2012
Ալմայի գիրքը. դասեր այսօրվա համար
Հոկտեմբեր 2012


Ալմայի գիրքը. դասեր այսօրվա համար

Նկար
Երեց Փոլ Բ. Փայփեր

Նեփիացիները հավատարմորեն դիմանում էին իրենց օրերի փորձություններին և վկաներ են, որ Տերը կապահովի մեզ անհրաժեշտ օրհնություններն ու պաշտպանությունը, որպեսզի հաջողություն ունենանք այսօրվա դժվարություններին հանդիպելիս:

Իր թագավորության ավարտին Թագավոր Մոսիան առաջարկեց, որ միապետությունը փոխարինվեր մի համակարգով, որտեղ կլինեին ժողովրդի կողմից ընտրված դատավորներ: Առաջարկված համակարգը պետք է հիմնված լիներ Աստծուց տրված օրենքների վրա, որը կկառավարվեր դատաավորների կողմից, ովքեր պետք է ընտրվեին ժողովրդի կողմից:

Առաջարկված համակարգի հիմքը ազատ ընտրության սկզբունքն էր, անհատները, և ոչ թե թագավորը, պետք է ընդունեին պարտականություններ և պատասխանատվություններ գործելու համաձայն օրենքի: Քանի որ «ընդունված չէ, որ ժողովրդի ձայնը ցանկանա որևէ բան հակառակ նրա, ինչը ճշմարիտ է» (Մոսիա 29.26), այս համակարգը ավելի մեծ պաշտպանություն կապահովեր անհատների իրավունքների համար և հասարակության ընդհանուր արդարության համար:

Ի պատասխան Մոսիայի առաջարկի, մարդիկ «դարձան չափազանց մտահոգ, որ ամեն մարդ պիտի ունենա հավասար հնարավորություն ամբողջ երկրով մեկ. այո, և ամեն մարդ պատրաստակամություն հայտնեց պատասխան տալ իր անձնական մեղքերի համար» (Մոսիա 29.38):

Ալմայի գիրքը պարունակում է ժողովրդի պատմությունը 40 տարիների ընթացքում առաջարկված համակարգը ժողովրդի կողմից ընդունելուց հետո: Ալմայի արձանագրությունների վերջին գլուխներում, գլուխներ 43-62, տրվում է ահռելի դժվարությունների ու փորձությունների պատմությունը: 19 տարվա այս կարճ ժամանակաընթացքում մարդիկ հանդիպեցին ներքին քաղաքական խնդիրների, արտաքին վտանգների և գրեթե մշտական զինված հակամարտությունների:

Երկու անգամ պետական համակարգը ներքին սպառնալիքի տակ հայտնվեց այն մարդկանց կողմից, ովքեր ձգտում էին հաստատել իրենց որպես թագավորներ և զրկել մարդկանց իրենց ղեկավարներին ընտրելու և ազատ երկրպագելու իրավունքից: Միաժամանակ, մարդիկ պետք է պաշտպանեին իրենց բազմաթիվ արտաքին հարձակումներից լամանացիների կողմից, ովքեր վճռականորեն ուզում էին կործանել նեփիացիների կառավարությունը և ստրկացնել նեփիացիներին:

Այս բազմաթիվ խնդիրներից առաջ եկած տնտեսական ճգնաժամը, չնայած հատուկ չի նշվել, հավատաբար մեծ դժվարություններ էր առաջ բերել ժողովրդի համար: Մորմոնը կազմելով սրբազան հիշատակարանը, ոգեշնչում զգաց տալու այս ժամանակաշրջանի մանրամասն հաշվետվությունը: Փաստորեն, եթե նա տար նմանատիպ մանրամասնություններ նեփիացիների պատմության մնացած 1000 տարիների վերաբերյալ, Մորմոնի Գիրքը կունենար ավելի քան 2500 էջ:

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն (1899–1994) ուսուցանել է.

«Մորմոնի Գիրքը … գրվել է մեր օրերի համար: Նեփիացիները երբեք չեն ունեցել այս գիրքը. ոչ էլ հին ժամանակներում լամանացիներն են ունեցել: Այն նախատեսված էր մեզ համար: … Ոգեշնչված լինելով Աստծո կողմից, ով տեսնում է բոլոր բաներն ի սկզբանե, [Մորմոնը] կրճատեց դարավոր արձանագրությունները, ընտրելով պատմություններ, ելույթներ և իրադարձություններ, որոնք ամենաօգտակարը կլինեին մեր համար: …

Մենք պետք է անընդհատ հարցնենք ինքներս մեզ. «Ինչու՞ Տերը ոգեշնչեց Մորմոնին (կամ Մորոնիին կամ Ալմային) ընդգրկել սահիշատակարանում: Ի՞նչ դաս ես կարող եմ սովորել դրանից, որ օգնի ինձ ապրել այս օրերում և դարաշրջանում»»:1

Այսօր վերջին օրերի սրբերը աշխարհով մեկ գտնում են իրենց կանգնած բազում նույն խնդիրների առաջ, որոնց նեփիացիները հանդիպում էին իրենց պատմության այս ժամանակաշրջանում, ներառյալ ջանքերը զրկելու անդամներին իրավունքից երկրպագելու և բացահայտ կարծիք հայտնելու այն բաների վերաբերյալ, որոնք կարևոր են այն հասարակություններում, որտեղ մենք ապրում ենք: Որոշ Վերջին Օրերի Սրբեր զգացել են արտաքին հարձակման վտանգ և հակամարտություն ուժերի հետ, որոնք ուղղված են իրենց ազգը և ազատությունը կործանելու գործին:

Բարեբախտաբար, նեփիացիները կարողացել են հաղթահարել իրենց դժվարությունները երկնային աջակցության, զոհաբերության և Տիրոջ օգնության շնորհիվ: Մի քանի դասեր այն բանի վերաբերյալ, թե ինչպես են նրանք հաջողությամբ արձագանքել իրենց խնդիրներին, կարող են մեզ առաջնորդել և քաջալերել հանդիպելու մեր դժվարություններին այսօր:

1. Ունենալ մաքուր ցանկություններ և դրդապատճառներ:

Իրենց բոլոր դժվարությունների ընթացքում արդար նեփիացիները կարողացան ուժ քաղել այն փաստից, որ նրանք գործում էին պատշաճ դրդապատճառներով: Նրանց միակ նպատակն էր «պաշտպանել իրենց, և իրենց ընտանիքները և իրենց հողերը, իրենց երկիրը, և իրենց իրավունքները, և իրենց կրոնը» (Ալմա 43.47): Նրանց ցանկությունն էր պահպանել իրենց ազատությունը՝ արդար գործելու իրենց իրավունքը և իրենց սեփական վարքի համար պատասխանատու լինելը, և ոչ թե թագավորը որոշեր նրանց վարքը: Նրանց դրդապատճառն էր պահպանել հավասարություն օրենքի վերաբերյալ, հատկապես իրենց ազատությունը երկրպագելու Աստծուն և պահելու իրենց եկեղեցին (տես Ալմա 43.9, 45):

Հասարակության մեջ կան և միշտ էլ կլինեն ուժեր, որոնք կփնտրեն հմտորեն գործածել հասարակական կարծիքը, որ իշխանություն ձեռք բերեն սեփական օգուտի համար: Գայթակղություն կա ընդունել նրանց դրդապատճառները և անհամաձայնությունը վերածել մեծ կռվի: Տիրոջ ճանապարհն այն է, որ միշտ գործենք հիմքում ունենալով մաքուր ցանկություններ և դրդապատճառներ, ինչպես նեփիացիներն արեցին: Այդպես վարվելը նրանց թույլ տվեց հենվել երկնային զորության վրա իրենց դժվարությունները հաղթահարելու համար «Տիրոջ ուժով» (Ալմա 46.20, տես նաև Ալմա 60.16, 61.18):

Նմանապես, երբ արձագանքում ենք խնդիրներին, որոնց մենք հանդիպում ենք այսօր, մենք պետք է անընդհատ ստուգենք մեր սրտերը, որ վստահ լինենք, որ մեր ցանկություններն ու դրդապատճառները մաքուր են և հենված Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքների վրա: Եթե մենք գործում ենք (կամ հմտորեն գործածում ուրիշներին, որ գործեն) ելնելով եսասիրությունից, սեփական օգուտի համար կամ ուրիշներին նվաստացնելու համար, մենք չենք ունենա անհրաժեշտ երկնային օգնություն մեր դժվարություններին դիմակայելու համար:

2. Բարի և ռատաձեռն եղեք ավելի քիչ հաջողակների հանդեպ:

Երբ նրանց նախկին թշնամիները՝ Անթի-Նեփի-Լեքիի ժողովուրդը, կործանման վտանգի տակ էին, նեփիացիները որոշեցին նրանց ապրելու տեղ տալ և սկսել նոր կյանք, և պաշտպանություն ապահովել նրանց համար (տես Ալմա 27.21–22, 43.11–12): Քանի որ Անթի-Նեփի-Լեքիացիները երդվել էին երբեք չբարձրացնել իրենց պատերազմի զենքերը նորից, դրա փոխարեն նրանք ապահովեցին «իրենց ստացվածքից մի մեծ բաժին՝ պահելու» (Ալմա 43.13) նեփիացիների բանակին այս խիստ կարևոր ժամանակների համար: Այնուամենայնիվ, չկա որևէ արձանագրություն, որ նեփիացիները վերաբերվեին այս ներգաղթյալներին այլ կերպ, բացի դա լիներ հարգանքն ու սերը, չնայած որ սա հեշտ քաղաքական քննադատական թիրախ էր նրանց համար, ովքեր ցանկանում էին առաջ բերել անհամաձայնություն:

Բարի վերաբերմունքը, որ նեփիացիները ցուցաբերեցին Ամմոնի ժողովրդի հանդեպ, ինչպես նրանք հետագայում կոչվեցին, փոխադարձ էր, և ի վերջո նպաստեց արձանագրված պատմության ամենաոգեշնչող զինվորական խմբի՝ 2000 դեռահաս զինվորների կազմավորմանը: Ճակատագրի հեգնանքով այս երիտասարդ տղամարդկանց ծառայությունը կարող էր լինել բանալին, որ նեփիացիների հասարակությունը պահպանվեց վաղաժամ կործանումից:

Ներքին անհամաձայնությունների, արտաքին հարձակումների և տնտեսական խնդիրների ժամանակ հակում կա բացասական վերաբերմունք դրսևորելու նրանց հանդեպ, ովքեր «մեզ նման չեն»: Հեշտանում է նրանց հանդեպ քննադատող դառնալը և դատավճիռ կայացնելը: Մեկը կարող է հարցականի տակ դնել նրանց հավատարմությունը և հասարակության մեջ նրանց արժեքը և նրանց ազդեցությունը մեր տնտեսական բարօրության վրա: Այս բացասական արձագանքները հակասում են Փրկչի պահանջին՝ սիրելու մեր հարևաններին ինչպես ինքներս մեզ, և դրանք առաջ են բերում բևեռացումներ, վիճաբանություններ և տարանջատումներ: Եթե Ամմոնի ժողովուրդը լավ չընդունվեր նեփիացիների հասարակության մեջ, այն կարող էր հաջորդ սերնդի մեջ միգուցե առաջ բերել զայրույթ, այլ ոչ թե երախտագիտություն: 2000 հավատարիմ զինվորներ տալու փոխարեն նոր սերունդը կարող էր դառնալ օտարված և վերամիավորվել լամանացիների հետ:

Կարիքավորների հանդեպ բարի և առատաձեռն լինելու ցանկությունը կարևոր գործոն էր նեփիացիների ազգը պահպանելում և արժանացրեց նեփիացիներին երկնքի օրհնություններին իրենց ծայրահեղ իրավիճակում: Աստծո ժողովուրդը նման օրհնությունների կարիք ունի այսօր:

3. Լսեք և հետևեք ոգեշնչված ղեկավարներին:

Տերը գիտեր դժվարությունները, որոնց նեփիացիները կհանդիպեին, և Նա բարձրացրեց ոգեշնչված ղեկավարներ, որ օգնեն նրանց հանդիպել այդ դժվարություններին: Մորոնի զորապետը զինվոր էր, սակայն ոգեշնչվել էր պատրաստելու լանջապանակներ, բազպաններ, սաղավարտներ և հաստ հագուստներ իր ժողովրդին պաշտպանելու համար (տես Ալմա 43.19): Որպես արդյունք նեփիացիները շատ ավելի լավ կռվեցին, քան լամանացիները (տես Ալմա 43.37–38): Ավելի ուշ Մորոնին կարգադրեց մարդկանց փորել-հանել հողակույտեր իրենց քաղաքների շուրջբոլորը և այս հողե եզրաթմբերի գագաթին հեծաններից կառույցներ լինեն և ցցաշարք (տես Ալմա 50.1–3): Այս ոգեշնչված նախապատրաստությունները օգնեցին պաշտպանել նեփիացիներին կործանումից:

Մինչ Մորոնին նախապատրաստվում էր պատերազմին, Հելամանն ու իր եղբայրները քարոզում էին Աստծո խոսքը և հորդորում մարդկանց լինել ազնիվ, որպեսզի Տիրոջ Հոգին կարողանար առաջնորդել և պաշտպանել նրանց: Լսելով ոգեշնչված ղեկավարների նյութական և հոգևոր կարգադրությունները նեփիացիները պահպանվեցին: Միայն երբ ներքին անհամաձայնություններ բարձրացան և ժողովուրդը հրաժարվեց լսել ոգեշնչված նախազգուշացումներին, դրա արդյունքում եղան անհաջողություններ և տառապանք:

Մենք օրհնված ենք ապրելու այն օրերում, երբ Տերը կանչում է ապրող մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ նախազգուշացնելու և առաջնորդելու մեզ այսօրվա դժվարությունների համար: 1998թ. Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008) Եկեղեցու անդամներին տվեց ոգեշնչված հրահանգ և նախազգուշացում.

«Ժամանակը եկել է մեր տներում կարգ ու կանոն հաստատելու համար:

Ուստի մեր ժողովրդից շատերը ապրում են իրենց եկամտի վերջին գումարներով: Իրականում որոշները ապրում են պարտքերով: …

Տնտեսությունը փխրուն բան է: … Առջևում փոթորկոտ եղանակ է սպասվում, որին մենք լավ կլինի ուշադրություն դարձնենք»:2

Վերջերս ես խոսեցի մի մարդու հետ, ով լսել էր Նախագահ Հինքլիի խոսքերը և Հոգու հուշումները: Նա և իր կինը որոշել էին լուծարել իրենց ներդրումները, վճարել իրենց տան համար և մարել պարտքերը:

Այսօր այդ մարդը ապրում է իր սեփական միջոցներով: Հետագա տնտեսական ճգնաժամը չնչին ազդեցություն ունեցավ նրա ընտանիքի վրա: Նույնիսկ նրա միջոցները թույլ տվեցին իրեն ու իր կնոջը միսիա ծառայել:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը բարձրացվել է մեր օրերի համար: Նրա կյանքն ու ուսմունքները այն ուղերձն են, որ Աստված ուղարկել է մեզ այսօր պաշտպանելու և օրհնելու համար: Մինչ շատերը անհանգստանում են այն բանի համար, ինչ չունեն, Նախագահ Մոնսոնը սովորեցնում է մեզ երախտապարտ լինել այն բազում օրհնությունների համար, որոնք Տերը տվել է մեզ: Մինչ շատերը կենտրոնանում են իրենց սեփական խնդիրների վրա, Նախագահ Մոնսոնը հորդորում է մեզ օգնության հասնել և փրկել՝ մոռանալով ինքներս մեզ ուրիշներին օրհնելով: Նախագահ Մոնսոնի հրահանգները լսելը մեր ընտանիքին կտա հոգևոր պաշտպանություն և օրհնություններ, որոնք անհրաժեշտ են մեր օրերում:

Ես երախտապարտ եմ, որ ապրում եմ այն օրերում, երբ ավետարանը վերականգնված է: Ես երախտապարտ եմ, որ Տերը նախապատրաստել է Մորմոնի Գիրքը մեր օրերի համար: Նեփիացիները հավատարմորեն տարան իրենց օրերի դժվարությունները և վկաներ են, որ Տերը կապահովի օրհնությունները և պաշտպանությունը, որը անհրաժեշտ կլինի մեր օրերի դժվարություններին հաջողությամբ դիմակայելու համար:

Հղումներ

  1. Ezra Taft Benson, “The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, Nov. 1986, 6.

  2. Gordon B. Hinckley, “To the Boys and to the Men,” Ensign, Nov. 1998, 53.

Առաջ եկեք, Վալտեր Ռեյն, Եկեղեցու Պատմության Թանգարանի սեփականություն

Նրանք դրեցին իրենց հույսը Աստծո վրա, Վոլտեր Ռեյն, Եկեղեցու Պատմության Թանգարանի սեփականություն

Մորոնի Զորապետը և Ազատության դրոշը, Քլարկ Քելլի Փրայս, լուսանկարն ըստ Ռոբ Մաջիերայի