2012
Բրազիլիայի երիտասարդության կապը ընտանեկան պատմության հետ, տաճարային աշխատանք
Հոկտեմբեր 2012


Բրազիլիայի երիտասարդության կապը ընտանեկան պատմության հետ, տաճարային աշխատանք

Խոսե Ա.Մոսկաոն նկատում էր մի միտում՝ երիտասարդները, ովքեր գալիս էին Բրազիլիայի Կամպինաս Տաճարը, շատ «ազատ ժամանակ էին ունենում»:

Եղբայր Մոսկաոն՝ տաճարին կից գտնվեղ ընտանեկան պատմության կենտրոնի տնօրենը գիտեր, որ որ երիտասարդներից շատերը տաճար հասնելու համար ստիպված էին անցնել երկար տարածություն՝ մեծ մասը գալիս էին քարավաններով և մնում էին մի քանի օր: Հնարավոր չէր կրճատել այն ժամանակը, որն ընկած էր մկրտարանում իրենց նիստերի, ճաշերին ու իրենց ծնողներին և տաճարային այլ արարողություններին մասնակցող ղեկավարներին սպասելու միջև:

Բայց գուցե, մտածեց նա, կարող էր տաճարի տարածքում թափառելու փոխարեն, երիտասարդներին ազատ ժամանակը անցկացնելու տարբերակ առաջարկել:

Նա այդպես էլ արեց:

Հրավեր

Նա սկսեց հրավիրել երիտասարդներին կենտրոն և առաջարկեց ուսուցանել նրանց, թե ինչպես աշխատել «FamilySearch indexing» ծրագրում:

Սկզբում ոմանք ամաչում էին կամ էլ դժկամությամբ էին անում: Բայց եղբայր Մոսկաոն ասաց, որ երբ նա խոսեց նրանց հետ մարդկանց խավարից ազատելու և նրանց անունները դեպի լույսը բերելու կենդանի մարգարեի խոսքերին հնազանդվելու մասին, երիտասարդներն ազդվեցին» (տես David A. Bednar, “The Hearts of the Children Shall Turn,” Liahona and Ensign, Nov. 2011, 24–27):

Կարևոր է այն, որ տաճարը և ընտանեկան պատմության կենտրոնը գտնվում են միևնույն տարածքում. դա ընդգծում է ֆիզիկական առումով, որ տաճարը և ընտանեկան պատմության աշխատանքը մեկ մեծ գործի երկու մասերն են հանդիսանում: Ջորջ Ա. Օուքսը՝ Բրազիլիայի Կամպինաս Տաճարի նախագահը, ասել է, որ դա այնպիսի մի բան է, որը տաճարային շրջանի երիտասարդությունը սկսում է սովորել:

«Նախքան ընտանեկան և ինդեքսավորման ծրագրերի մեջ նրանց ներգրավելը, նրանց ուղևորությունը դեպի տաճար, հիմնականում, մահացածներին մկրտելու նպատակով էր: Այժմ ինդեքսավորման աշխատանքները դառնում են նրանց աշխատանքի մի մասը», - ասել է նա:

Ներածություն

Երբ երիտասարդները գալիս են կենտրոն, Եղբայր Մոսկաոն և միսիոներները, ովքեր կամավոր ծառայում են կենտրոնում, բացատրում են համառոտ, ոչ պաշտոնական լեզվով, հետևյալ սկզբունքները.

  • Նրանք դառնում են փրկիչներ Սիոն սարի վրա (տես Աբդիա Ա.21):

  • Նրանք ականջ են դնում մարգարեի կոչին (տես «Զավակների սրտերը պիտի դառնան»):

  • Նրանք ազատում են մարդկանց խավարից՝ երկար ժամանակ մոռացված ժապավենների և փոշոտ գրանցման գրասենյակների և եկեղեցիների գրքամատյանների խավարից: Ինդեքսավորումը բերում է այդ անունները դեպի լույս և դարձնում դրանք հետազոտվելու համար մատչելի, որպեսզի նրանց ընտանիքները կարողանան գտնել նրանց:

  • Միանալով այս աշխատանքին, նրանք մեկ այլ կերպ կմասնակցեն «հավիտենական ավետարանին պատկանող բոլոր թեմաներից ամենափառահեղին՝ մահացածների մկրտությանը» (ՎևՈՒ 128.17):

  • Նրանք կօգտագործեն իրենց ժամանակը մահացածների փրկության մեծ աշխատանքի համար, որն օրհնում է ընտանիքները:

  • Մենք բոլորս Աստծո ընտանիքի մի մասն ենք կազմում, և, այն մարդկանց անուններն ինդեքսավորելով, որոնց նրանք չեն ճանաչում, նրանք այնուամենայնիվ օգնում են իրենց ընտանիքին:

  • Երբ նրանք հասկանում են, թե ինչպես մասնակցեն ինդեքսավորմանը, նրանք հնարավորություն են ունենում ուսուցանել իրենց ընտանիքի անդամներին և այլ երիտասարդների իրենց ծխերում և ճյուղերում նույնպես մասնակցել:

Եղբայր Մոսկաոն և միսիոներները այդ ժամանակ օգտագործում են կենտրոնի համակարգիչները՝ ցույց տալու պատանիներին, ինչպես սկսել ինդեքսավորումը և ինչպես տեղադրել և օգտագործել ծրագիրը, երբ նրանք տուն գնան: Մեկ անգամ հասկանալուց հետո, ասում է Եղբայր Մոսկաոն, նրանք «սկսում են ինդեքսավորել անզուգական ուժով»:

Աշխատանքի հանդեպ խանդավառություն

Թվերն արտացոլում են այդ խանդավառությունը: 2012 թվականի առաջին ամիսներին այցելուները ինդեքսավորեցին 6,370 անուն, դրանցից 3,305 ը ինդեքսավորել են 12-ից 18 տարեկան երիտասարդները: Փաստորեն, հարմարեցնելու համար ինդեքսավորման հանդեպ աճող հետաքրքրությունը, Կամպինասի ընտանեկան կենտրոնը հաճախ իր սովորական ժամերը երկարացնում է առավոտյան 8:00 ից մինչև երեկոյան 6:00, և բաց է մնում մինչև ժամը 10:00:

Բայց պատանիները աչքաթող չեն անում ինդեքսավորումը, երբ մեկնում են տաճարից: Երբ նրանք տուն են գնում, շարունակում են իրենց դերը, ինչպես Եղբայր Մոսկաոն է կոչում, «ավելի քան 170000 ակտիվ ինդեքսավորողների բանակում, որ Եկեղեցին ունի այսօր»: Շատերը ինդեքսավորման աշխատանքը կատարում են որպես Աստծո հանդեպ պարտականության և Անձնական Զարգացման ծրագրի իրենց նպատակներ:

Բարի ազդեցություն

Այս տարվա սկզբին Իզաբելա Ա., 16 տարեկան , Վիլա Վելհայից, Էսպիրիտո Սանտո, Բրազիլիա, ճանապարհորդեց իր մոր և քրոջ հետ տաճար: Ուղևորության վերջին օրը նրա տատիկի մահվան մեկ տարվա տարեդարձն էր: Իզաբելան մկրտվեց իր տատիկի համար, իսկ նրա մայրը կատարեց տաճարային մյուս արարողությունները նրա համար:

«Ես զգում էի այս ճանապարհորդության ընթացքում, որ ես պետք է ինչ որ լավ բան անեի», - բացատրեց Իզաբելան: «Ես ուզում էի սովորել ինդեքսավորել և ինձ օգնեց Եղբայր Խոսե Մոսկաոն:

Ապա երբ ես մկրտովում էի իմ տատիկի համար, Հոգին խորապես ազդեց ինձ վրա: Ես հասկացա, որ շատ մարդիկ վարագույրից այն կողմ անվերջ սպասում էին և նրանք իմ օգնության կարիքն ունեին: Ես հասկացա, որ ես կարող էի տալ մի փոքր իմ ժամանակից՝ ծառայելու համար և որ ես կարող էի անել շատ բան այդ մարդկանց համար: Ինդեքսավորումը սիրո աշխատանք է»:

Տաճարային ուղևորությունների ընթացքում Բրազիլիայի Կամպինասի Տաճարի շրջանի պատանիները մասնակցում են FamilySearch indexing ծրագրին մկրտարանի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում:

Լուսանակարը՝ Խոսե Ա. Մոսկաոի: