2020
Փոփոխություններ Եկեղեցու ամսագրերում
Նոյեմբեր 2020


Փոփոխություններ Եկեղեցու ամսագրերում

2021 թվականի հունվարից սկսած մեծ փոփոխություններ տեղի կունենան Եկեղեցու ամսագրերում: Լիահոնան կդառնա ամսագիր չափահաս ընթերցողների համար և կթողարկի մեկ հրատարակություն չափահասների համար ամբողջ աշխարհում։ Երիտասարդների և երեխաների ամսագրերը, որպես անկախ հրատարակություններ, հասանելի կդառնան ամբողջ աշխարհում: Թվային նյութերը և տեղում ստեղծված նյութերով ներդիրները կընդլայնեն և կավելացնեն ավետարանի մասին հասկացողությունն ու աղբյուրները, որոնք հասանելի են Եկեղեցու անդամներին ամենուր:

Ensign անունը կհանվի, երիտասարդների ամսագիրն այժմ կկոչվի Երիտասարդներին զորացնելու համար (կփոխարինի New Era-ն), իսկ Ընկեր անունը կշարունակի մնալ վերնագիր երեխաների ամսագրի համար:

Ամսագրերի այս ճշգրտումները մի քանի օգուտներ կտան ամբողջ աշխարհի Վերջին Օրերի Սրբերին․

  • Ոչ անգլախոս երկրներում գտնվող ընտանիքներն առաջին անգամ հնարավորություն կունենան բաժանորդագրվել ամսագրերին, որոնք հատուկ երեխաների և երիտասարդների համար են:

  • Որոշ տարածքներում և լեզուներում նյութը կհրապարակվի ավելի հաճախ, քան անցյալում էր:

  • Համաշխարհային եկեղեցու ընտանիքը կստանա նույն միավորող ուղերձները՝ համաշխարհային ամսագրերի միջոցով: