախագահ Նելսոնն ուսուցանում է, որ չնայած դժվարություններին, Տիրոջ աշխատանքն առաջ է շարժվում, և մենք կարող ենք օգտագործել այս ժամանակը հոգևորապես աճելու համար: Դեյվիդ Ա. ԲեդնարԵվ դրանով մենք նրանց կստուգենքԵրեց Բեդնարն ուսուցանում է, որ եթե մենք պատրաստվենք և առաջ մղվենք հավատքով առ Հիսուս Քրիստոս, մենք կկարողանանք հաղթահարել ձախորդությունը: Սքոթ Դ. ՎայթինգԴառնալով Նրա նմանԵրեց Վայթինգն ուսուցանում է, թե ինչպես կարող ենք հետևել պատվիրաններին, որպեսզի ավելի շատ նմանվենք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Միշել Դ. ՔրեյգԱչքեր՝ որ տեսնեքՔույր Քրեյգն ուսուցանում է, որ Սուրբ Հոգու օգնությամբ մենք կարող ենք տեսնել ուրիշներին և տեսնել մեզ այնպիսին, ինչպիսին Տերն է տեսնում։ Քվենթին Լ. ՔուքՄիավորել սրտերը արդարությամբ ու միությամբԵրեց Քուքը խրախուսում է անդամներին լինել Սիոնի ժողովուրդ և ապրել արդարության մեջ՝ դառնալով միասնության օազիս և ընդունելով բազմազանությունը։ Ռոնալդ Ա. ՌասբանդՏիրոջը երաշխավորվածԵրեց Ռասբանդը խրախուսում է մեզ լինել «Տիրոջը երաշխավորված»՝ միշտ հետևելով Փրկիչին և արժանի լինելով տաճարային երաշխավորագրին։ Դալլին Հ. ՕուքսՍիրեք ձեր թշնամիներինՆախագահ Օուքսն ուսուցանել է, որ Փրկիչի օգնությամբ հնարավոր է հնազանդվել և ձգտել կատարելագործել մեր ազգի օրենքները, ինչպես նաև սիրել մեր հակառակորդներին և մեր թշնամիներին: Շաբաթ ցերեկային նիստ Հենրի Բ. ԱյրինգԲարձրագույն իշխանությունների, տարածքային յոթանասունականների և բարձրագույն պաշտոնյաների հաստատումըՆախագահ Այրինգը հաստատման է ներկայացնում է Եկեղեցու Բարձրագույն իշխանավորներին, Տարածքային յոթանասունականներին և բարձրագույն պաշտոնյաներին։ Դ. Թոդ ՔրիստոֆերսոնԿայուն հասարակություններԵրեց Քրիստոֆերսոնն ուսուցանում է, որ «Աստծո ճշմարտությունը» ցույց է տալիս այն ճանապարհը, որն առաջնորդում է դեպի անձնական երջանկություն և համայնքի բարեկեցություն այժմ, և դեպի խաղաղություն ու ուրախություն՝ հետագայում։ Ստիվեն Ջ․ ԼանդԳտնել ուրախություն ՔրիստոսումԵղբայր Լանդն ուսուցանում է, որ երիտասարդները կարող են ուրախություն գտնել Քրիստոսում, երբ Երեխաների և երիտասարդների ծրագրի միջոցով օգնեն ուրիշներին առաջ ընթանալ ուխտի արահետով։ Գերիթ Վ. ԳոնգԲոլոր ազգերը, ցեղերը և լեզուներըԵրեց Գոնգը նկարագրում է, թե ողջ աշխարհում ինչպես են փոքրիկ և պարզ ուղիներով իրականանում բոլոր ազգերին օրհնելու Աստծո խոստումները: Վ. Քրիստոֆեր ՎադելՀաց կարԵպիսկոպոս Վադելն ուսուցանում է, որ մենք պետք է ոգեշնչում փնտրենք և ապավինենք ավետարանի սկզբունքներին՝ դառնալով ինքնապահով: Մեթյու Ս․ ՀոլլանդՈրդու արտասովոր պարգևըԵրեց Հոլլանդը նկարագրում է, թե ինչպես Հիսուս Քրիստոսի տառապանքն ու Քավությունը կարող են մեղքի թշվառությունն ու դժբախտությունը դարձնել ուրախություն: Վիլիամ Կ․ ՋեքսոնՔրիստոսի մշակույթըԵրեց Ջեքսոնն ուսուցանում է, որ մենք բոլորս կարող ենք հարգել մեր երկրային անհատական մշակույթները` միաժամանակ մասը կազմելով Հիսուս Քրիստոսի ավետարանի: Դիտեր Ֆ. ՈւխդորֆԱստված աներևակայելի մի բան կանիԵրեց Ուխդորֆն ուսուցանում է, որ փորձություններին դիմակայելիս Աստծո սերը և ավետարանի օրհնությունները կօգնեն մեզ թռչել առաջ և դեպի վեր՝ դեպի աներևակայելի բարձունքներ։ Կանանց գերագույն նիստ Շերոն ՅուբենկԶգացմունքների միասնականությամբ մենք զորություն ենք ձեռք բերում Աստծո հետՔույր Յուբենկն ուսուցանում է, թե մենք ինչպես կարող ենք ավելի մեծ միասնականության հասնել և դրա շնորհիվ ավելի մեծ զորություն ձեռք բերել Աստծուց։ Բեքի ՔրեյվենՊահեք տարբերությունըՔույր Քրեյվենն ուսուցանում է, որ Հիսուս Քրիստոսի միջոցով մենք կարող ենք կատարել տևական փոփոխություններ և ավելի շատ նմանվել Նրան։ Քրիստինա Բ. ՖրանկոՀիսուս Քրիստոսի բժշկող զորությունըՔույր Ֆրանկոն ուսուցանում է, որ Հիսուս Քրիստոսի քավության շնորհիվ մենք բոլորս կարող ենք նորոգվել և բժշկվել։ VideoՏեսանյութ․ Լույսը, որ շողում է խավարումԹեթև վիդեո մոնտաժ աշխարհասփյուռ կանանց մասին, ովքեր ներգրավված են ծառայության, մարտահրավերների և շփման տարբեր իրավիճակներում: Հենրի Բ. ԱյրինգՍիոնի քույրերըՆախագահ Այրինգն ուսուցանում է, որ կանայք կդառնան էական ուժ Իսրայելի հավաքման և Սիոն ժողովրդի ստեղծման գործում, որոնք խաղաղ կապրեն Նոր Երուսաղեմում: Դալլին Հ. ՕուքսՈւրախ եղեքՆախագահ Օուքսն ուսուցանում է, որ ավետարանի շնորհիվ մենք կարող ենք ուրախ լինել, նույնիսկ մարտահրավերների և դժվարությունների ժամանակ: Ռասսել Մ. ՆելսոնՀավատքով ընդունել ապագանՆախագահ Նելսոնն ուսուցանում է, որ մենք պետք է նյութապես, հոգևորապես և հուզականորեն պատրաստվենք ապագային: Կիրակի առավոտյան նիստ Մ. Ռասսել ԲալլարդԱրթուն կացէք և ամեն ժամանակ աղոթք արէքՆախագահ Բալարդը մեզ ուսուցանում է աղոթել մեր ազգի, ընտանիքի և Եկեղեցու ղեկավարների անվտանգության և խաղաղության համար: Լիզա Լ․ ՀարկնեսԼռիր, պապանձվիրՔույր Հարկնեսն ուսուցանում է, որ ինչպես Փրկիչը հանդարտեցրեց փոթորիկը Գալիլեայի ծովի վրա, Նա կարող է օգնել մեզ ուժ և խաղաղություն գտնել փորձությունների մեջ: Ուլիսես ՍոարեսՓնտրեք Քրիստոսին ձեր բոլոր մտորումներումԵրեց Սոարեսն ուսուցանում է, որ առաքինի պահելով մեր մտքերն ու ցանկությունները՝ օգնում են մեզ դիմակայել գայթակղությանը: Կառլոս Ա. ԳոդոյԵս հավատում եմ հրեշտակներինԵրեց Գոդոյն ուսուցանում է, որ Տերը տեղյակ է մեր կարիքներին, և Նա հրեշտակներ կուղարկի մեզ օգնելու: Նիլ Լ. ԱնդերսենՄենք խոսում ենք Քրիստոսի մասինԵրեց Անդերսենը խրախուսում է մեզ ավելին իմանալ Փրկիչի մասին և Նրա մասին խոսել տանը, եկեղեցում, սոցիալական լրատվամիջոցներում և առօրյա խոսակցություններում: Ռասսել Մ. ՆելսոնԹող Աստված տնօրինիՆախագահ Նելսոնը նկարագրում է, որ վերջին օրերի Իսրայելը այն մարդիկ են, ովքեր թույլ են տալիս, որ Աստված տնօրինի իրենց կյանքը: Նա հրավիրում է մեզ թույլ տալ, որ Աստված ամենամեծ ազդեցությունն ունենա մեր կյանքում: Կիրակի ցերեկային նիստ Հենրի Բ. ԱյրինգՓորձված, ստուգված և հղկվածՆախագահ Այրինգն ուսուցանում է, որ մահկանացու կյանքի փորձություններին հավատով դիմակայելն օգնում է մեզ ավելի նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Ջերեմի Ռ․ ՋագիՀամբերութիւնը թող կատարեալ գործ ունենայ, և բոլորովին ուրախութիւն համարեցէքԵրեց Ջագին բացատրում է, թե մենք ինչպես կարող ենք ուրախություն գտնել, նույնիսկ դժվարությունների ժամանակ՝ համբերություն և հավատ գործադրելով Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Գարի Ի. ՍթիվենսոնՄեծապես հովանավորված լինելով Տիրոջ կողմիցԵրեց Սթիվենսոնն ուսուցանում է, որ չնայած մենք կհանդիպենք հիասթափության և չարչարանքների, մենք, ի վերջո, կհասկանանք, որ մեծապես հովանավորված ենք Տիրոջ կողմից։ Միլթոն ԿամարգոԽնդրեք, փնտրեք և թակեքԵղբայր Կամարագոն ուսուցանում է, թե ինչպես խնդրել, որոնել և թակել աղոթքով: Դեյլ Գ. ՌենլանդԻրաւունք անել, ողորմութիւն սիրել, եւ խոնարհութեամբ վարուիլ Աստուծոյ հետԵրեց Ռենլանդը բացատրում է, թե Միքիա 6․8 հատվածում տրված խորհրդին հետևելն ինչպես կարող է օգնել մեզ մնալ ուխտի արահետի վրա և ավելի շատ նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։ Քելլի Ռ․ ՋոնսոնՀամբերության զորությունըԵրեց Ջոնսոնն ուսուցանում է, որ մենք կարող ենք ապավինել Աստծո զորությանը՝ զարգացնելով մեր հավատքը և պահելով մեր ուխտերը: Ջեֆրի Ռ. ՀոլլանդՏիրոջ ապաւինողներըԵրեց Հոլլանդն ուսուցանում է, որ մենք կարող ենք հավատալ, որ Աստված կպատասխանի մեր աղոթքներին Իր ժամանակացույցով և Իր ձևով։ Ռասսել Մ. ՆելսոնՆոր բնականոն կյանքըՆախագահ Նելսոնն ուսուցանում է, որ մեր սրտերը դարձնենք դեպի Երկնային Հայրը և Փրկիչը՝ մեր աստվածային ներուժին հասնելու և խաղաղություն զգալու համար: Նա հայտարարում է վեց նոր տաճարների կառուցման մասին։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու բարձրագույն իշխանությունները և բարձրագույն պաշտոնյաներըԵկեղեցու ղեկավարներին ցույց տվող գծապատկերը Եկեղեցու նորություննե Հայտարարվել են ղեկավարների փոփոխություններՀայտարարություն ղեկավարների փոփոխությունների վերաբերյալ: Երեց Բրենթ Հ. ՆիլսոնԵրեց Բրենթ Հ. Նիլսոնի կենսագրությունը։ Երեց Դին Մ. ԴեյվիսԵրեց Դին Մ. Դեյվիսի կենսագրությունը Եպիսկոպոս Լ․ Թոդ ԲադջԵպիսկոպոս Լ․ Թոդ Բադջի կենսագրությունը Միսիոներների ուղղորդման համակարգ. Պարզ և արագՈւղղորդման նոր համակարգն անդամների համար դյուրին է դարձնում աջակցել միսիոներների հետ իրենց ընկերների հանդիպմանը։ Փոփոխություններ Եկեղեցու ամսագրերումՄեծ փոփոխություններ տեղի կունենան Եկեղեցու ամսագրերում: Հայտարարվել են վեց նոր տաճարներՆախագահ Նելսոնը հայտարարեց վեց նոր տաճարների մասին։ Հայտարարություն տաճարային արարողության մասինԱռաջին նախագահությունը հայտարարություն է տարածել տաճարային օժտման արարողության փոփոխությունների վերաբերյալ։ Տաճարային աղոթքների ցուցակների առցանց համակարգԱռցանց համակարգի միջոցով անդամներն այժմ կարող են ընտանիքի անդամների կամ ընկերների անուններն ուղարկել տաճար։ Ընդհանուր ձեռնարկը հասանելի է թվային ձևաչափովԸնդհանուր ձեռնարկի թարգմանությունը շուտով լույս կտեսնի, քանի որ տարբեր գլուխներ շարունակում են լրամշակվել: Հիմների գրքի լրամշակված թարմացումԵկեղեցու հիմների և մանկական երգերի լրամշակված թարմացում։ Սովորել գերագույն համաժողովի ելույթներից