2012
Օգնել դեռահասներին ունենալ հոգևոր փորձառություններ
Հոկտեմբեր 2012


Օգնել դեռահասներին ունենալ հոգևոր փորձառություններ

Ոչ ոք չի կարող ստիպել դեռահասներին ունենալ հոգևոր փորձառություններ, սակայն ինչպես բացահայտել են այս ծնողներն ու ղեկավարները, բազում եղանակներով կարող ենք նպաստել ունենալ փորձառություններ, որոնք կառաջնորդեն դեպի դարձի գալը:

Երբ Վյաչեսլավ և Զոյա Գուլկոները Ուկրաինայից սկսեցին ուսումնասիրել Եկեղեցու վարդապետությունը, նրանց 13-ամյա դուստրը՝ Կիրան, այնքան էլ ոգևորված չէր: Նա հրաժարվեց մասնակցել միսիոներական դասերին, և երբ նա իմանում էր, որ երեցները պիտի գան իրենց տուն, նա «ի ցույց բոլորին փակում էր իր սենյակի դուռը», հիշում է նրա մայրը:

Եղբայր և քույր Գուլկոները, ովքեր որոշեցին միանալ Եկեղեցուն, ենթադրում էին, որ եթե նրանք կարողանային միայն մի հնարավորություն տալ Կիրային զգալ Հոգին, նրա սիրտը կարող էր փափկել: Քանի որ Քույր Գուլկոյի անձնական վկայությունը սկիզբ էր առել, երբ նա մասնակցել էր մեկ այլ անձնավորության մկրտությանը, նա խնդրեց Կիրային գալ իր մկրտությանը, որպեսզի ընդամենը օգներ նրան վերջում հագնել չոր շորերը: Ի զարմանս Քույր Գուլկոյի՝ Կիրան համաձայնվեց:

«Դա տեղի ունեցավ», հիշում է Քույր Գուլկոն: «Երկնային Հայրը աշխատում էր շատ հրաշալի ձևով»: Կիրան զգաց Հոգին, և իր ծնողների մկրտությունից մեկ շաբաթ անց նա համաձայնվեց հանդիպել միսիոներների հետ: Նա սկսեց կարդալ Մորմոնի Գիրքը: Մի քանի շաբաթ անց Քույր Գուլկոն նկատեց Կիրայի սեղանի վերևում կախված մի թերթիկ, որի վրա գրված էին 2 Նեփի 2.25-ի բառերը: Իրենց սեփական մկրտությունից երկուս ու կես ամիս անց Գուլկոները մասնակցեցին իրենց աղջկա մկրտությանը: Այժմ, 20 տարի անց, Կիրան ամուսնացել է: Նա և իր ամուսինը՝ Դեյվը, կնքվել են տաճարում և մեծացնում են իրենց երկու տղաներին ավետարանում: Նա հավատարմորեն ծառայել է մի շարք կոչումներում և ակտիվ է մնացել Եկեղեցում:

Զոյան ասում է, որ այդ փորձառության միջոցով նա մի շատ կարևոր դաս քաղեց, որն այնքան կիրառելի է այն ծնողների համար, ովքեր ամբողջ կյանքում եղել են Եկեղեցու անդամներ, ինչպես իր և ամուսնու դեպքում էր՝ որպես նոր անդամներ. ծնողներն ու ղեկավարները չեն կարող հարկադրաբար մղել իրենց երեխաներին դեպի ավետարանը, սակայն նրանք կարող են հրավիրել նրանց վայրեր և ստեղծել փորձառություններ, որտեղ դեռահասները կարող են իրենց սեփական հոգևոր փորձառություններն ունենալ: Այդ փորձառությունները կարող են իրենց հերթին առաջնորդել դեպի դարձի գալուն:

Սակայն ո՞րն է արդյոք այսպիսի փորձառություններ ստեղծելու ամենալավ եղանակը: Աշխարհի տարբեր ծայրերի ծնողներ և ղեկավարներ կիսվում են, թե ինչն է արդյունավետ եղել իրենց դեպքում:

Դեռահասներին ծառայելու հնարավորություն տվեք

Սան Պաոլո Բրազիլիա Կոտյա Ցցի Գրանջա Վիանա ծուխը ուներ երիտասարդ տղամարդկանց միջոցառումների բարձր ցուցանիշ: Սակայն նրանց ղեկավարները նկատեցին, որ նրանցից ոմանք հանդիպում են անձնական խնդիրների և դժվարանում են կատարել իրենց քահանայության պարտականությունները:

Եպիսկոպոսության և Երիտասարդ Տղամարդկանց ղեկավարները համատեղ խորհրդակցելուց հետո որոշեցին, որ իրենց միջոցառումներն ավելի շատ կենտրոնացնեն ծառայության և ոչ թե այդքան շատ ուրախ ժամանցների կամ զվարճանքի վրա: Սա ներառում էր քվորումի քիչ-ակտիվ անդամներին այցելելը, լիաժամկետ միսիոներների հետ քարոզչական աշխատանքներին մասնակցելը և ծխի այն անդամներին, որքեր չեն կարող տնից դուրս գալ, հաղորդության ծառայություն մատուցելը: Այս միջոցառումները երիտասարդ տղամարդկանց հնարավորություն տվեցին գործելու այն սկզբունքներին համաձայն, որոնք նրանք սովորում էին սեմինարիայում և կիրակի օրերին (տես 2 Նեփի 2.26):

Ժամանակի ընթացքում «այս հոգևոր միջոցառումները շատ բան փոխեցին», զեկուցում է մի քահանայության ղեկավար:

«Մենք ապշած էինք, երբ մի ծոմի կիրակի մեր բոլոր երիտասարդ տղամարդիկ բերեցին իրենց վկայությունները», ասաց նա: «Այդ ընթացքում նրանցից շատերը արցունքներով վերհիշում էին լավ հոգին, որ նրանք զգացել էին այդ առիթներով: Մի երիտասարդ տղամարդ կիսվեց իր փորձառությամբ, թե ինչպես էր հաղորդություն մատուցել մեր ծխի մի ծեր անդամի, ով անկողնուն էր գամված երեք տարի: Նրա կինը՝ մի հավատարիմ քույր, մեր երիտասարդին ընդունել էր ուրախությամբ ու հույսով: Արարողությունից հետո նա կիսվել էր նրանց հետ ավետարանի շնորհիվ իր կյանքում ապրած ուրախությամբ, չնայած որ հանդիպում էր մեծ դժվարությունների ու խնդիրների: Նրանք զգացին Հոգին և գիտակցեցին, թե ինչ է փոխում ավետարանը մարդկանց կյանքում: Այս փորձառությունը այնքան հզոր էր, որ նրանք կհիշեն այն հետագա տարիների ընթացքում, հավանաբար իրենց ողջ կյանքի ընթացքում»:

Նա նշում է, որ նա երբեք չի տեսել այդպիսի արձագանք որևէ «ֆուտբոլային խաղի կամ Միացյալի զվարճալի երեկոյի» ժամանակ: Ավելի ճիշտ, նա ասում է, որ փորձառությունը սովորեցրեց նրան այնպիսի փորձառություններին նպաստելու կարևորությունը, որտեղ երիտասարդները կարող են զգալ Հոգին:

«Հասարակական միջոցառումները կարևոր են», շարունակում է նա: «Սակայն հոգևոր փորձառությունները էական նշանակություն ունեն օգնելու երիտասարդներին կառուցել իրենց սեփական վկայությունները»:

Ամեն կիրակի Ռեննիս ծխում, Անգերս Ֆրանսիա Ցցում, Քույր Դելֆին Լեթորթը՝ Երիտասարդ Կանանց նախագահը, պատրաստում էր բացիկ յուրաքանչյուր ներկա երիտասարդ կնոջ համար և խնդրում նրան ընտրել զույգ, ով չէր եկել եկեղեցի և գրել նրան: Երիտասարդ կանայք գրում էին այդ շաբաթվա դասի մասին, ինչ էին նրանք սովորել կամ ինչն էր ոգեշնչելիրենց, ինչպես նաև ընկերական, անձնական երկտող: Այնուհետև Քույր Լեթորթը կամ նրա խորհրդականներից մեկը փոստով ուղարկում էին բացիկները նրանց, ովքեր չէին եկել եկեղեցի:

Դա մի պարզ, բայց արդյունավետ աշխատանք էր, ասում է նա, ոչ միայն նրանց համար, ովքեր չէին հաճախում, որպեսզի իմանային, որ իրենց հիշում են, այլ նաև նրանց համար, ովքեր գրում էին երկտողերը լինելով ավելի ուշադիր իրար հանդեպ:

«Փոքր բաներով են իրականացվում մեծ հրաշքները», ասում է նա (տես Ալմա 37.6): «Մենք տեսել ենք դրա դրսևորումը: Երիտասարդ կանայք քաջալերվել են և այս փորձառությունը նպաստել է նրանց վկայություններիաճին»:

Միավորեք երիտասարդներին Աստծո խոսքով

Ալման ուսուցանել է, որ Աստծո խոսքը քարոզելը մեծ զորություն ունի (տես Ալմա 31.5): Դեյվիդ Էլմերը, Երիտասարդ Տղամարդկանց ղեկավարը Տեխասում, ԱՄՆ, գիտեր դա և ցանկանում էր երիտասարդ տղամարդկանց համար, ում նա առաջնորդում էր շատ արկածային Սկաուտական ուղևորությունում, ստեղծել իմաստալից փորձառություն, որը կնախապատրաստեր նրանց ապագայի համար:

Եղբայր Էլմերը աղոթում ու մտածում էր, թե ինչ կարող էր նրանց պատմել և նրա ուշադրությունը կենտրոնացավ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Անդերսենի ելույթի վրա: Ուղևորության ժամանակ Եղբայր Էլմերը ուսուցանեց այդ ուղերձից, ներառյալ այն պատմությունը, որ Երեց Անդերսենը կիսվել էր Սիդնի Գոինգի մասին, Նոր Զելանդիայի ռեգբիի աստղի, ով դադարեցրեց սպորտային կարիերան միսիա ծառայելու համար: «Ձեր միսիան սուրբ հնարավորություն կլինի՝ ուրիշներին դեպի Քրիստոս բերելու և օգնելու համար նրանց նախապատրաստվել Փրկչի Երկրորդ Գալստին», ասել է Երեց Անդերսենը:1

Փորձառությունը հրաշալի ստացվեց, ասում է Եղբայր Էլմերը, քանի որ նա ուսուցանեց ապրող մարգարեի խոսքերը: Հավաքի վերջում բոլոր երիտասարդ տղամարդիկ և ղեկավարները գրեցին իրենց անունները ռեգբիի գնդակների վրա որպես միսիա ծառայելու խոստում և որպես տեսանելի հիշեցում այն ամենի, ինչ նրանք սովորեցին և զգացին: Հայրերից ու ղեկավարներից շատերը արթուն մնացին այդ գիշեր, խոսելով պատանիների հետ այն մասին, թե միսիան ինչ ազդեցություն է թողել իրենց կյանքում:

«Մեր Աստվածը անձամբ մեր Աստվածն է. Նա գիտի Իր պատանիներին», ասում է Եղբայր Էլմերը: «Նա տեղյակ է նրանց կյանքին ու դժվարություններին, և թե ինչ է կատարվում այս երեխաների հետ: Դուք երբեք չգիտեք, թե ինչպես է Նա աշխատում նրանց կյանքում: Ուստի, մենք որպես ղեկավարներ նրանց համար պատրաստում և ապահովում ենք այնպիսի մթնոլորտ, որ նրանք զգան Հոգին: Դուք կարող եք անել դա սուրբ գրությունների միջոցով և մարգարեների խոսքերի միջոցով, սակայն դա ոչ թե մենք, այլ Տերն է, որ գործում է նրանց սրտերում»:

Եղեք հետևողական

Եղբայր Էլմերն ասում է, որ նա ցանկանում է, որ երիտասարդ տղամարդիկ մեկ այլ բան էլ հիշեն ուղևորության մասին. նրանց ավետարանի ուսումնասիրությունը հետևողական բնույթ էր կրում:

«Ես զգում էի, որ իմ պարտականության մի մասն էր կազմում տալ նրանց Հոգին զգալու փորձառություններ, և եթե ես ուզում էի, որ դա պատահեր, ես պետք է կատարեի դրանք ծրագրելու իմ մասը», ասում է նա: «Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը սովորեցրել է մեր կյանքում ստեղծել հոգևոր սովորույթներ, այնպիսի սովորույթներ, ինչպես սուրբ գրությունների ուսումնասիրությունը, աղոթքը և ընտանեկան երեկոն:2 Եվ այդ շաբաթ ուղևորության մեջ գտնվելու ընթացքում, մենք պահեցինք մեր հոգևոր սովորույթները: Մենք խմբով աղոթում էինք: Մենք հանձնարարում էինք երիտասարդ տղամարդկանց առավոտյան կիսվել 10 րոպեանոց հոգևոր մտքով, իսկ նրանց ղեկավարներն ու հայրերը հոգևոր մտքեր էին պատրաստում երեկոյան հավաքների համար:

Իմաստը կայանում էր նրանում, որ չնայած մենք հեռու էինք տնից և մեր միջոցառումները տարբերվում էին սովորական միջոցառումներից, մեր հոգևոր սովորույթները չընդհատվեցին: Երիտասարդ տղամարդիկ կարող են հիշել կամ չհիշել որոշակի դասեր, սակայն ես հուսով եմ, որ նրանք կհիշեն հոգևոր հավաքներ ունենալու, աղոթելու և սուրբ գրությունները ուսումնասիրելու մեր պարբերաբար պահած սովորույթները»:

Մայրա Բոքոբա Գարսիան Ֆիլիպիններից նույնպես գիտի հետևողական լինելու արժեքը, և նա գիտի, որ դա ուսուցանելը սկսվում է տանը: Քույր Գարսիան և նրա ամուսինը՝ Էդվինը, ունեն 8-22 տարեկան երեք տղաներ և վեց աղջիկներ, յուրաքանչյուրը ներգրավված տարբեր լավ միջոցառումներում: Չնայած որ դա նշանակել, որ շատերը գնում են շատ տարբեր ուղություններով, ընտանիքը ջանասիրաբար աշխատում է միասին ընթրել:

«Եփելն ու ուրախ ուտելիք պատրաստելն ու միասին ուտելը լավագույն եղանակներից մեկն է, որով մենք հավաքում ենք մեր երեխաներին միասին», ասում է քույր Գարսիան: Նա նշում է, որ ճաշի ժամը օգտագործվում է նորացնելու մեր հարաբերությունները, կապվելու իրար հետ և երախտագիտություն հայտնելու Տիրոջ օրհնությունների համար:

Օգտագործեք սովորեցնելու և լսելու առկա հնարավորությունները

Ջոսելին Ֆիլդենը Նովա Սկոչաից, Կանադա, ասում է, որ ամենակարևոր դասերը, որ նա սովորել է վեց երեխաներ մեծացնելուց, ովքեր հիմա 20-ից 30 տարեկան են, կապված են ոչ միայն ուղղակի ուսուցանելու, այլ նաև «այնպիսի միջավայր ստեղծելու հետ, որտեղ երեխաները կարող են ինքնուրույն սովորել ճշմարտություններ»:

«Մի շտապեք կատարել նրանց բոլոր ընտրությունները կամ պատասխանել նրանց բոլոր հարցերին», ասում է նա: Դրա փոխարեն նա խորհուրդ է տալիս առաջնորդել երեխաներին «դեպի սուրբ գրությունները կամ խորհուրդներ տալ մեր մարգարեից առաջնորդության և պատասխանների համար»: Նա ավելացնում է, «Եվ պատրաստ եղեք քննարկել նրանց եզրակացությունները»: Որպես լրացում, երբ նա հարցեր է ստանում իր երեխաներից, նա երբեմն պատասխանում է դրանց իր հարցով. «Քո կարծիքով, դու ի՞նչ պետք է անես»:

«Վստահ եղեք, որ նրանք ճիշտ ընտրություն կկատարեն», ասում է նա: «Երբ մենք օգնում ենք մեր երեխաներին ճանաչել Հոգին իրենց կյանքում ամեն օր նրանց հետ ունեցած բազմաթիվ ուսուցման պահերին, և երբ նրանք գիտեն, թե ինչ զգացողություն են ունենում Հոգին զգալիս, դա խթան կհանդիսանա նրանց համար փնտրելու ավելի շատ հոգևոր փորձառություններ, որոնց միջոցով էլ կամրանան նրանց վկայությունները մեր Երկնային Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի իրական լինելու վերաբերյալ: Դա ավելի մեծ ազդեցություն է գործում. որքան ավելի են նրանք զգում Հոգու բերած լույսն ու մխիթարությունը, այդքան ավելի նրանք կցանկանան այդ և կձգտեն անել բաներ, որոնք Հոգին ավելի առատ կդարձնեն իրենց կյանքում»:

Նա անմիջապես նշում է, որ իր համար իր ընտանեկան կյանքում արդյունավետ սկզբունքներ են եղել նրանք, որոնք Եկեղեցու ղեկավարները բազմիցս ուսուցանել են: Օրինակ, նա ասում է, մինչդեռ որոշ ուսուցումներ կարող են առաջ գալ այնպիսի զրույցների ժամանակ, ինչպիսիք մենք ունենում ենք ընտանեկան երեկոների, ընտանեկան սուրբ գրություններ ուսումնասիրելու և ընտանեկան աղոթքի ժամանակ, ծնողները կարող են Հոգով առաջնորդվել փնտրելով ուսուցանման պահեր:3

«Զբոսնելը, միջոցառումների գնալը, շրջանակի մեջ գնդակ նետելը [բասկետբոլ խաղալը], ընտանիքով ճաշելը, միասին աշխատելը, երգելը և ուրիշներին ծառայելը միջոցառումներից ընդամենը մի քանիսն են, որոնց ժամանակ ավետարանը ուսուցանվել է մեր ընտանիքում», ասում է նա: «Ավետարանի թեմաներով խոսելը հաճախ բնականորեն է ստացվում, երբ մենք ներգրավված ենք այլ միջոցառումների մեջ»:

Միասին աշխատեք միասնական նպատակի համար

Բրիգամ Յանգ Համալսարանի Հավայան կղզիների ճյուղն ավարտելուց անմիջապես հետո Կայան Դանիս Մոքը տուն վերադարձավ Հոնգ Կոնգ և կոչում ստացավ որպես Երիտասարդ Կանանց նախագահ: Մինչդեռ նա ընտելանում էր տանը լինելուն, կարիերա սկսելուն և շարունակում էր ասպիրանտուրայում սովորել, նա անկեղծորեն աղոթեց ոգեշնչման համար, որպեսզի օգներ երիտասարդ կանանց, ում հետ նա աշխատում էր, զարգացնել վկայություններ նախապատրաստելով նրանց ապագայի համար:

Մի կիրակի մինչ նա ուսուցանում էր հավերժական հեռանկարի վերաբերյալ, Քույր Մոքը հուշում զգաց կարդալ Մորմոնի Գիրքը այն երիտասարդ աղջկա հետ, ով այդ օրը եկեղեցում նրա միակ աշակերտն էր:

«Իմ խորհրդականը և ես արագ արձագանքեցինք նպատակներ դնելով ավարտել Մորմոնի Գիրքը որպես թիմ երիտասարդ կնոջ հետ միասին», ասում է Քույր Մոքը: «Նա ընդունեց առաջարկն առանց վարանելու, քանի որ մենք միասին էինք հասնելու մեր նպատակին»:

Սկսած այդ պահից Քույր Մոքը, նրա խորհրդականը և այս երիտասարդ կինը ստեղծեցին «ընկերական համակարգ» ֆեյսբուքում և հաղորդագրությունների միջոցով հիշեցնում էին իրար կարդալու մասին և կիսվում իրար հետ, թե ինչ էին իրենք սովորում:

Քույր Մոքն ասում է, որ նա ակնառու փոփոխություն տեսավ այս երիտասարդ կնոջ կյանքում, որը նրա սուրբ գրություններ կարդալու հետևանքն էր: Եվ մինչ Քույր Մոքը կարդում էր սուրբ գրությունները ամեն օր գնացքով երթևեկելուց, նա նույնպես օրհնություններ գտավ իր համար: «Ես նույնպես զգացի Հոգին և ստացա պատասխաններ իմ աղոթքներին, մինչ ես շարունակեցի առաջ գնալ կյանքում», ասում է նա:

«Ինչպես ցույց է տալիս իմ փորձը, որոշ երիտասարդներ անհանգստանում են և վստահ չեն այն մասին, թե նրանք կարող են վկայություն ստանալ և ունենալ հոգևոր փորձառություններ, ինչպես ուրիշներն ունեն», շարունակում է նա: «Միասին աշխատելով մենք վստահեցնում ենք նրանց մեր գործողություններով, որ սա աշխատում է, և որ մենք այնտեղ ենք աջակցելու նրանց ճանապարհի ամեն քայլին»:

Հղումներ

  1. Նիլ Լ. Անդերսեն, «Նախապատրաստել աշխարհը Երկրորդ Գալստին», Լիահոնա, Մայիս 2011, 49:

  2. Տես Դեյվիդ Ա. Բեդնար, «Ավելի ջանասեր և մտահոգ տան համար», Լիահոնա, Նոյեմբեր 2009, 17–20:

  3. Տես, օրինակ, Ռոբերտ Դ. Հեյլս, «Մեր պարտականությունը Աստծո առաջ. աճող սերնդի հանդեպ ծնողների և ղեկավարների առաքելությունը», Լիահոնա, մայիս 2010, 95–98, Դեյվիդ Ա. Բեդնար, «Ավելի ջանասեր և մտահոգ տան համար», Լիահոնա, նոյեմբեր 2009:

Առաջին պլանում. Նկարազարդում ըստ Robert Casey © IRI, հետին պլանում. Նկարազարդում ըստ Ջոն Լուկի © IRI

Ձախից. գնդակի նկար © iStockphoto.com/RTimages, հետին պլանում. Նկար ըստ Բրայն Ռովլանդի © IRI, աջից. նկարազարդում © 1998 IRI

Նկարազարդում © IRI