2011
Երեց Ռանդալ Կ. Բենեթ
Մայիս 2011


Երեց Ռանդալ Կ. Բենեթ

Յոթանասունից

Նկար
Elder Randall K. Bennett

Օրթոդոնտի իր կարիերայի գագաթնակետին էր, երբ Ռանդալ Քեյ Բենեթը և նրա կինը՝ Շելլին, զգացին իրենց միսիային պատրաստվելու խիստ անհրաժեշտություն: Դա նշանակում էր, որ նրանք անմիջապես պետք է վաճառեին իրենց տունը:

Հուշման պատճառը անմիջապես պարզ չդարձավ. երեք տարի պահանջվեց, որ նրանք վաճառեին իրենց տունը, որի ընթացքում նրանցից պահանջվեց մեծ համբերություն և «ապացույց Տիրոջը, որ իրենք իսկապես պարտավորվել էին», ինչպես ասում է Երեց Բենեթը: Մենք շարունակում էինք վստահել Տիրոջը և փորձում էինք մոտ մնալ Նրան՝ տաճար հաճախ այցելելով, ամեն օր սուրբ գրություններն ուսումնասիրելով, աղոթելով, ծոմ պահելով և ուրիշներին ծառայելով»:

Քիչ ժամանակ անց տունը վաճառելուց հետո, Երեց Բենեթը կանչվեց ծառայության Պրովոյի Միսիոներների Պատրաստման Կենտրոն, այնուհետև որպես Ռուսաստան Սամարա Միսիայի նախագահ:

«Հիանալի և շատ խոնարհեցնող էր իմանալը, որ Տերը մտածում էր մեր մասին և նախապատրել էր մեզ», - ասաց Երեց Բենեթը: «Մենք հասկացանք, որ Տերը տեղյակ է մեր մտքերից և մեր սրտերում եղած զգացմունքներից: Մենք սովորեցինք հավատալ, որ Նա մեզանից ավելի լավ գիտի, մեզանից ավելի շատ գիտի և որ սիրում է մեզ»:

Որպես Յոթանասունի Երկրորդ Քվորումի անդամ և միսիայի նախագահ իր կոչումներից բացի, Երեց Բենեթը ծառայել է որպես նախագահ և խորհրդական Պրովոյի Միսիոներների Պատրաստման Կենտրոնի ճյուղում, ցցի բարձրագույն խորհրդի անդամ, եպիսկոպոսության խորհրդական, ծխի Երիտասարդ Տղամարդկանց նախագահ, բազմաթիվ այլ կոչումներում, ինչպես նաև որպես միսիոներ Ֆրանսիա Փարիզ և Ֆրանսիա Տուլուզ Միսիաներում:

Երեց Բենեթը ատամնաբուժական վիրաբուժության դոկտորի կոչում է ստացել Ալբերտայի Համալսարանում (Կանադա), և օրթոդոնտի մագիստրոսի կոչում՝ Լոմա Լինդա Համալսարանում՝ հարավային Կալիֆոռնիայում, ԱՄՆ:

Երեց Բենեթը ծնվել է 1955թ. հունիսին, Ալբերտայում՝ Կանադա: Նրա ծնողներն են Դոնալդ Քեյ Բենեթը և Էն Դարլին Լոնգը: Նա ամուսնացել է Շելլի Դայան Վոչմենի հետ 1977թ. ապրիլի 23-ին՝ Քարդստոն Ալբերտա Տաճարում: Նրանք չորս զավակների ծնողներ են: