2010–2019 թթ․
Քահանայության բանալիները և իշխանությունը
Ապրիլ 2014


Քահանայության բանալիները և իշխանությունը

Նկար

Քահանայության բանալիները առաջնորդում են թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց, և քահանայության արարողություններն ու իշխանությունը կիրառվում են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։

I.

Այս համաժողովի ժամանակ մենք ականատեսն եղանք որոշ հավատարիմ եղբայրների իրենց կոչումներից ազատմանը, և մենք հաստատեցինք ուրիշներին իրենց կոչումներում։ Եկեղեցում այդքան ծանոթ հերթափոխում մենք չենք «իջնում», երբ ազատվում ենք և մենք չենք «բարձրանում», երբ կանչ ենք ստանում։ Տիրոջ ծառայության մեջ չկան «վերևներ, ներքևներ»։ Կա միայն «առաջ կամ ետ» և դրանց տարբերությունը կախված է նրանից, թե ինչպես ենք ընդունում և գործում ազատվելիս և կանչ ստանալիս։ Մի անգամ ես նախագահում էի մի երիտասարդ ցցի նախագահի կոչումից ազատմանը, ով ինը տարիների ընթացքում հոյակապ ծառայել էր և այժմ ուրախանում էր իր ազատվելու և այն նոր կոչման համար, որ ինքն ու կինը հենց նոր ստացան։ Նրանք կանչվել էին ծխի մանուկների խմբի ղեկավարները։ Միայն այս եկեղեցում դա կարող է հավասարապես պատվաբեր համարվել։

II.

Կանանց համաժողովի ժամանակ Սփոփող միության Գերագույն Նախագահ Լինդա Կ․ Բարթոնը ասել է․ «Մենք կցանկանայինք յուրաքանչյուրիս մեջ ներարկել քահանայությունն ավելի լավ հասկանալու մեծ ցանկություն»1 Այդ կարիքը յուրաքանչյուրս ունենք և դրան հետամուտ լինելու համար ես կխոսեմ քահանայության բանալիների և իշխանության մասին։ Քանի որ այդ թեման կարևոր է թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց համար, ես ուրախ կլինեմ, որ այս գրառումները հեռարձակվեն և հրատարակվեն Եկեղեցու բոլոր անդամների համար։ Քահանայության զորությունը օգնում է մեզ բոլորիս։ Քահանայության բանալիները առաջնորդում են թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց, և քահանայության արարողություններն ու իշխանությունը վերաբերում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց։

III.

Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթը քահանայությունը նկարագրում է, որպես «Աստծո զորություն տրված մարդուն, ըստ որի մարդիկ կարող են Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով գործել Երկրի վրա մարդկային ընտանիքի փրկության համար»:2 Այլ ղեկավարներ ուսուցանել են, որ քահանայությունը «կատարյալ իշխանություն է այս երկրի վրա։ Դա այն զորութունն է, որի օգնությամբ երկիրը ստեղծվել է»։3 Սուրբ գրություններն ուսուցանում են, որ «Արդ, այդ նույն Քահանայությունը, որը կար ի սկզբանե, կլինի նաև աշխարհի վերջում» (Մովսես 6.7)։ Այսպիսով, քահանայությունը այն ուժն է, ըստ որի մենք հարություն կառնենք և կունենանք հավերժական կյանք։

Ցանկալի հասկացողության հասնելու համար առաջնահերթ պետք է հասկանալ քահանայության բանալիները։ «Քահանայության բանալիները Աստծո իշխանությունն է, որը Նա տվել է քահանայության [կրողներին] երկրի վրա Իր քահանայության օգտագործումը ղեկավարելու, վերահսկելու և կառավարելու համար:»4 Եկեղեցում տեղի ունեցող ցանկացած գործողություն կամ արարողություն կատարվում է այդ գործողության համար պատասխանատու բանալիներ կրողի ուղակի կամ անուղակի լիազորության ներքո։ Երեց Մ․ Ռասսել Բալլարդը բացատրել է․ «Նրանք ովքեր ունեն քահանայության բանալիներ … . հնարավոր են դարձնում իրենց ղեկավարության ներքո գտնվող ցանկացած հավատարիմ ծառայողի կիրառել քահանայության իշխանությունը և օգտվել քահանայության զորությունից»5

Վերահսկելով քահանայության իշխանության կիրառումը, քահանայության բանալիների գործառույթը և՛ ընդլայնվում է, և՛ սահմանափակվում։ Ընդլայնվում է՝ հնարավոր դարձնելով քահանայության իշխանության ու բանալիների հասանելիությունը Աստծո բոլոր զավակներին։ Սահմանափակվում է՝ ուղղորդություն տալով, թե ով պիտի ստանա քահանայության իշխանությունը, ով պիտի կրի նրա պաշտոնները, և թե ինչպես պիտի շնորհվեն քահանայության իրավունքներն ու լիազորությունները։ Օրինակ, անձը ով կրում է քահանայություն, չի կարող կոչում ու իշխանություն շնորհել մեկ այլ մարդու, քանի դեռ լիազորված չէ բանալիներ կրողի կողմից։ Առանց այդ լիազորության՝ կարգումն անվավեր կհամարվի։ Դա բացատրում է, թե ինչու քահանայության կրողը, անկախ իր կոչումից, չի կարող կարգել իր ընտանիքի անդամին կամ իր տանը սպասավորել հաղորդությունը՝ առանց համապատասխան բանալիներ կրողի կողմից թույլտվություն ստանալու։

Բացառությամբ այն սուրբ աշխատանքի, որը տաճարի նախագահի բանալիների լիազորության ներքո քույրերը կատարում են տաճարում, որը քիչ անց կնկարագրեմ, միայն քահանայության պաշտոն կրողը կարող է պաշտոնավարել քահանայության արարողությունները։ Եվ բոլոր լիազորված քահանայության արարողությունները գրանցվում են Եկեղեցու գրանցամատյաններում։

Վերջին հաշվով՝ Հիսուս Քրիստոսը, ում քահանայությունն է մեզ շնորհվում, կրում է քահանայության բոլոր բանալիները։ Նա միակն է, ով որոշում է, թե ինչ բանալիներ պատվիրակել մահկանացուներին և ինչպես այդ բանալիները օգտագործել։ Մենք հակված ենք այն կարծիքին, որ քահանայության բոլոր բանալիները Կիրթլենդի տաճարում շնորհվել են Ջոզեֆ Սմիթին, սակայն սուրբ գրություններն ասում են, որ այն ինչ շնորհվել էր, դրանք «տնտեսության բանալիներն» էին (ՎևՈւ 110․16)։ Շատ տարիներ առաջ գերագույն համաժողովի ժամանակ Նախագահ Սփենսեր Վ․ Քիմբալը մեզ հիշեցրել է, որ կան քահանայության այլ բանալիներ, որոնք չեն տրվել երկրի մարդկանց, այդ թվում՝ ստեղծման և հարության բանալիները։6

Քահանայության բանալիների օգտագործման վրա դրված սահմանափակումների աստվածային բնույթը բացատրում է Եկեղեցու ղեկավարմանը վերաբերող որոշումների և քահանայությանը վերաբերող որոշումների միջև եղած հակապատկերը։ Առաջին Նախագահությունը և Առաջին Նախագահության ու Տասներկուսի Քվորումի Խորհուրդը, ովքեր նախագահում են Եկեղեցու վրա, լիազորված են կայացնելու բազմաթիվ որոշումներ, որոնք կապված են Եկեղեցու քաղաքականության և ընթացակարգերի հետ, ինչպիսիք են՝ Եկեղեցու կառույցների տեղակայման վայրերը և միսիոներական ծառայության տարիքը որոշելը։ Բայց չնայած նրան, որ այդ նախագահող իշխանավորները կրում և գործադրում են այս տնտեսության մեջ մարդկությանը պատվիրակած քահանայության բոլոր բանալիները, նրանք ազատ չեն փոխելու Աստծո հրամանագրված այն օրինակը, որ միայն տղամարդիկ կարող են քահանայության պաշտոն կրել։

IV.

Այժմ ես կխոսեմ քահանայության իշխանության թեմայի շուրջ։ Ես կսկսեմ այն երեք սկզբունքներից, որոնք քննարկվեցին․ (1) քահանայությունը Աստծո զորությունն է պատվիրակված մարդկանց՝ մարդկային ընտանիքի փրկության համար, (2) քահանայության իշխանությունը ղեկավարվում է քահանայության բանալիները կրող քահանայություն կրողների կողմից և, (3) քանի որ սուրբ գրություններում ասվում է, որ «Եկեղեցու բոլոր մյուս իշխանությունները [և] պաշտոններն այդ [Մելքիսեդեկյան] քահանայության հավելումներն են» (ՎևՈւ 107.5), այն ամենն ինչ արվում է այս քահանայության բանալիների ղեկավարման ներքո, արվում է քահանայության իշխանությամբ։

Ինչպե՞ս է դա վերաբերում կանանց։ Սփոփող միությանն ուղված իր ելույթում Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը, դեռ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ եղած ժամանակ, ասել է․ «Չնայած որ քույրերին չի տրվել քահանայություն՝ այն չի շնորհվել նրանց, դա չի նշանակում որ Տերը նրանց իշխանություն չի տվել… . Մարդուն տրված է իշխանություն, կամ քրոջը տրված է իշխանություն, որպեսզի Եկեղեցում անեն որոշակի բաներ, որոնք պարտադիր և բացարձակապես անհրաժեշտ են մեր փրկության ահամար, ինչպես օրինակ այն աշխատանքը, որը քույրերն անում են Տիրոջ Տանը։ Նրանց տրված է իշխանություն անելու մեծ և հոյակապ գործեր, որոնք սուրբ են Տիրոջ համար և նույնքան պարտադիր են, որքան Քահանայություն կրող տղամարդկանց տրված օրհնությունները»։7

Այդ նշանավոր ելույթի ժամանակ Նախագահ Սմիթը կրկին ու կրկին անգամ ասաց, որ կանանց տրված է իշխանություն։ Կանանց նա ասաց. «Դուք իշխանությամբ կարող եք խոսել, քանի որ Տերը իշխանություն է տվել ձեզ»։ Նա նաև ասաց, որ Սփոփող միությանը «տրվել է զորություն և իշխանություն անելու շատ մեծ բաներ։ Այն աշխատանքը, որ նրանք կատարում են, արվում է աստվածային իշխանությամբ»։ Եվ անշուշտ Եկեղեցում կանանց կամ տղամարդկանց կողմից կատարված աշխատանքը, լինի տաճարներում, թե ծխերում կամ ճյուղերում, արվում է քահանայության բանալիներ կրողների առաջնորդության ներքո։ Այսպիսով, խոսելով Սփոփող միության մասին, Նախագահ Սմիթը բացատրել է․ «[Տերը] նրանց է տվել այդ հիանալի կազմակերպությունը, որտեղ նրանք իշխանություն ունեն ծառայելու ծխերի եպիսկոպոսների ղեկավարության ներքո … , հոգ տանելով մեր մարդկանց հոգևոր և ֆիզիկական շահերի մասին»։8

Այսպիսով, իսկապես կարելի ասել, որ Սփոփող միությունը ոչ միայն դասարան է կանանց համար, այլ մի բան, որին նրանք պատկանում են՝ աստվածայնորեն հաստատված հավելում քահանայությանը։9

Մենք սովոր չենք կանանց մասին խոսել, որպես իրենց Եկեղեցու կոչումներում քահանայության իշխանություն ունեցողներ, սակայն ուրիշ ինչ իշխանություն կարող է լինել։ Երբ կինը՝ երիտասարդ, թե ծեր, ի սպաս է դրվում քարոզելու ավետարանը, որպես լիաժամկետ միսիոներ, նրան տրվում է քահանայության իշխանություն կատարելու քահանայության գործառույթ։ Նույնը կարել է ասել, երբ կինը քահանայության բանալիներ կրողի ղեկավարման ներքո ի սպաս է դրվում ծառայելու որպես պաշտոնյա կամ ուսուցիչ Եկեղեցու որևէ կազմակերպությունում։ Ցանակացած մարդ, ով գործում է իր պաշտոնում կամ կոչման մեջ, որը ստացել է քահանայության բանալիներ կրողի կողմից, իրեն հանձնարարված պարտականությունները կատարելիս գործադրում է քահանայության իշխանությունը։

Քահանայության իշխանությունը գործադրողը պետք է մոռանա իրավունքների մասին և կենտրոնանա պարտականությունների վրա։ Դա է լայն հասարակության համար անհրաժեշտ սկզբունքը։ Հայտնի ռուս գրող Ալեքսանդր Սոլժենիցինը ասել է․ «Ժամանակն է … պաշտպանել ոչ այնքան մարդու իրավունքները, որքան մարդու պարտականությունները»։10 Վերջին Օրերի սրբերն անշուշտ գիտակցում են, որ վեհացման հասնելու համար պետք է ոչ թե իրավունքները պնդել, այլ պարտականությունները կատարել։

V.

Տերը պատվիրել է, որ միայն տղամարդիկ կարող են կարգվել քահանայության պաշտոնների։ Սակայն, ինչպես Եկեղեցու տարբեր ղեկավարներ պնդել են, տղամարդիկ իրենք չեն «քահանայությունը»։11 Տղամարդիկ կրում են քահանայությունը՝ սուրբ պարտականություն ունենալով օգտագործելու այն Աստծո բոլոր զավակների օրհնության համար։

Իր որդիներին տրված Աստծո ամենամեծ զորությունը չի կարող կիրառվել առանց Իր դուստրերից որևէ մեկի ընկերակցության, քանի որ միայն իր դուստրերին է Աստված տվել զորություն «լինելու մարմիններ ստեղծողներ… . որպեսզի Աստծո նպատակը և Մեծ ծրագիրը հնարավոր լինի իրականացնել»։12 Սրանք Նախագահ Ջ․ Ռուբեն Կլարկի խոսքերն են։

Նա շարունակել է․ «Հավերժական ծրագրում սա է մեր կանանց և մայրերի տեղը։ Նրանք քահանայության կրողներ չեն, նրանք պատասխանատու չեն քահանայության պարտականությունների և գործառույթների կատարման համար, ոչ էլ նրանք պետք է ծանրաբեռնվեն այդ պարտականություններով։ Նրանք այդ զորության ներքո ստեղծողներն ու կազմակերպիչներն են և դրա օրհնությունների ճաշակողները՝ ունենալով քահանայության լրացուցիչ զորություններ և ունենալով աստվածայնորեն կանչված և հավերժորեն կարևոր գործառույթ, ինչպես ինքնին քահանայությունն է»։13

Այդ ոգեշնչված խոսքերով Նախագահ Կլարկը խոսում էր ընտանիքների մասին։ Ինչպես հայտարարված է ընտանիքի հռչակագրի մեջ՝ հայրը նախագահում է ընտանիքի վրա, նա և մայրը ունեն տարբեր պարտականություներ, սակայն նրանք «պարտավոր են օգնել միմյանց որպես հավասար գործընկերներ»։14 Մի քանի տարի առաջ, նախքան ընտանիքի հայտարարության տպագրումը, Նախագահ Սփենսեր Վ․ Քիմբալը տվեց հետևյալ բացատրությունը․ «Երբ մենք ամուսնությունը դիտարկում ենք որպես գործընկերություն, եկեք դիտարկենք այն որպես լիարժեք գործընկերություն։ Մենք չենք ցանկանում, որ մեր ՎՕՍ կանայք լինեն լուռ գործընկերներ կամ սահմանափակ գործընկերներ այդ հավերժական հանձնարարության մեջ։ Խնդրում եմ լինել աջակցող և լիարժեք գործընկեր»։15

Աստծո աչքում, լինի դա եկեղեցում թե ընտանիքում, կանայք և տղամարդիկ հավասար են՝ ունենենալով տարբեր պարտականություններ։

Կեզրափակեմ ելույթս քահանայության օրհնությունների մասին որոշ ճշմարտություններով։ Ի տարբերություն քահանայության բանալիների և քահանայության արարողությունների, քահանայության օրհնությունները նույն պայմաններով հասանելի են և՛ տղամարդկանց, և՛ կանանց։ Սուրբ Հոգու պարգևը և տաճարի օրհնությունները այդ ճշմարտության հայտնի օրինակներն են։

Այս ամառ ԲՅՀ կրթական շաբաթի իր խորաթափանց ելույթում Երեց Մ. Ռասսել Բալլարդը ուսուցանեց․

«Մեր Եկեղեցու վարդապետությունը կանանց դասում է հավասար և միառժամանակ տարբեր տղամարդկանցից։ Աստված մի սեռը մյուսից ավելի լավ կամ ավելի կարևոր չի համարում։ …

Երբ տղամարդիկ և կանայք գնում են տաճար, նրանք օժտվում են միևնույն զորությամբ, որը քահանայության զորությունն է։ … Քահանայության զորություններն ու օրհնությունները հասանելի են Աստծո բոլոր զավակների համար»։16

Ես վկայում եմ, որ Աստծո քահանայության զորություններն ու օրհնությունները հասանելի են Իր որդիներին ու դուստրերին։ Ես վկայում եմ քահանայության իշխանության մասին, որը գործադրվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու բոլոր կոչումներում և գործունեության մեջ։ Ես վկայում եմ քահանայության բանալիների աստվածայնորեն ուղորդված գործառույթի մասին, որն իրենց լրիվությամբ կիրառում ու կրում է մեր մարգարե ու նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնը։ Եվ վերջապես, ամենակարևորը, ես վկայում եմ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին, ում քահանայությունն է դա և ում ծառաներն ենք մենք. Հիսուս Քրիստոսի անունով՝ ամեն։

Նշումներ

  1. Linda K. Burton, “Priesthood: ‘A Sacred Trust to Be Used for the Benefit of Men, Women, and Children’” (Brigham Young University Women’s Conference address, May 3, 2013), 1; ce.byu.edu/cw/womensconference/transcripts.php.

  2. Ջոզեֆ Ֆ. Սմիթ, Ավետարանի վարդապետություն, 5-րդ թողարկում: (1939), 139:

  3. Բոյդ Կ․ Փաքեր, «Քահանայության օրհնություները տանը» Ղեկավարների համաշխարային ուսուցում, փետ., 2012; lds.org/broadcasts; տես նաև James E. Faust, “Power of the Priesthood,” Ensign, May 1997, 41–43.

  4. Ձեռնարկ 2․ Սպասավորել Եկեղեցում (2010), 2.1.1.

  5. Մ. Ռասսել Բալլարդ, «Տղամարդիկ և կանայք Տիրոջ աշխատանքում» Լիահոնա, ապր. 2014, 48; տես նաև Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011), 138.

  6. Տես Spencer W. Kimball, “Our Great Potential,” Ensign, May 1977, 49

  7. Joseph Fielding Smith, “Relief Society—an Aid to the Priesthood,” Relief Society Magazine, Jan. 1959, 4:

  8. Joseph Fielding Smith, “Relief Society—an Aid to the Priesthood,” 4, 5; տես նաև Եկեղեցու նախագահների ուսմունքները՝ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ (2013), 302:

  9. Տես Boyd K. Packer, “The Relief Society,” Ensign, May 1998, 72; տես նաև Daughters in My Kingdom, 138:

  10. Aleksandr Solzhenitsyn, “A World Split Apart” (commencement address delivered at Harvard University, June 8, 1978); տես նաև Patricia T. Holland, “A Woman’s Perspective on the Priesthood,” Ensign, July 1980, 25; Tambuli, June 1982, 23; Dallin H. Oaks, “Rights and Responsibilities,” Mercer Law Review, vol. 36, no. 2 (winter 1985), 427–42.

  11. Տես Ջեյմս Ե․ Ֆաուստ, «Դուք բոլորդ էլ Երկնքից ուղարված եք» Լիահոնա, նոյ. 2002, 113; Մ. Ռասսել Բալլարդ, «Սա է իմ գործքը և փառքը» Լիահոնա, մայ 2013, 19; Դալլին Հ․ Օուքս «Քահանայության իշխանությունը տանը և եկեղեցում» Լիահոնա, նոյ. 2005, 26: Մենք երբեմն ասում ենք, որ Սփոփող միությունը «քահանայության հետ գործընկեր է»։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ Տիրոջ գործի մեջ Սփոփող միությունը և Եկեղեցու կանայք «գործընկերներ են քահանայություն կրողների հետ»։

  12. J. Reuben Clark Jr., “Our Wives and Our Mothers in the Eternal Plan,” Relief Society Magazine, Dec. 1946, 800.

  13. J. Reuben Clark Jr., “Our Wives and Our Mothers,” 801.

  14. «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» Լիահոնա, նոյ. 2010, 129։

  15. Spencer W. Kimball, “Privileges and Responsibilities of Sisters,” Ensign, Nov. 1978, 106.

  16. Մ. Ռասսել Բալլարդ, Լիահոնա, ապր. 2014, 48; Տես նաև Sheri L. Dew, Women and the Priesthood (2013), especially chapter 6, for a valuable elaboration of the doctrines stated here.