2020
Տաճարային աղոթքների ցուցակների առցանց համակարգ
Նոյեմբեր 2020


Տաճարային աղոթքների ցուցակների առցանց համակարգ

Ստեղծվել է առցանց համակարգ, որն անդամներին հնարավորություն է տալիս անդամների կամ ընկերների անուններն ուղարկել տաճար, որտեղ այդ անունները կտեղադրվեն աղոթքների ցուցակում: Տաճարների աղոթքների ցուցակներում անունները տեղադրելու հարցումները ներկայումս կարելի է ներկայացնել տվյալ տաճարի տեղեկատվական էջում՝ ChurchofJesusChrist.org/temples հասցեով և սեղմել աղոթքների ցուցակի կապուղին։ Հարցումները կարելի է նաև ներկայացնել «Անդամի գործիքներ» բջջային հավելվածի «Տաճարներ» բաժնում: Մուտքագրվելուց հետո անունները կուղարկվեն տվյալ տաճար (կամ մոտակա գործող տաճարը):

Շատ կրոնների անդամներ աղոթում են սիրելի մարդկանց և այլոց համար, ովքեր մաքառում են հիվանդությունների կամ այլ խնդիրների դեմ: Սուրբ գրություններում նկարագրված են օրինակներ, երբ Հիսուս Քրիստոսն աղոթում էր ամբոխի մեջ և ներկաներին հորդորում էր նույնպես աղոթել: Այդ նույն կիրառությունը նկատվում է տաճարում, որտեղ անդամները միավորվում են հավատքով և աղոթքով՝ խնդրելով Աստծուն օրհնել աղոթքների ցուցանակներում նշված անհատներին: