2011
Նրանք խոսեցին մեզ հետ՝ դարձնել համաժողովը մեր կյանքի մասը
Մայիս 2011


Նրանք խոսեցին մեզ հետ

Դարձնել համաժողովը մեր կյանքի մասը

Այս վարժությունները և հարցերը կարող եք օգտագործել որպես մեկնարկային կետ՝ ընտանեկան քննարկման կամ անձնական ուսումնասիրության համար, գերագույն համաժողովի ուսմունքները դարձնելով ձեր կյանքի մասը:

Գերագույն համաժողովի բոլոր ելույթները կարող եք գտնել առցանց՝ conference.lds.org:

Ծանուցում. Ստորև թվարկած էջերի համարները ցույց են տալիս տվյալ ելույթի առաջին էջը:

Երեխաների համար

  • Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հայտարարեց, որ Եկեղեցին կկառուցի երեք նոր տաճար, այդպիսով գործող, կառուցման մեջ գտնվող և հայտարարված տաճարների ընդհանուր թիվը հասցնելով 160-ի: Քարտեզի վրա գտեք Մերիդիանը՝ Այդահո, ԱՄՆ; Վինիպեգ՝ Մանիտոբա, Կանադա; և ձեր տանը մոտ գտնվող տաճարը: Կարդացեք կամ որևէ մեկին պատմեք Նախագահ Մոնսոնի պատմությունները հավատարիմ անդամների մասին, ովքեր մեծ զոհաբերություններ են կատարել՝ տաճար այցելելու համար (էջ 90): Նպատակ դրեք այցելելու տաճար որքան հնարավոր է շուտ, կամ քննարկեք տաճար մտնելուն արժանի մնալու ուղիները:

  • Երբ Ադամն ու Եվան ապրում էին երկրի վրա, Երկնային Հորը երկրպագելու եղանակներից մեկը կենդանիներ զոհաբերելն էր: Երեց Լ. Թոմ Փերին ուսուցանում է, որ Հանգստյան օրը Փրկիչը Իր աշակերտներին ներկայացրեց հաղորդությունը՝ որպես երկրպագության նոր ձև: Մենք շարունակում ենք երկրպագել, ընդունելով հաղորդությունը կիրակի օրերին: Ընտանիքով վերընթերցեք Երեց Փերիի ելույթը (էջ 6) և սովորեք կիրակնօրյա պատշաճ հագուստի և հաղորդությունը և կիրակին պատվելու այլ եղանակների մասին:

  • Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը ուսուցանեց, որ Հիսուս Քրիստոսը մեզ պատվիրել է նմանվել Իրեն և մեր Երկնային Հորը (էջ 97): Մեր Երկնային Հայրը երբեմն «խրատում է» Իր զավակներին, օգնելով նրանց դառնալ Իր նման: Քննարկեք, թե ինչ է նշանակում խրատել: Կարդացեք կամ պատմեք չափից ավելի աճած հաղարջի մասին պատմությունը: Խոսեք այն մասին, թե ինչպես կարող է նահանջը կամ ձախողումը օգնել մեզ լինել ավելի ամուր և արդյունավետ:

  • Երեց Ռիչարդ Ջ. Մեյնզը ուսուցանեց, որ ընտանիքները կարող են նման լինել պարաններին (էջ 37): Պարանը բազմաթիվ թելեր ունի, որոնք առանձին թույլ են, սակայն ամուր են, երբ միասին են հյուսված: Նմանապես, երբ ընտանիքի բոլոր անդամները անում են ճիշտը և օգնում են միմյանց, ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամրանում է և կարող է անել ավելի, քան եթե միայնակ լիներ: Ձեր ընտանիքի յուրաքանչյուր անդամի տվեք թելի մի կտոր: Խոսեք այն մասին, թե ինչպես է ընտանիքի յուրաքանչյուր անդամ ծառայում և ամրացնում ընտանիքի մյուս անդամներին: Ապա ցուցադրեք, թե որքան ամուր են թելի կտորները, երբ միասին են:

Երիտասարդների համար

  • Արդյո՞ք ձեր դասարանը կամ քվորումը հնարավորինս միասնական է: Վերընթերցեք Նախագահ Հենրի Բ. Այրինգի ելույթը միասնության մասին (էջ 62) և կազմեք մի ցանկ, թվարկելով այն, ինչը կարող է ձեր խմբին մտերմացնել:

  • Երեց Ռասսել Մ. Նելսոնը խոսեց հնազանդությունը «կաֆետերիայի տեսակետից» դիտարկելու մասին (էջ 34): Քննարկեք ձեր ընտանիքի, դասարանի կամ քվորումի հետ, թե ինչ է դա նշանակում և ինչպես է գործում:

  • Երեց Մ. Ռասսել Բալլարդը նկարագրեց Քրիստոսի մաքուր սերը որպես ակտիվ սեր (էջ 46), որը արտահայտվում է բարության և ծառայության հասարակ գործերով: Որոշեք, թե ինչպես կարող է ձեր դասարանը կամ քվորումը սեր ցույց տալ ձեր ծխում, ճյուղում կամ համայնքում, այնուհետև իրականացրեք ձեր ծրագիրը:

  • Երեց Քվենթին Լ. Քուքը պատմեց երիտասարդների պարի երեկոյից հետո գտնված պայուսակի պատմությունը (էջ 18): Այն, ինչ ղեկավարները գտան պայուսակի ներսում, շատ բան պատմեց պայուսակի տիրուհու՝ երիտասարդ կնոջ մասին: Ի՞նչ կարող է պատմել ձեր պայուսակի, դրամապանակի կամ դպրոցական պայուսակի պարունակությունը ձեր մասին, և ի՞նչ դուք կփոխեիք այն իրերի շարքում, որոնք միշտ ձեր մոտ եք պահում:

  • Երեց Լին Գ. Ռոբբինսը խոսեց Փրկչին ավելի նմանվելու մասին (էջ 103): Մտածեք, թե ինչ է նշանակում լինել Հիսուս Քրիստոսի նման, քան պարզապես անել այն, ինչ Նա խնդրում է: Ապա մտածեք, թե ինչ փոփոխություններ կանեիք ձեր կյանքում Փրկչին ավելի նմանվելու համար:

Մեծահասակների համար

  • Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը (էջ 25) պատմեց մի մարդու մասին, որը չէր գնահատում իր արտոնությունները, և արդյունքում բաց թողեց շատ միջոցառումներ և լավ սնունդ, որն առաջարկվում էր շրջագայության նավի վրա, որովհետև նա չգիտեր, որ այդ ամենը ներառված էր իր տոմսի գնի մեջ: Ընտանիքի անդամների հետ, որոնք կրում են քահանայություն, քննարկեք, թե ինչպես իրենք կարող են ապրել ըստ իրենց արտոնությունների, ինչ վերաբերում է սուրբ զորությանը, պարգևներին և օրհնություններին, որոնք իրենց՝ Աստծո քահանայությունը կրողների, հնարավորությունն ու իրավունքն է:

  • Նախագահ Բոյդ Կ. Փաքերը ուսուցանեց ներման զորության մասին (էջ 30): Կա՞ն արդյոք մարդիկ, որոնց դուք պետք է ներեք, կամ կա՞ն անհանգստացնող ապրումներ, որոնք դուք պետք է «մոռանաք»; Փնտրեք Տիրոջ օգնությունը ներման խաղաղությունը և զորությունը գտնելու համար:

  • Երեց Ռիչարդ Գ. Սքոթը պատմեց իր և իր կնոջ՝ Ջենինի մասին, երբ նրանք միմյանց երկտողեր էին գրում (էջ 94): Մտածեք երկտող գրելու մասին, որի միջոցով կարող եք ասել, թե որքան եք սիրում և գնահատում ձեր ամուսնուն կամ կնոջը: Դրեք այն մի տեղ, որտեղ ձեր ամուսինը կամ կինը կարող է գտնել:

  • Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը մեջբերում է կատարում Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի վկայություն ձեռք բերելու փորձից (էջ 87): Վերընթերցեք այդ պատմությունը և մտածեք, թե ինչ դեպքեր են ազդել ձեր վկայության վրա:

Լյուբլյանա, Սլովենիա

Քոացաքոալքոս, Մեքսիկա