2010–2019 թթ․
Քույրություն՝ Օհ, որքան մենք միմյանց կարիքն ունենք
Ապրիլ 2014


Քույրություն՝ Օհ, որքան մենք միմյանց կարիքն ունենք

Նկար

Մենք պետք է դադարենք մեր տարբերությունների վրա կենտրոնանալը և տեսնենք մեր ընդհանուր կողմերը:

Այդ տեսաֆիլմում մենք տեսանք ութ երկրներ և լսեցինք ինը տարբեր լեզուներ: Պատկերացրեք, թե որքան ավելի շատ լեզուներ են ավելացվել այդ վերջին հատվածին: Հուզումնալի է իմանալը, որ որպես համաշխարհային քույրություն մենք կարողացանք բարձրացնել մեր ձայները հավերժական ճշմարտության մասին վկայությամբ, որ մենք սիրառատ Երկնային Հոր դուստրերն ենք:

Ինչպիսի մեծ արտոնություն է լինել այստեղ այս պատմական առիթով և դիմել Եկեղեցու ութ և բարձր տարիքի բոլոր կանանց: Այս երեկո մեր միասնության մեջ վիթխարի ուժ կա: Երբ տեսնում եմ մեզ բոլորիս հավաքված միասին՝ Համաժողովների Կենտրոնում և մտածում հազարավոր ուրիշների մասին, ովքեր դիտում են այս հեռարձակումը աշխարհի տարբեր վայրերում, հասկանում եմ, որ մեր վկայությունների միացյալ ուժը և առ Հիսուս Քրիստոս հավատքն անշուշտ դարձնում են սրանք մեծագույն հավատքով լի և կանանց հզոր հավաքույթներ Եկեղեցու, եթե ոչ աշխարհի պատմության մեջ:

Այս երեկո մենք՝ կանայք հրճվում ենք Եկեղեցում մեր շատ տարբեր դերերով: Չնայած մենք շատ տարբեր ենք և եզակի, մենք նաև գիտակցում ենք, որ բոլորս նույն Երկնային Հոր դուստրերն ենք, ինչը մեզ դարձնում է քույրեր: Մենք միավորված ենք, Աստծո թագավորությունը կառուցելով և ուխտերով, որոնք մենք կապել ենք, անկախ նրանից, թե ինչպիսին են մեր հանգամանքները: Այս միացյալ հավաքը, անկասկած, ամենափառահեղ քույրությունն է երկրի երեսին:1

Լինել քույրեր նշանակում է, որ կա անխախտ կապ մեր միջև: Քույրերը հոգ են տանում միմյանց համար, հետևում են միմյանց, մխիթարում միմյանց և պատրաստ են օգնել միմյանց՝ լավ, թե նեղ պահերին: Տերն ասել է. «Ես ասում եմ ձեզ, եղեք մեկ, և եթե դուք մեկ չեք իմը չեք»:2

Հակառակորդը կամենում է, որ մենք քննադատող կամ դատապարտող լինենք մեկմեկու: Նա ուզում է, որ մենք կենտրոնանանք մեր տարբերությունների վրա և համեմատենք մեզ միմյանց հետ: Դուք, կարող է, սիրում եք մեկ ժամ լարված վարժություն անել ամեն օր, որովհետև դա ձեզ օգնում է այնքան լավ զգալ, մինչդեռ ես սպորտային իրադարձություն եմ համարում, եթե կարողանում եմ վերելակը օգտագործելու փոխարեն մեկ հարկ աստիճաններով բարձրանալ: Մենք, այնուամենայնիվ, կարող ենք ընկերներ լինել, այնպես չէ՞:

Մենք՝ որպես կանայք կարող ենք առանձնապես խիստ լինել մեր հանդեպ: Երբ մենք համեմատում ենք միմյանց, մենք միշտ անհամապատասխան ենք զգում կամ վրդովված մյուսների հանդեպ: Քույր Պատրիցիա Հոլլանդն ասել է մի առիթով.«Բանը նրանում է, որ մենք ուղղակի չենք կարող կոչել մեզ Քրիստոնյաներ և շարունակել մեկս մյուսին կամ ինքներս մեզ այդպես խստորեն դատել»3: Նա շարունակում է՝ ասելով, որ չկա ոչ մի բան, որն արժանի դարձնի մեզ կորցնելու կարեկցանքը և քույրությունը: Մենք ուղղակի պետք է հանգստանանք և ուրախանանք մեր աստվածատուր տարբերություններով: Մենք պետք է հասկանանք, որ մենք բոլորս ցանկանում ենք ծառայել արքայությունում՝ օգտագործելով մեր եզակի տաղանդներն ու պարգևները մեր սեփական ձևով: Այդ ժամանակ մենք կարող ենք վայելել մեր քույրությունը և մեր հարաբերությունները, և կսկսենք ծառայել:

Փաստը նրանում է, որ մենք իսկապես և անկեղծորեն միմյանց կարիքն ունենք: Կանայք, բնականաբար, ձգտում են ընկերության, աջակցության և ընկերական փոխհարաբերությունների: Մենք շատ բան ունենք սովորելու միմյանցից և հաճախ թույլ ենք տալիս, որ ինքնաստեղծ խոչընդոտները պահեն մեզ ընկերական փոխհարաբերություններից, որոնք կարող են լինել մեծագույն օրհնությունների շարքում մեր կյանքում: Օրինակ, մենք՝ կանայք, ովքեր մի փոքր ավելի մեծ ենք, կարիք ունենք այն բաների, որոնք Երեխաների Խմբի աղջիկները կարող են առաջարկել: Մենք շատ բան կարող ենք սովորել ձեզանից Քրիստոսանման ծառայության և սիրո մասին:

Ես վերջերս լսեցի մի սքանչելի պատմություն Սառա անունով մի փոքրիկ աղջկա մասին, որի մայրը հնարավորություն ուներ օգնելու Բրենդա անունով մեկ այլ կնոջ իր ծխում, որն ուներ ցրված սկլեռոզ: Սառան սիրում էր իր մայրիկի հետ գնալ՝ օգնելու Բրենդային: Նա Բրենդայի ձեռքերին լոսյոն էր քսում և մերսում էր նրա մատները և թևերը, որովհետև նա հաճախ ցավի մեջ էր լինում: Ապա Սառան սովորեց նրբորեն ձգել Բրենդայի թևերը նրա գլխից վեր՝ նրա մկանները վարժելու համար: Սառան սանրում էր Բրենդայի մազերը և զբաղվում նրա հետ, մինչ նրա մայրը հոգ էր տանում նրա մյուս կարիքների համար: Սառան սովորեց ուրիշ մարդկանց ծառայելու կարևորությունն ու ուրախությունը և սկսեց հասկանալ, որ նույնիսկ երեխան կարող է տարբերություն մտցնել մեկ ուրիշ մարդու կյանքում:

Ես սիրում եմ Ղուկասի առաջին գլխի օրինակը, որը նկարագրում է այն ջերմ փոխհարաբերությունը, որը գոյություն ուներ Մարիամի՝ Հիսուսի մոր և և նրա զարմուհու՝ Եղիսաբեթի միջև: Մարիամը դեռ երիտասարդ կին էր, երբ իմացավ Աստծո Որդու մայրը լինելու նրա նշանավոր առաքելության մասին: Սկզբում դա պետք է որ ծանր պարտականություն թվար միայնակ կրելու համար: Տերն Ինքն ապահովեց Մարիամին մեկին, ով կկիսեր նրա բեռը: Գաբրիել հրեշտակի ուղերձի միջոցով Մարիամին տրվեց վստահելի և համակրելի կնոջ անունը, որին նա կարող էր դիմել աջակցության համար:

Այդ երիտասարդ աղջիկը և նրա զարմուհին, որն «իր օրերը անց էր կացրել»,4 կիսում էին մի ընդհանուր կապ իրենց հրաշագործ հղիությամբ և ես կարող եմ միայն պատկերացնել, թե երկուսի համար էլ որքան շատ կարևոր էին այն երեք ամիսները, որ նրանք անցկացրեցին միասին, քանի որ նրանք կարող էին խոսել մեկմեկու հետ, միմյանց դրության մեջ մտնել և աջակցել մեկը մյուսին իրենց եզակի կոչումներում: Սերունդների միջև կանացի հոգատարության ինչպիսի սքանչելի օրինակ էին նրանք:

Մեզանից նրանք, ովքեր մի քիչ ավելի հասուն են, կարող են ունենալ վիթխարի ազդեցություն ավելի երիտասարդ սերունդների վրա: Երբ մայրս մի փոքրիկ աղջիկ էր, նրա ծնողներից ոչ մեկը ակտիվ չէր Եկեղեցում: Նույնիսկ հինգ տարեկան փոքր հասակում նա ինքնուրույն էր գնում Եկեղեցի և մասնակցում իր ժողովներին՝ Երեխաների խմբում, կիրակնօրյա և հաղորդության ժողովներին, որոնք բոլորը տարբեր ժամերի էին:

Ես վերջերս հարցրեցի մայրիկիս, հանուն ինչի էր նա դա անում շաբաթ առ շաբաթ, երբ նա աջակցություն կամ խրախուսանք չուներ տանը: Նրա պատասխանն էր. «Ես ունեի Երեխաների խմբի ուսուցիչներ, ովքեր սիրում էին ինձ:» Այդ ուսուցիչները հոգ էին տանում նրա մասին և նրան ուսուցանում էին ավետարանը: Նրանք սովորեցնում էին նրան, որ նա Հայր ուներ երկնքում, որը սիրում էր իրեն և իր համար նրանց մտահոգությունն էր, որ նրան ստիպում էր գնալ շաբաթ շաբաթի ետևից: Մայրս ասաց ինձ.«Դա իմ վաղ կյանքի ամենակարևոր ազդեցություններից էր:» Հուսով եմ, մի օր կկարողանամ շնորհակալություն հայտնել այդ հիանալի քույրերին: Ինչ վերաբերում է Քրիստոսանման ծառայությանը՝ գոյություն չունեն տարիքային սահմաններ:

Մի քանի շաբաթ առաջ ես հանդիպեցի Կալիֆոռնիայի ցցի Երիտասարդ Կանանց նախագահին, որն ինձ ասաց, որ իր 81-ամյա մայրը վերջերս կանչվել է լինելու Համաստեղության խորհրդատու: Դա այնպես շարժեց հետաքրքրությունս, որ ես զանգահարեցի նրա մայրիկին: Երբ Քույր Վալ Բեյքերի եպիսկոպոսը խնդրել էր նրան հանդիպել իր հետ, նա անհամբեր սպասում էր կանչվելու որպես գրադարանավար կամ ծխի պատմաբան: Երբ նրան խնդրեցին ծառայել որպես Համաստեղության խորհրդատու Երիտասարդ աղջիկների համար, նրա արձագնաքն էր. «Դուք համոզվա՞ծ եք»:

Նրա եպիսկոպոսը լրջորեն պատասխանեց. «Քույր Բեյքեր, ոչ մի սխալ չկա, այս կոչումը Տիրոջից է»:

Նա ասաց, որ այլ պատասխան չուներ, բացի ասելուց «Իհարկե»:

Ես սիրում եմ այս ոգեշնչումը, որ այս եպիսկոպոսը զգացել էր, որ Համաստեղության չորս քույրերը իր ծխում շատ բան ունեին սովորելու այս հասուն քրոջ իմաստությունից, փորձառությունից և կյանքի օրինակից: Իսկ գուշակեք, թե ում կդիմի Քույր Բեյքերը, երբ նա կարիք ունենա օգնության իր Facebook-ի էջում աշխատելու համար:

Մտածում եմ այն մեծ օգնության մասին, որ Սփոփող Միության քույրերը կարող են առաջարկել՝ ողջունելով երիտասարդ քույրերին, ովքեր վերջերս Երիտասարդ Կանանց կազմակերպությունում էին: Մեր երիտասարդ քույրերը հաճախ են զգում, կարծես, թե տեղ կամ ընդհանուր որևէ բան չունեն նրանց հետ, ովքեր Սփոփող Միությունում են: Նախքան 18 տարեկան դառնալը, նրանք կարիք ունեն Երիտասարդ Կանանց ղեկավարների և մայրերի, ովքեր ուրախությամբ կվկայեն, Սփոփող Միության մեծ օրհնությունների մասին: Նրանք պետք է խանդավառություն զգան՝ դառնալով այդ փառահեղ կազմակերպության մի մասը: Երբ երիտասարդ կանայք գալիս են Սփոփող Միություն, նրանք ամենաշատը կարիք ունեն մի ընկերուհու, որի կողքին նստեն, իրենց ուսերը գրկած մի ձեռքի և ուսուցանելու և ծառայելու հնարավորության: Եկեք բոլորս օգնության հասնենք միմյանց՝ մեր կյանքի տեղափոխությունների և նշանակետերի միջով անցնելիս:

Շնորհակալություն Եկեղեցու բոլոր կանանց, ովքեր օգնության են հասնում, անցնելով տարիքային և մշակութային սահմանները՝ օրհնելու և ծառայելու ուրիշներին: Երիտասարդ Կանայք ծառայում են Երեխաների խմբի անդամներին և տարեցներին: Բոլոր տարիքի միայնակ քույրերը անհաշիվ ժամեր են անցկացնում, հայտնաբերելով իրենց շրջապատում գտնվողների կարիքները: Մենք գնահատում ենք հազարավոր երիտասարդ կանանց, ովքեր իրենց կյանքի 18 ամիսները նվիրաբերում են՝ կիսվելով ավետարանով աշխարհի հետ: Բոլոր այս բաները ապացուցում, ինչպես մեր սիրելի օրհներգն է նշում, որ «հրեշտակների հանձնարարությունը տրվել է կանանց»:5

Եթե կան արգելագծեր, դա այն պատճառով է, որ մենք ինքներս ենք ստեղծում դրանք: Մենք պետք է դադարենք մեր տարբերությունների վրա կենտրոնանալը և տեսնենք մեր ընդհանուր կողմերը. այդ ժամանակ մենք կսկսենք իրականացնել մեր մեծագույն ներուժը և կհասնենք մեր մեծագույն բարիքին այս աշխարհում: Քույր Մարջորի Փ. Հինքլին մի անգամ ասել է.« Օհ, որքան մենք միմյանց կարիքն ունենք: Մեզանից նրանք, ովքեր տարեց են, կարիք ունեն նրանց, ովքեր երիտասարդ են: Եվ, հավանաբար, դուք՝ որ երիտասարդ եք, կարիք ունեք մեզանից ոմանց, ովքեր տարեց են: Սա սոցիոլոգիական փաստ է, որ կանայք կարիք ունեն կանանց: Մենք կարիք ունենք միմյանց հետ խորը և բավարարող հավատարիմ ընկերության:»6 Քույր Հինքլին ճիշտ էր՝ օհ, որքան մենք միմյանց կարիքն ունենք:

Քույրեր, չկա ոչ մի ուրիշ կանանց խումբ աշխարհում, որն ունենա ավելի մեծ հասանելիություն մեծագույն օրհնություններին, քան մենք՝ Վերջին Օրերի Սրբերի կանայք: Մենք Տիրոջ Եկեղեցու անդամներն ենք և, անկախ մեր անձնական հանգամանքներից, մենք բոլորս կարող ենք վայելել քահանայության իշխանության լիակատար օրհնությունները՝ ուխտերը պահելու միջոցով, որոնք մենք կապել ենք մկրտության ժամանակ և տաճարում: Մենք ունենք ապրող մարգարեներ, ովքեր առաջնորդում են և ուսուցանում մեզ և մենք վայելում ենք Սուրբ Հոգու մեծ պարգևը, որը ծառայում է որպես մխիթարություն և ուղեցույց մեր կյանքում: Մենք օրհնված ենք ձեռք ձեռքի աշխատելու արդարակյաց եղբայրների հետ, ամրացնելով մեր տներն ու ընտանիքները: Մեզ հասանելի են տաճարային արարողությունների ուժը և զորությունը և էլ ավելի շատ բաներ:

Բոլոր այս հրաշալի օրհնությունները վայելելուց բացի, մենք ունենք միմյանց՝ քույրեր Հիսուս Քրիստոսի ավետարանում: Մենք օրհնվել ենք մեղմ և գթառատ էությամբ, որը հնարավորություն է տալիս մեզ մատուցել Քրիստոսանման սեր և ծառայություն նրանց, ովքեր մեր շրջապատում են: Եթե մենք նայենք մեր տարիքային, մշակութային և հանգամանքային տարբերություններից այն կողմ՝ հոգ տանելով և ծառայելով միմյանց, մենք կլցվենք Քրիստոսի մաքուր սիրով և ոգեշնչմամբ, որն օգնում է մեզ իմանալ՝ երբ և ում ծառայել:

Ես հղում եմ ձեզ մի հրավեր, որը լույս է ընծայվել անցյալում, Սփոփող Միության մի Նախագահի կողմից, ով ասել է. «Ես ձեզ կոչ եմ անում ոչ միայն ավելի շատ սիրել միմյանց, այլ ավելի լավ սիրել միմյանց»:7 Թող որ մենք ուղղակի գիտակցենք, թե որքան շատ ունենք միմյանց կարիքը, և թող բոլորս սիրենք միմյանց ավելի լավ, սա է իմ աղոթքը, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես Barbara B. Smith, “The Bonds of Sisterhood,” Ensign, Mar. 1983, 20–23:

  2. Վարդապետություն և Ուխտեր 38.27:

  3. Patricia T. Holland, “‘One Thing Needful’: Becoming Women of Greater Faith in Christ,” Ensign, Oct. 1987, 29.

  4. Ղուկաս Ա.7:

  5. “As Sisters in Zion,” Hymns, no. 309.

  6. Glimpses into the Life and Heart of Marjorie Pay Hinckley, ed. Virginia H. Pearce (1999), 254–55.

  7. Bonnie D. Parkin, “Choosing Charity: That Good Part,” Liahona, Nov. 2003, 106.