2012
Եկեղեցու շուրջ
Հոկտեմբեր 2012


Եկեղեցու շուրջ

Առաքյալը նվիրագործում է Նոր ՄՈՒԿ-ը Ֆիլիպիններում

Ֆիլիպինների Միսիոներական Ուսուցման Կենտրոնը, որը Երեց Ռասսել Մ. Նելսոնը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, նվիրագործեց 2012 թվականի մայիսի 20-ին, կարող է տեղավորել 144 միսիոներ Ֆիլիպիններից, Կամբոջայից, Հոն Կոնգից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Մոնղոլիայից, Պակիստանից, Շրի Լանկայից, Տայվանից և Տայլանդից: Այս միսիոներներն ուսուցանվում են իրենց հայրենի երկրի լեզվով:

Նոր կենտրոնի երկու շենքերը պարունակում են դահլիճ, թարգմանչական խցիկներ, համակարգչային լաբորատորիա, լվացքի բաժին, ուսուցողական սենյակներ տեսալսողական սարքավորումով, քնելու տեղեր միսիոներների համար, դասասենյակներ և գրասենյակներ:

Նոր շինությունը նվիրագործելու համար Երեց Նելսոնն՝ աղոթք մատուցելով,արտահայտեց երախտագիտություն Հիսուս Քրիստոսի Քավության համար և հավատարիմ միսիոներների ու Եկեղեցու անդամների համար ողջ աշխարհում, ովքեր սիրում են և ծառայում Տիրոջը: Նա օրհնություն խնդրեց Ֆիլիպինների Հանրապետության համար՝ «պահելու ողջույնի բաց դռներ» Տիրոջ բոլոր ծառաների համար, և աղոթեց, որ ազգի ժողովուրդը օրհնվի «ազատությամբ և արդարակեցությամբ՝ ինչպես ֆիզիկապես, այնպես էլ՝ հոգեպես աճելու պատասխանատվությամբ»:

Բրազիլիայի Մանաուս Տաճարը ողջ աշխարհում Եկեղեցու 138 րդ տաճարն է, իսկ Բրազիլիայում վեցերորդը:

Նախագահ Դիթեր Ֆ. Ուխդորֆը՝ Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդականը 2012 թվականի հունիսի 10-ին նվիրագործեց Բրազիլաիյի Մանաուս Տաճարը ՝ Եկեղեցու ողջ աշխարհում 138-րդ, իսկ Բրազիլիայում վեցերորդ տաճարը:

Վերջին Օրերի Սրբերի հավատքն ու նվիրվածությունը Բրազիլիայում, որտեղ ապրում են ավելի քան մեկ միլիոն անդամներ, կարելի է համեմատել Ամազոն գետին, ինչպես ասաց Նախագահ Ուխդորֆը. երկուսն էլ հոսում են խորը և ուժեղ:

Մոտ 20 տարի Եկեղեցու անդամները Մանաուսից, որը գետերով և անտառներով մեկուսացած մի քաղաք է, ճանապարհորդում էին քարավաններով դեպի Բրազիլիայի Սան Պաոլո Տաճարը՝ 15-օրյա ճանապարհորդություն կատարելով երկու կողմ՝ նավով և ավտոբուսով, իսկ հետագայում Վենեսուելայի Կարակասի տաճարը գնալու համար 8-օրյա ճանապարհորդություն կատարելով ավտոբուսով:

Երեց Կլաուդիո Ռ. Մ. Կոստան Յոթանասունից, ծառայել է Բրազիլիայի Մանաուս Միսիայի նախագահ, երբ այն բացվեց 1990 թվականին:

«Ես վստահ եմ, որ Մանաուսի Տաճարը զբաղված կլինի ամեն մի օր, որովհետև այս ժողովուրդը սիրում է տաճարը», - ասաց Երեց Կոստան: «Նրանք սովորեցնում են իրենց երեխաներին սիրել տաճարը: Տաճարը շատ թանկ է նրանց համար»:

Սամոացի Եկեղեցու անդամները տոնում են անկախության 50-րդ տարեդարձը, Առաջին Ցիցը

2012 թվականի հունիսի 1-ին մոտ 350 Վերջին Օրերի Սրբեր Սամոայում միացան այլ Սամոացիների՝ Ապիայի փողոցներով անկախության տոնակատարության շքերթին: Հիսուն տարի առաջ՝ 1962 թվականին, երկիրը ձեռք բերեց անկախություն Նոր Զելանդիայից:

Մասնակցում էին կազմակերպություններ, դպրոցներ, տեղի եկեղեցիները և միջազգային կազմակերպություններ: Վերջին Օրերի Սուրբ ուսանողները զվարճացրեցին տասնյակ հազարավոր հանդիսականների իրենց խմբերթով:

Բայց շաբաթավերջը ներառում էր մեկ ուրիշ տոնակատարություն Սամոացի Վերջին Օրերի Սրբերի համար. դա նույնպես տեղի էր ունեցել 50 տարի առաջ՝ երկրում կազմակերպվել էր առաջին ցիցը՝ Ապիայում:

Կիրակի, հունիսի 3 ին, Երեց Ջեյմս Ջ. Համուլան և Երեց Քեվին Վ. Փիրսոնը՝ Յոթանասունից, երկուսն էլ Խաղաղօվկիանոսյան տարածքի նախագահության անդամներ, խոսեցին Վերջին Օրերի Սրբերի և հյուրերի հետ հատուկ ժողովին, որը հեռարձակվում էր ՎՕՍ ժողովատներում ողջ երկրով մեկ:

Նայելով առաջ, Վերջին Օրերի Սրբերը Սամոայում նպատակաուղղված են շարունակել ծառայելը և զորացնելը իրենց ընտանիքները, գյուղերը և երկիրը, ինչպես ասաց Երեց Համուլան, որը ծառայում է որպես Տարածքի Նախագահ: «Մենք հրաշալի ենք աճում որպես Եկեղեցի այստեղ, և մենք աճում ենք մեր ընտանիքներում և անձնական կյանքում, երբ հետևում ենք Հիսուս Քրիստոսի ուսմունքներին և օրինակին», - ասաց նա:

Ֆիլիպինների նոր Միսիոներական Ուսուցման կենտրոնում մինչև 144 միսիոներներ Ֆիլիպիններից, Կամբոջայից, Հոն Կոնգից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Մոնղոլիայից, Պակիստանից, Շրի Լանկայից, Տայվանից և Տայլանդից ուսուցանվում են իրենց հայրենի երկրի լեզվով:

Լուսանակարը՝ Նոել Մագլաք