2012
Ազատել մեր օրացույցը համաժողովի համար
Հոկտեմբեր 2012


Ազատել մեր օրացույցը համաժողովի համար

Քանի որ մեր ժամանակը զբաղեցված չէր լրացուցիչ միջոցառումներով, գերագույն համաժողովը լսելիս մենք կարողացանք ավելի շատ զգալ Հոգին:

Տարիներ առաջ, երբ մեր վեց երեխաները փոքր էին, մենք որոշեցինք, որ ուզում ենք դարձնել գերագույն համաժողովը ավելի իմաստալից մեզ համար: Մենք խոսեցինք այն մասին, թե որքան կարևոր է դիտել համաժողովը հստակ մտքով և հանգիստ առած մարմնով: Համաժողովը կարևոր ժամանակ է մեր ներկայիս մարգարեներից ուսուցում ստանալու համար: Ուստի, մենք նպատակ դրեցինք համաժողովից մի քանի օր առաջ կամ համաժողովի հանգստյան օրերին ոչ մի լրացուցիչ բան չծրագրել: Մենք նշեցինք այդ օրերը մեր օրացույցի վրա և մեզանից յուրաքանչյուրը պարտավորվեց չնախատեսել ոչ մի լրացուցիչ միջոցառում այդ օրերին:

Եթե դուք նման մոտեցում ընտրեք, այն հատուկ կլինի ձեր ընտանիքի և իրավիճակի համար, սակայն մեր ընտանիքի համար «լրացուցիչ միջոցառումներ» համարվեցին դպրոցական միջոցառումներին հաճախելը, հարևանների երեխաներին հյուր կանչելը, ընկերների հետ տանից հեռու ժամանակ անցկացնելը, ընկերների կամ հարազատների հետ երեկույթներ ունենալը կամ նրանց հետ ընթրելը, համաժողովի նիստերի ընդմիջումների ժամանակ կամ ընթացքում ծրագրեր ունենալը կամ պարտեզում աշխատելը, դպրոցական ծրագրերը մինչև վերջին րոպեն հետաձգելը և աշխատավայրում լրացուցիչ հանձնարարություններ վերցնելը:

Երբ գերագույն համաժողովին նախորդող շաբաթը եկավ, երբեմն դժվար էր լինում այս միջոցառումներին ոչ ասելը, սակայն մեծամասամբ մեր ընտանիքի անդամները ուրախությամբ ճիշտ ընտրություններ կատարեցին մեր նպատակին հասնելու համար: Մենք հայտնաբերեցինք, որ մեր կրտսեր երեխաները ուզում էին ներկա լինել գերագույն համաժողովին: Ես կարծում եմ, որ դրա պատճառն այն էր, որ մենք կրկին ու կրկին խոսում էինք համաժողովի կարևորության մասին ողջ շաբաթվա ընթացքում:

Ես ուրախ եմ զեկուցելու, որ մեր օրակարգը չծանրաբեռնելը գերագույն համաժողովից մի քանի օր առաջ և դրա ընթացքում ամբողջովին փոխեց մեր ընտանիքի փորձառությունը: Մեր սրտերն ու մտքերը պատրաստված էին համաժողովի համար: Մեր ժամանակը զբաղեցված չէր լրացուցիչ միջոցառումներով, ուստի մենք կարողացանք զգալ Հոգին, մինչ մենք նստեցինք ու լսեցինք մեր ղեկավարների խորհուրդները:

Մենք հավատարիմ մնացինք մեր նպատակին համաժողովից համաժողով, քանի որ այն լցնում է մեր տունը խաղաղությամբ: Չնայած մեր երեխաներից մի քանիսը այլևս մեր տանը չեն ապրում, մենք խրախուսում ենք նրանց շարունակել ազատ պահել իրենց օրացույցները համաժողովից մի քանի օր առաջ և դրա ընթացքում, ինչպես մենք անում ենք տանը: Մենք նաև փորձում ենք ժամանակ հատկացնել և համաժողովի մեկ նիստը դիտել միասին՝ ամբողջ ընտանիքով: Ես հուսով եմ, որ երբ մեր երեխաներն ամուսնանան և ունենան իրենց սեփական երեխաները, նրանք կշարունակեն մեծ կարևորություն տալ իրենց համաժողովի փորձառությունը պաշտպանելուն՝ իրենց օրացույցի վրա ազատ պահելով այդ օրերը:

Լուսանկարն ըստ Սարա Ջենսոնի