2012
Ինչպե՞ս գոյատևել թշնամու տարածքում
Հոկտեմբեր 2012


Ինչպե՞ս գոյատևել թշնամու տարածքում

Սեմինարիայի հարյուրամյակին նվիրված հեռարձակման ելույթից՝ տրված 2012թ. հունվարի 22-ին:

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

Մենք նշում ենք Եկեղեցու սեմինարիայի 100- ամյակը: Եկեք հետ գնանք այն ժամանակները, երբ այս ծրագրի միջոցները շատ սակավաթիվ էին:

Այդպիսի համեստ սկիզբ ունենալով՝ մենք այժմ սեմինարիայի դասարաններում ունենք 375008 ուսանողներ 143 երկրներում, 38000-ից ավելի հանձնառու և լրիվ դրույքով աշխատող ուսուցիչներ ամբողջ աշխարհում: Մենք շատ բան ենք ներդնում մեր երիտասարդների համար: Մենք գիտենք ձեր արժեքը և ձեր ներուժը:

Իմաստությունը կօգնի ձեզ կասեցնել թշնամուն

Ես խոսում եմ որպես մեկը, ով տեսել է անցյալը և կնախապատրաստի ձեզ ապագայի համար:

Դուք մեծանում եք թշնամու տարածքում: Երբ դուք հոգևոր առումով հասունանաք, դուք կհասկանաք, թե ինչպես է հակառակորդը սողոսկել ձեզ շրջապատող աշխարհը: Նա տներում է, ուրախ ժամանցներում, զանգվածային լրատվամիջոցներում, լեզվում՝ ամենուր ձեր շուրջը: Շատ դեպքերում նրա ներկայությունն աննկատ է:

Ես ուզում եմ ասել ձեզ այն, ինչը կլինի ամենաարժեքավորը և ամենացանկալին: Սուրբ գրություններն ասում են. «Իմաստութեան սկիզբն է՝ «Իմաստութիւն ստացիր»» և ես կավելացնեի. «քո ամեն ստացվածքի հետ [ընթացք]ստացիր]» Առակաց Դ.7: Ես ավելորդ ժամանակ չունեմ և դուք նույնպես: Ուստի, ուշադիր լսեք:

Ես պարզ հիշում եմ այն պահը, երբ որոշեցի ուսուցիչ դառնալ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ես 20 տարեկան էի և օդաչու էի ռազմաօդային ուժերում: Ես տեղավորվել էի Այ Շիմա փոքրիկ կղզում: Այս փոքրիկ, մեկուսի կղզին, որը գրեթե դրոշմանիշի մեծության էր, Օկինավայից մի փոքր հյուսիս էր գտնվում:

Ամառային մի միայնակ երեկո ես նստեցի քարափին դիտելու, թե ինչպես է արևը մայր մտնում: Ես խորհում էի այն մասին, թե ինչ էի անելու ես իմ կյանքում պատերազմից հետո, եթե ես այնքան հաջողակ լինեի, որ գոյատևեի: Ի՞նչ էի ես ուզում դառնալ: Դա հենց այդ գիշեր էր, որ ես որոշեցի, որ ուզում էի ուսուցիչ դառնալ: Ես եկա այն եզրակացության, որ ուսուցիչները միշտ սովորում են: Սովորելը կյանքի հիմնական նպատակն է:

Ես նախ դասավանդեցի սեմինարիայում 1949թ. Բրիգամ Սիթիում: Ես այդ սեմինարիայի ուսանող եմ եղել իմ ավագ դպրոցի օրերին:

Սեմինարիայում երեք դասընթացներ էին դասավանդվում. Հին Կտակարան, Նոր Կտակարան և Եկեղեցու Պատմություն: Ես արտոնություն ունեցա ավելացնելու վաղ առավոտյան Մորմոնի Գրքի դասարանը: Ես պատերազմից տուն վերադարձա Մորմոնի Գրքի վերաբերյալ վկայությունով և հասկացողությամբ, թե ինչպես է գործում Սուրբ Հոգին:

Սուրբ Հոգու պարգևը կպաշտպանի ձեզ թշնամու տարածքում

Ձեր ողջ կյանքի ընթացքում ձեզ սովորեցրել են Սուրբ Հոգու պարգևի մասին, սակայն ուսուցանելը սահմանափակ է: Դուք կարող եք և իրականում դուք պետք է անցնեք մնացած ճանապարհը միայնակ, բացահայտելու ինքներդ ձեր մեջ, թե ինչպես կարող է Սուրբ Հոգին լինել առաջնորդող և պաշտպանող ազդեցություն:

Երիտասարդ տղամարդկանց և երիտասարդ կանանց համար գործընթացը նույնն է: Բացահայտելը, թե ինչպես է Սուրբ Հոգին գործում ձեր կյանքում, պահանջում է փնտրել ամբողջ կյանքում: Հենց որ դուք բացահայտեք դա ձեր մեջ, դուք կարող եք ապրել թշնամու տարածքում և չեք մոլորվի կամ կործանվի: Այս Եկեղեցու ոչ մի անդամ, և դա նշանակում է ձեզանից յուրաքանչյուրը, երբևիցե լուրջ սխալ թույլ չի տա, առանց նախօրոք նախազգուշացվելու Սուրբ Հոգու հուշումումներով:

Երբեմն, երբ դուք սխալ եք թույլ տալիս, դուք այնուհետև ասում եք. «Ես գիտեի, որ չպետք է դա անեի: Ես զգում էի, որ դա ճիշտ չէր» կամ հավանաբար. «Ես գիտեի, որ պետք է դա անեի: Ես միայն համարձակություն չունեցա գործելու»: Այդ տպավորությունները ստացվում են, երբ Սուրբ Հոգին փորձում է առաջնորդել ձեզ դեպի լավը կամ նախազգուշացնում է ձեզ հեռու մնալ փորձանքից:

Կան որոշ բաներ, որոնք դուք չպետք է անեք, եթե ուզում եք, որ հաղորդակցման ուղիները բաց մնան: Դուք չեք կարող ստել, անազնիվ վարվել, գողանալ կամ անբարոյական վարք դրսևորել և այդ ուղիները ազատ պահել արգելքներից: Մի գնացեք այնտեղ, որտեղ միջավայրը դիմակայում է հոգևոր հաղորդակցությանը:

Դուք պետք է սովորեք փնտրել զորությունն ու ուղղությունը, որը հարմար է ձեզ համար, և այնուհետև հետևեք այդ ուղղությանը, անկախ ամեն ինչից:

Ձեր «Ինչ պետք է անել» ցուցակում առաջինը գրեք աղոթք բառը: Շատ ժամանակ ձեր աղոթքները լուռ կասվեն: Դուք կարող եք մտքում աղոթել:

Դուք կարող եք միշտ ուղիղ հաղորդակցման կապ ունենալ ձեր Երկնային Հոր հետ: Թույլ մի տվեք հակառակորդին համոզել ձեզ, որ ոչ ոք չի լսում մյուս կողմում: Ձեր աղոթքները միշտ լսվում են: Դուք երբեք միայնակ չեք:

Հոգ տարեք ձեր մարմնի համար: «Չգիտե՞ք որ դուք Աստծո տաճար եք և Աստծո Հոգին բնակվում է ձեզանում» (Ա Կորնթացիս 3.16):

Ուշադիր կարդացեք խոստումները, որոնք գտնվում են Վարդապետություն և ուխտերի 89 բաժնում: Իմաստության Խոսքը չի խոստանում կատարյալ առողջություն, այլ, որ հոգևոր գործոնները ձեր մեջ ավելի կամրանան:

Հեռու մնացեք դաջվածքներից և նմանատիպ բաներից, որոնք վնասում են ձեր մարմինը: Ձեր մարմինը ստեղծվել է Աստծո պատկերով:

Մարգարեական խորհուրդը սովորեցնում է, թե ինչն է ճիշտ

Այժմ ես ուզում եմ պարզ խոսել մեկ այլ հարցի շուրջ:

Մենք գիտենք, որ սեռը նախասահմանված էր նախաերկրային կյանքում:1 «Ոգին ու մարմինը մարդու հոգին են» (ՎևՈՒ 88.15): Սեռի հետ կապված այս խնդիրը մեծ մտահոգության է արժանացել Եկբայրների կողմից, ինչպես բոլոր բարոյականության հետ կապված խնդիրները:

Ձեզանից ոմանք կարող է զգացած լինեն կամ ձեզ կարող է ասած լինեն, որ դուք ծնվել եք որոշակի խնդիրներով, և որ դուք մեղավոր չեք լինի, եթե դուք գործեք համաձայն այդ գայթակղությունների: Վարդապետությունից ելնելով մենք գիտենք, որ եթե դա ճիշտ լիներ, ձեր ազատ ընտրությունը կվերցվեր ձեզանից, իսկ դա չի կարող տեղի ունենալ: Դուք միշտ ունեք ընտրություն հետևելու Սուրբ Հոգու հուշումներին և ապրելու բարոյապես մաքուր և մաքրաբարո կյանքով, որը լցված է առաքինությամբ:

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին հայտարարեց հետևյալը գերագույն համաժողովի ժամանակ. «Մարդիկ հարցնում են մեր տեսակետի մասին նրանց վերաբերյալ, ովքեր իրենց համարում են … միասեռամոլ տղամարդիկ և միասեռամոլ կանայք: Իմ պատասխանն է, որ մենք սիրում ենք նրանց որպես Աստծո որդիներ և դուստրեր: Նրանք կարող է ունեն որոշակի հակումներ, որոնք շատ ուժեղ են և որոնք կարող է դժվար լինի կառավարել: Շատ մարդիկ տարբեր ժամանակներում ունենում են մի տեսակի [գայթակղություն] կամ այլ տեսակի: Եթե նրանք չեն գործում համաձայն այդ հակումների, ապա նրանք կարող են առաջ գնալ ինչպես անում են Եկեղեցու մնացած բոլոր անդամները: Եթե նրանք խախտում են մաքրաբարոյության օրենքը և Եկեղեցու բարոյական չափանիշները, ապա նրանք պատժվում են կարգազանցության համար Եկեղեցու կողմից, ճիշտ ինչպես ուրիշները:

Մենք ուզում ենք օգնել … ամրացնել նրանց, աջակցել նրանց իրենց խնդիրների հետ կապված և օգնել նրանց իրենց դժվարություններում: Սակայն մենք չենք կարող ձեռնպահ մնալ, եթե նրանք անձնատուր են լինում անբարոյական միջոցառումներին, եթե նրանք փորձում են աջակցել և պաշտպանել և ապրել այսպես կոչված նույնասեռ ամուսնական իրավիճակում: Այսպիսի բան թույլ տալը կնշանակեր թեթև վերաբերվել շատ լուրջ և սուրբ հիմքեր ունեցող Աստծո կողմից հաստատված ամուսնությանը և դրա բուն նպատակին՝ ընտանիքներ մեծացնելուն»:2

Նախագահ Հինքլին խոսում էր Եկեղեցու համար:

Օգտագործեք ձեր ազատությունը ապահով հիմքերը պահպանելու կամ կրկին հաստատելու համար

Առաջին պարգևը, որ Ադամն ու Եվան ստացան, ազատ ընտրությունն էր. «Դու կարող ես ընտրել քեզ համար, քանզի դա տրված է քեզ» (Մովսես 3.17):

Դուք ունեք այդ նույն ազատությունը: Իմաստությամբ օգտագործեք այն մերժելու ցանկացած ոչ մաքուր դրդումից մղվող գործողություն կամ ոչ սուրբ գայթակղություն, որ կարող է գալ ձեր մտքում: Պարզապես մի գնացեք այդտեղ, և եթե դուք արդեն այդտեղ եք, դուրս եկեք այդտեղից: «Հրաժարվեք ամեն անաստվածությունից» (Մորոնի 10.32):

Մի դիպչեք ձեր մարմնի կյանք տվող զորություններին միայնակ կամ ցանկացած սեռի անդամների հետ: Դա եկեղեցու չափանիշն է, և այն չի փոխվի: Երբ դուք հասունանաք, գայթակղություն կա փորձելու կամ հետազոտելու անբարոյական միջոցառումները: Մի արեք դա:

Գաղտնաբառը դաստիարակությունն է՝ ինքնադաստիարակությունը: Դաստիարակություն բառը անգլերենում առաջ է գալիս աշակերտ կամ հետևորդ բառերից: Եղեք Փրկչի աշակերտ-հետևորդները, և դուք ապահով կլինեք:

Ձեզանից մեկը կամ երկուսը կարող են մտածել. «Ես արդեն իսկ մեղանչել եմ այս կամ այն լուրջ սխալը թույլ տալով: Շատ ուշ է ինձ համար»: Երբեք շատ ուշ չէ:

Ձեզ սովորեցրել են տանը և սեմինարիայում Հիսուս Քրիստոսի Քավության մասին: Քավությունը նման է ջնջոցի: Այն կարող է մաքրել մեղքի զգացումը և դրա ազդեցությունը, ինչ էլ որ այն լինի, որը պատճառ է հանդիսանում ձեզ մեղավոր զգալու համար:

Մեղքի զգացողությունը հոգևոր ցավ է: Մի տառապեք շարունակ կրկնվող ցավից: Ազատվեք դրանից: Վերջ դրեք դրան: Ապաշխարեք և եթե հարկավոր է ապաշխարեք կրկին ու կրկին ու կրկին ու կրկին, մինչև դուք, ոչ թե թշնամին, կարողանաք կառավարել ձեզ:

Տևական խաղաղությունը գալիս է հաճախ ապաշխարելուց

Կյանքը փորձությունների ու սխալների շարան է: Ավելացրեք «հաճախակի ապաշխարելը» ձեր այն բաների ցուցակում, որոնք պետք է անեք: Սա ձեզ տևական խաղաղություն կբերի, ինչը չենք կարող գնել աշխարհիկ ոչ մի գնով: Քավությունը հասկանալը կարող է լինել ամենակարևոր ճշմարտություններից մեկը, որը դուք կարող եք սովորել, քանի դեռ երիտասարդ եք:

Եթե դուք շփվում եք ուրիշների հետ, ովքեր ձեզ վար են ձգում ձեզ բարձրացնելու փոխարեն, կանգ առեք և փոխեք ձեր շրջապատը: Դուք կարող եք մենակ լինել և միայնակ ժամանակ առ ժամանակ: Կարևոր հարցը կարելի է տալ այդ ժամանակ. «Երբ դուք մենակ եք, դուք լա՞վ շրջապատում եք»:

Վատ սովորությունից ազատվելը, որը դուք թույլ եք տվել, որ ձեզ պարուրի, կարող է դժվար լինել: Սակայն դուք ուժ ունեք ձեր մեջ: Մի հուսահատվեք: Մարգարե Ջոզեֆ Սմիթը սովորեցրել է, որ «բոլոր արարածները, ովքեր մարմին ունեն, զորություն ունեն նրանց վրա, ովքեր չունեն»:3 Դուք կարող եք հաղթահարել փորձությունը:

Հավանական չէ, որ դուք երբևէ անձնական հանդիպում ունենաք հակառակորդի հետ. նա իրեն այդպես չի դրսևորում: Սակայն եթե նա նույնիսկ գար ձեզ մոտ անձամբ ձեզ փորձելու և գայթակղելու համար, դուք առավելություն ունեք նրա հանդեպ: Դուք կարող եք հաստատել ձեր ազատ ընտրությունը, և նա ստիպված կլինի ձեզ հանգիստ թողնել:

Օգտվեք սեմինարիայի օրհնություններից

Դուք հասարակ էակ չեք: Դուք շատ յուրահատուկ եք: Դուք բացառիկ եք: Ինչպե՞ս ես գիտեմ դա: Ես գիտեմ դա, քանի որ դուք ծնվել եք այն ժամանակաշրջանում և վայրում, որտեղ Հիսուս Քրիստոսի ավետարանը կարող է լինել ձեր կյանքում ձեր տան և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ուսմունքների և միջոցառումների միջոցով: Ինչպես Տերն ինքն է ասել՝ սա է «միակ ճշմարիտ ու կենդանի եկեղեցին ողջ երկրի երեսի վրա» (ՎևՈւ 1.30):

Կան այլ բաներ, որոնք մենք կարող ենք ավելացնել ցուցակում, սակայն դուք գիտեք, թե դուք ինչ պետք է և չպետք է անեք ձեր կյանքում: Դուք գիտեք ճիշտն ու սխալը և կարիք չունեք, որ ձեզ կարգադրեն ամեն բանում:

Մի վատնեք սեմինարիայի այս տարիները: Օգուտ քաղեք Եկեղեցու վարդապետությունները և մարգարեների ուսմունքները սովորելու մեծ օրհնությունից: Սովորեք այն, ինչը ամենամեծ արժեքն ունի: Այն կօրհնի ձեզ և ձեր սերունդներին գալիք շատ սերունների ընթացքում:

Կարճ ժամանակ անց դուք կամուսնանաք և երեխաներ կունենաք, ամուսնություն, որը կկնքվի տաճարում: Մեր աղոթքն է, որ դուք գտնեք ինքներդ ձեզ իր ժամանակին, ապահով տեղավորվելով ընտանեկան ծխում կամ ճյուղում:

Առաջ գնացեք հույսով և հավատքով

Մի վախեցեք ապագայից: Առաջ գնացեք հույսով ու հավատքով: Հիշեք Սուրբ Հոգու այդ հրաշալի պարգևի մասին: Սովորեք ուսուցանվել նրա կողմից: Սովորեք փնտրել նրան: Սովորեք ապրել նրանով: Սովորեք միշտ աղոթել Հիսուս Քրիստոսի անունով (տես 3 Նեփի 18.19–20): Տիրոջ Հոգին կայցելի ձեզ և դուք կօրհնվեք:

Մենք խորապես հավատում ենք ձեզ:

Ես իմ վկայությունն եմ բերում ձեզ, վկայություն, որը ես ստացել եմ երիտասարդ տարիքում: Եվ դուք չեք տարբերվում որևէ մեկից, ինչպես և ես: Դուք այնքան իրավունք ունեք այդ վկայությունն ունենալու, որքան և ցանկացած մեկ ուրիշը: Դուք կստանաք այն, եթե դուք վաստակեք այն: Ես Տիրոջ օրհնություններն եմ խնդրում ձեզ համար, որ այդ վկայության օրհնությունները լինեն ձեր կյանքում և առաջնորդեն ձեզ, մինչ դուք կկերտեք երջանիկ ապագա:

Հղումներ

  1. Տես «Ընտանիք. Հայտարարություն աշխարհին», Լիահոնա, Նոյեմբեր 2010, 129, տես նաև Մովսես 3.5, Աբրահամ 3.22–23:

  2. Gordon B. Hinckley, “What Are People Asking about Us?” Ensign, Nov. 1998, 71.

  3. Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 379:

Նկարազարդումներն ըստ Քերի Հենրիի

Պատկերների նկարազարդումներն ըստ Սկոտ Գրիրի