2012
Պատվել մեր ուխտերը
Հոկտեմբեր 2012


Այցելող Ուսուցիչների Ուղերձ

Պատվել մեր ուխտերը

Ուսումնասիրեք այս նյութն աղոթքով և, ինչպես հարմար է, քննարկեք այն քույրերի հետ, ում դուք այցելում եք: Օգտագործեք հարցերը, որոնք կօգնեն ձեզ ամրացնել ձեր քույրերին և Սփոփող Միությունը դարձնել ձեր սեփական կյանքի ակտիվ մասը:

Նկար
Սփոփող Միության հաստատումը

Հավատք, Ընտանիք, Սփոփանք

Այցելությամբ ուսուցանելը մեր աշակերտության արտահայտումն է և մեր ուխտերը պատվելու միջոց, մինչ մենք ծառայում և ամրացնում ենք միմյանց: Ուխտը սուրբ և հարատև խոստում է Աստծո և Նրա զավակների միջև: «Երբ մենք գիտակցում ենք, որ մենք ուխտի զավակներ ենք, մենք հասկանում ենք, թե ով ենք մենք և ինչ է մեզանից ակնկալում Աստված», ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնը: «Նրա օրենքը գրված է մեր սրտերում: Նա մեր Աստվածն է, և մենք՝ նրա ժողովուրդը»:1

Որպես այցելող ուսուցիչներ մենք կարող ենք ամրացնել նրանց, ում մենք այցելում ենք, իրենց սուրբ ուխտերը պահելու ջանքերում: Սա անելով մենք օգնում ենք նրանց պատրաստվել հավերժական կյանքի օրհնություններին: «Այս եկեղեցու յուրաքանչյուր քույր, ով ուխտեր է կապել Տիրոջ հետ, ունի աստվածային հրահանգ օգնել փրկել հոգիներ, առաջնորդել աշխարհի կանաց, ամրացնել Սիոնի տները և կառուցել Աստծո թագավորությունը»,2 ասել է Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդը:

Երբ մենք կապում և պահում ենք սուրբ ուխտեր, մենք դառնում ենք գործիքներ Աստծո ձեռքերում: Մենք կկարողանանք խոսել մեր համոզմունքների մասին և ամրացնել միմյանց հավատքը առ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը:

Սուրբ գրություններից

1 Նեփի 14.14, Մոսիա, 5.5–7, 18.8–13, Վարդապետություն և Ուխտեր 42.78, 84.106

Մեր պատմությունից

Տաճարը «գոհաբանության տեղ է բոլոր սրբերի համար», հայտնել է Տերը Ջոզեֆ Սմիթին 1833թ.: Այն «հրահանգների տեղ է բոլոր նրանց համար, ովքեր կանչված են ծառայության գործին՝ բոլոր իրենց տարբեր կոչումներում ու պաշտոններում. որպեսզի նրանք կատարելագործվեն իրենց ծառայության հասկացողության մեջ՝ տեսության, սկզբունքի և վարդապետության մեջ, երկրի վրա Աստծո արքայությանը վերաբերող բոլոր բաներում» (ՎևՈւ 97.13–14):

Սփոփող Միության քույրերը Նավուում, Իլիանոյս, 1840-ականների վաղ շրջանում օգնեցին միմյանց նախապատրաստվել տաճարային արարողություններին: Բարձրագույն քահանայության արարողություններում, որոնք Վերջին Օրերի Սրբերը ստացան Նավուի Տաճարում, «բացահայտվեց աստվածայնության զորությունը» (ՎևՈՒ 84.20): «Մինչ Սրբերը պահում էին իրենց ուխտերը, այդ զորությունն ամրացնում և պաշտպանում էր նրանց իրենց փորձությունների ընթացքում օրեր ու տարիներ շարունակ»:3

Այսօր Եկեղեցու հավատարիմ կանայք և տղամարդիկ ամբողջ աշխարհով մեկ ծառայում են տաճարում և շարունակում են ուժ գտնել օրհնություններում, որոնք հնարավոր է ստանալ միայն տաճարային ուխտերի միջոցով:

Հղումներ

  1. Ռասսել Մ. Նելսոն, «Ուխտեր», Լիահոնա, Նոյեմբեր 2011, 88:

  2. M. Russell Ballard, “Women of Righteousness,” Liahona, Dec. 2002, 39.

  3. Իմ արքայության դուստրերը. Սփոփող Միության պատմությունը և աշխատանքը (2011), 133:

Նավու Իլիանոյս Տաճարը, Սկոտ Գուդվին