2011
Եկեղեցու աուդիտի բաժանմունքի 2010թ. հաշվետվություն
Մայիս 2011


Եկեղեցու աուդիտի բաժանմունքի 2010թ. հաշվետվություն

Ուղղված է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությանը

Հարգելի Եղբայրներ, ինչպես ասվում է Վարդապետություն և Ուխտերի 120-րդ բաժնում տրված հայտնության մեջ, Եկեղեցու ֆոնդերի ծախսերը թույլատրում է Տասանորդների Տնօրինման Խորհուրդը: Այդ խորհուրդը կազմված է Առաջին Նախագահությունից, Տասներկու Առաքյալների Քվորումից և Նախագահող Եպիսկոպոսությունից: Այս խորհուրդն է հաստատում Եկեղեցու բաժանմունքների և գործունեության բյուջեները: Եկեղեցու բաժանմունքները ծախսում են ֆոնդերը ըստ հաստատված բյուջեների և համաձայն Եկեղեցու քաղաքականությանը ու ընթացակարգերի:

Եկեղեցու աուդիտի բաժանմունքին թույլատրված է օգտագործել այն բոլոր տվյալներն ու համակարգերը, որոնք անհրաժեշտ են ֆոնդերի անդորագրերի, ծախսերի, ինչպես նաև Եկեղեցու ունեցվածքի պահպանման ուղղությամբ՝ համապատասխան վերահսկողությունը գնահատելու համար: Եկեղեցու աուդիտի բաժանմունքը գործում է Եկեղեցու մյուս բաժանմունքներից և գործունեությունից անկախ, աշխատակազմը բաղկացած է հավաստագրյալ հանրային հաշվապահներից, ներքին հավաստագրյալ հաշվեստուգիչներից, հավաստագրյալ տեղեկատու համակարգերի հաշվեստուգիչներից և որակավորում ունեցող ու փորձառու այլ մասնագետներից:

Հիմնվելով կատարված հաշվեստուգումների վրա, Եկեղեցու աուդիտի բաժանմունքն այն կարծիքին է, որ բոլոր նյութական հարցերին առնչվող 2010թ. ստացված նվիրատվությունները, կատարված ծախսերը և Եկեղեցու նյութական ունեցվածքը գրանցվել և տնօրինվել են համապատասխան հաշվապահական գործառնությունների, հաստատված բյուջեի և Եկեղեցու քաղաքականության և ընթացակարգերի համաձայն:

Հարգանքով ներկայացրեց,

Եկեղեցու աուդիտի բաժանմունք

Ռոբերտ Վ. Քանթվել

Գլխավոր տնօրեն