2011
Երեց Խոսե Լ. Ալոնսո
Մայիս 2011


Երեց Խոսե Լ. Ալոնսո

Յոթանասունից

Նկար
Elder José L. Alonso

Անգամ Եկեղեցուն միանալուց առաջ, Խոսե Լուիս Ալոնսո Տրեխոն աղոթքի զորության մասին վկայություն ուներ: «Երբ ես 11 տարեկան էի, - ասում է նա – մահվան առաջ էի կանգնել: Ես պատահմամբ լսեցի, ինչպես բժիշկները հրաժարվեցին ինձանից: Եվ ես աղոթեցի ու աղոթեցի Տիրաջը, և Նա բուժեց ինձ:

Երբ ես ավելի ուշ լսեցի Ջոզեֆ Սմիթի մասին պատմությունն այն մասին, թե ինչպես էր 14 տարեկան տղան խոսել Աստծո հետ, ես գիտեի, որ դա ճշմարիտ էր: Ես գիտեի, որ Աստված կարող է պատասխանել մեր աղոթքներին, որ Նա գիտի մեզ»:

Մխիթարության նույն զգացումը ուղեկցել է Երեց Ալոնսոյին Մորմոնի Գիրքն ուսումնասիրելու ընթացքում: «Աղոթքի և այս գրքի շնորհիվ, ես առանց կասկածի գիտեմ, որ Հիսուսը Քրիստոսն է», - ասում է նա:

Երեց Ալոնսոն ծնվել է Մեխիկո քաղաքում՝ Մեքսիկա, 1958թ. նոյեմբերին Լուիս և Լազ Ալոնսոների ընտանիքում: Դեռահաս տարիքում նա տեղափոխվել է Կուաուտլա՝ Մեքսիկա, որտեղ միացել է Եկեղեցուն: Միացյալ ժամին մասնակցությունը օգնել է նրան ծանոթանալ ամուր երիտասարդության հետ, ովքեր ըկերացել են նրա հետ և երկրորդ տունը դարձել: Միացյալի հաճախումների ժամանակ էր, որ նա հանդիպեց Ռեբեկա Սալազարին՝ մի կնոջ, որը հետագայում դարձավ նրա կինը:

Երբ Երեց Ալոնսոն դարձավ 19 տարեկան, նա ծառայեց լիաժամկետ միսիա Մեքսիկա Հերմոսիլո Միսիայում: Միսիայից հետո՝ 1981թ. փետրվարի 24-ին, Երեց Ալոնսոն և Ռեբեկան ամուսնացան Մեսա Արիզոնա Տաճարում: Նրանք երկու երեխաների ծնողներ են:

Եկեղեցու Կրթական Համակարգում որպես ինստիտուի տնօրեն ծառայելուց բացի, Երեց Ալոնսոն բժշկական աստիճան է ստացել մանկաբուժության զարգացման բնագավառում և աշխատել է որպես բժիշկ-հոմեոպատ և վիրաբույժ: Նրա կարիերան արտահայտում է մյուսներին ծառայելու և օրհնելու նրա մշտական ցանկությունը, ինչպես Տերը օրհնել էր իրեն, երբ նա երեխա հասակում հիվանդ էր: «Ուրիշներին ծառայելը միասնություն և եղբայրություն է կառուցում, - ասում է նա, - և հրավիրում է Տիրոջ զորությունը մեր կյանք»:

Յոթանասունի Առաջին Քվորումում ծառայելու իր կանչից առաջ, Երեց Ալոնսոն ծառայել է որպես եպիսկոպոս, ցցի միսիայի նախագահ, ցցի նախագահ, միսիայի նախագահի խորհրդական, Մեքսիկա Տիխուանա Միսիայի նախագահ և Տարածքային Յոթանասունական: