2020
Երեց Դին Մ. Դեյվիս
Նոյեմբեր 2020


Երեց Դին Մ. Դեյվիս

Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական

1989 թվականին աշխատանքից տուն գնալիս Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆորնիա, ԱՄՆ) Երեց Դին Մ. Դեյվիսը հայտնվեց երկրաշարժի գոտում, որն ուժգին ցնցեց նրա մեքենան: Հետագայում, երբ նա խորհում էր տարածքին հասցված վնասի մասին, հիշեց մեր կյանքն ամուր հիմքի վրա կառուցելու կարևորության մասին։

«Մեզանից ոչ ոք գիտակցաբար չէր կառուցի մեր տները, աշխատանքի վայրերը կամ պաշտամունքի սրբազան տները ավազի, փլատակների վրա կամ առանց համապատասխան ծրագրերի և նյութերի», - ասել է նա: «Եկե՛ք ընդունենք Իր մոտ գալու Փրկիչի հրավերը: Եկեք կառուցենք մեր կյանքը ապահով և ամուր հիմքի վրա»։1

Երեց Դեյվիսը, ով ծառայում էր Նախագահող Եպիսկոպոսությունում 2012 թվականի ապրիլից, Բարձրագույն Իշխանություն Յոթանասունական հաստատվեց 2020 թվականի հոկտեմբերի 3-ին: Նախագահող Եպիսկոպոսությունում երեց Դեյվիսը ծառայել է Եպիսկոպոս Գարի Ի. Սթիվենսոնի երկրորդ խորհրդական, ով հաստատվեց 2015 թվականի հոկտեմբերի 3-ին՝ որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ: Այնուհետև, երեց Դեյվիսը հաստատվեց որպես եպիսկոպոս Ժերալդ Կոսեի առաջին խորհրդական, ով փոխարինել էր երեց Սթիվենսոնին՝ նախագահող նոր եպիսկոպոսի պաշտոնում:

Դին Մայրոն Դեյվիսը ծնվել է Սոլթ Լեյք Սիթիում (Յուտա, ԱՄՆ) 1951 թվականին: Ուրուգվայ/Պարագվայ միսիայում ծառայելուց հետո նա 1973 թվականին Սոլթ Լեյքի Տաճարում ամուսնացավ Դարլա Ջեյմսի հետ: Նրանք ունեն 5 երեխա և 17 թոռ:

1955 թվականին հուլիսից նա սկսեց աշխատել Եկեղեցու համար, որտեղ նա Եկեղեցու հատուկ նախագծերի բաժնի գործադիր տնօրենն էր՝ պատասխանատու լինելով հատուկ նպատակներով անշարժ գույքի, տաճարային դիզայնի և տաճարների շինարարության համար: Եկեղեցու աշխատանքից առաջ երեց Դեյվիսը աշխատում էր High Industries, Inc. (Լանքասթեր, Պենսիլվանիա) և Bechtel Investments, Inc. (Սան Ֆրանցիսկո) ընկերություններում։ Նա ստացել է Բրիգամ Յանգ համալսարանի գյուղատնտեսական տնտեսագիտության բակալավրի աստիճան և ավարտել է առաջատար գործադիր ծրագրերը Սթենֆորդի և Հյուսիսարևմտյան համալսարաններում:

Եպիսկոպոս Դեյվիսը ծառայել է որպես Պուերտո Ռիկո Սան Խուան միսիայի նախագահ, միսիայի նախագահի խորհրդական, ցցի նախագահ, ցցի նախագահի խորհրդական, ցցի գործադիր քարտուղար, քահանայապետ, մի քանի եպիսկոպոսություններում։

Հղում

  1. Տես Դեան Մ. Դեյվիս, «Ամուր հիմք» Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 9, 11։