2011
Երեց Օ. Վինսենթ Հալեք
Մայիս 2011


Երեց Օ. Վինսենթ Հալեք

Յոթանասունից

Նկար
Elder O. Vincent Haleck

Վաղ հասակից Երեց Օտտո Վինսենթ Հալեքը վճարել է տասանորդ, ծոմ է պահել և ուսումնասիրել սուրբ գրությունները, ապա հանդիպել միսիոներներին և մկրտվել:

Երեց Հալեքի մայրը Եկեղեցու անդամ է եղել, սակայն նա երկար տարիներ չի հաճախել Եկեղեցի: Այնուամենայնիվ ընտանիքը վճարում էր տասանորդ, ամեն շաբաթ ծոմ էր պահում, ամեն օր կարդում էր Աստվածաշունչը և ինչով կարող էր օգնում էր կարիքավորներին: Երեց Հալեքը հավատքի ժառանգություն է կրում:

Երեց Հալեքը ծնվել է 1949թ. հունվարին Ամերիկյան Սամոայում: Նրա ծնողները՝ Օտտո և Դորոթի Հալեքները, նրան ուղարկեցին դպրոց Կալիֆոռնիայում, ԱՄՆ: 17 տարեկան հասակում նա նկատում է, որ ուսանողական կառավարման կազմում որոշ ուսանողներ տարբերվում են մյուսներից: «Նրանք ինձ հրավիրեցին Միացյալ ժամի, իսկ մնացածն արդեն պատմություն է», - ասում է Երեց Հալեքը:

Երեց Հալեքը ստացել է բակալավրի իր կոչումը գովազդի և մարկետինգի բնագավառում Բրիգամ Յանգ Համալսարանում: Նա ունի մի շարք բիզնեսներ Ամերիկյան Սամոայում և ներգրավված է բարեգործական աշխատանքներում: Երեց Հալեքը և նրա կինը՝ Փեգի Էնն Քեմերոնը, ամուսնացել են 1972թ. հունիսի 29-ին՝ Պրովո Յուտա Տաճարում: Նրանք երեք զավակների ծնողներ են:

Ի վերջո, Երեց Հալեքի ողջ ընտանիքը գտավ ավետարանը: Երեց Հալեքը պատիվ ունեցավ մկրտելու իր 80-ամյա հորը և տեսավ, թե ինչպես իր մայրը վերադարձավ Եկեղեցու ակտիվության 50 տարվա ամուսնությունից հետո:

Յոթանասունի Երկրորդ Քվորում կանչվելուց առաջ, Երեց Հալեքը ծառայել էր որպես լիաժամկետ միսիոներ Սամոա Ափիա Միսիայում, եպիսկոպոս, ցցի բարձրագույն խորհրդական, հայրապետ, ցցի նախագահ և, վերջերս, Սամոա Ափիա Միսիայի նախագահ:

Երեց Հալեքը հավատում է, որ իր կյանքի փորձությունները օգնել են իրեն հասնել այնտեղ, որտեղ նա այսօր է: «Ես նայում եմ անցյալիս, և կարող եմ ասել, որ տեսնում եմ Տիրոջ ձեռքը», - ասում է Երեց Հալեքը: «Ես երախտապարտ եմ, որ արժանացել եմ այն վստահությանը, որը Տերն ունի մեր հանդեպ: Ես սիրում եմ Տիրոջը և հույս ունեմ, որ լավ գործիք կլինեմ: Ես գիտեմ, որ Տերը կօգնի ինձ»: