2012
Հագուստ և արտաքին տեսք` «Թող Սուրբ Հոգին առաջնորդի»
Հոկտեմբեր 2012


Երիտասարդներին զորացնելու համար

Հագուստ և արտաքին տեսք՝ «Թող Սուրբ Հոգին առաջնորդի»

Նկար
Մերի Ն. Քուք

© Busath Photography

Որպես Քրիստոսի ներկայացուցիչներ, մենք հարգանք ենք տածում մեր մարմնի հանդեպ «բոլոր ժամանակներում, բոլոր բաներում և բոլոր վայրերում»՝ ապրելով որոշակի չափանիշներով:

Քիմը միշտ համեստ հագուստ է կրել: Վերջերս ես նրան հարցրեցի, թե իր կարծիքով, որն է համեստ շրջազգեստը, համեստ վերնաշապիկը և համեստ լողազգեստը: Հագուստի երկարության և կտրվածի ճշգրիտ չափերը որոշելու փոխարեն մենք քննարկեցինք համեստությունը բնորոշող սկզբունքներկ և համեստ, միևնույն ժամանակ, հրապուրիչ հագուստ գտնելու դժվարություններկ: Մենք աշխույժ զրուցեցինք, հերթով նշելով շրջազգեստը երկարացնելու մի քանի եղանակներ: Ի վերջո, Քիմն ասաց. «Եթե ես առաջին անգամ փորձելով զգեստը, ինձ հարմարվետ չեմ զգում, նշանակում է դա համեստ չէ, և ես հարմարավետ չեմ զգա դրանում: Ես հասկացել եմ, որ չպետք է գնեմ այդպիսի հագուստ, և պարզապես դնում եմ այն իր տեղը»:

Քանի որ Քիմը ձգտում է ապրել արժանիորեն, Սուրբ Հոգին կառաջնորդի նրան հագուստի ընտրության հարցում: Նա լիովին ապրում է համեստության չափանիշներով և չի փորձում փոխոխել հագուստի և արտաքին տեսքի կանոնները: Նա հասկանում է, որ իր մարմինը տաճար է, (տես Ա Կորնթացիս Գ.16) և նա պարտավոր է հոգ տանել, պաշտպանել և պատշաճ ձևով ծածկել իր մարմինը:

Տաճարը կառուցելիս մեծ ուշադրություն է դարձվում, որպեսզի այն պաշտպանված և գեղեցիկ հարդարված լինի՝ ներքուստ և արտաքուստ: Տաճարները նախագծելու հիմնական բանալին հասկանալն է, որ տաճարը ներկայացնում է Տիրոջը՝ դա Նրա տունն է: Մենք հարգում ենք տաճարները որպես սուրբ կառույցներ, որտեղ գնում են միայն նրանք, ովքեր արժանի են: Մենք ակնածանքով ենք վերաբերվում տաճարներին, որովհետև սուրբ ծեսերն ու ուխտերը, որոնց մենք մասնակցում ենք, մեզ հնարավորություն են տալիս վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ:

Ձեր մարմինը ավելի թանկ է, քան ամենահիասքանչ տաճարը: Դուք Աստծո սիրելի որդին կամ դուստրն եք: Այդ նույն սկզբունքները՝ լինել ներկայացուցիչ, հարգանք և ակնածանք դրսևորել, առավել ևս վերաբերում են ձեր մարմնի մասին հոգ տանելուն և այն պաշտպանելուն:

Լինել ներկայացուցիչ

Ամեն շաբաթ, ընդունելով հաղորդությունը մենք մեզ վրա ենք վերցնում Փրկչի անունը: Մենք Նրա ներկայացուցիչներն ենք երկրի վրա: Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում տրված ուղեցույցներից մեկն ասում է. «Ձեր հագուստով և արտաքին տեսքով դուք կարող եք ցույց տալ [Տիրոջը], որ գիտեք, թե որքան թանկ է ձեր մարմինը: Դուք կարող եք ցույց տալ, որ դուք Հիսուս Քրիստոսի աշակերտն եք և սիրում եք Նրան»:1

Մի երիտասարդ աղջիկ կարդալով այս սահմանումը որոշեց, որ չի ցանկանում չնչին չափով իսկ մոտենալ անհամեստության գծին: Իր զգեստապահարանից նա անմիջապես հեռացրեց այն ամենը, ինչը չէր համպատասխանում Փրկչի ներկայացուցիչը լինելուն: Նա ասաց. «Ես խելացի կլինեմ, եթե անգամ խանութում չփորձեմ այն, ինչը գիտեմ, որ չպետք է կրեմ: Ինչո՞ւ գայթակղվեմ»: Ներկայացուցիչ լինելու սկզբունքն օգնեց նրան ամուր վճռականություն դրսևորել:

Նկար
young woman looking at shirt in mirror

լուսանկարը՝ Քոդի Բելի

Հարգանք

Որպես Քրիստոսի ներկայացուցիչներ, մենք հարգանք ենք տածում մեր մարմնի հանդեպ «բոլոր ժամանակներում, բոլոր բաներում և բոլոր վայրերում» (Մոսիա 18.9), հանաձայնելով ապրել որոշակի չափանիշներով: Տերը պահանջում է, որ տաճար մտնեն միայն նրանք, ովքեր մաքուր են: Առաքինի լինելու ձեր ընտրությունը վկայում է Տիրոջ և ձեր ֆիզիկական մարմնի հանդեպ ձեր հարգանքի մասին:

Մենք պետք է հարգանք դրսևորենք մյուսների մարմինների հանդեպ և օգնենք նրանց առաքինի կյանքով ապրել: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մ. Ռասսել Բալլարդն ասել է. «[Եիտասարդ կանայք] պետք է հասկանան, որ երբ իրենք հագնում են կիպ, կարճ կամ շատ մեծ բացվածքով զգեստ, նրանք ոչ միայն սխալ ուղերձ են հղում երիտասարդ տղաներին, որոնց հետ նրանք շփվում են, այլև նրանց մտքում դրոշմվում է այն թյուր կարծիքը, որ այդ կնոջ արժեքը կախված է բացառապես նրա զգայական գրավչությունից: Դա երբեք չի եղել կամ չի լինի Աստծո հավատարիմ դստեր արդարացի նկարագիրը»:2

Երիտասարդ կանայք, հարգեք ձեր մարմինը և օգնեք մյուսներին, հատկապես երիտասարդ տղաներին, ունենալ առաքինի մտքեր և վարք: Հարգեք ձեր մարմինը, իմանալով, որ ամենօրյա արդար ապրելակերպը ձեզ հավերժական արժեք է պարգևում:

Ակնածանք

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսն ուսուցանել է մեզ. «Ինչպես տաճարի տարածքն է սրբություն և ակնածանք ներկայացնում այն առումով, թե ինչ է կատարվում տաճարի ներսում, մեր հագուստն էլ ներկայացնում է մեր ներքին գեղեցկությունն ու մաքրությունը: Մեր հագնելու ոճը ցույց է տալիս արդյոք մենք պատշաճ հարգանք ենք դրսևորում … արարողությունների և հավերժական ուխտերի հանդեպ, և արդյոք պատրաստվում ենք ստանալ դրանք»:3

Ակնածանք դրսևորեք մեր Փրկչի քավող զոհաբերության հանդեպ՝ հագնելով ձեր «Կիրակնօրյա լավագույն զգեստը» հաղորդության արարողությանը մասնակցելու համար: «Երիտասարդ տղաները պետք է հագնեն արժանապատվորեն, երբ սպասավորում են հաղորդության արարողությունը»:4 Երիտասարդ աղջիկներ, համեստ հագնվեք:

Վեր կացեք: Եղեք համեստ հագնվելու օրինակ՝ տանը, դպրոցում, լողափում, պարահրապարակում կամ սպորտային խաղերի ժամանակ: Հետևեք Քիմի օրինակին, հագուստ ընտրելիս, թույլ տվեք, որ Սուրբ Հոգին ուղեկցի ձեզ ձեր որոշումներում: «Հարցրեք ինքներդ ձեզ՝ արդյոք իմ արտաքին տեսքով ես հարմարավետ կզգամ ինձ Տիրոջ ներկայությամբ»:5

Եթե դուք ապրեք այդ երեք սկզբունքներով, որոնք են՝ լինել ներկայացուցիչ, հարգանք և ակնածանք դրսևորել հագուստ ընտրելիս, դուք «կշողաք» (Վարդապետություն և Ուխտեր 115.5) որպես Փրկչի սիրելի ներկայացուցիչներ:

Հղումներ

  1. Երիտասարդներին զորացնելու համար (գրքույկ, 2011), 6:

  2. M. Russell Ballard, “Mothers and Daughters,” Liahona, May 2010, 20.

  3. Robert D. Hales, “Modesty: Reverence for the Lord,” Liahona, Aug. 2008, 20.

  4. Երիտասարդներին զորացնելու համար, 8:

  5. Երիտասարդներին զորացնելու համար, 8: